Աստղ ջան, միևնույն է չեմ համաձայնվի։ Նախ բացառապես պետության ու ժողովդրի շահերով առաջնորդվող դիկտատոր ես դժվարությամբ եմ պատկերացնում, որովհետև այդպիսի մեկը անմիջապես պարտավոր է դիկտատուրան վերածել դեմոկրատիայի եթե այդպես մտածում է ժողովդրի ու պետության անվտանգության մասին

Դիկտատուրան թույլ համակարգ է թեկուզ զուտ նրանով, որ ահագին բան ղեկավարվում է մի հոգու կողմից ու այդ մի հոգու կյանքից, առողջությունից, հոգեվիճակից, տրամադրությունից, կապրիզներից ահագին բան է կախված։ Բերածդ Քադաֆու օրինակը հետաքրքիր օրինակ է, բազմաթիվ սպեկուլյացիաներ կան, կա նավթը, կան ախորժակները, բայց այն որ ԱՄՆ–ը Եվրոպայի հետ ձեռ ձեռի տված Քադաֆիին փոշի սարքեցին, ապա հենց դիկտատուրան էր, որ նրանց գործը հեշտացրեց, հակառակ դեպքում ստիպված կլինեին պատերազմել Լիբիական կազմակերպված բանակի հետ, որը պաշտպանում էր Լիբիայի ժողովդրին և ոչ թե Քադաֆիին, իսկ դա արդեն մի քիչ բարդ կլիներ։ Դիկտատորները սովորաբար վատ են ավարտում, իսկ նրանց ավարտից հետո երկրի հարստությանը տիրանում են օտարները։ Ժողովդրի մասին մտածող դիկտատորը դա հեքիաթ է բարի և առատաձեռն թագավորի մասին։ Դու խաբնվել ես Քադաֆիի խելոք ճառերին ու ռուսական պրոպագանդային, թե տեսեք ինչ լավ բան է դիկտատուրան, կեցցե դիկտատոր Պուտինը, հավերժ իշխանություն նրան... Քադաֆիի նավթին տիրանալը հեշտ ստացվեց զուտ նրա համար, որ այն Քադաֆիինն էր ու ոչ թե Լիբիայի ժողովրդինը։
Էջանիշներ