davidus (19.03.2010), Ungrateful (19.03.2010)
Արևածագ (20.03.2010)
Արևածագ (20.03.2010)
Արևածագ (20.03.2010)
Իսկական քյառթուն լռվում է բիսեդկում, լռվում է Բրյուսովի դեմը և լռվում է՝ Ո՞վ է Իսահակ Նյուտոնը հարցից հետո:
Իսկական քյառթուի համար Նիվան մեքենա չի, Նիվան օջախ է:
Իսկական քյառթուի համար ցեպը լինում է ոսկուց, արծաթից և լոմբարդում:
Իսկական քյառթուն բիսեդկից մեջքանց է դուրս գալիս:
Իսկական քյառթուն հագնում է շալվար, հագնում է կոշիկ, հագնում է կողի քուչի տղեքի հետ:
Իսկական քյառթուի համար Թաթուլը կուռք է, իսկ Պամելա Անդերսենը երկու կուռք է:
odnoklassniki.ru
Adriano (21.03.2010), aerosmith (25.08.2010), Boboloz (09.10.2010), CactuSoul (20.03.2010), Chilly (23.03.2010), Freeman (06.08.2010), Jarre (29.03.2010), Norton (20.03.2010), Ungrateful (21.03.2010), VisTolog (17.06.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևածագ (20.03.2010), Էլիզե (27.04.2010), Կաթիլ (09.10.2010), Հայկօ (20.03.2010), Մարկիզ (20.03.2010), Շինարար (20.03.2010), Ուլուանա (22.03.2010), Ռեդ (20.03.2010), Ռուֆուս (21.03.2010), Սերխիո (23.03.2010)
Ինձ մի բան շատ դուր չա գալիս,երբ հետդ խոսում են ախպեր ընկերով,ախր մեկը հարցնի էդ երբցանից ես քեզ ախպեր դարձա,ու ինչնա հետաքրքիր գիտեմ շատ դեպքեր երբ անծանոթ տղուն էլ ինչ ասեց չէր ասում,ախպեր ընկեր,բռատ ու մի փոքր անց կռիվ էր անում իրա հետ,բա էլ ախպեր ու ընկերը ուր կորավ
Toki wa kane nari.
Время - деньги
Շարունակեմ անձնվեր գիտնականների հիմնադրած «Քյառթագիտարանը» լրացնելու ազգանպաստ գործը.
Քյոմուր - Սև: Գլխավորապես գործածվում է որպես մեքենայի կամ մեքենայի որևէ բաղադրիչ տարրի որոշիչ: Քյոմուր կոչմանն արժանանալու համար մեքենան, բացի սև լինելուց, պիտի նաև լինի թույն բանդաժներով ու իրեքհազարնոց ուստանովկով, բաքում չպիտի լինի երկու լիտրից ավել վառելիք: Ապակիները պիտի լինեն «շուշեք» մակնիշի: Խրախուսելի է, որ մեքենայում առկա լինի Թաթուլի «էն դիսկը որ մենակ ես ունեմ աբե որտև հարևանս իրա [բարեկամական կապեր նշող բառակույտ]-ի հմար [զանազան ծառայություններ նշող բառակույտ] ա արել»: Բացառություն են կազմում նիվաները:
Վայիս ըլնել - Նենգաբար, կանխամտածված կերպով և առանձնակի դաժանությամբ օգտվել ինչ-որ մեկի եկամտի կամ հաճույքի աղբյուրից (օր.՝ հացին վայիս ըլնել): Վայիս ըլնում են առանց հրավերի և ընդդեմ վայիս ըլնելու օբյեկտի ցանկության: Այս արտահայտությունը բանավոր խոսքում կիարռվում է մուննաթի և կուռաժիտի տարրեր պարունակող հնչերանգով: Տե՛ս նաև՝ նիրյադ ըլնել, վեննա մտնել, յազվել:
Զապադլո - Արգելված, անընդունելի երևույթ կամ արարք: Պատմաբանները պնդում են, որ այս հասկացությունը ժամանկին ծնունդ է տվել շարիաթի «հարամ» գաղափարին: Նշենք, որ մինչ այսօր քայռթու և ավանդապաշտ մուսուլմանների համար խոզի միս ուտելն ու ալկոհոլ գործածելը ոչ թե հարամ են, այլ զապադլո: Առօրյա կյանքում այս բառը հաճախ օգտագործվում է զրուցակցին տուպիկ անելու նպատակով (օր.՝ խի՞ աբե, զապադլոյա՞):
Ֆռռալ - Հոգեմետ բույսի (հիմնականում՝ կանեփի) չորացած և կտրատած տերևներ պարունակող գլանակը (մասնավոր դեպքերում՝ պլաստմասսայե շիշը) փոխանցել կողքի մարդուն: Ֆռռալու գործընթացը, որպես կանոն, ուղեկցվում է անհոդաբաշխ ձայներով, ֆսսոցով և բարձրաձայն քրքիջով: Գիտնականները դեռ վիճում են՝ արդյո՞ք հարկավոր է ֆռռալ ժամ. սլաքի ուղղությամբ, թե՞ ժամ. սլաքին հակառակ:
Քոլել - Խաբել, միամտացնել, գլուխը յուղել, հարիֆցնել (հնացած): Հոմ.՝ կտել, կտավատ անել:
Դայաղ ըլնել - 1. Դեմ առնել, 2. Կպնել-պոկ չգալ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Դայաղ անել՝ ինչ-որ մեկի համար լուրջ խնդիրներ ստեղծել (որոնք սովորաբար առնչվում են իրավապահ մարմինների հետ):
Ճշտի մեջ - Գործածվում է որպես գերագույն հավանության նշան: Ճշտի մեջ կարող են լինել, օրինակ, նոր կոշիկները, ընկերուհու նկատմամբ վերաբերմունքը կամ մեքենայում հնչող երաժշտությունը: Տե՛ս նաև՝ ցիվիլի մեջ:
Խուրդել - Վաճառել: Գերադասելի է, որ վաճառվող ապրանքը ձեռքբերված լինի ապօրինի ճանապարհով:
Խուրդվել - Մանրամասն քննարկել որևէ հարց, հետևողականորեն անդրադառնալ խնդրի բոլոր կողմերին:
Ինշքամ - Ինչքան:
DIXIcarpe noctem
..Ando.. (05.04.2010), Adriano (21.03.2010), aerosmith (25.08.2010), CactuSoul (20.03.2010), Freeman (06.08.2010), Hakob9110 (01.10.2010), Minerva (24.03.2010), Norton (20.03.2010), Rammstein (23.03.2010), Ungrateful (21.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևածագ (21.03.2010), Էլիզե (27.04.2010), Մարկիզ (20.03.2010), Նաիրուհի (10.10.2010), Ռեդ (20.03.2010)
Հայկօ մի հատ սա էլ թարգմանի գռուզիտ անել,ռուլիտ անել,ուբիդիտ անել
Toki wa kane nari.
Время - деньги
Գռուզիտ անել
ինչ որ մեկի հանդեպ անել /կամ ասել/ նենց բան, որի տակից նա դուրս գալ չի կարող:
"Գռուզիտ էլավ" - տակից դուրս չեկավ:
Ռուլիտ անել
Ռուլիտ, նշանակում է առաջնորդել... Ռուլիտ անողն էլ՝ առաջնորդն ա:
"Մեր քուչում ռուլիտ ա անում" - մեր կողմերում գլխավորն է, առաջնորդը:
Ուբիդիտ անել
Ռուսերեն՝ Убеждать բառից: Համոզել, ապացուցել:
Միշո-Իմ քյառթու...լսեեեք
Քանի որ թեման կապ ունի Քյառթուների հետ էս գտածս գրեմ.
ՔՅԱՐԹՈՒԻԶՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ․
1․ ոչինչ չասող դեմքի արտահայտություն
2․ իրեն հատուկ հնչողությամբ քրքիջ
3․ վախկոտության յուրահատուկ արտահայտություն աչքերում՝ նոր բան տեսնելիս
4․ ամեն տեսած բան՝ բացի «քուչի» ասֆալտից, իր համար նորություն է
5․ «ախպեր» բառի չարաշահում՝ ի պաշտպանություն վախերի
6․ սեւ, մարմին կպած հագուստի եւ «ծիծակ» կոշիկների օգտագործում
7․ վերջին ժամանակներս, սակայն, դիմագծի փոփոխություն է նկատվում՝ երկար, ժամկետն անց ժելեով լղոզած մազերի ի հայտ գալով
8․ նկատվում է նաեւ «ծիծակ» կոշիկների փոխարինում «բիբարով»
9․ վերջին հատկանիշն էլ, որ հիշում եմ ՃԿՈՒՅԹԻԿԻ երկար ու բարակ՝ կեղտի հանքարդյունաբերությամբ հարուստ եղունգն է․․․
Եթե էլի հատկանիշներ կան, որ հիշում եք, ավելացրեք․․․
Մեր երիտասարդության 80 եւ ավելի տոկոսը տառապում է ՔՅԱՐԹՈՒԻԶՄՈՎ, փրկել է պետք․․․
---------- Ավելացվել է՝ 20:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:35 ----------
![]()
Քյառթ
Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:
Նշանավոր օռնետոլոգ Էդ Գարպօն՝ քյառթերի մասին
- Ու՞ր գնացին քյառթուները...
- Սու՜ս, քնած են հողի տակ...
Հովհաննես Թումանյանը՝ քյառթերի մասին
Քյառթն իր բնական միջավայրում
Այս հոդվածը քորդավորների «անողնաշարներ» ենթատեսակին պատկանող թռչունների ընտանիքի մասին է:
Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ, որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական), Qyartus Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսսիվ գեղական քյառթերի կողմից:
Կրոնը
Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է:![]()
![]()
Պայքար վերմակի տակից
Քյառթական փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են դեսերտի՝ ժելեի, կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ շարվում է ճակատի վրա՝ հավանաբար, չորանալու նպատակով:
Մի՛ ծեծեք ինձ թաց տրուսիկով
Արամեն «Մի ծեծեք ինձ թաց տրուսիկով» սանրվածքի ջատագովն է
Քյառթական փետրավորման էլիտար տարբերակ: Լայն կիրառության մեջ է մտցրել Արամեն, ու այն հարմար է մեծ բարձրությունների վրա ցածր ջերմաստիճաններին դիմակայելու համար: Նկարագրել այն ստանալու մեթոդը շատ բարդ է ու վտանգավոր ուղեղի համար, քանի որ բերում է ուղեղի ծալքերի հարթեցման, այնպես որ՝ սույն տեքստում չի բերվի:
http://angragitaran.wikia.com/wiki/%...A1%D5%BC%D5%A9
Վերջին խմբագրող՝ VisTolog: 09.10.2010, 21:05:
Լավն եմ: SoF-ն էլ նենց ոչինչ
:
Իսկական Քյառթուի համար Հայաստանը դզող երգիր ա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ