User Tag List

Էջ 14 43-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 634 հատից

Թեմա: Պայթեցրել են D.I.Y փաբը

  1. #196
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ տեսակը, հայ տեսակը դեմ ա գնում, չի ընդունում, չի ընկալում, որ տղան տղայի ձեռքը բռնած փողոցով քայլի, Եվրոպացին կամ Ամերիկացին ով եղավ, որ պիտի իրա արժեքներով շարժվեմ? Թե դու էլ ես կարծում հայը իրենից բան չի ներկայացնում ու պիտի ուրիշներից սովորենք? Ու ինչ ես ուզում սովորել? Կրքերին ազատություն տալ? Ում ուզում ես սիրի, բայց երբեք սեփական կրքերը մի փորձիր բարձր դասել այլ արժեքներից:

    Մարդ տեսակը ունի իրավունքներ բայց հայ տեսակը չունի իրավունքներ??? Իսկ ով ես դու? որ կասկածի տակ դնես հայ տեսակի իրավունքները?
    Իսկ հայ տեսակի իրավունքներն ո՞վ է որոշում։ Թե՞ հայը մարդ չի։
    Ես էլ էդ հայ տեսակի կողմից ընդունված շատ բաներ չեմ ընկալում, ու դրանք ինձ համար հայ տեսակի հետ ոչ մի կապ չունեն։ Էդ հարցը ո՞նց անենք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.05.2012), Մանուլ (18.05.2012)

  3. #197
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ տեսակը, հայ տեսակը դեմ ա գնում, չի ընդունում, չի ընկալում, որ տղան տղայի ձեռքը բռնած փողոցով քայլի, Եվրոպացին կամ Ամերիկացին ով եղավ, որ պիտի իրա արժեքներով շարժվեմ? Թե դու էլ ես կարծում հայը իրենից բան չի ներկայացնում ու պիտի ուրիշներից սովորենք? Ու ինչ ես ուզում սովորել? Կրքերին ազատություն տալ? Ում ուզում ես սիրի, բայց երբեք սեփական կրքերը մի փորձիր բարձր դասել այլ արժեքներից:

    Մարդ տեսակը ունի իրավունքներ բայց հայ տեսակը չունի իրավունքներ??? Իսկ ով ես դու? որ կասկածի տակ դնես հայ տեսակի իրավունքները?
    Լավ էլի, էս արդեն աբսուրդ ա: Դարերով հայ կնոջ դերը հայ հասարակության մեջ միայն եղել ա ամուսնանալը, երեխա բերելը ու տուն պահելը: Իսկ հիմա վա՞տ ա, որ հայ կինը վերջապես դուրս ա եկել խոհանոցից, կարող է զբաղվել հասարակական աշխատանքով, սեփական բիզնեսն ունենալ, նախարար, պատգամավոր դառնալ, թե՞ կնախնտրես որ հավատարիմ մնանք ազգային ավանդույթներին, հայ կնոջը ցույց տանք խոհանոցի դուռն ու արգելենք էնտեղից ոտք դուրս դնել:

    Հասարակությունը անընդհատ փոխվում է ու փոխվում է վերաբերմունքը տարբեր բաների նկատմամբը: Ընդամենը հարյուր տարի առաջ ամբողջ աշխարհի կանայք (մի քանի երկրների բացառությամբ) չունեին ընտրության իրավունք, ինչքան էլ դժվար է հավատալը, մինչև 1920-ական թվականները, ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում կանայք ոչ կարող էին ընտրվել, ոչ էլ ընտրությունների մասնակցել: Իսկ հիմա վա՞տ ա, որ կանայք ու տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ ու ոչ մեկ իրավունք չունի ճնչել դիմացինին:

    Նույնն էլ վերաբերվում ա հոմոսեքսուալիզմին: Քեզ թվում ա, Եվրոպան ու ԱՄՆ-ն մի՞շտ են սենց ազատամիտ եղել: Չէ, մինչև 1960-ական թվականները իրենց մոտ նույն անհանդուրժող իրավիճակն էր, ինչ հիմա մեր մոտ է, դեռ մի բան էլ ավելի վատ: Արդյունքում գեյերն ու բիերը 60-ականներին մի մարդու նման ոտքի կանգնեցին, սեքսուալ հեղափոխություն անցկացրեցին ու ում որ պետք էր հասկացրեցին, որ իրենք էլ են մարդ ու իրենք էլ ունեն իրավունքներ ու ոչ ոք իրավունք չունի իրենց իրավունքները ոտնահարել: Մեր մոտ չեմ ուզում, որ սեքսուալ հեղափոխություն լինի, ուզում եմ, որ էդ անցումը հանգիստ լինի, առանց լպիրշության, առանց գռեհկության, առանց անձնական կյանքերը ամբողջ հասարակության աչքի առաջ բացելու, դրա համար ընդամենը մի փոքր հանդուրժողականություն է պետք ու ամեն ինչ լավ կլինի:

    Ոչ ոք չի կարող հասարակության որևէ խավի անընդհատ ճնշման տակ պահել, ինչի վրա էլ անընդհատ ճնշում գործադրես, վերջում ճաք կտա: Չեմ ուզում, որ մեր մոտ ինչ-որ բան ճաք տա, որովհետև արդյունքը շատ տգեղ կլինի:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.05.2012), Sagittarius (18.05.2012), Skeptic (18.05.2012), մարդագայլուկ (01.05.2014)

  5. #198
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած` համասեռամոլ ծնվելու/ դառնալու հարցը էնքան էլ միանշանակ չի: Կարող ա մեկը տենց ծնվել ա մեկ ուրիշը դառել ա, մեկ ուրիշը ուզում ա դառնա, բայց չի կարում եւն: Օրինակ` Ռամշտայնի վոկալիստ Թիլլ Լինդեմանը ասում ա, որ ինքը նախանձում ա գեյերին:
    Միգուցե քեզ համար միանշանակ չի, ինձ համար միանշանակ ա, մարդիկ ոչ թե դառնում են հոմոսեքսուալ, այլ ծնվում են հոմոսեքսուալ:
    Իսկ նրանք ովքեր կյանքի ընթացքում, որոշում են կայացնում փոխել սեռական կողմոնորոշումը, ոչ մի կապ չունեն հոմոսեքսուալ հասկացության հետ, սա արդեն բիսեքսուալիզմի վառ դրսեւորում ա, ինչը մեծ տարածում ունի Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում:

    Եկեք չխառնենք հոմոսեքսուալ եւ բիսեքսուալ հասկացությունները, բիսեքսուալ կարող են դառնալ, հոմոսեքսուալ`ոչ:
    Երեխան ամեն ինչ սովորում է, ամեն ինչ ընկալում է հասարակությունից: Եթե մարդը ապրում եւ մեծանում է մի հասարակությունում, որտեղ բիսեքսուալ լինելը նորալ է ընդունվում, ապա չի բացառվում, որ նման մարդը շատ հեշտությամբ մի սեռական կողմնորոշումից անցնի մեկ այլ սեռական կողմորոշման, այսինքն, էս օր ամուսնանա կոնջ հետ, երկու տարի հետո բաժավի եւ սիրի տղամարդու:

    Ռուսաստանի հեռուստաալիքներում կան հեռուստածրագրեր, որտեղ փեսացուի համար գալիս են պայքարելու ոչ միայն հարսնացուներ, այլ նաեւ փեսացուներ: Հերոսը նստած է, նրա համար պայքարելու են եկել երկու տղա, երկու աղջիկ, աղջիկները շատ նորմալ են ընդունում, որ իրենց հավանած այսպես կոչվաշ փեսացուն վերջում կնտրի ոչ թե կնոջ այլ տղամարդու, սա բարոյազրկման կատարյալ դրսեւորում է:
    Ես չեմ ուզում ապրել մի հասարակարգում, որտեղ տղամարդը կորցնում է իր տեսակը, որտեղ կինը կորցնում է իր տեսակը, որտեղ սեռային տարբերակում համարյա չկա, որտեղ տղամարդը միաժամանակ եվ կին է եվ տղամարդ

    Կնոջը տղամարդ է պետք, տղամարդուն էլ կին:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. #199
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հայ տեսակի իրավունքներն ո՞վ է որոշում։ Թե՞ հայը մարդ չի։
    Ես էլ էդ հայ տեսակի կողմից ընդունված շատ բաներ չեմ ընկալում, ու դրանք ինձ համար հայ տեսակի հետ ոչ մի կապ չունեն։ Էդ հարցը ո՞նց անենք։
    Հայ տեսակը էն ա Նաիրուհի ջան, որի շնորհիվ, համոզված եմ վստահ ես, որ քո տղամարդը տղամարդ ա, դու չունես մտավախություն, որ վաղը քո տղամարդը կսիրահարվի մեկ այլ տղամարդու: Արտասահմանում նման երեւույթները ընկալվում են, որպես նորմալ: Ես շնորհակալ եմ իմ տեսակին, շնարհակալ եմ, որ ապրում եմ հայկական միջավայրում եւ հնարավորինս զերծ եմ նման ախտերից, տեսակի իրավունքները պահպանելը հենց քո կին տեսակի իրավունքները պահպանելն ա:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. #200
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ տեսակը էն ա Նաիրուհի ջան, որի շնորհիվ, համոզված եմ վստահ ես, որ քո տղամարդը տղամարդ ա, դու չունես մտավախություն, որ վաղը քո տղամարդը կսիրահարվի մեկ այլ տղամարդու: Արտասահմանում նման երեւույթները ընկալվում են, որպես նորմալ: Ես շնորհակալ եմ իմ տեսակին, շնարհակալ եմ, որ ապրում եմ հայկական միջավայրում եւ հնարավորինս զերծ եմ նման ախտերից, տեսակի իրավունքները պահպանելը հենց քո կին տեսակի իրավունքները պահպանելն ա:
    Հայ տեսակի տղամարդը էն ա, որ հընգերուհու/կնոջ հետ վարվում է ինչպես ստրկուհու հետ, հետևում ա հընգերուհու/կնոջ բոլոր արածներին, ուր ա գնում, ում հետ ա գնում, ում ա տեսնում, հընգերուհուն/կնոջը արգելում ա տնից դուրս գալ, որ հանկարծ աչքերը չբացվի, իսկ էդ ժամանակը ինքը գիշերները թափառում ա պոռնկատնից պոռնկատուն՝ սիրով զբաղվելով մարմնավաճառների ու սիրուհիների հետ: Չամիչ ջան, թե կարաս այ էս տեսակի հայ տղամարդկանց դեմ պայքարի:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.05.2012), Chuk (19.05.2012), erexa (20.05.2012), Freeman (18.05.2012), Quyr Qery (19.05.2012), Rammstein (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), Մանուլ (18.05.2012), մարդագայլուկ (01.05.2014), Նաիրուհի (18.05.2012)

  9. #201
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ տեսակի տղամարդը էն ա, որ հընգերուհու/կնոջ հետ վարվում է ինչպես ստրկուհու հետ, հետևում ա հընգերուհու/կնոջ բոլոր արածներին, ուր ա գնում, ում հետ ա գնում, ում ա տեսնում, հընգերուհուն/կնոջը արգելում ա տնից դուրս գալ, որ հանկարծ աչքերը չբացվի, իսկ էդ ժամանակը ինքը գիշերները թափառում ա պոռնկատնից պոռնկատուն՝ սիրով զբաղվելով մարմնավաճառների ու սիրուհիների հետ: Չամիչ ջան, թե կարաս այ էս տեսակի հայ տղամարդկանց դեմ պայքարի:
    Ռուֆուս ջան, հայ տեսակը նկատի ունեմ, ոչ թե տղամարդու տեսակը, հայ հասարակության մեջ արմատացած այն բարոյահոգեբանական արժեհամակարգը, որի շնոնրհիվ ես հնարավորինս զերծ եմ մնում այն ախտերից, որոնք տարածված են արտասահմանում, եթե շեշտում եմ մեր տեսակի առավելությունները, դեռ չի նշանակում չեմ նկատում թերությունները, բոլորը շատ լավ էլ գիտեն, որ նկատում ու արտահայտվում եմ թերությունների մասին:

    Եթե հայ տղամարդիկ ագրեսիվ են, հաճախ ոտնահարում են կնոջ իրավունքները, դա դեռ առիթ չի հանդիսանում, որ ուրիշներից ինչ որ բաներ սովորենք ու մեր տղամարդկանց սարքենք բիսեքսուալ, մի ծայրահեղությունից ընտրենք մեկ այլ ծայրահեղություն?
    _________________________________________________________________________________

    Օտար ուժերով ա վախեցնում, չնայած ինչ կա որ? Շատ լավ էլ հայտարարեց, որ ափսոսում ա, որ հայ ա ու Հայատանում ա ապրում: Առանց այն էլ չափից դուրս քիչ ենք, մեզ մենա բիսեքսուալությունն ա պակասում, տղամարդիկ տղամարդկանց սիրեն, կանայք կանանց ու պլծ
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #202
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ խեղկատակ ա, ասում ա փոքր ազգերը պետք ա ձուլվեն: Գնացել էիր թուրքիա, մնաիր ձուլվեիր
    Կոնտեքստից ելնելուց, ձուլվել բուն իմաստով չի, այլ խառնվել իմաստով ա, զուտ սեփական գենետիկան հարստացնելու իմաստով ա, այսինքն, հայ տղաների օտար աղջիկների հետ ամուսնանալու մասին ա:


    Ժող, անկեղծ, սկսում եմ հավատալ, որ Հայաստանի բնակչության հիվանդությունը նպատակադրված ա առաջ քաշվել իշխանությունների կողմից, ընտրությունների թեմա սպանելու համար:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (19.05.2012)

  12. #203
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեման կարդում եմ ու ներվայինանում էս ձևականություններից, հայ տեսակ, հայ տղամարդ... տեսել ենք, լսել ենք, գիտենք... ձևական կուսություն, ձևական տղամարդկություն, ձևական հայրենասիրություն, ձևական քրիստոնեություն... Զզվցրի՛ք արդեն, ձևականներ:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.05.2012), keyboard (18.05.2012), Kita (19.05.2012), Quyr Qery (19.05.2012), Sagittarius (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), մարդագայլուկ (01.05.2014), Ռուֆուս (18.05.2012)

  14. #204
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման կարդում եմ ու ներվայինանում էս ձևականություններից, հայ տեսակ, հայ տղամարդ... տեսել ենք, լսել ենք, գիտենք... ձևական կուսություն, ձևական տղամարդկություն, ձևական հայրենասիրություն, ձևական քրիստոնեություն... Զզվցրի՛ք արդեն, ձևականներ:
    +դրան ձևական հոմոֆոբիա...

    «Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում» . Էդուարդ Շարմազանով

    Վերջին շրջանում նույնասեռականների նկատմամբ տածած անհադուրժող վերաբերմունքի մասին ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի բազմակի արձագանքներն ու քննարկումները ՀՀԿ մամլո պատասխանատու Էդուարդ Շարմազանովը համարում է «հակաքրիստոնեկան ու հակաբարոյական երեւույթ»:

    «Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում: Ես ցավում եմ, որ մեր հասարակությունում արծարծվում են նման թեմաներ, որոնք հակաքրիստոնենական են ու բարոյական նորմերին դեմ»,- ասում է Շարմազանովը «Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում:

    Նա նշում է, որ նույն խորթ վերաբերմունքն է ցուցաբերում եւ աղանդավորական շարժումներին ու պրոպագանդային` համարելով հակաքրիստոնեական:

    «Ես հոմոսեքսուալներին դեմ ոչինչ չեմ կարող ասել, կարող է այդ մարդիկ հիվանդ են, դա իրենց խնդիրն է, բայց երեւույթը ու այդ ամենի մասին խոսելը, հակաքրիստոնեական է: Դա այլանդակություն է եւ առաջին հերթին պայմանավորված է մարդու արժեքայի համակարգով»,- նշում է նա եվ հավելում, որ իրեն սուրբ չի համարում, բայց մասնակցում է քրիստոնեկան բոլոր տոներին ու ավանդույթներին, իսկ նման երեւույթենրի մասին խոսելը իր արժեհամակարգից դուրս է:

    Նա մեջբերում է նժդեհյան ուսմունքից մի արտահայտություն` համարելով այն հումանիստական ու ֆաշիզմից հեռու մի ուսմունք. «Միայն մարդը կարող է լինել լավ հայ»:

    «Այսինքն պետք է նախ մարդ լինել, հետո լավ հայ: Ես չեմ կարծում, թե հոմոսեքսուալները հանգիստ փողոցում քայլեն առանց ցույց դնելու, որ իրենք հոմոսեքսուալ են, առանց համբուրվելու եվ նրանց սկսեն ծեծել կամ հարձակվեն նրանց վրա: Թող իրենց ազատությունը իրենց անկողնում պահեն: Ոչ մի ծնող չի ուզի, որ իր երեխան փողոցում նման բան տեսնի»,- ասում է Շարմազանովը

    Մոտ օրերս Hraparak.am-ում լրագրող եվ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանի ուղերձը Շարմազանովին նույնպես անարձագանք չմնաց.

    «Էդիկ ջան, եթե դու շարունակես էս ոգով եւ թույլ տաս, որ քո կուսակցությունն ու պետությունը էսպես շարունակի, չմոռանաս, որ մի օր հերթը քեզ էլ կհասնի, չէ՞ որ դու էլ ես փոքրամասնության ներկայացուցիչ՝ ծագումով հույն ես՝ ինչքան էլ գրես «հայերիս նկարագիրը», եւ դու նույնքան իրավունքներ ունես էս երկրում, ինչքան հայերը, եզդիները, նույնասեռականները, աթեիստները, առաքելականները, հաշմանդամները եւ մնացածը՝ փոքրամասնություն լինեն թե մեծամասնություն: Էդիկ ջան, խնդրում եմ, սթափվիր, քանի ուշ չի: Դու չես կարող ֆաշիստանալ»,- ասել էր Ծովինար Նազարյանը:

    Հրապարակմանը էդուարդ Շարմազանովը պատասխանել է` մեջ բերելով Հին եվ Նոր կտարակարանից ասույթներ.

    «Իմ վաղեմի բարեկամ Ծովինար Նազարյանին

    Ծովինար ջան, ծանոթացա հրապարակային արձագանքիդ իմ դիրքորոշման վերաբերյալ: Խորապես ափսոսում եմ, որ քո լայնախոհությունն էլ է տեղի տվել եւ ոմանց նման թյուրիմացության մեջ ես հայտնվել:

    Ծովինար ջան, իրավացի ես, ես չեմ կարող «ֆաշիստանալ», քանի որ քրիսոտնյա եմ: Այս դեպքում անտեղի է ֆաշիզմին հղում անելը, քանի որ իմ կարծիքը, որը կա ու կմնա նույնը այս հարցի վերաբերյալ, բխում է իմ քրիստոնեական սկզբունքներից:

    Իսկ քրիստոնեությունը հանդուրժողականության գագաթնակետն է, Արարիչն անսահման սեր է եւ այդ սերը հավասարապես բաշխում է բոլորին` անկախ նրանից շնացող են մարդիկ, թե հավատացյալ:

    Ուզում եմ հավատալ, որ տարիներն իմ բարեկամի արժեհամակարգը չեն սասանել եւ եթե դեռ հավատարիմ ես քրիստոնեական արժեքներին, որոնք այնքան համամարդկային են, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդալ:

    «Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտիլինի ազգերից» /Առակ. 24:24/. Սողոմոնի իմաստությունն այնքան տեղին է ասված:

    Հատուկ քեզ համար մի քանի հիշեցում Աստվածաշնչից.

    Հին Կտակարան

    … Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է /Ղևտ. 18:22/:

    … Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13):

    Նոր Կտակարան

    Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։

    Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27/։

    Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն /Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21/:

    Աստված բոլորիս պահապան Էդուարդ Շարմազանով»:

    Լիլիթ Առաքելյան

    © Medialab.am
    Շարմազանովի ձենը տաք տեղից ա գալիս ու խոնավ ու մութ...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.05.2012, 20:10:
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.05.2012), Quyr Qery (19.05.2012), Sagittarius (18.05.2012), VisTolog (18.05.2012)

  16. #205
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծոմակի հետ հարցազրույցի վերջի հատվածներն էի նայել: Հենց նոր նայեցի ողջ հարցազրույցը:

    Էս չգիտեմ թե էս մարդուն ոնց կոչեմ: Էս ով ա էս խեղկատակը???

    Ծոմակի խոսքերից - Ես ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ինչ արած, ցավոք ապրում եմ հայ ժողովրդի մեջ, հայ միջավայրում:

    Խնդրեմ, սա էլ իմ խոսքերի վառ ապացույց, որ նման մարդիկ թքած ունեն իրենց տեսակի վրա, թքած ունեն դրա համար էլ նման ագրեսիայի են հանդիպում, բա ինչ էին սպասում? պիտի գան գլուխդ շոյեն, որ հրապարակայնորեն թքում ես ինքդ քո վրա, ասելով ցավոք, որ հայ եմ ու Հայաստանում եմ ապրում:
    Կապ չունես, թող գնա էս երկրից

    Խնդրեմ, սա էլ ողջ հարցազրույցի տեսագրությունը:





    Լրիվ խեղկատակ ա, ասում ա փոքր ազգերը պետք ա ձուլվեն: Գնացել էիր թուրքիա, մնաիր ձուլվեիր
    Սիրտս ցավաց; Ոնց կարելի ա մարդուն հոգեկան էս վիճակին հասցնել: Չամիչ ջան, բա խի՞ չես մեջբերում, որ ասում ա` վաղը կռիվ եղավ, ես եմ գնալու: Հլա դուրս արի փողոց, մարդկանց հետ խոսա, տես քանի՞ հոգի ա ասում բա սա ա՞զգ ա, սա ի՞նչ ազգ ա, ես կապ չունեմ էս ազգի հետ, նեղված, ոչ սրտից, այլ լեզվի ծերին, ասում են ու մնում ստեղ: Իսկ ձուլվելը, ինքը պարզ չէ՞ր, որ նկատի ուներ մշակութային արժեքներ յուացնելուն, մերը դարձնելը, դա Տիգրան Մեծն ա սկսել: Պատգամավորի թեկնածու չի, կուսակցական հռետոր չի, դիվանագիտական ստահոդ բայց չափած ձևած խոսք չունի, հետն էլ հոգեկան էդ վիճակում, չոբաաան աղջիկ ա, սխալ-մխալ անկապ խոսում ա, անհավասարակշիռ ա, էրևում ա: Այ հոգուդ ղուրբան, ո՞վ ա ինքը, անկապ դեմք, իրանից չի կախված մեր ազգի ապագան, իրանից ոչինչ կախված չի, ինքը չի կարա Հայաստանը ծախի, ծախողները ծախում են, բայց զգացվում էլ ա որ ինքը ծախող տեսակից էլ չի, ով էդ տեսակն ունենում ա, էդ դերում շատ հեշտ հայտնվում ա, արխային: Գնացել ա Թուրքիա, էս մեր երգչուհիները որ սկսել են Թուրքիայում համերգ տալ, հալալ ա, վերջապես Նունեն օրինակ մի խելքը գլխին բան արավ, իրանց համերգին ընդեղ թուրքերը հաստատ չեն գնա, իրանց դա հետաքրքիր չի, այ որ Տարխանները գան Հայաստան, համալիրը կլցվի, բայց Նունեի անունը թուրքերը չգիտեն: Թուրքիայում Հայաստանից ավելի շատ հայ ա ապրում, իրանց հետ պետք ա կապ պահել, մեր ունեցած ու չունեցած մշակույթը հասցնել իրանց, ով անում ա, կեցցե, հարգում եմ: Ու ընդհանրապես Թուրքիայի կեսը մեր պատմական հայրենիքն ա, Ստամբուլն էլ հայերն են շենացրել, ու չի կարելի Թուրքիա ասել ու թքել: Իրոք, ցավ ապրեցի, այ ժողովուրդ ջան, էս սովորական մի մարդ ա, ումից, ում խոսքից, ում քայլից ոչինչ կախված չի: Ինքը սրտով էլ ուզենա, չի կարա վատ բան անի: Ինչ ենք կորցրել, ինչի հետևից ենք ընկել: Բայց մարդ ա չէ՞, դուք պատկերացնո՞ւմ եք իրա հոգեկան վիճակը, իմ քունը էս գիշեր հաստատ չի տանի: Ինչ չար ենք մենք: Խի՞:

  17. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.05.2012), Chuk (19.05.2012), impression (19.05.2012), keyboard (18.05.2012), Kita (19.05.2012), murmushka (19.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (18.05.2012), VisTolog (18.05.2012), Դատարկություն (18.05.2012), Մանուլ (18.05.2012), մարդագայլուկ (01.05.2014), Ռուֆուս (18.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  18. #206
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    +դրան ձևական հոմոֆոբիա...

    Շարմազանովի ձենը տաք տեղից ա գալիս ու խոնավ ու մութ...
    Պատասխաններ էլ ա ստացել, էդ թվում՝ սա.

    Սաստիկ քրիստոնյա պարոն Շարմազանով,
    հավատարիմ լինելով Հին Կտակարանի պատգամներին ու խորհուրդներին՝ հայրս ցանկանում է քրոջս վաճառել ստրկության (Ելք 21:7): Քույրս երեք առողջ երեխաների մայր է, անթերի խոսում է անգլերեն, անզուգական խոհարար է: Ձեր կարծիքով հայրս ի՞նչ գնով պետք է վաճառի նրան:
    Իմ տնօրենը հաճախ պնդում է, որ մենք աշխատենք նաև կիրակի օրերին: Հին Կտակարանը շատ հստակ նշում է, որ կիրակի օրն աշխատողը պետք է ենթարկվի մահապատժի (Ելք 35:2): Խնդրում եմ պարզաբանեք. ես բարոյապես պարտավորված եմ տնօրենիս սպանե՞լ, թե՞ կարելի է պարզապես զանգել ոստիկանություն:
    Գյուղում մեր հարևան տիկին Ալվարդը, սուրճի բաժակ նայելով, մարդկանց իրենց բախտի մասին է պատմում: Հին Կտակարանը տիկին Ալվարդին էլ է դատապարտում մահվան՝ քարկոծման միջոցով (Ղևտական 20:27): Հիմա հարց. մեր ամբողջ գյուղը պիտի անպայման ներկա լինի՞ արարողությանը, թե՞ ընդամենը մի քանի հոգով պիտի քյարփինջ նետենք Ալվարդ ծյոծյայի վրա:

    Իրականում, լինելով պետական պաշտոնյա, Ձեր միակ Աստվածաշունչը պիտի լինի ՀՀ Սահմանադրությունը: Մեր երկիրը կրոնապետություն ՉԷ ու էդ ձեր կրոնաբարոյափիլիսոփայական ծակ խորհուրդներով գնացեք Մահմուդ Ահմադինեջադի հետ կիսվեք: Սամվել Թեյմուրազյան

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.05.2012), Chuk (19.05.2012), keyboard (18.05.2012), Kita (19.05.2012), VisTolog (18.05.2012), Աթեիստ (18.05.2012), Ռուֆուս (18.05.2012)

  20. #207
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, թեման սկսեցի կարդալ, բայց կեսից հոգնեցի: Ոչ էլ կարծիքս եմ ուզում հայտնել: Գիտե՞ք ինչու: Այս թեման արդեն քննարկվել է վերջերս: Բավական է որոշակի մաթեմատիկական արտապատկերում սահմանել, ու կնկատենք, որ մեծամասամբ մարդիկ էլ են նույնը, նրանց կողմից հնչեցված փաստարկներն էլ: Ուրեմն.
    գեյ - ադրբեջանցի կամ ադրբեջանական ֆիլմ
    գեյ պառադ - ադրբեջանական ֆիլմերի փառատոն:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (19.05.2012), Freeman (18.05.2012), Tig (19.05.2012)

  22. #208
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման կարդում եմ ու ներվայինանում էս ձևականություններից, հայ տեսակ, հայ տղամարդ... տեսել ենք, լսել ենք, գիտենք... ձևական կուսություն, ձևական տղամարդկություն, ձևական հայրենասիրություն, ձևական քրիստոնեություն... Զզվցրի՛ք արդեն, ձևականներ:
    Ավելացրու նաև ձևական մարդասիրությունը և ձևական դեմոկրատիան

    հ.գ.
    Եթե մարդ մի երևույթի դեմ է , պարտադիր չի ձևական լինի
    Վերջին խմբագրող՝ հովարս: 18.05.2012, 21:37:

  23. #209
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացրու նաև ձևական մարդասիրությունը և ձևական դեմոկրատիան

    հ.գ.
    Եթե մարդ մի երևույթի դեմ է , պարտադիր չի ձևական լինի
    Ես չեմ կասկածում, քո իմ հանդեպ ունեցած անկեղծ զգացմունքների մեջ:

  24. #210
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզեմ խոսքս իմի բերել, որպեսզի ասելիքս ավելի պարզ ու հստակ լինի:

    Ինչպես արդեն նշացի, համարում եմ, որ համասեռամոլությունը չի կարող լինել ձեռքբերովի, համասեռամոլ չեն դառնում այլ ծնվում են:

    Ոչ ոք իրավունք չունի մեղադրել կամ քարկոծել համասեռամոլներին, էտ մարդիկ էտպես ծնվել են, ես դեմ եմ, ոչ թե համասեռամոլությանը այլ համասեռամոլական վարքային ազատ դրսեւորումներին: Որովհետեւ, համասեռամոլությանը կողք կողքի գոյություն ունի ներկայումս մեծ թափ հավաքող, խիստ արատավոր մի երեւույթ - բիսեքսուալություն կամ բիսեքսուալիզմ կոչվածը: Վարքային նման ազատ դրսեվորումները կարող են ծառայել որպես վարքային մոդել, հեշտությամբ ընկալվել, երեխաները շատ արագ ընկալում եւ կրկնօրինակում են այն ինչ մեծերը մատուցում են: <<Եթե մեծ տղաները իրար գրկախառնվում են, ձեռք ձեռք են բռնում, իրար սիրում են ուրեմն ինչի ես էլ չփորձեմ? >>-կմտածի երեխան: Մի երկու անգամ կփորձի, համը բերանը կնկնի ու արդյունքում կունենանք բարոյաարժեհամակարգից բացարձակ զուրկ հասարակություն, որտեղ տարին մի քան անգամ մարդիկ որոշում են կայացնում փոխել սեռական կողմնորոշումը:

    Սա զզվելի է ու էն վարքային մոդելը չի որը արժի ընդօրինակել, մենք ունենք մեր բնույթին համապատասխան վարքային մոդել, որը մեզ շատ լավ էլ ծառայում է, էս առումով ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու:

    Արդեն սկզբից նշեցի, որ դեմ եմ նման ծայրահեղ դրսեւորումանը, որը տեղի ունեցավ մայիսի ութին: Բայց, Ծոմակը իր ապրելակերպով փորձում է քարոզել այսպես կոչված ազատ ապրելակերպ, որտեղ հոմոսեքսուալ անձինք հանգիստ կարող են ազատ, հրապարակայնորեն արտահայտել իրենց սեքսուալ կամ սիրային զգացմունքները կամ կրքերը իրենց սեռական զուգընկերոջ հանդեպ: Մասնավորապես, քարոզի նման վառ ձեւ հանդիսացավ Ծոմակի եւ նրա ընկերների մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցած գեյ փարթիին:

    Նորից եմ կրկնում էս ամենը ուղված չէ եւ չի կարող ուղղված լինել հոմոսեքսուալ անձանց դեմ, այս ամենը ուղղված է, ընդամենը, հոմոսեքսուալ սիրո եւ կրքերի հրապարակային արտահայտման վարքային ձեւերի դեմ:

    Ով ում ուզում ա, ինչքան ուզում ա թող սիրի, թող գնան իրենց տներում ինչքան ուզում են իրար սիրեն: Բայց թող զուսպ լինեն եւ ի ցույց չդնեն համայն աշխարհին իրենց սիրային կրքերը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 14 43-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •