Արևածագ (15.03.2010)
Արևածագ (15.03.2010)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Արևածագ (16.03.2010)
Մեկ-մեկ իրոք էնքան ձանձրալիա լինում, որ համապատասխան բառը լինումա մենակ լոքշը, դե քանի որ ես նման բառեր չեմ օգտագործում, իմ բառապաշարի մեջի միակ կոպիտ բառն է լոքշը, էն էլ չեմ ասում լոքշ, ասում եմ լոշկ, լոշկաոր ավելի մեղմ հնչի
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Արևածագ (16.03.2010)
Ներկայացնում եմ, մի շարք ժարգոնային բառեր ու արտահայտություններ, որոնք հաճախ են օգտագործվում...
(բացատրությունները, հումորով են գրված, բայց համապատասխանում են իրական իմաստներին):
Քերել
արտահայտություն, որը վերաբերում է բարդ իրավիճակում մեծ դժվարությամբ ու պրպտուն մտքի արդյունքում ձեռք բերած ինչ-որ բանի: "Քերելու" հոմանիշ կարող է լինել մեր կողմից արդեն նշված "կրաիտ անելը", սակայն երկուսն էլ ունեն իրենց նրբություններն ու առանձնահատկությունները, այնպես որ խորհուրդ կտանք կիրառելիս դա հաշվի առնել:
Լռվել
խոսքը ոչ թե տեխնիկական այնպիսի բարդ իրավիճակի մասին է, ինչպիսին, ասենք, բանալու` փականի մեջ լռվելն է, այլ` ինչ-որ վայրում ժամանակավոր գտնվելու կամ որևիցե տեղում բնակություն հաստատելու մասին: Օրինակ, բջջայինով ստացված "արա, ուր ես, մի ժամ ա "Ջազվե" լռված ենք" sms-ը մեկնաբանության կարիք չունի, իսկ երբ վաղուց իրար չտեսած ընկերներից մեկն ասում է "հիմա Բութանիա եմ լռվում", նշանակում է, որ նա որոշ ժամանակ է բնակություն է հաստատել վերոնշյալ շրջանում, այսինքն` գույքահարկ մուծում է (կամ չի մուծում) Էրեբունու թաղապետարանում:
Նատուռի
լատիներեն "nature"- ասել է թե բնություն, բնական, իրականին համապատասխանող: Բացականչելով "նատուռի", ոմանք արտահայտում են իրենց հիացմունքը, զարմանքը կամ համոզվածությունը այս կամ այն երևույթի լիակատարության, իրականությանը լիովին համապատասխելու, հոգուն հարազատ լինելու և նմանատիպ իրավիճակների հետ:
Բոց
Հիմնականում կիրառվում է "դու բոց ես" արտահայտությամբ, փոխարինելով վաղուց հնացած "դու դեմք ես"-ին, որպես օրենք` ծայրահեղ դրսևորումների ժամանակ: Հաճախ այն հիշեցնում է խորհրդային դասագրքերից սովորած "բոցաշունչ հեղափոխական" արտահայտությունը, երբ շատերիս մանուկ հասակում թվում էր, որ, ասենք, Կամոյի բերանից միշտ ծուխ էր դուրս գալիս:
Մուխլյոժ
Փոքր ինչ հիշեցնում է վերոհիշյալ "մուտիլովկան", սակայն ունի ավելի լայն, բավական բարդ ու շատերի համար դեռևս անհասկանալի իմաստ: Հենց այդ անհասկանալիությունն էլ հիմնականում խթանում է բառի կիրառությունը` "թող գնան հասկանան, թե ինչ էի ուզում ասել":
Կռաիտ անել
Ասել է թե` "ծայրից մի փոքր թռցնել` սեփական կարիքները հոգալու նպատակով": Սա բոլորովին գողությունը չէ, եթե իրավապահները ավելորդ հետաքրքրություն չցուցաբերեն, բայց նաև` այդքան էլ խրախուսելի արարք չէ: Հիշում ե±ք Մհեր Մկրտչայի հերոսին` "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից, որ վրդովված հարցնում էր` "հազար ոչխար եմ պահում, երկու ոչխար ուտելու իրավունք չունեմ": Փաստորեն, ժամանակակից լեզվով, նա երկու ոչխար "կռաիտ արեց":
Կռուտիտներ
Հերթական անգամ գործ ունենք ռուսերենի տեղայնացման հետ: Իհարկե արմատը "крутить" բառն է, ասել է, թե` դիմացինին ֆռռացնել, փորձել ապակողմնորոշել, հարցերին շեղող պատասխաններ տալ, և այս ամենի արդյունքում, շահադիտական նպատակներ հետապնդել:
Շեբեն ըլնեմ~…
Արտահայտություն, որը հիմքում դիմացինին մի բանում անվերապահորեն համոզելու, եթե կուզեք` երդվելու լուրջ երանգներ է պարունակում: Փաստորեն, մեր նոր ժամանակներում այն միանգամայն կարող է փոխարինել "հորս/մորս արև", էլ չենք ասում` "ազնիվ խոսք", "միգուցե չհավատաք, սակայն…" և այլ մանկամիտ արտահայտությունների: Իսկ ինչո±ւ հանկարծ "շեբեն". ըստ լեզվաբանների` սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է շենացնելու, շինարարության, ուրեմն և` շինանյութերի հանդեպ ունեցած մեր ազգային խոր հարգանքով:
Բառադի
Շատ հաճախ և ամեն առիթով կիրառվող, մեզ համար գրեթե միս ու արյուն դարձած արտահայտություն է, որը հիմնականում բնութագրում է պատասխանատվության զգացումից զուրկ կամ իրենց գործողությունների հաջորդականությունը լավ չպատկերացնող մարդկանց: Երբեմն նաև օգտագործվում է անիմաստ, անկապ երևույթներն ու գործողությունները բնութագրելիս:
Լացըցնել
Գործողություն, որի հետևանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի հանդեպ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակին: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ` ցանկացած բան. օրինակ կարելի է"լացըցնել" նոր բացված շպրոտի բանկան, ամառային սալաթը, ստյաժկայի ցեմենտը և այլն:
Յուղ վառել
Արտասանելով, ասենք, "ընգեր, դու յուղ ես վառում" բառակազմությունը, փորձ է արվում դիմացինին հասկացնել, որ նրա պահվածքը կամ արտահայտած գաղափարները ունեն վառած յուղով աշխատող շարժիչի ազդեցություն:
Զապադլո
Բավական բարդ բարոյա-հոգեբանական կատեգորիա է: Այս արտահայտությունը տեղին է այն դեպքերում, երբ գործ ունենք մի այնպիսի անցանկալի երևույթի հետ, որն իրականացնելը խոցում է անձի հեղինակությունը կամ, լավագույն դեպքում, նրանից անիմաստ ժամանակ ու եռանդ խլում: Օրինակ, չինովնիկի համար "զապադլո" է շարքային քաղաքացու հետ սիրալիր լինել և ժամանակին բավարարել վերջինիս փաստաթղթային պահանջները կամ …
Ֆռթոն
Ֆռթոնը կարող է որոշ առումով հոմանիշ լինել ֆռիկներին, մեր կողմից ուշադրության արժանացած "տինտիրիտներին" կամ "կռուտիտներին", այսինքն բոլոր այն գերժամանակակից տերմիններին, որոնցում առկա է խորամանկության, կեղծավորության, ապօրինի եղանակներով սեփական շահերը առաջ մղելու գործընթացները:
Մի~ վախտ
Եթե հիշում եք, տասնամյակներ առաջ այս արտահայտությունը միանշանակ ժամանակային իմաստ էր պարունակում: Սակայն, ինչպես ասում են` փոխվում են ժամանակները` փոխվում են արժեքները և ահա նոր շուկայական հարաբերությունների համատեքստում "մի վախտը" սկսեց արտահայտել քանակական իմաստ: Բերենք ասվածի մի վառ, նաև` անմեղ օրինակ. "Իրիգունը իմ համար տանը լռված էի, մեկ էլ Գուգոյենք մի~ վախտ մարդով լցվան մեր տուն":
Կպռճկվել
Այս բավական տհաճ հնչող արտահայտության հիմքում ընկած է մարդկային փոխհարաբերություններում բավական հաճախ հանդիպող սոցիալական երևույթ, այսինքն երբ անտեղի ակտիվություն է ցուցաբերվում այս կամ այն անձի հետ այս կամ այն հարցերով շփվելու, պարզաբանումներ գտնելու ուղղությամբ: Դժվար չէ կռահել, որ կպռճկվողները հանրության կողմից անցանկալի տարրեր են և հաճախ լուրջ հակազդեցություն են ստանում:
Կռուտիտներ
նորից ու նորից գործ ունենք ռուսական արմատների հետ: Դժվար չէ նկատել, որ արտահայտությունը պտտացնելու հետ ինչ-որ, թեկուզ աղոտ կապ, պետք է անպայման ունենա: Ներկա բարդ ժամանակներում "կռուտիտներ"-ը լայնորեն կիրառվում են:
Քյանդրել
այս արտահայտության հանրության կողմից ավելի ընդունելի տարբերակը "կապելն" է: Սակայն խոսքը գնում է ոչ թե կոշիկը կամ թարմ վերքը կապելու մասին, այլ մարդկային հարաբերությունների, մասնավորապես կարելի է "քյանդրել" միամիտի տպավորություն թողնող ամերիկացի շեֆին (հետո միայն հասկանալ, որ դա չստացվեց), փողոցով քայլող աղջկան:
Քյասար
գրեթե հոմանիշ է այնպիսի երկրաչափական հասկացության, ինչպիսին ուղիղ գիծն է, այսինքն` երկու կետերն իրար միացնող ամենակարճ ուղին: Սակայն կենցաղում այն, իհարկե, օգտագործվում է ոչ երկրաչափական իմաստով: "Քյասարին" հաճախ փոխարինում է ռուսական արմատներ ունեցող "կառոչե"-ն, թե ով որ տարբերակն է կիրառում իր հիմնախնդիրները մեկնաբանելիս, արդեն կախված է մարդկանց նախասիրություններից: "Քյասար"-ը հիմնականում կիրառվում է որպես բառակապակցություն կամ արտահայտած խորը մտքի ամփոփում:
Վնուշկեք
ինչպես նկատում եք, նորից ռուսական արմատով բառի հետ գործ ունենք: Այս անգամ խոսքը գնում է մի այնպիսի հոգեվիճակի մասին, երբ արտաքին գործոններից դրդված անձնավորությունը սկսում է իրեն ներշնչել ամեն տեսակ բացասական ինքնագնահատկաններ, որոնք էլ համապատասխան զարգացումներ են ունենում, ասենք` որ դեմքը շատ պզուկոտ է, դրա համար էլ աղջիկները հետը չեն ուզում խոսել, այսինքն ընկնում է "վնուշկեքի մեջ":
Բացել
սա այն իրավիճակն է, երբ որևէ անձնավորության մոտ զգացմունքների կամ գաղափարների "մակընթացություն" է, այսինքն խոչընդոտները վերացվել են և ճանապարհը դեպի արտահայտչության միջոցները բաց է: Կարող է "բացել", օրինակ, երբ ծիծաղի անզուսպ պոռթկում է լինում և չի երևում, թե երբ այն կավարտվի, կամ էլ, երբ գլխումդ վերջապես մտքերը հավաքվել են և մնում է միայն թղթին հանձնելը ու գրում ես, գրում ես, գրում ես …
CactuSoul (16.03.2010), Chilly (16.03.2010), davidus (16.03.2010), Freeman (06.08.2010), Gayl (16.03.2010), Hakob9110 (01.10.2010), Quyr Qery (01.08.2012), Rammstein (18.03.2010), terev (16.03.2010), Yellow Raven (16.03.2010), Yevuk (16.03.2010), Աբելյան (16.03.2010), Արևածագ (16.03.2010), Հայկօ (16.03.2010), Ռուֆուս (16.03.2010)
Էս ինչ լավ թեմայա, բայց գողականը ի՞նչ կապ ուներ քյառթի հետ, գողականի՞ն քյառթ են ասու՞մ
![]()
Աաաաաա վերջն էր, ես մի 80 տոկոսով համոզված էի, որ այդպիսի պատասխան էի ստանալու, մանավանդ ընդունված ա, որ արտերկրից փող կամ ինչ որ բան են ուղղարկել օրինակ ասում են «Ամերիկայից տատս թույն գուլպաներ ա գրեֆ արել
»
Չէ սխալ բացատրություն ա և չեմ կարծում, որ Ձեզ պետք է այդ բառի բացատրությունը, ցանկանում եմ երբեք գրեֆ չանեք![]()
Վերջին խմբագրող՝ Gayl: 16.03.2010, 00:23:
Մեռնեմ օկըլը տեբյա
Դժվար չէ նկատել, որ այս արտահայտության վերջին երկու բառերը մաքուր գրական ռուսերեն են, և այս լեզվական կոկտեյլը մեկ անgամ ևս վկայում է մեր երկու ժողովուրդների դարավոր ու անխախտ բարեկամության մասին: Այս բացականչությունն իր ֆունկցիոնալ դերակատարմամբ մեկին-մեկ փոխարինում է "մալադեց", "ապրես", "կեցցես" պաթետիկ և իրենց դարն ապրած զգացնունքային արտահայտումներին և ուղղված է դիմացինին` վերջինիս այս կամ այն գործողությունը ոգեկոչելու նպատակով: Այն կարող է հնչել այնպիսի դեպքերում, երբ օրինակ, խաղընկերը բլոտում փրկում է կապուտից կամ հմուտ բարեկամը վերջապես վիրուսազերծում է քո համակարգիչը:
Տինտիրիտներ անել
Գործողությունների մի համակարգ, որի նպատակն է դիմացինին ապակողմնորոշելն ու, ի վերջո, ճիշտ ուղուց շեղելը: Դրա ամենապարզ ձևը խաբելն է, բայց ոչ թե ուղղակի սուտ խոսելով, այլ հեվից գալով ու ճանապարհին տարբեր հնարքներ բանեցնելով: Հաճախ նման գործողությունների արդյունքում խճճվում են ոչ միայն դիմացինները, այլև` հենց բանեցնողները (տինտիրիտ անողները):
Բազարներ
Արդեն մասամբ իր դարն ապրած "ռազբիրատի" (ինչն էլ ծագել է ռուսերեն "разбирательство" բառից, ասել է թե` "խոսենք, հասկանանք, թե ով էր ճիշտ, ով սխալ") առավել մոդեռնացված տարբերակն է: "Բազարներ" սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, որոնք դիմացինին հիմնականում դիմում եմ "ընգեր ջան"-ով: Նման շփումների նպատակը "բազարները փակելն է", այսինքն ի վերջո իրավիճակից ճիշտ դուրս գալն առանց կրակոցների, հայհոյանքների, դանակահարությունների և այլ հակադիվանագիտական մեթոդների:
Պայթած դեմք
Շրջապատում ոչ այնքան լավ տպավորություն թողած անձանց գնահատելու ձևերից մեկն է: Պայթած դեմք կարող է լինել նա, ով ասենք, ունի դեմքի ապուշ արտահայտություն, չի ընդունում իր երկրի սահմանադրությունը, սեղանի շուրջ նստած քչփորում է առանց այն էլ պզուկոտ ու զզվելի քիթը, հաճախ է մոռանում, որ երեխաներ ունի ու գոնե մեկ-մեկ պետք է շուկայից գոնե էժան միրգ գնի, համոզված է որ իր պես գեղեցիկ ու էրոտիկ կին չկա ոչ միայն Անդրկովկասում, այլև` ողջ ԱՊՀ-ում, իսկ տղամարդիկ էլ բոլորն անճաշակ են, դրա համար էլ իրեն չեն գնահատում և այլն:
Տանում ա…
Այս մեծ ժողովրդականություն վայելող արտահայտությունը, որպես օրենք, հնչում է ինչ-որ մի գործընթացի, երևույթի մեծ ազդեցություն, տպավորություն, ուժեղ զգացմունքներ թողնելիս: Կարող է "տանել", օրինակ, սպիտակցի Հայկոյին լսելիս, "Իմ չաղ հայկական հարսանիքի" հերթական սերիալը նայելիս, Սևանում հարբած լողալիս (չնայած վերջին դեպքում կարող է բառիս բուն իմաստով էլ տանել) և այլն: Արտահայտությունը հաճախ օգտագործվում է նաև անցյալ ժամանակով, օրինակ, նախորդ օրվա դեպքերն ամփոփելիս կարող են հնչել "արա, էրեկ ինձ հո չէր տարե~լ…"բառերը:
Գիծ
Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական այն տերմինի հետ, որն ամենակարճ ձևով միացնում էր երկու կետերը: Մեր դեպքում գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղևորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը:
"Գիծ" տերմինն իրենից ենթադրում է այնպիսի նոր ենթատերմիններ, ինչպիսիք են.
-Գիծ մտնել. ասել է թե` "անցնել աշխատանքի", կամ որ նույնն է` սկսել պայքարը գոյատևման համար:
-Գծից դուրս գալը - գրեթե նույնն է, ինչ "դադարեցնել աշխատանքը": Սա կարող է լինել ինչպես կամավոր հիմունքներով, այնպես էլ` ստիպողական: Երկրորդ դեպքը սովորաբար ավելի հաճախ է հանդիպում:
-Գծի տերը - մարդ, որը յանկիական ընկալմամբ կարող էր նույնացվել մենեջերի հետ, իսկ մեր դեպքում դա ուղղակի անձ է, որը կարգավորւմ է իր իսկ կողմից սահմանած տոկոսների հարկահավաքը: Նա է նաև որոշում վերը նշված երկու ենթատերմինները` այսինքն թե ով դուրս գա կամ մտնի գիծ:
Կայֆարիկ
"homo sapiens"-ի մի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` կայֆ բռնելուն: Վերջինս կարող է դրսևորվել տարբեր ձևերով` կախված մարդու էությունից ու նախասիրություններից: Կարելի է կայֆ բռնել կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելուց, "Գրանդ Չերոկին" մայթերով քշելուց, "Հայլուր" նայելուց կամ օճառը բաց աչքերին քսելուց (սրանք մազոխիզմի դրսևորումներ են), թոռանը մանկապարտեզից տուն բերելուց, շամպայնը կանացի կոշիկից խմելուց և այլն: Կայֆարիկը հիմնականում արհամարհում է իր գործողություններից ծագող հետևանքներն ու հարևան-ազգականների կարծիքները: Հոգու խորքում նրան նախանձում են, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե իբր չեն ընդունում նրա վարվելակերպը և շինծու քննադատում են:
Մուտիլովկա
Արտահայտության հիմքում ռոսերեն "мутить"բառն է, ասել է թե պղտորել, ամեն ինչ իրար խառնել: Մուտիլովկան հասարակական-սոցիալական երևույթ է, որը առաջանում է որոշակի նպատակ ու դիմագիծ ունեցող մարդկանց վարքագծի արդյունքում: Դա սովորաբար կարող են լինել դստեր ընտրությունից դժգոհ զոքանջը, գույքահարկ հավաքող հարևանը, ընտրություններին նախապատրաստվող այս կամ այն քաղաքական ուժը, ավտոբուսում նստելու տեղ չունեցող պատերազմի վետերանը և այլն:
Այստեղից էլ` մեկ այլ` ոչ պակաս լայն տարածում գտած "մուտիլովչիկ" բառը. ասել է մարդ, որը պարարտ հող է պատրաստում հասունացող "մուտիլովկայի" համար:
Հավայի
Ոչ մի ընդհանուր բան չունի Խաղաղ օվկիանոսում սփռված արշիպելագի հետ: Իրականում այս արտահայտությունն օգտագործվում է այն դեպքում, երբ խոսք է գնում ոչ այնքան կարևոր, երկրորդական երևույթի, գործընթացի կամ անձանց մասին: Հավայի կարող են լինել անճաշակ վերնաշապիկը, լավ չտաքացնող թեյնիկը, անհամ ձմերուկն ու ավելի անհամ թամադան, մետլախ խփող ուստայի քաղաքական կարծիքը, "ուր գնալ սովորելու" թեմայով հորեղբոր խորհուրդը, բանակի մասին վաղուց ձանձրացրած պատմությունը և այլն:
Բրջով
Երիտասարդության շրջանում տարածում գտած արտահայտություն է, որը միանշանակ փոխարինում է հավաքական միավորներին, այսինքն` "բոլորով", "միասին", "կոլեկտիվով" և շատ այլ հնացած արտահայտությունների: Բառի ծագումնաբանությունը դեռևս անհայտ է ինչպես լեզվաբանների, այնպես էլ` այն օգտագործողների համար:
Չուժոյ պախմել
Եթե փորձենք բառացի թարգմանել գրական ռուսերեն "чужое похмелье"-ից, ապա այն կարող է հնչել այսպես` "օտարի խումհար": Սակայն ոչ մի կապ չպետք է տեսնել այս արտահայտության և ալկոհոլի չարաշահման միջև: Այն ուղղակի ձեզ ուզում է հասկացնել, որ պետք է մի քիչ քթածակություն ցուցաբերել ու ուրիշի երեսից չընկնել ամեն տեսակ ձեր հետ կապ չունեցող ու անցանկալի իրադարձությունների մեջ:
Քյարթու
Բավական բարդ ու տհաճ հնչողությամբ արտահայտություն, որը սալոնային կամ բարձրաշխարհիկ շփումներում կարող էր փոխարինվել "սաստիկ", "չափից ավելի" և այլ անհարիր արտահայտություններով: Սակայն այն շատ ճիշտ է բնորոշում ընդգծված որոշ դրսևորումներ ունեցող մարդկանց, ասենք` "քյարթու պառավ", "քյարթու ծխող", "քյարթու ռաբիզ" և այլն, ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:
Մարխոշ
հիմնականում գործածվում է խնձորից ստացվող զգացմունքներն արտահայտելիս: Ըստ հին ժամանակներից պահպանված մագաղաթների վկայությունների, առաջացել է ռուսերեն "мало хорошего"-ից. ասել է, թե "ոչինչ, էդքան վատը չի, դուք էլ կերեք":
Լիշբը ես...
կարելի է լսել ամեն քայլափոխի, ինչը վկայում է այս արտահայտության լայն ժողովրդականության մասին: Օգտագործվում է "անձամբ ես"-ի փոխարեն, ինչից կարելի է ենթադրել, որ ասողը դպրոցում սովորելու տարիներին երևի թե թարախային անգինայի պատճառով բաց է թողել ռուսերենի դասերը և այդպես էլ չի իրազեկվել, որ սկզբունքային տարբերություն կա ռուսերեն "лишь бы"-ի, ասել է թե` "միայն թե…" և "личное"- ի միջև:
Հաբըրգել
Ըստ Մովսես Խորենացու հիշատակումների, ծագել է ռուսերեն "оборзеть" բառից, ինչը մոտավորապես կարելի է թարգմանել որպես "չափն անցնել": Հիմնականում արտահայտվում է մեր նոր ժամանակներում իրենց տեղը ամուր գտած մարդկանց, այսինքն` "լավ պապաների" զավակների վարքագծով, որոնք որպես օրենք զինված են անպատժելիության զգացումով ու հրազենով:
Շիլաչի
թաղ Երևանում, որտեղ ժամանակին ապրում էին ուժեղ, կյանքի համար կռիվ տվող տղեք: Այստեղից էլ` մի քիչ թլիկոտ "Շիլաչի", ասել է թե ռուսերեն "силачи": Ներկայումս այս թաղը հիմնականում ծառայում է առևտրային, բնակարանային վերանորոգման, թաղման հոգսեր հոգացող և ընդհանրապես` կյանքի երակի վրա ընկած մարդկանց խնդիրները լուծելու վեհ նպատակին:
Խփել դոշին
Ինչ որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձեւերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երեւի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը:
Փաթթել
"Փաթաթել" բայի արդիական ձեւափոխությունն է, որը ներկա պայմաններում ամենալայն կիրառություններ է ստացել: Կարող է կիրառվել "լուրջ չընդունել", "բանի տեղ չդնել", "անտեսել", "երկրորդ պլան մղել" եւ իրենց դարն ապրած այլ արտահայտությունների փոխարեն:
Լոքշ
Ընկալման համար բավական բարդ ժամանակակից հասկացություն է, որը մոտավորապես համապատասխանում է երիտասարդության շրջանում տարածված ապատիկ հոգեվիճակին: Լոքշից, օրինակ, կարելի է թմրանյութեր օգտագործել, աղջիկ խոսեցնել, մարդ ծեծել և անգամ գնալ բանակ` երկու տարի ծառայելու: Բացի վերջին դեպքից, մնացած բոլոր գործողությունները, որպես օրենք, հասարակության կողմից անընդունելի են:
Բիրիք
Ժամանակակից տերմինաբանության մեջ փոխարինում է տնտեսագիտական "մեծածախ" տերմինին: Այստեղից էլ առաջացել է նաև "բիրիքնոց" հասկացությունը, որը փոխարինում է մեծածախ առևտրի համար նախատեսված վայրին:
Կտցրած
Գրեթե հոմանիշ է "խփնված" բառին, կարելի է ասել, վերջինիս ավելի սուր դրսեւորումներից է: Օգտագործվում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն համապատասխանում հասարակական համընդհանուր ստանդարտներին: Օրինակ, "կտցրած" երիտասարդի դեպք կարելի է համարել նրան, ով մաքուր խոսում է հայերեն, մեծահասակներին վերաբերվում է հարգանքով, իսկ անծանոթին դիմում է ոչ թե "ազիզով" կամ "ջիգյարով", այլ` "դուք"-ով:
humor.am
*e}|{uka* (16.03.2010), Boboloz (16.03.2010), CactuSoul (16.03.2010), Chilly (16.03.2010), davidus (16.03.2010), Freeman (06.08.2010), Hakob9110 (01.10.2010), Jarre (16.03.2010), Quyr Qery (01.08.2012), Rammstein (18.03.2010), Yellow Raven (16.03.2010), Yevuk (16.03.2010), Աբելյան (16.03.2010), Արևածագ (16.03.2010), Մարկիզ (17.03.2010), Ռուֆուս (16.03.2010)
Քյառթուիզմությունը շատ բարդ, շատ բազմաբովանդակ, շատ խորը իմաստ ունեցող կյանքի կատեգորյա է: Սա իմ կարծիքով պետական քաղաքականության նոր ձև է Հայաստանում: Այս երկիրը նենցա դարձել, որ բոլոր հզոր պաշտոնները քյառթուների ձեռքում է: Քոչարյանը քյառթու, Սերժը քյառթու, Լևոնը քյառթու, այստեղ շատ տեղին կլինի Վարդան Պետրոսյանի հետևյալ տեսահոլովակի դիտումը.
Այ թե ովքեր են քյառթուները
չէ, գրեֆը դա չէ... նախնական իմատով գրեֆ ասել են բանտ (ավելի տարածված` գաղութ, զոն և այլն) հիմնականում փողի տեսքով ուղարկվող աջակցությունը, բայց ոչ նվերը: Ու ճիշտ հակառակը, ոչ թե բանտից են գրեֆ անում, այլ "դեպի" բանտ են ուղարկում:
Մարդիկ մեղավոր չեն, որ մի բան գիտեն, բայց կիսատ գիտեն....![]()
(թզբեխի գրեֆը որն ա
)
Մի հատ քյառթ աֆորիզմ ասեք
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ