User Tag List

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 197 հատից

Թեմա: Քյարթուիզմ

  1. #181
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասք հայ քյառթոց


    Այս գարնան հետ, այս ծաղկունքի,

    Այս թռչնակի, այս առվակի,
    Հետն այս երգի ու զարթոնքի
    Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
    Ու թոթովեց բառ մի՝ «արա՜»...

    Հենց այդ մի բառով էլ ագրեսիան սկսեց բույն դնել ոչ միայն մեր մանկիկի շուրթերին այլեւ հոգում:
    Հետո շատ շուտ, թերեւս երկու երեք տարեկանում պապան ու մաման, տատիկն ու պապիկը, քեռին ու հոպարը միահամուռ ուժերով հասկացրեցին նրան, որ լացը հատուկ է միայն «զռռան» աղջիկներին:
    Միեւնույն ժամանակ սովորելով եւս մեկ այլ, այսպես ասած, ճշմարտություն՝աղջիկները «թույլ սեռից» են: Ուստի պետք է զսպել սեփական զգացմունքները , որպեսզի թույլ սեռի շարքին չդասվել :
    Իսկ երբ նա անարցունք, ուժեղ տղա դարձավ, ստացավ նվերներ՝ ավտոմատներ տարբեր տրամագծերի ու չափսերի:

    Այդ օրվանից նրա մատի ծայրն անգամ չդիպավ քրոջ փափուկ խաղալիքներին , քանզի այդ քայլը իր եւ այլոց կողմից կընկալվեր որպես ղզիկության դրսեւորում եւ աններելի հանցագործություն:
    Հետո նա սկսեց զզվել վարդագույնից: Խանութում, բակում ու ավտոբուսում, տանն ու մանկապարտեզում ,ամենուր նույն խոսքն էր՝ վարդագույնը աղջիկների գույնն է:
    Մինչ դպրոց գնալը այնքան էր «չի կարելի» լսել, որ ինքնահաստատվելու կիսատ փորձերը որոշեց դպրոցում լրացնել:

    Դպրոցում ինքնահաստատման փորձերի ժամանակ հասկացավ ,որ սուտ խոսելով, մանիպուլացիա անելով ու թույլ դասարանցիներին ճնշման ենթարկելով է միայն հնարավոր հաստատվել որպես « լավ տղա»:
    Իսկ լավ տղան դպրոցում գերազանց գնահատականներ ստացավ միայն «ագրեսիայի» առարկայից:
    Այս խիստ «հայեցի» դաստիարակության պրոցեսում հայրը դարձավ նրա երազած կերպարը: Մայրիկից այնքան էր լսել «հորդ կասեմ» բառակապացութունը, որ հայրը վերածվել էր ֆիզիկիական ուժի ու ագրեսիայի մարմանվորում:
    Տասներորդ դասարանում, երբ առաջին պապիրոսը դրեց շուրթերի արանքն ու վառեց դա, ինքն իրեն լիարժեք տղամարդ համարեց , իսկ նրա այս քայլը ընտանիքի կողմից շատ արագ ընկավեց որպես տղայական բնական պահանջ:

    Հետագային մայրը շաբաթը մի քանի անգամ զգուշացրեց դստերը՝«ախպորդ կասեմ», եւ դա շատ դուր եկավ ինքնահաստատման ճանապարհը բռնած մեր հերոս «ախպորը»:
    Ծառայությունից հետո ծնողները նրան մեկ տարի ժամանակ տվեցին, որպեսզի մի լավ հանգստանա: Այդ ժամանակահատվածում հայրը դրսում իսկ մայրիկը խոհանոցում աշխատում էին բացառապես նրա գրպանային եւ ստամոքսային կարիքները հոգալու համար:
    Մեկ տարվա ընթացքում նա տիրապետեց տղավարի քայլելու, տղավարի գոռալու, տղավարի խմելու, տղավարի քրֆելու, տղավարի թքելու, տղավարի՝ քրոջ շփումները դրսի աշխարհի հետ սահմանափակելու, տղավարի կռվելու, տղավարի լոպազելու, տղավարի Թաթուլ լսելու , տղավարի փողոցներում քարշ գալու բոլոր հնարքները:
    Մեկ տարին դարձավ երկու տարի ու ձեւավորվեց քուչի տղի նոր իմիջը հետեւյալ բաղադրիչներով՝թել թել չոլքա, սեւ սառուշկա, սեւ շլվար, սեւ կոշիկ, սեւ գուլպա, ոսկե ժնջիլ, եւ ամենակարեւորը՝թարախ հայացք....


    Մուննաթախառը թարախոտ հայացքով էլ ամուսնացավ, որ բազմացնի իր նման հայ տղեքի տեսակը:
    Բայց քանի որ մանկուց նրա մեջ ատելություն էին սերմանել «թույլ սեռի» հանդեպ, շաբաթը գոնե մի անգամ սեփական կնոջ գլխին հարվածելով եւ քֆուրներ հասցեագրելով վերջինիս մայրիկին, փորձում էր հիշեցնել իր՝ «ուժեղ սեռին» պատկանելու անմոռանալի փաստը :
    Եւ այս ամենը հարազատ մոր ու տատիկի սովորական հայացքի եւ հորդորների ներքո՝ դեհ տղամարդ ա էլի՛, բա չքֆրի՞:

    Քիչ էր մնում մայրը բերան բացեր ու արտասաներ՝
    Բա՛ց շուրթերդ, քրֆիր անգի՛ն,
    Ժիր դայլայլիր իմ սիրասուն
    Թող քֆուրդ հարստացնի
    Մեր ալեհե՜ր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ...

    Ահա մեր ժամանակների հերոսներից մեկի պատմությունը, որն ապրում է մեր կողքին, մեր հարեւանությամբ, մեր տանն ու թերեւս մեր մեջ:

    Նրանք ներկա հասարակության մասնիկներն են, որոնք ծնվում, մեծանում են ոչ թե հարեւան երկրում , այլեւ մեր հայկական օջախներում, դպրոցներում ու բակերում , որպես հայ տղու հալալ զուլալ կերպար, այնպես ինչպես Գարիկ Մարգարյանը, որը խլեց բժիշկ Վահե Ավետյանի կյանքը:

    Ասում են «Յուրաքանչյուրս կարող ենք Վահե Ավետյան լինել»:

    Ես կավելացնեի՝ յուրաքանչյուրս կարող ենք նաեւ Գարիկ Մարգարյան լինել:

    Ժորժ Համյան
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 31.07.2012, 15:51:


  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.07.2012), Rammstein (31.07.2012), Ruby Rue (31.07.2012), Smokie (31.07.2012), soultaker (31.07.2012), V!k (31.07.2012), Varzor (31.07.2012), Նարե91 (31.07.2012), Նիկեա (01.08.2012)

  3. #182
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ աբիժնիկավարի ու թույլ մարդու նյութ ոնց որ լինի
    Ուժեղ մարդը իր շրջակայքի մանրուքներին չի նկատում, դրանց մասին էլ նովելներ չի գրում
    Ու մեկ էլ երևում է, որ հեղինակը պատկերացում իսկ չունի իսկական քյառթերի մասին` պսևդոքյառթերից է խոսում:

    Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?
    Ու էս մասն էլ շատ լավն էր
    ավտոմատներ տարբեր տրամագծերի ու չափսերի:
    կլոր ավտոմատներն արդեն արտադրում են?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (31.07.2012)

  5. #183
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեսակ աբիժնիկավարի ու թույլ մարդու նյութ ոնց որ լինի
    Ուժեղ մարդը իր շրջակայքի մանրուքներին չի նկատում, դրանց մասին էլ նովելներ չի գրում
    Ու մեկ էլ երևում է, որ հեղինակը պատկերացում իսկ չունի իսկական քյառթերի մասին` պսևդոքյառթերից է խոսում:

    Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?
    Ու էս մասն էլ շատ լավն էր

    կլոր ավտոմատներն արդեն արտադրում են?

    Բայց էդ ես չեմ գրել, գրողի անունն էլ աջ ներքևում գրածա:


  6. #184
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ ես չեմ գրել, գրողի անունն էլ աջ ներքևում գրածա:
    Եղբայր ես ասի դու ես գրել?
    Չի զգացվում, որ հեղինակի մասին երրորդ դեմքով եմ խոսում?:

    Դու քոփի-փաստ ես արել տեքստը` տառասխալներն էլ հետը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #185
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր ես ասի դու ես գրել?
    Չի զգացվում, որ հեղինակի մասին երրորդ դեմքով եմ խոսում?:

    Դու քոփի-փաստ ես արել տեքստը` տառասխալներն էլ հետը

    Իսկ ես սրանից

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?
    ոնց պետքա հասկանայի որ դու իրան նկատի ունես ոչ թե ինձ:

    Բա հո չէի դնելու ուղղեի:


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.08.2012)

  9. #186
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ շատ ճիշտ ու տեղին էր ներկայացված: Տեղին էր ներկայացված, որովհետև կարդալիս աչքերիս առաջ լիովին պատկերացավ «ամենայն հայոց քյառթը» իր ողջ ապականված էությամբ: էն քյառթը, որին ամեն քայլափոխի հանդիպում ես՝ սկսած դպրոցական վաղ տարիներից, ու որը խավարասերի նման բազմանաում ա մեր հասարակության մեջ հերիք չի, մի հատ էլ փորձում ա ազգիս անվան ու պատվի հետ խաղալ: Էդ էն քյառթն ա, որը հենց խավարասերի նման էլ պիտի հողաթափի տակ մնա: Հերիք ա, հերիք
    Varzor, եթե քո համար մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում, ուրեմն ես քեզ ասելու բան չունեմ:
    Իսկ ճշմարտությունը բարձրաձայնելն ու գեղարվեստականորեն ներկայացնելը աբիժնիկություն ու առավել ևս թույլ մարդու արարք չի:
    Չեմ հասկանում չե՞ք հոգնել էս ջայլամի քաղաքականություն վարելուց...
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (01.08.2012), Նիկեա (01.08.2012)

  11. #187
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ըստ իս քյարթուիզմը «վեր» է սև շորերից, ծիծակներից, հատիկ-հատիկ չոլկայից , հայհոյելուց և այլն և այլն...
    Քանի որ «քյառթու» բառը ի սկզբանե նշանակում էր, հին, չոր,կարծր, ժամկետն անց, հետևաբար քյարթությունը բնորոշ է հին, կարծրացած մտածելակերպ ունեցող մարդկանց…
    Ինքս ՛՛քակի-ջուկի՛՛ քյառթեր էլ եմ տեսել


  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.08.2012), Ripsim (01.08.2012), Varzor (01.08.2012)

  13. #188
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ըստ իս քյարթուիզմը «վեր» է սև շորերից, ծիծակներից, հատիկ-հատիկ չոլկայից , հայհոյելուց և այլն և այլն...
    Քանի որ «քյառթու» բառը ի սկզբանե նշանակում էր, հին, չոր,կարծր, ժամկետն անց, հետևաբար քյարթությունը բնորոշ է հին, կարծրացած մտածելակերպ ունեցող մարդկանց…
    Ինքս ՛՛քակի-ջուկի՛՛ քյառթեր էլ եմ տեսել

    Հա, վերջին 2 տարում տեսակը սկսելա արագ էվոլյուցիայի ենթարկվել:


  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.08.2012), Ruby Rue (01.08.2012), Նարե91 (01.08.2012), Նիկեա (01.08.2012)

  15. #189
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor, եթե քո համար մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում, ուրեմն ես քեզ ասելու բան չունեմ:
    Իսկ ճշմարտությունը բարձրաձայնելն ու գեղարվեստականորեն ներկայացնելը աբիժնիկություն ու առավել ևս թույլ մարդու արարք չի:
    Չեմ հասկանում չե՞ք հոգնել էս ջայլամի քաղաքականություն վարելուց...
    Նախ կխնդրեի մի փոքր "լուսավորել", թե էդ ինչից է երևում, որ իմ համար " մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում"???
    Պետք չի ընդհանրացնել ամեն ինչ: Կոնկրետ էս հոդվածից աբիժնիկի հոտա գալիս` ինչքան էլ ճշմարտացի ու գեղարվեստական լինի:
    Ջայլաի քաղաքականություն չկա: Ուղղակի անգրագիտություն է հասարակական տզրուկներին նույնացնել այսպես կոչված քյառթուների հետ: Դրանք տարբեր հասկացողություններ են, համենայն դեպս ինչ համար:

    Ruby Rue-ը որոշակիորեն ճիշտ բնութագրել է "քյառթու"-ներին ու ես տեղ չեմ տեսնում ճիվաղային հատկությունների բնութագրություն: Իսկ հոդվածում հենց այդպիսի հատկանիշների մեղմ նկարագրությունն է: Ոնց կարելի է տանձին խնձոր անվանել ու հետո սկսել փնովել խնձորը, թե թթու է?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (01.08.2012)

  17. #190
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ըստ իս քյարթուիզմը «վեր» է սև շորերից, ծիծակներից, հատիկ-հատիկ չոլկայից , հայհոյելուց և այլն և այլն...
    Քանի որ «քյառթու» բառը ի սկզբանե նշանակում էր, հին, չոր,կարծր, ժամկետն անց, հետևաբար քյարթությունը բնորոշ է հին, կարծրացած մտածելակերպ ունեցող մարդկանց…
    Ինքս ՛՛քակի-ջուկի՛՛ քյառթեր էլ եմ տեսել
    Մի քիչ մոտիկ ես նկարագրել, բայց լրիվ ճի, որ ճիշտ է: Մասնավորապես իզուր ես վեր բառը չակերտներում գրել

    Այո, քյառթու կարող են լինել տարբեր բնագավառների ներկայացուցիչ ու տարբեր խառնվածխքի մարդիկ, եթե իրենք կարծրացել են, "հնացել" են կամ սկզբունքորեն չեն շեղվում իրենց գաղափարներից ու գործելակերպից:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (01.08.2012)

  19. #191
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մի տխմարի չի կարելի քյառթու անվանել: Քյառթուն պիտի ունենա իր սեփական համոզմունքները, որոնց շրջանակներից այնկողմ չի գործում: Ուրիշներին նմանակելով, սեփական կարծիք չունենալով ու թերարժեքության իկոմպլեքս ունենալով քյառթու չեն դառնում: Էդ նույն "թել-թել" չոլկով տղեն մի քանի տարի առաջ չոլկով տղերքին ձեռ էր առնում, հիմա ինքնա տենց ման գալիս` էլ ինչ քյառթու, եթե սկզբունք չունի, եթե ինքն իրեն հակասում է?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (01.08.2012)

  21. #192
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ կխնդրեի մի փոքր "լուսավորել", թե էդ ինչից է երևում, որ իմ համար " մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում"???
    Պետք չի ընդհանրացնել ամեն ինչ: Կոնկրետ էս հոդվածից աբիժնիկի հոտա գալիս` ինչքան էլ ճշմարտացի ու գեղարվեստական լինի:
    Ջայլաի քաղաքականություն չկա: Ուղղակի անգրագիտություն է հասարակական տզրուկներին նույնացնել այսպես կոչված քյառթուների հետ: Դրանք տարբեր հասկացողություններ են, համենայն դեպս ինչ համար:

    Ruby Rue-ը որոշակիորեն ճիշտ բնութագրել է "քյառթու"-ներին ու ես տեղ չեմ տեսնում ճիվաղային հատկությունների բնութագրություն: Իսկ հոդվածում հենց այդպիսի հատկանիշների մեղմ նկարագրությունն է: Ոնց կարելի է տանձին խնձոր անվանել ու հետո սկսել փնովել խնձորը, թե թթու է?
    Չեմ կարծում, թե լուսավորելու կարիք կա, որովհետև քո ասածից ա էդպես դուրս գալիս: Դու ասում ես, որ ուժեղ մարդը մանրուքները չի նկատում ու մոռանում ես էն հանգամանքը, որ ամեն ինչ էլ մանրուքներից ա սկիզբ առնում ու հաճախ հենց էդ մանրուքներն էն, որ ողբերգական ու անդառնալի կորուստների պատճառ են հանդիսանում:: Հենց դրա համար էլ ասում եմ, որ դրանց նմանների բազմացումը պիտի կանխվի: Իսկ էդ քո ասած հասարակական տզրուկները սովորոկան շարքային քյառթերից միայն որովայնի չափսերով են տարբերվում, թե չէ դրնաց ցանկությունները, երազանքներն ու պատկերացումները էս կյանքի նկատմամբ հավատա՛ լիովին համընկնում են: Վաղ թե ուշ իրենք էլ են էդ ճամփեն բռնելու:
    Ruby Rue-ն իհարկե ճիշտ տվեց քյառթու բառի ստուգաբանությունը, բայց էսօր էդ մասամբ ա պահպանել իր նշանակությւնը: Էսօր քյառթու ասում են իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի:
    Հ.Գ. Էլի եմ ասում, ես էս ՛՛ասքի՛՛ մեջ աբիժնիկության ոչ մի նշույլ չտեսա:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (01.08.2012)

  23. #193
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե լուսավորելու կարիք կա, որովհետև քո ասածից ա էդպես դուրս գալիս: Դու ասում ես, որ ուժեղ մարդը մանրուքները չի նկատում ու մոռանում ես էն հանգամանքը, որ ամեն ինչ էլ մանրուքներից ա սկիզբ առնում ու հաճախ հենց էդ մանրուքներն էն, որ ողբերգական ու անդառնալի կորուստների պատճառ են հանդիսանում:: Հենց դրա համար էլ ասում եմ, որ դրանց նմանների բազմացումը պիտի կանխվի: Իսկ էդ քո ասած հասարակական տզրուկները սովորոկան շարքային քյառթերից միայն որովայնի չափսերով են տարբերվում, թե չէ դրնաց ցանկությունները, երազանքներն ու պատկերացումները էս կյանքի նկատմամբ հավատա՛ լիովին համընկնում են: Վաղ թե ուշ իրենք էլ են էդ ճամփեն բռնելու:
    Ruby Rue-ն իհարկե ճիշտ տվեց քյառթու բառի ստուգաբանությունը, բայց էսօր էդ մասամբ ա պահպանել իր նշանակությւնը: Էսօր քյառթու ասում են իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի:
    Հ.Գ. Էլի եմ ասում, ես էս ՛՛ասքի՛՛ մեջ աբիժնիկության ոչ մի նշույլ չտեսա:
    Ախր ոնց էր տենց դուրս գալիս? Իմ ասածի իմաստն էն էր, որ ուժեղ մարդը էդ ձեր ասած "քյառթերին" չի էլ նկատում ու բանի տեղ էլ չի դնում: Դրանք իրա համր յա եղած, յա չեղած: Իրանց "բազմացումը" կանխելու միակ ձևը ուժեղ լինելն է` երբ զգում են, որ իրենց պահվածքից բան չեն շահում, դեռ մի բան էլ կորցնում են, իրենք այնքան անսկզբունք ու ամորֆ են, որ ինքնաբերաբար սկսում են փոխվել: Ու իրենք նույնպես հասարակական տզրուկներ են` ուղղակի փոքր չափերի

    Իսկ ինչ վերադերվում է "քյառթ" դասակարգմանը` "իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի" ուղղակի ինձ համար անհասկանալի է: Հիմա ով որ դուրս ի գալիս քյառթույա?
    Էնքան ենք հասկացողություններն իրար խառնել, որ արդեն համը դուրսա եկել` չեն կարողանում նույն շրջանակներում բան պոսել

    Հ.Գ.
    Դու դժվար նկատես դրանում աբիժնիկոթւյան նշույլը: Ստեղ ոնց ասում են տղամարդ է պետք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.08.2012), Ripsim (01.08.2012)

  25. #194
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, խնդրում եմ եկեք նոր ազգային առանձնացում չմտցնենք` քյառթու և ոչ քյառթու: ամեն մարդ ազատ ա իր ընտրության և տեսակետների մեջ:
    ուղղակի մի բան հիշեցի. մի քանի ամիս առաջ ֆրանսերենի դասին նստած ֆրանսերեն լեզվով գիրք էի կարդում մեկ էլ հանդիպեցի մի բառի, որը չհասկացա, հարցրեցի դասատուիս, ցույց տվեց` դա կքանստելն էլ` պպզելը. սկսեց ավելի մանրամասնել, որ ես հասկանամասում էր, թե դա մախկինում հին մարդկանց նստելու ձևն ա եղել ու թե հիմա էլ գյուղերում կարող ենք տեսնել պապիկներին այդ դիրքով նստած
    ես էլ ասեցի ախր դա մեր ջահելներից շատերի նստելու ձևն ա ու ամեն խաչմերուկում կարող ես տեսնել այդ ՀԻՆ նստելաձևը
    ինչ անենք, ես դասական երաժշտություն եմ սիրում, ամուսինս` ռաբիզ. ես սիրում գունավոր հագուստներ, ամուսինս սևիս չի հրաժարվում, ամսվա նեջ մեկ անգամ է սափրվում., ավտոն որ տեսնեքմեքենայի դեմը գրված է ARMENIA; ներսում , բնականաբար , հայկական դրոշով բռնցքամարտի ձեռնոցներն են, իր համար էլ հագուստ եմ գործել, մեջքին գրված `ARMENIA
    ինչ անենք, ինքն իմ տղամարդն է, իր մի քիչ այլ տեսակի հայացքներով, բայց խառնուրդն ավելի հետաքրքիր է, երբ մի սենյակից հնչում է Հայկո, Թաթուլ, իսկ մյուս սենյակից` օպերա
    ինքը վայելում է իր երաժշտությունը երբ մեքենայի մեջ է, երբ ես տանը չեմ, ես էլ իմը` իր բացակայության դեպքում, բայց մեկ մեկ փոխզիջումների ենք գնում, ` ես հանդուրժում եմ իր ոճը,, ինքն էլ փոխում է հագնվելու ոճը

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.08.2012), Նիկեա (01.08.2012)

  27. #195
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    ........ Էսօր քյառթու ասում են իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի:
    .....
    Բայց խի՞ մենակ արական... Նենց քյառթ աղջիկներ կան, որ 1000 հատ քյառթ տղու կծալեն կդնեն ջեբները

    Ու մի բան էլ: Եթե քյառթու տղեք կան, նշանակում է կա որոշակի աղջիկների շերտ, որոնք ունեն նման տիպի տղեքի պահանջ... Ճիշտ է նաև հակառակը...

    Ինչ վերաբերվում ա Վիստի տեղադրած նյութին... իմ կարծիքով վատ չէր, բայց թույլ էր...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.08.2012), Ripsim (01.08.2012), Smokie (01.08.2012), V!k (01.08.2012), Varzor (01.08.2012), Նաիրուհի (01.08.2012), Նիկեա (01.08.2012)

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •