Թբիլիսիի մետրոյում ա նկարված, երեկ
Թբիլիսիի մետրոյում ա նկարված, երեկ
VisTolog (18.05.2012)
Ի դեպ, ժողովուրդ, որ ասեմ՝ Ծոմակն իմ ներկայությամբ երեկ ինչ է ասել...
«Դու ֆաշիստ չես, նացիոնալիստ ես։ Հա ի՞նչ կա էդտեղ, ես էլ եմ նացիոնալիստ»։![]()
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Չամիչ ջան, ուզում ես ասել, Հայաստանում հոմոսեքսուալիստներ առաջ չեն եղել ու եվրոպական բարքերի հետ ներթափանցման հետ մեկ ու մեջ որոշ մարդիկ առավոտը արթնանում են ու որոշում են գեյ դառնա՞լ: Մարդկության որոշ տոկոսը (որը պատմության մեջ միշտ էլ նույնն է եղել) միշտ էլ հոմոսեքսուալիստներ են եղել, թե Հայաստանում, թե Զանզիբարում: Պարզապես կախված հասարակության դիրքորոշումից, իրենք դա թաքցրել են, կամ էլ բացահայտել են: Սովետի ժամանակ հոմոսեքսուալիզմը համարվել է քրեորեն պատժելի հանցանք, դրա համար էլ ոչ մեկն էլ ռիսկ չի արել հասարակության առաջ բացահայտել իր սեռական կողմնորոշումը: Իսկ հոմոսեքսուալիզմը քրեական պատասխանատվության ենթարկելը նույնն է, ինչ ասենք քրեական պատասխանատվության ենթարկել ձախլիկներին, կակազողներին, ճաղատներին և այլն: Դրա համար էլ Սովետի ժամանակ հոմոսեքսուալիստները ասենք ամուսնանում էին, երեխա էին ունենում, բայց քանի որ իրենք կատարյալ երջանիկ չէին կարող լինել, լիարժեք կյանք չէին կարող վարել, ամուսնալուծվում էին, կնոջը դավաճանում էին, ընտանիքներ էր քանդվում: Վերջիվերջո եթե մարդ հասարակության անդամ է, պետք է ունենա բոլորին հավասար իրավունքներ, ոչ ոք իրավունք չունի իր իրավունքները սահմանափակել, թելադրել ինչ կարող է անել, ինչ չէ:
Հոմոսեքսուալիզմն էլ ձեռքբերովի հիվանդություն չէ, մարդ կամ ծնվում է հոմոսեքսուալ, կամ բիսեքսուալ, կամ էլ հետերոսեքսուալ: Ինչքան էլ հոմոսեքսուալները պրոպանգանդա անեն, հոմոսեքսուալ կենսակերպ քարոզեն, հետերոսեքսուալը կյանքում երբեք գոմիկ չի դառնա, չի կարող լինել տենց բան: Սա ընտրության հարց չէ, ոչ էլ հիվանդություն է, որը կարելի է բուժել: Եթե ընտրության հարց լիներ, ոչ մեկն էլ չէր ցանկանա ապրել մի հասարակությունում, որտեղ միշտ ստիպված է թաքուն կյանք վարել, վախի ու ահաբեկության մթնոլորտում, եթե ընդամենը կարելի է որոշել, որ ֆսյո, դավայ էսօրվանից մենակ սիրենք հակառակ սեռի ներկայացուցիչներին ու ապրենք երջանիկ:
Մարդու մասին կարծիք հայտնեք ոչ թե նրանով, թե ինքը գիշերը ում հետ ա քնում, այլ նրանով, թե ինչպիսի մարդկային որակներ ունի:
I may be paranoid but no android!
murmushka (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Sagittarius (18.05.2012), Skeptic (18.05.2012), մարդագայլուկ (01.05.2014)
Չամիչ ջան, անիմաստ են քո գրառումները, որոնք հիմնված են լսածդ բամբասանքների ու տենց բաների վրա: Ծոմակը մշտապես հայտարարել է, որ այդ փաբը սովորական փաբ է, ոչ թե կոնկրետ սեռական կողմնորոշման մարդկանց հավաքատեղի: Եթե դու ասում ես, որ ինքը այլ բան է ասել, ուրեմն ուղղակի ստում ես: Այլ հարց է, որ ինքը այլ սեռական կողմնորոշում ունի ու հարձակումը կապում է դրա հետ: Ոչ թե նրա հետ, որ փաբն է այդպիսին, այլ որ փաբի վրա հարձակվել են փաբի տիրոջ սեռական կողմնորոշման պատճառով:
Նույն կերպ ասենք ինչ-որ հրեա կարող է սուպերմարկետ բացել, դրանից օգտվեն բոլոր ազգությամբ հայերը, հազարից մեկ նաև հրեաները, իսկ ինչ-որ ֆաշիստներ պայթեցնեն, դու էլ գաս էստեղ լոլո կարդաս, որ ծուխն առանց կրակ չի լինում, երևի հրեաների որջ էր:
Ի տարբերություն քեզ ես չեմ գրում լսածս բամբասանքների մակարդակով: Ես էդ փաբ մի անգամ չի որ գնացել եմ ու գիտեմ թե ինչ մասսա է այնտեղ գալիս: Այնտեղ միասեռականների հավաքատեղի չէ: Ու ինձ բոլորովին չի հետաքրքրում փաբի տիրոջ սեռական կողմնորոշումը, որովհետև դա իր անձնական գործն է: Եթե կան տհասներ, ովքեր այդ օբյեկտի մասին նման կարծիք են կազմում օբյեկտի տիրոջ սեռական կողմնորոշման պատճառով ու իրենց սկզբունքներից ելնելով որոշում են այն բոյկոտել, այդ տիպի մարդկանց առաջարկում եմ անմիջապես տոմս առնել ու փախնել Հայաստանից, որովհետև չար լեզուներն ասում են, որ մեր վարչապետն ու փոխվարչապետն էլ են միասեռական ու փաստորեն նրանք ապրում են մի երկրում, որը կառավարվում է միասեռականների կողմից: Ուրեմն իրենք կա՛մ պետք է կառավարական տունը պայթեցնեն, կամ էլ ռադները ստեղից քաշեն:
Չի կարելի որևէ նման կառույցի մասին կարծիք կազմել՝ մտնելով տիրոջ անկողին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե անկեղծ լինեմ, իմ մոտ էլ ա մի անգամ ցանկություն առաջացել էդ փաբը վառելու. Կիլիկիա գարեջուրն էր վերջացել :krakuboc
Chuk (18.05.2012), ivy (18.05.2012), Kita (18.05.2012), Kuk (18.05.2012), Mephistopheles (18.05.2012), murmushka (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Rammstein (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Գալաթեա (18.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), մարդագայլուկ (01.05.2014), Շինարար (18.05.2012), Ռուֆուս (18.05.2012), Տրիբուն (22.05.2012)
Քանի որ DIY-ի թեման արդեն սպառվել ա, բոլոր խելքը գլխին մարդկանց համար պարզ ա, որ դա գեյերի հավաքատեղի չի եղել, ես էլ իմ տեսակետը ասեմ հոմոսեքսուալիզմի մասին:
Ժող, մի հարց, էդ ո՞վ ա ապացուցել, որ հոմոսեքսուալ ծնվում են ու ո՞նց ա կարողացել դա ապացուցել: Ես, չլինելով ոչ մի կաթիլ հոմոֆոբ, չեմ հավատում դրան ու շատ ծիծաղելի ու պրիմիտիվ եմ համարում: Նույն տրամաբանությամբ սադոմազոխիստները, զոոֆիլները ու մնացած ոչ ստանդարտ սեքսի սիրահարներն էլ են տենց ծնվում, ինչը աբսուրդ եմ համարում: Հոմոսեքսուալիզմի համեմատությունն էլ ձախլիկության հետ տեղին չեմ համարում: Ու ընդահնրապես, ես սխալ եմ համարում հոմո, բի, հետերո տարանջատումը, ընդամենը համարում եմ, որ տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ կարող են ունենալ, լրիվ նույն ձեւով, ինչպես որ կան, ասենք` օրալի կամ անալի (աղը պակաս իմաստով չէ) սիրահարներ: Իսկ էդ տարբեր նախասիրությունները գալիս են նրանից, որ մարդը ի տարբերություն կենդանիների, ունի ինտելեկտ ու բնազդային վիճակից դուրս ա եկել: Իսկ մարդկության 99.9%-ը տենց ա, այսինքն` բնազդներից վեր ա ու իմ համար ոչ մի տարբերություն մարդը օրալ ա՞ սիրում, թե՞ BDSM, թե՞ նույն սեռի ներկայացուցիչներին, ես էդ բոլոր մարդկանց նունքան նորմալ եմ վերաբերվում:
Ասեմ ավելին, պնդելը, որ իրանք էդպես ծնվում են, ավտոմատ որակում ա դա որպես հիվանդություն, քանի որ բնությունը սեքսը նախատեսել ա բազմացման համար:
Ծոմակի հետ հարցազրույցի վերջի հատվածներն էի նայել: Հենց նոր նայեցի ողջ հարցազրույցը:
Էս չգիտեմ թե էս մարդուն ոնց կոչեմ: Էս ով ա էս խեղկատակը???
Ծոմակի խոսքերից - Ես ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ինչ արած, ցավոք ապրում եմ հայ ժողովրդի մեջ, հայ միջավայրում:
Խնդրեմ, սա էլ իմ խոսքերի վառ ապացույց, որ նման մարդիկ թքած ունեն իրենց տեսակի վրա, թքած ունեն դրա համար էլ նման ագրեսիայի են հանդիպում, բա ինչ էին սպասում? պիտի գան գլուխդ շոյեն, որ հրապարակայնորեն թքում ես ինքդ քո վրա, ասելով ցավոք, որ հայ եմ ու Հայաստանում եմ ապրում:
Կապ չունես, թող գնա էս երկրից
Խնդրեմ, սա էլ ողջ հարցազրույցի տեսագրությունը:
Լրիվ խեղկատակ ա, ասում ա փոքր ազգերը պետք ա ձուլվեն: Գնացել էիր թուրքիա, մնաիր ձուլվեիր
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 18.05.2012, 14:55:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Rammstein, ես անձամբ համարում եմ, որ հոմոսեքսուալիզմը կարող է նաև կյանքի ընթացքում ձևավորվել:
Քո գրածում մի բանի հետ համաձայն չեմ. գեյերի օրիենտացիան միայն սեռական վարք չի ու սեքսի նախընտրություն: Ինչպես և հետերո հարաբերությունների մեջ ամեն ինչ միայն սեքսին չի հանգում: Դրանք հարաբերությունների բոլոր մակարդակներն են ներառում, ու սադո-մազո և անկողնային այլ երևույթների հետ դա համեմատելը տեղին չի, որովհետև էստեղ խոսքը մենակ անկողնու մասին չի:
Այսինքն դու չես բացառում, որ կարող ա անցնի որոշ ժամանակ ու դու հոգնես քո այժմյան սեռական կողմորոշումից եւ որոշես փոխել???
Rammstein ջան, սեռական կողմնորոշումը տրվում է ի ծնե: Սեռական կողմորոշման համար պատասխանատում է ուղեղի որոշակի հատվածը, որը ըստ մասնագետների կանանց եվ տղամարդկաց մոտ տեղակայված է հակառակ կիսագնդերում: Այն տղաները ովքեր սիրում են տղաներին սովորաբար իրենց շարժ ու ձեւով, պահելակերպով, խոսելաձեւով շատ են նման կանանց, եվ դա ինչպես նշեցի պայմանավորված է ուղեղի աշխատանքով, այսինքն նրանց մոտ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սեռական կողմորոշման համար նման է կնոջ ուղեղի աշխատանքին:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 18.05.2012, 15:31:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ռամշ, ճիշտ ես, բնությունը նենց ա արել, որ սեքսը բազմացման համար լինի, բայց արի ու տես կենդանական աշխարհում նույնպես հանդիպում են հոմոսեքսուալ վարք դրսևորող կենդանիներ:
Ի դեպ մի հատ տեսակետ կա, որի համաձայն հոմոսեքսուալներ ու հետերոսեքսուալներ իրականում գոյություն չունեն, այլ բոլոր մարդիկ ծնվում են բիսեքսուալներ ու ամեն մեկի մոտ դա տարբեր ձևի է արտահայտվում, կան մարդիկ ովքեր ավելի շատ հակված են դեպի հակառակ սեռը, մարդիկ որոնք ավելի շատ հակված են դեպի նույն սեռը ու մարդիկ, ովքեր հավասարաչափ հակված են երկու սեռին էլ: Ու եթե ասենք, թե մեկը ավելի շատ հակված է հակառակ սեռին, ապա նրա մոտ նույնասեռ հարաբերությունների պահանջը բավարարվում է տղա-տղա/աղջիկ-աղջիկ սեռական հարաբերություններ կամ գուրգուրանք չպարունակող ընկերությամբ կամ մտերմությամբ: Որովհետև եթե մարդ ստեղծված լիներ միայն սեքսի ու բազմացման համար, ապա տղա-տղա ու աղջիկ-աղջիկ ընկերությունը անհնարին կլիներ, որովհետև ցանկացած նույն սեռի մարդ պոտենցիալ մրցակից կլիներ բազմացման համար
Ռիպ, եթե կյանքի ընթացքում մարդու մոտ հոմոսեքսուալիզմ է ձևավորվում, նշանակում է ինքը բիսեքսուալ էՀամենայն դեպս մի հատ օրինակ բերեք, որ հոմոսեքսուալը կյանքի ընթացքում հետերո դառնա, կամ հակառակը:
I may be paranoid but no android!
Quyr Qery (18.05.2012), Skeptic (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), մարդագայլուկ (31.10.2014)
Երանի ձեզ, ինչ ենք կորցրել, ինչ ենք ման գալիս: Մասնագետներ կան, ուսումնասիրում, եզրակացնում են: Ի՞նչ կարևոր ա դա: Հետերոսեքսուալ բառը մի տեսակ ինձ վրա էլ ա բացասական ազդում, մի տեսակ հոմոսեքսուալիզմի հոտ ա գալիս դրանից, մանավանդ ր-ն եթե վ դարձնենք, վապշե՝ հետեվոսեքսուալ: ԲԴՍՄ-ն ո՞րն ա, բդ արմատը հետաքրքրեց, գնամ վիկի քրքրեմ![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.05.2012, 15:31:
Օրինակը որն է, Ռուֆ, մարդու անուն տա՞մ:
Ես էստեղ հոմոսեքսուալներ շատ եմ ճանաչում, նրանցից մի մասը ժամանակին ունեցել է հետերոսեքսուալ հարաբերություններ: Կասես բի՞ են: Չէ, որովհետև հիմա ոչ մի դեպքում չեն պատկերոցնում որևէ հարաբերւթյուն հակառակ սեռի հետ:
Իսկ ինչի արդյունքում է դա լինում, դա ուրիշ հարց է: Չեմ կարծում, թե «ազդեցության» տակ են ընկել: Հնարավոր է լինի մեծ հիասթափություն հակառակ սեռի հանդեպ: Բայց հնարավոր է նաև, որ մարդ իր իրական օրիենտացիան ուղղակի ավելի ուշ է բացահատել, էդ էլ բացառված չի:
Մի դեպք էլ ասեմ: Մի ամուսնական զույգ գիտեմ, ովքեր երկար տարիներ ամուսնացած են եղել, երեխա ունեն, հիմա բաժանված են ու ամեն մեկը նոր զուգընկեր ունի՝ նույն սեռի: գուցե էդ էլ իրենց ամուսնության ընթացքի հետևանքն է եղել, ինչ իմանաս:
Միայն մի խնդրանք էլի, ամեն ինչ անկողնուն մի հանգեցրեք: Մարդ կարող է ունենալ միասեռական հարաբերություններ՝ անգամ սեքսի բացակայության դեպքում: Ինչպես որ շատ հետերո զույգեր երկար ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունենում՝ մինչև սեքսին անցնելը կամ էդպես էլ երբևէ դրան չանցնելով:
Hetaera - Հին Հունաստանում Հետերաները բարձր կարգի կուրտիզանուհիներն էին: Բարձր վարձատրվող, կարդացած, տղամարդկանց հետ նստող-վեր կացող, ի տարբություն մնացած նամուսով կանանց, հարկեր վճարող: Նրանց պետք չէ շփոթել փողոցի մարմնավաճառների հետ, pornai, ում գործը միայն մեկն էր, արագ և առանց խոսակցությունների:
Հետերաներն իրենց գործունեությամբ ավելի նման են ճապոնական գեյշաներին:
Մի խոսքով, հետերոսեքսուալները ամենասովորական բ..արածներ են![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ