Varzor ջան, դա մարդու էությունն է, որ մի բանից անպայման պիտի վախենա, առավել նրա, ով իր սրտում չունի իրական Սերն ու խաղաղությունը:
Էլ կարիք էլ չի լինի ճղվելու:
Աստված դժոխքը պատրաստեց սատանայի ու նրա հրեշտակ-դևերի համար, բայց մարդն ինքն է կամովի հակառակելով Աստծուն՝ ընտրում է դժոխքը: Աստված մարդու փրկությունը հիմնեց Իր անսահման Սիրո վրա. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Սա է ամբողջ Աստվածաշնչի իմաստն ու նպատակը: Իսկ եթե մարդ վախենում է դժոխքից, դա իր մեղքի ազդեցության հետևանքն է. «Ադամը մեղք գործեց... և գնաց թաքնվեց»: Սակայն Աստված, որպես սիրող Հայր կանչեց նրան. «Ադամ ո՞ւր ես»:
Ուրեմն՝
1. Աստված Սեր է և Սրբություն:
2. Մարդ մեղավոր է՝ դժոխքից վախեցած:
3. Տեր Հիսուս Քրիստուսը վճարեց մարդու մեղքի փոխարեն:
4. Դժոխքի վախը փարատվում է միայն Աստծո Սիրով:
Ընտրությունը քոնն է՝ կամ Աստծո Սերը, կամ դժոխքի վախը:
Էջանիշներ