User Tag List

Էջ 26 45-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 673 հատից

Թեմա: Բողոքի գիրք

  1. #376
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս փորձեմ համարձակվել,փաստորեն դու այտեղ ծաղրական, հեգնական, վիրավորական ոչինչ չես տեսնում, այս շեշտածներս(չնայած բոլորը պիտի շեշտվի) ինչպես կվորակես
    Այդ գրառումն արձագանք էր քո հետևյալ գրառմանը՝
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի աթեիստ հարցնում է ճգնավորին.
    -Ինչո՞ւ եք այդքան աղոթում, ձեր աղոթքներից ոչինչ չի փոխվում, տեսնո՞ւմ եք ինչ վիճակի մեջ է աշխարհը:
    Ճգնավորը պատասխանում է.
    -Եթե աղոթում ենք և աշխարհը այս վիճակում է, ապա եթե չաղոթենք, ի՞նչ վիճակում կլիներ:
    Ոչ, ես այդ գրառման մեջ չեմ տեսնում թուլատրելիության սահմանն անցած բան: Այո, գրառման մեջ առկա է հեգնանք քո պատմության նկատմամբ, բայց իմ գնահատմամբ լրիվ թույլատրելիության սահմանում: Այսուհանդերձ, քանի որ այս հարցը շատ վիճելի դարձավ, ես այս գրառումը հիմա կներկայացնեմ մոդերատորների քննարկմանը: Եթե ընդհանուրը որոշի, որ թույլատրելիության սահմանն անցած է, ապա կարվեն համապատասխան քայլեր, եթե ոչ, ապա անկախ քո անձնական կարծիքից այն կմնա: Քննարկման արդյունքի մասին կտեղեկացնեմ այս թեմայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #377
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ գրառումն արձագանք էր քո հետևյալ գրառմանը՝


    Ոչ, ես այդ գրառման մեջ չեմ տեսնում թուլատրելիության սահմանն անցած բան: Այո, գրառման մեջ առկա է հեգնանք քո պատմության նկատմամբ, բայց իմ գնահատմամբ լրիվ թույլատրելիության սահմանում: Այսուհանդերձ, քանի որ այս հարցը շատ վիճելի դարձավ, ես այս գրառումը հիմա կներկայացնեմ մոդերատորների քննարկմանը: Եթե ընդհանուրը որոշի, որ թույլատրելիության սահմանն անցած է, ապա կարվեն համապատասխան քայլեր, եթե ոչ, ապա անկախ քո անձնական կարծիքից այն կմնա: Քննարկման արդյունքի մասին կտեղեկացնեմ այս թեմայում:
    Քնարկման արդյունքի մասին տեղեկացնելը փոքր-ինչ ուշացրեցի, որովհետև փորձել ենք հարցը առավել համակողմանի քննարկել:

    Նախ կոնկրետ գրառման մասին. քննարկման բոլոր մասնակիցները համամիտ են եղել, որ այդ գրառումն ինքն իրենով ենթակա չէ ջնջման, տուգանման կամ այլ բանի, որովհետև լրիվ թույլատրելիության սահմանում է, չի պարունակում վիրավորանք (չնայած առկա հեգնանքին՝ պատմության նկատմամբ), սադրանք ու այլ բաներ: Հետևաբար գրառումը մնալու է:

    Սակայն ընթացքում վերլուծվեց Կրոն բաժնում տիրող ընդհանուր մթնոլորտը ու առկա դժգոհությունների առաջացման պատճառները: Իրականում թեև քննարկվել է «Կրոն» բաժնում առկա վիճակը, պետք է խոստովանեմ, որ այն, ինչ ստորև կգրեմ, շատ հաճախ կարելի է վերագրել նաև այդ բաժնից դուրս եղած իրավիճակներին:

    «Կրոն» բաժնում իրավիճակը սրվում է հիմնականում երեք մասնակիցների պատճառով, ովքեր են Տրիբունը, ‎Mephistopheles-ը և Հովարսը: Այս մասնակիցները հաճախ են քննարկումները բերում լարվածության, որը մասնավորապես լինում է հետևանք միմյանց նկատմամբ կատարված անձնական բնույթի գրառումների, հեգնանքի, ծաղրի, վիրավորական կամ արհամարհական ձևակերպումների և այլն: Քանի որ ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժին ունենք նաև մենք՝ ղեկավար կազմի ներկայացուցիչներս, որ ժամանակին չենք կարողացել առնել այդ ամենի դեմը, այս պահին որևէ կոնկրետ գործողություն վերոնշյալ մասնակիցների նկատմամբ չի կատարվելու, սակայն ես ուզում եմ, որ այդ մասնակիցները հստակ իմանան, որ այս պահից սկսած լինելու են խիստ հսկողության տակ՝ մոդերատորների կողմից, և ցանկացած գրառում, որը բերելու է նոր լարվածության և որը լինելու է կանոնադրության խախտում, անմիջապես ստանալու է համապատասխան արձագանք մեր կողմից, կախված իրավիճակից բաժնից կամ ընդհանուր ֆորումից արգելափակման տեսքով (արգելափակման ժամկետը կլինի առանձին քննարկման առարկա):

    Թեև սա հիմնականում վերաբերվում է «Կրոն» բաժնին, սակայն իրականում նույն հսկողությունը սահմանվելու է ողջ ֆորումում: Ու թեև ես նշել եմ երեք անուն, «Կրոն» բաժնում լարվածություն առաջացնող երեք հիմնական մասնակիցների անունները, սակայն հսկողություն իրականացվելու է (բացի սովորական մոդերատորական հսկողությունից) նաև մի քանի այլ մասնակիցների նկատմամբ, ովքեր ևս պատճառ են դարձել վերջին շրջանի սրացումների:

    Ես ցավում եմ, որ մենք ակումբում նորից ստիպված ենք խիստ հսկողություն սահմանել: Իրականում վաղուց ակումբի կյանքը բավական խաղաղ էր ընթանում, մենք կարիք չէինք ունենում լուրջ միջամտություններ իրականացնել, բայց ինչպես երևում է նման գործելաոճը բերում է նման իրավիճակների: Մենք, վստահեցնում եմ, չենք հապաղի մթնոլորտը նորից խաղաղ վիճակի բերել, թեկուզ դա մեր համար կարժենա ժամանակ, նյարդեր, ոչ հաճելի հարաբերություններ պատժվող անձանց հետ:

    Բոլորին բարի ու խաղաղ, հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.07.2012), Lem (10.07.2012), Mephistopheles (10.07.2012), Moonwalker (10.07.2012), Quyr Qery (10.07.2012), Varzor (11.07.2012), Աթեիստ (10.07.2012), Արէա (11.07.2012)

  4. #378
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. քանի որ վերջին օրերին արդեն երրորդ գրառումն եմ ջնջում այս թեմայից, հարկ եմ համարում հիշեցնել թեմայի առաջին գրառման մեջ գրվածը.
    Այլոց (ոչ ղեկավարների կողմից) արված յուրաքանչյուր պատասխան, ծավալված դիսկուսիա կարող է համարվել թեմայից դուրս, ստանալ տուգանային միավոր, ջնջվել:
    Հստակեցնելու համար, որ ոմանք չոգևորվեն ու ասեն, որ բողոքները լռեցնում եմ, ասեմ, որ այդ գրառումները եղել են ոչ թե մոդերատորների գործողությունները քննադատող, այլ հակառակը, ավելի շուտ «պաշտպանող» գրառումներ: Գրառումները ջնջվում են հերթական անգամ կրքեր չբորբոքելու, քննարկումն անվերջ չերկարացնելու համար: Խնդրում եմ այսուհետ նման գրառումներ չանել: Այս թեման նախատեսված է մոդերատորների գործողությունները քննադատելու համար: Քննադատությունները քննարկում են քննադատողներն ու ղեկավար կազմի ներկայացուցիչները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.07.2012)

  6. #379
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կրոն» բաժնում իրավիճակը սրվում է հիմնականում երեք մասնակիցների պատճառով, ովքեր են Տրիբունը, ‎Mephistopheles-ը և Հովարսը: Այս մասնակիցները հաճախ են քննարկումները բերում լարվածության, որը մասնավորապես լինում է հետևանք միմյանց նկատմամբ կատարված անձնական բնույթի գրառումների, հեգնանքի, ծաղրի, վիրավորական կամ արհամարհական ձևակերպումների և այլն:
    Եթե դուք այսպես եք մտածում, ուրեմն իրոք անարդար եք ձեր որոշումների մեջ, քանի որ վերցնում եք իմ վերջին պատասխանը և դրա վրա եզրակացություններ կազմում, բայց դե.............:
    Ես ինձ արգելափակում եմ այս ՝՝ակումբ՛՛ կոչեցյալից:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (11.07.2012)

  8. #380
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դուք այսպես եք մտածում, ուրեմն իրոք անարդար եք ձեր որոշումների մեջ, քանի որ վերցնում եք իմ վերջին պատասխանը և դրա վրա եզրակացություններ կազմում, բայց դե.............:
    Ես ինձ արգելափակում եմ այս ՝՝ակումբ՛՛ կոչեցյալից:
    Ընտրությունը քոնն է: Մայն հավելեմ, որ եզրակացություն չի արվել «վերջին պատասխանի» հիման վրա, այլ քո ընդհանուր պահվածքի, կատարած գրառումների: Իսկ արդար ենք մենք, թե անարդար, բարեբախտաբար դու չես որոշողը: Եթե այնուամենայնիվ որոշես շարունակել մնալ ակումբում, մասնակցել քննարկումներին, գրառումներ կատարել, ապա արված գրառումս ու զգուշացումն ընդունիր ի գիտություն ու մնա կանոնադրության շրջանակներում: Բարի ճանապարհ, կամ բարի քննարկումներ՝ ըստ քո ցանկության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (10.07.2012), Աթեիստ (11.07.2012)

  10. #381
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրությունը քոնն է: Մայն հավելեմ, որ եզրակացություն չի արվել «վերջին պատասխանի» հիման վրա, այլ քո ընդհանուր պահվածքի, կատարած գրառումների: Իսկ արդար ենք մենք, թե անարդար, բարեբախտաբար դու չես որոշողը: Եթե այնուամենայնիվ որոշես շարունակել մնալ ակումբում, մասնակցել քննարկումներին, գրառումներ կատարել, ապա արված գրառումս ու զգուշացումն ընդունիր ի գիտություն ու մնա կանոնադրության շրջանակներում: Բարի ճանապարհ, կամ բարի քննարկումներ՝ ըստ քո ցանկության:
    Ցավում եմ ու ֆորումի ադմինիստրացիայի համար ոչինչ չարժե մասնակից կորցնելը: Թեպետ ինքս էլ Հովարսի հետ ունեցել եմ լուրջ «ծեծկրտուք» բայց նրա որոշումը ինձ չուրախացրեց:Ցավում եմ որ ֆորումի մասնակիցներից հենց մեկի ծաղրական ու վիրավորական գրառումների պատճառով արդեն որերորդ անգամ վիճակը ծայրահեղ սրվում է, որի պատճառով մարդիկ կամ տուգանվում են, կամ արգելափակվում, կամ ինքնարգելափակվում:
    Կարծում եմ խիստ տարբերություն պիտի դրվի վեճը սկսողի ու շարունակողի միջև:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    fanaid (11.07.2012), keyboard (11.07.2012), Lem (11.07.2012), Lion (11.07.2012), Vaio (11.07.2012), Varzor (11.07.2012)

  12. #382
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատարեմ վերջին գդառումս:

    Մայն հավելեմ, որ եզրակացություն չի արվել «վերջին պատասխանի» հիման վրա, այլ քո ընդհանուր պահվածքի, կատարած գրառումների:
    Ներկայացրու ապացույցներ, բայց ոչ ամեն մի դեպքի վերջին պատասխաններս, չնայած ինձ համար միևնույնն է

  13. #383
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ ու ֆորումի ադմինիստրացիայի համար ոչինչ չարժե մասնակից կորցնելը: Թեպետ ինքս էլ Հովարսի հետ ունեցել եմ լուրջ «ծեծկրտուք» բայց նրա որոշումը ինձ չուրախացրեց:Ցավում եմ որ ֆորումի մասնակիցներից հենց մեկի ծաղրական ու վիրավորական գրառումների պատճառով արդեն որերորդ անգամ վիճակը ծայրահեղ սրվում է, որի պատճառով մարդիկ կամ տուգանվում են, կամ արգելափակվում, կամ ինքնարգելափակվում:
    Կարծում եմ խիստ տարբերություն պիտի դրվի վեճը սկսողի ու շարունակողի միջև:
    Շնորհակալություն կարծիքի համար:
    1. Ոչ մեկը չի ուրախացել որևէ մեկի հեռանալու ցանկությունից:
    2. Տարբերություն միշտ էլ դրվել է, բայց նախ դու տեղյակ չես թե որ դեպքում ով է սկսողը, և երկրորդ, շարունակողը նույնպես պետք է լինի պատասխանատու ու պատասխանատվություն կրի իր կատարած հակականոնդրական քայլերի համար:

    Որևէ մեկի նկատմամբ առ այս պահը որևէ պատիժ չի իրականցվել: Զգուշացվել է, որ եթե կանոններ խախտեն, ապա կիրականացվի: Թող յուրաքանչյուրն իր համար մտածի, թե այդ դեպքում ո՞րն է իր անելիքը: Ես միայն երաշխավորում եմ, որ որևէ մեկը ակումբում չի պատժվի իր չկատարածի համար:

    Բարի՛ քննարկումներ: Խնդրում եմ թեման չշարունակել, ամեն ինչ արդե՛ն ասված է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.07.2012), Peace (11.07.2012), Varzor (11.07.2012), VisTolog (11.07.2012), Աթեիստ (11.07.2012), Նետ (11.07.2012)

  15. #384
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատարեմ վերջին գդառումս:


    Ներկայացրու ապացույցներ, բայց ոչ ամեն մի դեպքի վերջին պատասխաններս, չնայած ինձ համար միևնույնն է
    Նայիր մինչ այժմ ստացած տուգանային միավորներդ, որոնք միայն մի մասն են քո խախտում հանդիսացող գրառումներից, որոնք տուգանվել են: Դրանց մի մասը տրվել է վիրավորական և կոպիտ գրառումների համար, տարբեր մոդերատորների կողմից (սա նշում եմ ի սկզբանե ցույց տալու համար, որ կողմնապահություն չկա):

    Աստվածահավատ մարդուն վայել է անաչառությունը: Խնդրեմ դրսևորիր քեզ այդպիսին: Այս խոսակցությունը երկարում է հիմնականում այն պատճառով, որ քո հակառակ կողմը ընդունել է իր սխալը ու պատրաստակամություն հայտնել այլևս չկրկնել, իսկ դու՝ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (11.07.2012)

  17. #385
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, առաջարկում եմ Ակումբում ստեղծել "դատական համակարգ"… անձամբ ես մոդերատորների որոշումներից դժգոհ չեմ ու հավատացեք ես համ արգելափակվել եմ (2 անգամ) համ էլ տուգանվել… ստեղ կա համակարգ ու կանոնադրություն որն աշխատում ա … ի դեպ եթե թվում ա թե մոդերատորներն ուզում են "ընդդիմախոսներին" նեղեն ու հեռացնեն, ապա ասեմ որ սխալվում եք չարաչար… ընդդիմախոսն ա Ակումբի համն ու հոտը և իրանք հաստատ Ակումբը համից ու հոտից չեն զրկի… it's business…

    հիմա "Դատական Համակարգի" մասին… կարա բացվի մի թեմա ասենք մի քանի օրով և կողմերը կանոնադրություն համաձայն ապացուցեն որ իրենց գրառումը հակականոնադրական չի և մոդերատորները՝ բոլորը թող շնորհակալություն դնեն նրա տակ որը որ հավանում են… ով շատ հավաքեց նա էլ ճիշտ դուրս կգա… տուգանքը կվերանա եթե կապացուցվի որ այն հակականոնադրական չ…, որովհետև տուգանում են հակականոնադրական գրառման համար այլ ոչ թե ճիշտ կամ սխալ լինելու համար

    ի՞նչ կասեք

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.07.2012), Freeman (11.07.2012), Արէա (11.07.2012), Տրիբուն (11.07.2012)

  19. #386
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայիր մինչ այժմ ստացած տուգանային միավորներդ, որոնք միայն մի մասն են քո խախտում հանդիսացող գրառումներից, որոնք տուգանվել են: Դրանց մի մասը տրվել է վիրավորական և կոպիտ գրառումների համար, տարբեր մոդերատորների կողմից (սա նշում եմ ի սկզբանե ցույց տալու համար, որ կողմնապահություն չկա):

    :
    հովարսի կողմից.
    Քո նշած բոլոր այդ տուգանքներն էլ այս ՝՝արդարությամբ՛՛ են եղել, որի համար բողոքել եմ, դրա համար էլ հայտարարում եմ որ անարդար եք: Մյուս կողմը սխալ է եղել դրա համար էլ ընդունել է իր սխալը
    Իսկ արդար ենք մենք, թե անարդար, բարեբախտաբար դու չես որոշողը
    Որոշողը ամեն մի անհատն է որին հասանելի է արդարությունը, չեն կարող որոշել նրանք՝ որոնք գաղափար չունեն արդարությունից:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    :
    Կարծում եմ խիստ տարբերություն պիտի դրվի վեճը սկսողի ու շարունակողի միջև:
    Կարծում եմ որ հովարսի ասածն էլ էր սա
    Վերջին խմբագրող՝ fanaid: 11.07.2012, 02:24:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (11.07.2012)

  21. #387
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշողը ամեն մի անհատն է որին հասանելի է արդարությունը, չեն կարող որոշել նրանք՝ որոնք գաղափար չունեն արդարությունից:

    Կարծում եմ որ հովարսի ասածն էլ էր սա
    հարցը արդարության մասին չի այլ կանոնադրության մասին ա… դու եթե արդար ես, դա չի նշանակում որ կարաս հակականոնադրական գրառում անես… եթե ես քեզ վիրավորեմ ու դու ինձ հակադարձես ապա երկուսիս էլ պիտի տուգանեն, որովհետև երկուսս էլ կանոնադրությանը հակառակ ենք գրառում արել… տուգանայինների մեջ չի ասվում որ դու սխալ ես եղել դրա համար են տուգանել…

    տարբերությունն էս ա… մոդերատորի խնդիրը չի պարզել թե ով ա ճիշտ և ով սխալ…

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.07.2012), VisTolog (11.07.2012), Արէա (11.07.2012)

  23. #388
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ ու ֆորումի ադմինիստրացիայի համար ոչինչ չարժե մասնակից կորցնելը:
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ:

    Մի օր էլ, հավանաբար, ես կհետևեմ Հովարսի քայլին:
    Պարզապես մի երկու թեմա կա, որոնք ինձ համար հոգեհարազատ են, ինչի համար ես ստեղ եմ:

    Ադմինիստրացիայի մոտ, ավելի ճիշտ` Chuk-ի մոտ, կարծես պրինցիպի հարց լինի. ոչ մի կերպ չի ուզում ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ ընդունի, որ մոդերատորն էլ կարող է սխալվել: Տրամաբանությամբ, ԲԱՑԱՌՎՈՒՄ է, որ մոդերատորը միշտ ճիշտ լինի, մոդերատորն էլ մարդ է, ռոբոտ չէ և կարող է սխալվել, բայց չգիտես ինչու` իրենք անսխալ են:

    Հ.Գ. Կոչ եմ անում Հովարսին, դեռևս, չշտապել:
    Բարև Ձեզ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (11.07.2012)

  25. #389
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշողը ամեն մի անհատն է որին հասանելի է արդարությունը, չեն կարող որոշել նրանք՝ որոնք գաղափար չունեն արդարությունից:

    Կարծում եմ որ հովարսի ասածն էլ էր սա
    Շնորհակալություն կարծիքի համար: Փիլիսոփայական բանավեճն այս թեմայի տեղը չէ: Անշուշտ յուրաքանչյուրս ունենք արդարության մասին մեր պատկերացումները, հովարսի պատկերացումները, որոնք ինքը շարադրել է այս թեմայում, ինձ տալիս են հիմք ենթադրելու, որ ինքը չէ, որ պետք է որոշի մենք արդար ենք, թե անարդար: Սրա պատճառը նրա հարցին միակողմանի նայելը, սեփական սխալները չընդունելը, ամեն ինչում դիմացինին մեղադրելն է: Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ այսպես հեշտ կարող է գալ, դիմացինին մեղադրի, իր խախտումները ու իր վարքը ներկայացնի որպես փայլուն, իրեն որպես «անմեղ հրեշտակ», ու ակնկալի, որ մենք դա չենք նկատելու:

    Մի անգամ ևս ամփոփեմ եղածը:
    Կատարվածում կար երեք կողմ, որոնք էին բանավիճող երկու կողմերը ու ղեկավար կազմը, ով համապատասխան միջամտությամբ ժամանակին չէր կանխել լարվածությունը:
    Բանավիճող երկու կողմերից մեկը ընդունեց իր սխալն ու պատրաստակամություն հայտնեց այսուհետ լինել առավել զգոն ու չխախտել կանոնները, ղեկավար կազմը վերանայեց իր նախնական որոշումները, ընդունեց իր սխալն ու որոշեց քայլեր ձեռնարկել իրավիճակի կրկնությունը կանխելու համար, իսկ երրորդ կողմը իրեն ներկայացրեց այլ լույսի ներքո, չընդունեց իր սխալը, մեղադրեց ղեկավար կազմին անարդարության մեջ, բանավիճող մյուս կողմին՝ կանոնները խախտելու մեջ ու հայտարարեց իր հեռանալու մասին:

    Իր ընտրության տերը ինքն է: Յուրաքանչյուրս ազատ ենք կատարել մեր ընտրությունը: Սակայն նման վերաբերմունք դրսևորողին ես չեմ համարում մարդ, ով կարող է դատել մեր արդարության մասին:

    Որոշումը ու քայլերը չեն կատարվել մի անձի կողմից: Այն եղել է ղեկավար կազմի, այդ թվում բաժնի մոդերատորների, ովքեր առավել լավ են ծանոթ բաժնի ընթացքին (ես կրոն բաժնին քիչ եմ հետևում), ընդհանուր տեսակետն է, տարբեր մարդկանց կարծիքները: Եթե հովարսը համարում է, որ ինքն ավելի լավ է տեսնում ու ավելի արդար է, քան այս բոլոր մարդիկ, ապա թող Աստված իրեն ապավեն լինի, ես ավելացնելու ոչինչ չունեմ, միայն կհիշեցնեմ, որ սեփական սխալները տեսնելը, գիտակցելը ու շտկելը վայել է առաքինի մարդկանց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.07.2012)

  27. #390
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադմինիստրացիայի մոտ, ավելի ճիշտ` Chuk-ի մոտ, կարծես պրինցիպի հարց լինի. ոչ մի կերպ չի ուզում ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ ընդունի, որ մոդերատորն էլ կարող է սխալվել: Տրամաբանությամբ, ԲԱՑԱՌՎՈՒՄ է, որ մոդերատորը միշտ ճիշտ լինի, մոդերատորն էլ մարդ է, ռոբոտ չէ և կարող է սխալվել, բայց չգիտես ինչու` իրենք անսխալ են:
    Մոդերատորը միշտ էլ կարող է սխալ լինել: Եթե ուշադիր չեք եղել, մի անգամ ևս հիշեցնեմ, որ երբ հովարսը հարցը պնդեց, ես որոշեցի այն դնել ղեկավար կազմի քննարկման, հնարավոր համարելով որ թե՛ որոշում ընդունող մոդերատորը (Moonwalker-ը), թե՛ ես կարող է սխալ ենք պատկերացնում իրավիճակը: Քննարկման ընթացքում պարզվեց, որ ղեկավար կազմում չի եղել գեթ մեկը, ով համարի, որ այդ որոշումը սխալ էր:

    Եթե դու քեզ վեր ես դնում այս բոլոր մարդկանցից ու համարում որ ոչ, նրանց հասանելի չէ ճշմարտությունն իսկ քեզ հասանելի է, դա քո գործն է: Բայց պնդելը, որ իբր «պրինցիպով ճիշտ ենք հանում մոդերատորին», ես գնահատում եմ անազնվություն:

    Էնպես չի, որ մոդերատորները քննարկման մասնակիցների թշնամիներն են: Մի անգամ չի ակումբում, որ մոդերատորների գործողությունները չեղարկվել են ու շտկվել կատարված սխալները: Բայց մի օրինաչափություն կա, որ հիմնականում այս թեմայում բողոքում են իսկապես խախտում արածները, այլ ոչ թե բողոքում են մեր սխալ քայլերը (այդ օրինակներից մեկը դու ես):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2012), Աթեիստ (11.07.2012)

Էջ 26 45-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 22
    Վերջինը: 13.12.2012, 17:23
  2. «Գալա» հեռուստաընկերության բողոքի ակցիան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2010, 17:24
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Բողոքի ցույց
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2008, 18:09
  5. Լուռ բողոքի շարք
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.03.2008, 19:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •