Սարսափելի բան իրոք չկա: Եթե սրանք սկզբնական շրջանի ստեղծագործություններ են, այսինքն հեղինակը նոր է սկսել բանաստեղծություններ գրել, ապա այն որ բացակայում է օրիգինալությունը, օրինաչափ երևույթ է: Իսահակյանը սկզբում Հովհաննիսյանի նման էր գրում, Չարենցը՝ Տերյանի և այլն: Նման դեպքերում, որոշ ժամանակ անց, կամ դադարում են ստեղծագործել (իմ նման

), կամ ստեղծագործություններն ավելի անձնական ու օրիգինալ են դառնում:
Լեզուն գրական է, բառապաշարը՝ միջինից բարձր, հանգերը որոշ տեղերում կաղում են, բայց ընդհանուր առմամբ վատը չեն, Տերյանի ազդեցությունը շատ է զգացվում, բայց հուսանք դա կանցնի: Ինձ դուր է գալիս, որ համարյա բոլոր բանաստեղծություններում զարգացում կա, սյուժեանման բան կա, պատմում, պատմում, ու վերջում եզրահանգման է գալիս՝ կիսատ չի թողնում: Միակ թերությունն, իհարկե, օրիգինալության բացակայությունն է: Փորձիր թոթափել կողմնակի ազդեցությունները, քիչ օգտագործի արհեստական բառեր, օրինակ. վշտահար, բազում, դառնագին, մրրկել, մորմոք և այլն: Մի տեսակ հնացած բառեր են սրանք, չէ որ դու խոսելիս, կամ մտածելիս նման բառեր չես օգտագործում: Փորձիր ավելի բնական ու ավելի պարզ լինել:
Որպեսզի խոսքերս շատ մերկապարանոց չհնչեն, իմ երիտասարդ տարիների

մի քանի խզբզանքներին կարող ես ծանոթանալ
այստեղ, քո բանաստեղծությունների կարգի գործեր են, ուղղակի ժամանակի ընթացքում հասկացա, որ ինքնուրույնություն այդպես էլ ձեռք չեմ բերում (ասելիք էլ առանձնապես էլ չկար), ու թարգեցի
Հուսանք նույնը քո պարագայում չի լինի, ու դեռ շատ կզարմացնես մեզ:
Բարի գալուստ ԴԱՐ Ակումբ

Էջանիշներ