User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Տարօրինակ զգացողություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ մի զգացողություն կա. ուզում ես և չես ուզում. 50/50: Երկուսն էլ հավասար, ու երկուսն էլ կայուն: Ու մեկը մյուսին չի չեզոքացնում` հանգեցնելով անտարբերության, այլ երկուսն էլ հավասար ապրում են կողք-կողքի, նույն հարթության վրա, նույն սրտի մեջ, հավասարապես ուժգին ու հավասարապես լցնող ողջ էությունդ:
    Բորխեսը երևի մի անուն կտար այդ զգացողությանը և կտեղավորեր իր աշխարհներից մեկի մեջ:
    Հա'մ ուզում ես, հա'մ չես ուզում: Հավասարապես:
    Նույնիսկ չգիտեմ` խանգարող զգացմունք է, թե ոչ: Ու ինչ է տալիս: Տալիս է շարունական մտահայեցողական վիճակ: Չկա պահանջ, բայց և չկա ապատիա: Կարծես ուզում ես մի բան ասել, բայց կանգ ես առնում. ասելիք չկա: Որովհետև, երևի, չկա պահանջ: Կամ չկա վերջնական նպատակ:
    Բորխեսի մետաֆիզիկայում կբնութագրեի այդ զգացողությունն այսպես.
    Նախ անվանենք այն... ինչպես անվանել միաժամանակ ուզենալ-չուզենալը...? Անվանենք, ասենք, ուզանչել: Քիչ թե շատ հնչում է:

    Ուրեմն այսպես, ուզանչելը այն հոգեվիճակն է, երբ ինչ-որ մի բան ուզում ես շատ, ու միաժամանակ հավասարապես չես ուզում: Ուզանչելու դեպքում նպատակները վերանում են, ու, թեև լցված ես, ասելիք չունես: Ամբողջ ասելիքդ ուղղված է դեպի ներս` փոխակերպված մտահայեցողության:
    Ուզանչելը, թեև հակառակ լիցքերի հարևանություն է, վիճակներից ամենակայունն է, որի պատճառը մետաֆիզիկորեն բացատրվում է լիցքերից և ոչ մեկի` մյուսի նկատմամբ գերակայությամբ, մեկը մյուսի նկատմամբ "վերխ" վերցնելու, մյուսին ոչնչացնելու տենդենցի իսպառ բացակայությամբ, որի արդյունքում նրանցից և ոչ մեկը չի քայքայվում, բայց և չի էլ հագենում:
    Մի գիտնական պնդում էր, որ ուզանչելը ամենախորը կապվածության արդյունք է, որի առաջացման համար անհրաժեշտ են հազվագյուտ անտրամաբանական պայմաններ` որոշակի բնական նախադրյալներից ծնված: Ինչպես օրինակ օրգանիզմների բնական մումիֆիկացիան է:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.12.2010), CactuSoul (25.12.2010), E-la Via (25.12.2010), Sambitbaba (23.08.2012), Tianshi (27.12.2010), Ամպ (25.12.2010), Նաիրուհի (25.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Տարօրինակ երազը
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.02.2014, 02:41
  2. Տարօրինակ խաղ?
    Հեղինակ՝ d4rkme551ah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.08.2009, 13:55
  3. Սուր զգացողություններ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.09.2008, 21:21
  4. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2008, 01:38
  5. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 18
    Վերջինը: 15.11.2007, 00:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •