Եսիմ
Հոգեբանները Աստծո հանդեպ հավատը հակադրել են վերլուծական մտածողությանը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները պարզել են, որ վերլուծական մտածողությունը նվազեցնում է Աստծո հանդեպ հավատը: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:
Տեսություններից մեկի համաձայն` մտածողության գործընթացը իրենից ներկայացնում է բացառապես տարբեր «ռեժիմների»` այսպես կոչված, ինտուիտիվ ու վերլուծական փոխազդեցություն: Առաջինն աչքի է ընկնում զգալի արագությամբ, օրինակ` նայելով զրուցակցի դեմքին` մարդն ունակ է արագորեն ու առանց հավելյալ ջանքերի հասկանալ, որ նա զայրանում է: Երկրորդը պահանջում է ավելի շատ ժամանակ, սակայն տալիս է արդյունքներ` հիմնված տրամաբանության ու եզրակացությունների հաջորդականության վրա:
Ենթադրվում է, որ մտածողության ընթացքում այս երկու տիպերը փոխազդեցության մեջ են գտնվում, սակայն երբեմն խանգարում են միմյանց:
2011թ. սեպտեմբերին Journal of Experimental Psychology ամսագրում տպագրվել էր հոդված, համաձայն որի` որքան մարդը հիմնվում է ինտուիտիվ մտածողության վրա, այնքան նա կրոնասեր է:
Science-ում հրապարակված հոդվածում գիտնականները ստուգել էին հենց այդ հիպոթեզը: Այդ նպատակով նրանք փնտրել են կամավորների, նրանց պատահականության սկզբունքով բաժանել երկու խմբի: Խմբերից մեկին ցույց էին տվել նկարներ ու առաջարկել լուծել խնդիրներ, որոնք ակտիվացնում են վերլուծական մտածողությունը, իսկ երկրորդ խմբին ցուցադրել էին այնպիսի նկարներ, որոնք ակտիվացնում են ինտուիտիվ մտածողությունը: Այնուհետև նրանք պատասխանել են մի շարք հարցերի, որոնց նպատակն էր պարզել նրանց կրոնասիրության աստիճանը:
Համեմատելով հետազոտությունների արդյունքները` հոգեբանները պարզել են, որ ռացիոնալ մտածողությունը իսկապես նվազեցնում է այդ աստիճանը:
Նորությունը թխել են Lenta.ru-ից (դաժե նկարն են ալարել փոխել), իսկ Lenta.ru-ն վերցրել ա էստեղից, որտեղ խոսվում ա էս հետազոտության արդյունքների մասին մասին (Science-ի պաշտոնական կայքէջն ա: Ի դեպ, հետազոտողներից մեկը լիբանանահայ ա):
Էջանիշներ