Մեր պապերը ինչ որ բան գիտեին, և այն կորավ անվերադարձ,
հիմա պետք է փնտրենք այն, փնտրենք հին քաղաքների ավերակների տակ...
ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, գոյություն ունեցել է Տիեզերքի, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն, որը հետագայում տարբեր պատճառներով մոռացության է մատնվել
հնագույն ուսմունքներում մարդկային կյանքի վերափոխումի ուղիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ ֆակիրի (դերվիշի), ճգնավորի եւ յոգի:
«Ֆակիրի ուղին»՝ ֆիզիկական մարմնի դեմ տարվող պայքարի ուղին է, որի դեպքում մարդու կյանքի մյուս կողմերը՝ զգացմունքայինն ու մտավորը մնում են թերզարգացած: Երկրորդ՝ «ճգնավորի կամ վանականի ուղին», կրոնական զգացմունքի, զոհաբերության ուղի է, որում ամբողջ աշխատանքը կենտրոնացվելով զգացմունքների վրա՝ փորձ է արվում, ենթակայի զգացմուքների վրա խաղալով, նրան հեռու պահել կյանքի լրիվության ապրումից: Երրորդ՝ «յոգայի ուղին», ինտելեկտի ուղին է, որի դեպքում էլ, սակայն, թերզարգացած են մնում մարմինը եւ զգացմունքները: Այս երեք ուղիներին միավորում է այն, որ դրանք բոլորն էլ մարդկային գիտակցության, եւ, ըստ այդմ, մարդկային կյանքի վերափոխումի անբնական՝ արհեստական ուղիներ են, դրանցում զանց են առնվում մարդկային համապատասխան (ցեղին ու ազգին հատուկ) էությունը՝ ժառանգականորեն տրվածը. դրանք մարդուն տանում են այս՝ իրական աշխարհի համար մեռնելուն , իր տուն-տեղը, ընտանիքը թողնելուն, ազգային դեմք-դիմագիծը ուրանալուն, կյանքի հաճույքներից, ակտիվ աշխարհիկ գործունեությունից հրաժարվելուն եւ անապատ, վանք , կամ յոգայի դպրոց մտնելուն: Այս բոլոր ուղիներն էլ մարդուն, որպես այդպիսին, սպանում են եւ արդյունքում մնում է մարդու ստվերը, «մարդ-մեքենան»,-ասում է Գյուրջիեւը:
Ինքը՝ Գյուրջիեւը առաջարկում է 4-րդ ուղին, որը մարդուց չի պահանջում մեկուսացում հասարակությունից, հրաժարում կյանքի հաճույքներից, այլ այդ ուղուն կարելի է հետեւել՝ մնալով կյանքի սովորական պայմանների մեջ եւ ապրել սովորական կյանքով: Այս ուղիով ընթացողը միաժամանակ աշխատանք է կատարում իր ֆիզիկական մարմնի, զգացմուքների եւ մտքի հետ, որպեսզի դրանցից եւ ոչ մեկը թերզարգացած չմնա ...
Խորամանկ Գուրջիևը հիտլերին հրամցնում է սվաստիկայի թարս ձևը, որը ի հակառակ ճիշտ ձևի, մահվան և կազմաքանդման է տանում, իսկ Ստալինին տալիս է ամենահզոր Պանտակլը' կարմիր աստղը, որը խորհրդանշում է հաղթանակը չարի դեմ ...
Ասեմ , որ երբ առաջին անգամ Փարիզի միջնադարյան եկեղեցու պատին մեծ "սովետական" կարմիր աստղը տեսա, ապշել էի, մտածում էի թե այս ինչ է կատարվում, ինչ որ մի բան կա այստեղ միջնադարից եկած, հետո փնտրեցի ամենուր, Կաբբալական գրքերում գտա պատասխանը, այն ժամանակվանից էլ ես հասկացա, որ Ստալինը հաղթանակի համար օգտագործել էր մոգական այդ Պանտակլը, իսկ որ մեր Գյուրջիևի խորհրդով էր նա արել այդ ամենը, այ դա չգիտեյի....
Էջանիշներ