User Tag List

Էջ 13 43-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 634 հատից

Թեմա: Պայթեցրել են D.I.Y փաբը

  1. #181
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը որն է, Ռուֆ, մարդու անուն տա՞մ:
    Ես էստեղ հոմոսեքսուալներ շատ եմ ճանաչում, նրանցից մի մասը ժամանակին ունեցել է հետերոսեքսուալ հարաբերություններ: Կասես բի՞ են: Չէ, որովհետև հիմա ոչ մի դեպքում չեն պատկերոցնում որևէ հարաբերւթյուն հակառակ սեռի հետ:
    Իսկ ինչի արդյունքում է դա լինում, դա ուրիշ հարց է: Չեմ կարծում, թե «ազդեցության» տակ են ընկել: Հնարավոր է լինի մեծ հիասթափություն հակառակ սեռի հանդեպ: Բայց հնարավոր է նաև, որ մարդ իր իրական օրիենտացիան ուղղակի ավելի ուշ է բացահատել, էդ էլ բացառված չի:
    Մի դեպք էլ ասեմ: Մի ամուսնական զույգ գիտեմ, ովքեր երկար տարիներ ամուսնացած են եղել, երեխա ունեն, հիմա բաժանված են ու ամեն մեկը նոր զուգընկեր ունի՝ նույն սեռի: գուցե էդ էլ իրենց ամուսնության ընթացքի հետևանքն է եղել, ինչ իմանաս:

    Միայն մի խնդրանք էլի, ամեն ինչ անկողնուն մի հանգեցրեք: Մարդ կարող է ունենալ միասեռական հարաբերություններ՝ անգամ սեքսի բացակայության դեպքում: Ինչպես որ շատ հետերո զույգեր երկար ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունենում՝ մինչև սեքսին անցնելը կամ էդպես էլ երբևէ դրան չանցնելով:
    Դե որ տենց ես ասում, ուրեմն տենց ա: Համենայն դեպս բոլդով հատվածի հետ լրիվ համաձայն եմ
    I may be paranoid but no android!

  2. #182
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ տենց ես ասում, ուրեմն տենց ա: Համենայն դեպս բոլդով հատվածի հետ լրիվ համաձայն եմ
    Եթե ավելի շատ իրական օրինակներ ես ուզում, մի հատ սըրչ տուր "how i became homosexual", էնքան պատմություններ կկարդաս, մեկը մեկից զանազան:

  3. #183
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ավելի շատ իրական օրինակներ ես ուզում, մի հատ սըրչ տուր "how i became homosexual", էնքան պատմություններ կկարդաս, մեկը մեկից զանազան:
    Չէ, լավ ա, մերսի Ավելի լավ ա սենց երջանիկ ապրեմ իմ անտեղյակության մեջ
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.05.2012), Moonwalker (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Նաիրուհի (18.05.2012), Շինարար (18.05.2012)

  5. #184
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Չգիտեմ ինչու է քեզ թվում թե համասեռամոլները արտաքնապես (կամ հագուկապով) տարբերվում են մյուսներից։ Էդ քո ասած տղայատիպ աղջիկներն ու աղջկանման տղաները ընդմանենը երիտասարդական կարճաժամկետ շարժումներ են ու ոչ մի կապ չունեն սեռական կոսմնորոշման հետ։

    Իսկ ով ասեց, որ համասեռամոլությունը հիվանդություն է? Համասեռամոլությունը, ընդամենը, որոշակի առանձնահատկություն է, որը տրված է ի ծնե, ինչպես արդեն գրեցի պայմանավորված է ուղեղի աշխատանքով: Այո, համասեռամոլ մարդիկ իրենց շարժ ու ձեւով, պահվածքով տարբերվում են իրենց սեռին բնորոշ մարդկանց պահվածքից: Հիմնականում նման տղա երեխաների մոտ, ինչպես նաեւ աղջիկ երեխաների մոտ արդեն փոքր հասակից դա նկատվում է, տղա երեխաները սիրում են տիկնիկներով խաղալ, մի խոսքով դրսեւորում է աղջիկ երեխային բնորոշ վարքագիծ, նույնն էլ աղջիկ երեխաների պարագայում:



    1. Այսինքն հենց սկզբից երեխայից դարձնում ես կոմպլեքսավորված։
    Ինչի? սեփական տեսակը հարգելը ու սեփական տեսակի հետ հաշվի նստելը ինչի պիտի մարդուն կոմպլեքսավորի?
    Լրիվ հակառակը, անձամբ ես հպարտանում եմ, որ մենք չակերտավոր էնքան զարգացած չենք, որ աշխարհում արդեն այդքան տարածում գտած բիսեքսուալ կողմորոշումը մեզ մոտ ընկալվում է, դիտվում է, որպես վայրենություն: Այո, համարում եմ, որ անգամ հոմոսեքսուալը պիտի թասիբ ունենա կյանքին չնայի իր սեռական կողմորոշման նեղ դիտանկյունից: Բացի սեփական կարիքներց ու կրքերից կյանքում կան շատ ավելի կարեւոր արժեքներ, դարեր շարունակ մենք էտ արժեքներին փորձում ենք հավատարիմ մնալ ու ես դա չեմ համարում կոմպլեքսավորվածություն այլ հակառակը, համարում եմ այն քիչ բաներից մեկը, որով իրապես կարող ենք հպարտանալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. #185
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծոմակի հետ հարցազրույցի վերջի հատվածներն էի նայել: Հենց նոր նայեցի ողջ հարցազրույցը:

    Էս չգիտեմ թե էս մարդուն ոնց կոչեմ: Էս ով ա էս խեղկատակը???

    Ծոմակի խոսքերից - Ես ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ինչ արած, ցավոք ապրում եմ հայ ժողովրդի մեջ, հայ միջավայրում:

    Խնդրեմ, սա էլ իմ խոսքերի վառ ապացույց, որ նման մարդիկ թքած ունեն իրենց տեսակի վրա, թքած ունեն դրա համար էլ նման ագրեսիայի են հանդիպում, բա ինչ էին սպասում? պիտի գան գլուխդ շոյեն, որ հրապարակայնորեն թքում ես ինքդ քո վրա, ասելով ցավոք, որ հայ եմ ու Հայաստանում եմ ապրում:
    Կապ չունես, թող գնա էս երկրից

    Խնդրեմ, սա էլ ողջ հարցազրույցի տեսագրությունը:


    Լրիվ խեղկատակ ա, ասում ա փոքր ազգերը պետք ա ձուլվեն: Գնացել էիր թուրքիա, մնաիր ձուլվեիր
    Գեա, իսկ եթե դու ինքդ ապրեիր մի հասարակությունում, որտեղ մարդիկ ատելությամբ են լցված քո նկատմամբ (էս թեմայի բազմաթիվ գրառումներ քեզ օրինակ), եթե գողանում են քո սեփականությունը (մի քանի ամիս առաջ նույն D.I.Y.-ի դիմացից երկու լակոտ գողացել էին նրա հեծանիվը, չնայած ձայնագրությունը կա, բայց մեղավորները դեռևս չեն գտնվել ու չեն պատժվել), եթե վնասում են քո սեփականությունը ու դրա համար չեն պատժվում (նույն պայթյունը D.I.Y.-ում), եթե քեզ ամեն պատեհ-անպատեհ առիթով քարշ են տալիս քաղ. մաս (մի քանի տարի առաջ Ծոմակը հայտնվել էր քաղ. մասում, որովհետև նրան կասկածում էին էմոյական շարժման մեջ), դու ինքդ էդ հասարակությանը ո՞նց կվերաբերվեիր: Թուքումու՞ր կտայիր, թե կասեիր, ինչ լավն են, հայերը, ինչ պուպուշ, հանդուրժող մարդիկ են, ոչինչ որ դեմքիս թքում են, ես հպարտ եմ, որ ապրում եմ սենց առողջ հասարակության մեջ: Եթե հասարակությունը հիվանդ վերաբերմունք է ցույց տալիս էս մարդու նկատմամբ, ինքն էլ բոլոր նախադրյալներն ունի, որպեսզի ատի էն հասարակությունը, որտեղ ապրում է:

    Ի դեպ նշեմ, որ Ծոմակը ակտիվիստ է, զբաղվում է բնապահպանական հարցերով, կանանց իրավունքների պաշտպանությամբ: D.I.Y.-ը առաջին փաբն էր Երևանում, որտեղ պայմաններ էին ստեղծվել հեծանվի կայանման համար: Մենակ էսքանը ինձ արդեն բավական է, որ իրեն հարգեմ իրեն, բայց եթե հասարակությունը սա չի գնահատում ու անընդհատ ատելություն է դրսևորում նրա նկատմամբ, ինքը ո՞նց կարա էդ հասարակության լիարժեք անդամ դառնա ու ապրի իր կյանքում: Իսկ էդ նացիստ լակոտ-լուկուտները կյանքում Հայաստանի համար ինչ-որ դրական բան արե՞լ են:

    Մի խոսքով, եթե մարդիկ դադարեցնեն հետապնդել Ծոմակին, քթները չխոթեն նրա անձնական կյանքի, մեջ, թողնեն, որ ապրի էնպես, ինչպես որ ուզում է, ինքն էլ նման ձևով չի արտահայտվի մարդկանց նկատմամբ: Բայց քանի դեռ ատելություն կա իր նկատմամբ, տրամաբանական է, որ պետք է լինի նաև փոխադարձ ատելություն:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (18.05.2012), մարդագայլուկ (31.10.2014)

  8. #186
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, ուզում ես ասել, Հայաստանում հոմոսեքսուալիստներ առաջ չեն եղել ու եվրոպական բարքերի հետ ներթափանցման հետ մեկ ու մեջ որոշ մարդիկ առավոտը արթնանում են ու որոշում են գեյ դառնա՞լ: Մարդկության որոշ տոկոսը (որը պատմության մեջ միշտ էլ նույնն է եղել) միշտ էլ հոմոսեքսուալիստներ են եղել, թե Հայաստանում, թե Զանզիբարում: Պարզապես կախված հասարակության դիրքորոշումից, իրենք դա թաքցրել են, կամ էլ բացահայտել են: Սովետի ժամանակ հոմոսեքսուալիզմը համարվել է քրեորեն պատժելի հանցանք, դրա համար էլ ոչ մեկն էլ ռիսկ չի արել հասարակության առաջ բացահայտել իր սեռական կողմնորոշումը: Իսկ հոմոսեքսուալիզմը քրեական պատասխանատվության ենթարկելը նույնն է, ինչ ասենք քրեական պատասխանատվության ենթարկել ձախլիկներին, կակազողներին, ճաղատներին և այլն

    :
    Իսկ ես որտեղ եմ նման բան ասել? Կամ ինչից եզրակացրիր, որ ես նման բան եմ ուզեցել ասել?

    Հոմոսեքսուալ կողմորոշում ունեցող մարդիկ միշտ եղել են, կան եւ կլինեն: Ի դեպ, այդ մարդկանց շրջանում շատ հաճախ հանդիպում են տաղանդավոր անգամ հանճարեղ մարդիկ, ինչպես օրինակ Լեոնարդո Դա Վինչին:

    Եվրոպայում ԱՄՆ-ում, Ռուսաստանում ինչ ուզում են թող անեն: Իրենք ունեն իրենց տեսակը, մենք ունենք մեր տեսակը: Միայն կոմպլեքսավորվածները, մասնավորապես Ծոմակի պես կոմպլեքսավորվածներն են մերժում իրենց տեսակը եվ փորձում թութակի պես կրկնել ուրիշներինը, նմանվել ուրիշներին, որովհետեւ ինչպես հենց ինքը իր հարցազրույցում նշեց, համոզված է որ իրենից ոչինչ չի ներկայացնում եւ իրեն արժեքավոր զգալու համար սկսում է օտարներն նմանվել, որովհետեվ, նրա նմանները, առհասարակ, չունեն տեսակ, էլ չեմ ասում, որ սեփական կրքերը ամեն արժեքից վեր են դասում:

    Դեռ մի բան էլ սպառնում են, որ դրսից մեջք ունեն: Սրանց նմանները որքան շուտ թողնեն հեռանան էնքան ավելի լավ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. #187
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսանյութի մի մասը թեմայի վերաբերյալ է:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #188
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չամիչ, ինքը ՄԱՐԴ է, ինչպես և բոլորս: Ինչ հայացքներ ունի, ինչի է հավատում կամ ինչ է իրենից ներկայացնում, դա արդեն կարևոր չի էս հարցում. մեզնից ամեն մեկն էլ իր հայացքներն ու պատկերացումներն ունի կյանքի և աշխարհի մասին: Ոչ ոք իրավունք չունի ուրիշի ստեղծածն ու ապրուստը կործանել՝ անկախ նրանից, թե դրա տերը ինչպիսի մարդ է: Էդ մարդը ոչ մեկին վնաս չի տվել, ապրում է իր համար՝ իր պատկերացումներով, իր կյանքով, ձեզ ինչ:
    Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե «սրա նմանները ինչքան շուտ հեռանան, էնքան լավ», ապա հեչ դարդ մի արա, հա էլ հեռանում են, բայց դժվար թե դրանից քեզ ու մյուսներին լավ կամ վատ է լինում, իսկ թե երկրին ինչքանով է «լավ» լինում, էդ հարցով էլ չեմ ուզում խորանալ:
    Մի թիքա երկիր եք, մի բուռ մարդ եք մնացել, էլի իրար քշա-քշա եք անում, էդ օդը ոչ մի ձև բոլորիդ չի հերիքացնում...

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.05.2012), Kita (18.05.2012), Sagittarius (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Գալաթեա (18.05.2012), Մանուլ (18.05.2012), Ռուֆուս (18.05.2012)

  12. #189
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես որտեղ եմ նման բան ասել? Կամ ինչից եզրակացրիր, որ ես նման բան եմ ուզեցել ասել?

    Հոմոսեքսուալ կողմորոշում ունեցող մարդիկ միշտ եղել են, կան եւ կլինեն: Ի դեպ, այդ մարդկանց շրջանում շատ հաճախ հանդիպում են տաղանդավոր անգամ հանճարեղ մարդիկ, ինչպես օրինակ Լեոնարդո Դա Վինչին:

    Եվրոպայում ԱՄՆ-ում, Ռուսաստանում ինչ ուզում են թող անեն: Իրենք ունեն իրենց տեսակը, մենք ունենք մեր տեսակը: Միայն կոմպլեքսավորվածները, մասնավորապես Ծոմակի պես կոմպլեքսավորվածներն են մերժում իրենց տեսակը եվ փորձում թութակի պես կրկնել ուրիշներինը, նմանվել ուրիշներին, որովհետեւ ինչպես հենց ինքը իր հարցազրույցում նշեց, համոզված է որ իրենից ոչինչ չի ներկայացնում եւ իրեն արժեքավոր զգալու համար սկսում է օտարներն նմանվել, որովհետեվ, նրա նմանները, առհասարակ, չունեն տեսակ, էլ չեմ ասում, որ սեփական կրքերը ամեն արժեքից վեր են դասում:

    Դեռ մի բան էլ սպառնում են, որ դրսից մեջք ունեն: Սրանց նմանները որքան շուտ թողնեն հեռանան էնքան ավելի լավ:
    Ոչ, հոմոսեքսուալիստ կարող է լինել, թե արվեստագետը, թե ձեր շենքի հայաթում բիբար-բադրջան ծախող առևտրականը, ով կյանքում հայկական ու բրազիլական սերիալներից բացի ուրիշ բարձր արվեստ չի տեսել:

    Ու քո ասվածից ստացվում է, որ արտասահմանում ապրող հոմոսեքսուալիստը իրավունք ունի լինել հասարակության լիարժեք անդամ, սիրածի ձեռքը բռնած փողոցում զբողնել, տեղ գնալ և այլն, բայց հայ հոմոսեքսուալիստը իրավունք չունի քիթը տնից դուրս տնկել, որ հանկարծ չվիրավորի քո աշխարհայացքը: Ինչու՞, իսկ ո՞վ ես դու, որպեսզի թելադրես, թե ինչն ա բարոյական ու ինչը չէ: Եթե քո համար, տղամարդ-կին հարաբերություններն են ճիշտ ուրեմն ապրիր էդպես: Եթե Ծոմակի համար կին-կին հարաբերություններն են ճիշտ, թող, որ ինքն էլ էդպես ապրի: Ինքը քո նկատմամբ սեռական ոտնձգությու՞ն ա արել, որ սենց ատում ես իրեն: Չէ, ինքն էլ է մարդ ու ինքն էլ իրավունք ունի երջանիկ լինել, ու դրա համար ընդամենը հարկավոր է, որ հասարակությունը իրեն իր կամքը չթելադրի ու չասի, թե ոնց ինքը պետք ա ապրի:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.05.2012), Kita (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Sagittarius (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Գալաթեա (18.05.2012), մարդագայլուկ (31.10.2014)

  14. #190
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, Չամիչ, հոգեբաների կողմից ապացուցված տեսություն կա, որ ամենաթունդ հոմոֆոբները թաքնված գեյեր ու լեսբիներ են:
    Մի հատ հլա գցի-բռնի, կարող ա՞ մի բան կա:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.05.2012), Quyr Qery (18.05.2012)

  16. #191
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, ճիշտ ես, բնությունը նենց ա արել, որ սեքսը բազմացման համար լինի, բայց արի ու տես կենդանական աշխարհում նույնպես հանդիպում են հոմոսեքսուալ վարք դրսևորող կենդանիներ:
    Կարճ ասած` համասեռամոլ ծնվելու/ դառնալու հարցը էնքան էլ միանշանակ չի: Կարող ա մեկը տենց ծնվել ա մեկ ուրիշը դառել ա, մեկ ուրիշը ուզում ա դառնա, բայց չի կարում եւն: Օրինակ` Ռամշտայնի վոկալիստ Թիլլ Լինդեմանը ասում ա, որ ինքը նախանձում ա գեյերին:

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն դու չես բացառում, որ կարող ա անցնի որոշ ժամանակ ու դու հոգնես քո այժմյան սեռական կողմորոշումից եւ որոշես փոխել???

    Rammstein ջան, սեռական կողմնորոշումը տրվում է ի ծնե: Սեռական կողմորոշման համար պատասխանատում է ուղեղի որոշակի հատվածը, որը ըստ մասնագետների կանանց եվ տղամարդկաց մոտ տեղակայված է հակառակ կիսագնդերում: Այն տղաները ովքեր սիրում են տղաներին սովորաբար իրենց շարժ ու ձեւով, պահելակերպով, խոսելաձեւով շատ են նման կանանց, եվ դա ինչպես նշեցի պայմանավորված է ուղեղի աշխատանքով, այսինքն նրանց մոտ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սեռական կողմորոշման համար նման է կնոջ ուղեղի աշխատանքին:
    Չէ, ես կարծում եմ, որ սեռական կողմնորոշումը ձեւավորվում ա սեռական հասունացման տարիքում ու արտաքին գործոնները կարո՛ղ են դրա վրա ազդեցություն ունենալ:
    Իսկ էն որ ասում ես, թե տղա երեխան տիկնիկով ա խաղում, էդտեղ ոչ մի կապ չեմ տեսնում գեյ լինելու հետ, ուղղակի ծիծաղելի է խաղալիքների հետաքրքրությունը կապել սեռական կողմնորոշման հետ: Ես էլ հակառակը կարամ ասեմ, եթե աղջիկն ա տիկնիկով խաղում, ուրեմն լեսբի ա, թե չէ աղջկան ինչի՞ պիտի հետաքրքրեր աղջկա մարմինը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (18.05.2012)

  18. #192
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծոմակի հետ հարցազրույցի վերջի հատվածներն էի նայել: Հենց նոր նայեցի ողջ հարցազրույցը:

    Էս չգիտեմ թե էս մարդուն ոնց կոչեմ: Էս ով ա էս խեղկատակը???

    Ծոմակի խոսքերից - Ես ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ինչ արած, ցավոք ապրում եմ հայ ժողովրդի մեջ, հայ միջավայրում:

    Խնդրեմ, սա էլ իմ խոսքերի վառ ապացույց, որ նման մարդիկ թքած ունեն իրենց տեսակի վրա, թքած ունեն դրա համար էլ նման ագրեսիայի են հանդիպում, բա ինչ էին սպասում? պիտի գան գլուխդ շոյեն, որ հրապարակայնորեն թքում ես ինքդ քո վրա, ասելով ցավոք, որ հայ եմ ու Հայաստանում եմ ապրում:
    Կապ չունես, թող գնա էս երկրից

    Խնդրեմ, սա էլ ողջ հարցազրույցի տեսագրությունը:



    Լրիվ խեղկատակ ա, ասում ա փոքր ազգերը պետք ա ձուլվեն: Գնացել էիր թուրքիա, մնաիր ձուլվեիր
    Նայեցի հաղորդումը: Համոզվեցի, որ իմ գրածը ճիշտ էր, հիշեցնեմ.
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծոմակը մշտապես հայտարարել է, որ այդ փաբը սովորական փաբ է, ոչ թե կոնկրետ սեռական կողմնորոշման մարդկանց հավաքատեղի: Եթե դու ասում ես, որ ինքը այլ բան է ասել, ուրեմն ուղղակի ստում ես:
    Ու նման կերպ ուրիշների խոսքերը աղավաղելը նորություն չի:
    Ինչևէ: Ծոմակը հիմնականում շատ ճիշտ բաներ էր ասում իմ կարծիքով: Որոշ հարցերում ես էլ իր հետ համաձայն չեմ: Բայց դա ուրիշ խնդիր ա:
    Երբ դու նման կերպ պիտակում ու ուզում ես, որ այդ մարդը Հայաստանից գնա, դու մոտենում ես այդ փաբը պայթեցնողների մակարդակին: Իսկ փաբը պայթեցնողները սովորական խուլիգաններ ու հանցագործներ էին:

    Շարունակում եմ պնդել, որ ցանկացած նորմալ ու ադեկվատ մարդու արձագանքը պետք է լիներ հանցագործությունը դատապարտելը, այլ ոչ թե ուրիշի, տվյալ դեպքում ակումբի տիրոջ անձնական կյանքի մեջ ներխուժելը, նրա հայացքներից, պատկերացումներից ու այլ բաներից ելնելով նրան հայհոյելն ու դատապարտելը: Այստեղ դատապարտելին միայն ու միայն կատարված հանցագործությունն է: Մի՛ իջիր պայթեցնողների մակարդակին, Չամիչ ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.05.2012), Skeptic (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), Գալաթեա (18.05.2012), Ռուֆուս (18.05.2012)

  20. #193
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Չամիչ, հոգեբաների կողմից ապացուցված տեսություն կա, որ ամենաթունդ հոմոֆոբները թաքնված գեյեր ու լեսբիներ են:
    Մի հատ հլա գցի-բռնի, կարող ա՞ մի բան կա:
    American Beauty-ն հիշեցի, երբ պատերազմի վետերան թունդ հոմոֆոբը տնից դուրս է անում սեփական որդուն, որովհետև մտածում էր, որ գեյ ա (այնինչ տղեն նորմալ տղա էր), իսկ վերջում պարզվում ա, որ հենց ինքն ա գեյ:
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), Գալաթեա (18.05.2012), մարդագայլուկ (31.10.2014)

  22. #194
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    American Beauty-ն հիշեցի, երբ պատերազմի վետերան թունդ հոմոֆոբը տնից դուրս է անում սեփական որդուն, որովհետև մտածում էր, որ գեյ ա (այնինչ տղեն նորմալ տղա էր), իսկ վերջում պարզվում ա, որ հենց ինքն ա գեյ:
    Հանճարեղ ֆիլմ ա:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Աթեիստ (18.05.2012)

  24. #195
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, հոմոսեքսուալիստ կարող է լինել, թե արվեստագետը, թե ձեր շենքի հայաթում բիբար-բադրջան ծախող առևտրականը, ով կյանքում հայկական ու բրազիլական սերիալներից բացի ուրիշ բարձր արվեստ չի տեսել:

    Ու քո ասվածից ստացվում է, որ արտասահմանում ապրող հոմոսեքսուալիստը իրավունք ունի լինել հասարակության լիարժեք անդամ, սիրածի ձեռքը բռնած փողոցում զբողնել, տեղ գնալ և այլն, բայց հայ հոմոսեքսուալիստը իրավունք չունի քիթը տնից դուրս տնկել, որ հանկարծ չվիրավորի քո աշխարհայացքը: Ինչու՞, իսկ ո՞վ ես դու, որպեսզի թելադրես, թե ինչն ա բարոյական ու ինչը չէ: Եթե քո համար, տղամարդ-կին հարաբերություններն են ճիշտ ուրեմն ապրիր էդպես: Եթե Ծոմակի համար կին-կին հարաբերություններն են ճիշտ, թող, որ ինքն էլ էդպես ապրի: Ինքը քո նկատմամբ սեռական ոտնձգությու՞ն ա արել, որ սենց ատում ես իրեն: Չէ, ինքն էլ է մարդ ու ինքն էլ իրավունք ունի երջանիկ լինել, ու դրա համար ընդամենը հարկավոր է, որ հասարակությունը իրեն իր կամքը չթելադրի ու չասի, թե ոնց ինքը պետք ա ապրի:
    Եթե իմ տեսակը, հայ տեսակը դեմ ա գնում, չի ընդունում, չի ընկալում, որ տղան տղայի ձեռքը բռնած փողոցով քայլի, Եվրոպացին կամ Ամերիկացին ով եղավ, որ պիտի իրա արժեքներով շարժվեմ? Թե դու էլ ես կարծում հայը իրենից բան չի ներկայացնում ու պիտի ուրիշներից սովորենք? Ու ինչ ես ուզում սովորել? Կրքերին ազատություն տալ? Ում ուզում ես սիրի, բայց երբեք սեփական կրքերը մի փորձիր բարձր դասել այլ արժեքներից:

    Մարդ տեսակը ունի իրավունքներ բայց հայ տեսակը չունի իրավունքներ??? Իսկ ով ես դու? որ կասկածի տակ դնես հայ տեսակի իրավունքները?
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 13 43-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •