Նախ
1.Հայտնի դեպքերից հետո այդ "օբյեկտը" ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը (էթիկայի նորմերից ելնելով):
2.Հարգում է երիտասարդի հիշատակը
2.Հատուցում է վճարում նախապես պատվիրված միջոցառումների համար (ինչքանով տեղյակ եմ պատվերներն ընդունվում են 2 ամիս առաջ):
Այնուհետև որոշ ժամանակ անց նորից գործունեություն է ծավալում
Էս վերը նշվածն ասում են ՔԱՂԱՔԱԿԻՐԹ երկրի, հասարակության համար
Մեզ մոտ հաստատ էդպես չէր կարող լինել ( մոտակա 50 տարին հաստատ)
Իսկ ԱրԷա-ին մի բան կասեմ
Ճիշտ է մեր երկիրը վերը նշվածը չի, բայց կարելի է փորձել բարոյական փոխհատուցում ստանալ
Համել կստացվի Հռոմ գնալ![]()
Արէա (02.07.2012)
............................................................................................................................................ ...
Չգիտեմ ում հարսանիքն ա եղել այդ օրը, բայց եթե ռեստորանի տերը, հարսանքատերերի կատարած ծախսերը դեռ մի բան էլ ավել չհատուցի........
Արէա (02.07.2012)
Կարա ըլնի Արէա ջան… փողն իհարկե հալալ քրտինքով ես աշխատել, բայց այ էն ապրանքը որ առնում ես դա արդյունք ա մարդկանց շահագործման… առավել ևս որ մի տարի հաց չես կերել, բա արժե՞ր տանել ու հարսնաքարում բառացիորեն թափել էդ փողը, մանավանդ որ դրանով էլ կարծես թե վերահաստատում ես Հարսնաքարի ճոխության էտալոն ու ամեն մարդու երազանք լինելու ստանդարտը… Հարսնաքարը հարամ ա իրա ստեղծված օրվանից քանի որ ամեն կոպեկ որ վճարվել ա դրա շինարարության համար հարամ ա… հարամ տեղը հալալ փող ծախսելը ափսոս ա ու կարծես քաջալերում լինի…
փոխարենը ես կգնայի գյուղ, գյուղացիներից կառնեի ամբողջ մթերքը իրանց գնով, գոնե փողն իրանց ջեբը գնա… կգայի տուն ու իմ տանը կամ էլ մի քիչ ավելի մեծ զալ կվաձեի ու ընդեղ կանեի… ավելի էժան կլիներ փողն էլ կգնար գոնե ընդեղ որտեղ ես եմ ուզում…
էդ այլանդակ շենք ի՞նչ ա որ ընդեղ մարդ ուզենա պսակվի… անկախ էս դեպքերից անգամ…
Բան չասեցի, անձամբ ես կյանքում մի անգամ եմ ռեստորանում եղել, մեղա-մեղա՝ փարվանայում, ու մորթեն էլ չեմ գնա, բայց դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ անպայման պետք է ինձ նման մտածեն: Ես ուզում էի ներկայացնել, որ Հարսնաքարում հարսանիք անողը պարտադիր չի, որ հանցագործ լինի, որ կարա չարքաշ կյանքով ապրող հասարակ մարդ լինի, որն ուզում ա կյանքում մի անգամ իրեն հարուստ զգալ, ճոխ տեղ ա ման գալիս, ստեղից ընդեղից լսել ա, որ էս ինչ պաշտոնյան ընդեղ ա հարսանիք արել, էն մյուս մեծահարուստը, էն օլիգարխը, ու ուզում ա ինքն էլ անի, գաղափար անգամ չունի որ էդ նեմեցինն ա (ես, մինչև էս աղմուկը, չգիտեի), ուզում ա ցույց տա, իբր ես ձեզնից ոչ մի բանով պակաս չեմ: Ճիշտ ա մտածում, թե սխալ, ամեն մեկս մեր կարծիքը կունենանք, բայց որ հարամ չի, էդ միանշանակ: Պեսոկը հարա՞մ ա, բենզինը հարա՞մ ա, մարշրուտկեքը հարա՞մ են, հացը հարա՞մ ա, բոլորն էլ հարամ փողերով են ստեղծվել, ու բոլորի վրա ծախսած փողն էլ հարամ տեղ ա գնում, Հայաստանի կեսը հարամ ա, ի՞նչ անենք, բոյկոտե՞նք Հայաստանը:
Varzor (04.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ