User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հիշում եմ ...

  1. #1
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշում եմ ...

    Հիշում եմ...
    Ցավոք սրտի հիշում եմ,
    Բայց շատ ուրախ եմ, որ հիշում եմ...
    Ու դեռ ինչքան բաներ հիշողություններ կդառնան...
    Ու ինչ լավ է, որ այդ ամենը կհիշվեն...
    Հիշում եմ:


    Սկսենք մեր ՚՚Հիշում եմ՚՚-ների շարքը:
    Քննարկումները գրառումներրի վերաբերյալ չեն թույլատրվում են:


    Կիսվեք ձեր ամենատարբեր հիշողություններով:
    Բարի հիշողություններ եմ բոլորիս մաղթում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.07.2012), Smokie (13.07.2012)

  3. #2
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ, իմ հերթական անկարգությունը մանկապարտեզում: մեր մանկապարտեզում, զուգարանը գտնվում էր դրսում` սարսափելի աղտոտված: ներսում կար ևս մեկը,բայց չէր օգտագործվում և մեզ արգելված էր այնտեղ մտնել, բայց միշտ նկատում էի, որ ներսում մաքուր է: դե ես չէի կարող անտարբեր անցնել ու գոնե մեկ անգամ ներս չմտնել: ներս մտա, դուռը ծածկեցի ու սկսեցի նայել կողքերս, թե ինչու են մեզ արգելում այնտեղ մտնել, հա, ասում էին օձ կա ներսում, ես էլ օձին էի փնտրում մեկ էլ լսեցի, որ բոլորիս դուրս են կանչում: փոձեցի դուրս գալ և այ քեզ փորձանք` դուռը փակվել էրլռեցի ու սպասեցի, մինչև բոլորը դուրս կգան ու ես կփորձեմ դուռը բացել: բացվեց, բա չբացվեց, մի քանի րոպեից բոլորը նկատեցին, որ ես չկամ ու սկսեցին ինձ կանչել, մանկապարտեզի շուրջբոլորն ինձ փնտրել: սկզբում, կարժում էին, թե ուղղակի թաքնվում եմ, իսկ ես ,ներսում փակված, փոքրիկ պատուհանից հետևում էի ընկերներիս ու դաստիարակներիս անցուդարձին ու աղաղակներին ականջ դնում: մի քանի րոպեից նրանք մտան նաև ներս ու սկսեցին ամենուրեք փնտրել` բացի զուգարանից: իսկ ես արդեն սկսում էի վախենալ ու վախից լռել(ախր արգելված էր այնտեղ մտնել) գնալով փնտրողների վիճակն ավելի լրջացավ ու նրանք մտածեցին, թե առվի մեջ եմ ընկել, ախր առուն ենքան պղտոր էր, թե ոնց պիտի գտնեին: վերջը, հուսալով, որ ես այնտեղ չեմ, մեխվեցին այն տեսակետի վրա, որ ես փախել եմ, հա , մի քանի անգամ անհաջող փորձ արել էի ու մոտենում էր տուն գնալու ժամը, ես քաղցած էի, վախեցած, որովհետև բոլորն արդեն պատրաստվում էին տուն գնալ, իսկ դաստիարակներից մեկն ասում էր, որ հաստատ տանն եմ, գնալուց մեր տում կմտնի ու մամայիս կասի, որ փախել եմ: էխ.էխ... ես արդեն պատկերացնում էի, որ գիծերն այտեղ պիտի անցկացնեմ ու գիշերը օձը հաստատ կգաչդիմացա ու սկսեցի լացել ու գոռալ, որ ես ներսում եմ, այ թե ինչքան ուզում ես , գոռա. ինձ էլ ոչ ոք չէր լսում` բոլորը տարված էին խաղերով: վայ, ենքան լացեցի ու գոռացի , մինչև որ երեխեքից մեկը լսեց ու գոռաց , որ իմ ձայնն է լսվում: մի խոսքով, գտան ինձ` արցունքների մեջ շաղախված: ու այդ ամենի համար ես պատիժ չստացա, հակառակը, ինձ թույլ տվեցին խաղալ մոմե մրգերով և լուցկու հատիկներով սարքված տնակով` դա բոլորիս երազանքն էր, որ ինձ մոտ իրականացավ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.07.2012), Chilly (13.07.2012), erexa (13.07.2012), Smokie (13.07.2012), Valentina (13.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հիշում եմ....
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.04.2009, 09:12
  2. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •