Շնորհակալ եմ: Թույլի հարցը չի, հարցն անօրինականությունն ա: D.I.Y փաբը հաստատ հոմոսեքսուալ փաբ չի: Եթե ա, ապա ոչ ավել քան մնացած փաբերն ու նույնիսկ ավելի քիչ, քան որոշ տարածքներ:
Գոյություն ունի քաղաքապետարանի շենք, որի մոտակայքում հավաքվում են արական սեռի ներկայացուցիչներ, որոնց իգական մարմիններին կնախանձի ցանկացած կին: Տարօրինակ ա, որ բոլորը գիտեն այդ տեղի մասին, բայց որևէ մեկը չի կպնում իրանց:
Կոնկրետ D.I.Y-ի դեպքը, իմհկ, հոմոսեքսուալիզմի հետ որևէ կապ ու առնչություն չունի: Խնդիրը այդտեղ հավաքվող մարդկանց տարբերվելու մեջ է: Հիմնականում «ռոկոտ, գոտոտ, էմոյոտ» մարդիկ էին այդտեղ հավաքվում: Քյարթուիզմը իր տգիտության, թուլության, վախկոտության, անհանդուրժողականության հետևանքով փորձում ա պայքարել տարբերվող մարդկանց դեմ: Իսկ վերոնշալ պատճառներով, միակ պայքարի ձևն իրենց համար բռնությունն ա, որը պարզ ու հասարակ կրիմինալ ա:
Կարծում եմ, քո, ինչպես և բոլոր խելամիտ մարդկանց համար պիտի անընդունելի լինի կրիմինալի ցանկացած դրսևորում:
Ինչ վերաբերում ա հոմոսեքսուալիզմին, դա ընտրություն չի ու որևէ մեկին չի վերաբերում թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու անկողնում: Նորից, եթե դա կրմինալ չէ, ասենք պեդոֆիլիա, բռնաբարություն և այլն:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.05.2012, 00:53:
Լո՞ւրջ...
հետերոսեքաուալը ո՞րն ա, նորմալ սեռական կողմնորոշում ունեցո՞ղը...ճի՞շտ եմ հասկանում: Մի քիչ խմած եմ, կարո՞ղ ա սխալ եմ հասկանում...
Էս ո՞ւր հասանք: Հիմա նորմալ կողմնորոշում ունենալու դեմ քարոզ ա սկսվո՞ւմ... հետերոֆոբի՞ա... ճի՞շտ եմ ախտորոշում:
Սենց բաներ կարդալուց մարդ փոշմանում ա, որ նորմալ...... /կներեք մի քիչ խմած եմ կարողա թարս բաներ գրեմ/
Չէ բայց լո՞ւրջ հետերոֆոբիա՞՞՞
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգ ջան, քո կարծիքով հետերոսեքսուալնե՞րն են քանակապես ավելի շատ, թե հոմոսեքսուալները: Կարծում եմ կհամաձայնվես, որ հետերոսեքսուալները: Ընդ որում մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են: Ու կարծում եմ, որ զուտ տրամաբանորեն կհամաձայնվես, որ եթե ստատիստիկա անցկացնենք, ապա այս թվաքանակի պատճառով կտեսնենք, որ հետերոսեքսուալ բռնաբարություն արածներն ավելի շատ են հոմոսեքսուալ բռնաբարություն արածներին: Կարևոր ա հասկանալ ուրիշ բան. նրանցից յուրաքանչյուրի արած այդ տականքությունը հետևանք չի իր սեռական կողմնորոշման, այլ հետևանք ա իր մարդկային կերպարի, բնավորության, դաստիարակության ու ուրիշ բաների: Որևէ մեկը քարոզ չի արել հետերեոսեքսուալության դեմ: Այլ կերպ մի՛ կարդա ու մեկնաբանի, անկախ նրանից խմած ես, թե ոչ: Ի դեպ կերած խմածդ անուշ, ծնունդդ նորից շնորհավոր: Լավ կանես օյաղանաս, նոր մյուս գրառումները կարդաս ու արձագանքես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
կոնկրետ - էտ փաբի մասով ես երբևէ չեմ արտահայտել կարծիք ու չեմ էլ պատրաստվում արտահայտել; միլիոնավոր, դրանցի շատ ավելի հետաքրքիր բաներ կան աշխարհում;
Ես ընդամենը խոսում եմ գեյական պրոպագանդային դեմ;
ու թքած ունեմ, թե իրանց ինչ են անում անկողնու մեջ; ես ասում եմ, որ դա իրանք չպետք ա անեն հասարակական վայրերում;
իսկ այստեղ գնում էր առնվազն գեյական թաքնված պրոպագանդա;
իսկ ես էլ դեմ եմ այդ պրոպագանդային;
...
կրիմինալի մասով; մի այնպսի երկիր է Հայաստանը, որ հաճախ կրիմինալ լինելը կամ չլինելը որոշվում է պատվերով, և ոչ թե օրենքով;
Վիշապ (19.05.2012)
Լիլ ջան ենթադրում եմ, որ էդ ագրեսիվները այլ հոգեբանական հիվանդություններով են տառապում ու դա կապել նրանց բնական սեռական կողմնորոշման հետ մեղմ ասած ճիշտ չի:
Տեսնո՞ւմ եք, որ ամեն կողմից ծայրահեղության մեջ ենք ընկնում: Համ ասում ենք գեյերի մարդկային որակները մի կապեք նրանց սեռական կողմնորոշման հետ, բայց միաժամանակ սկսում ենք նորմալ կողմնորոշում ունեցողների մարդկային որակները կապել նրանց սեռական կողմնորոշման հետ: Ո՞նց անենք, որ ոչ մի կողմից չհայտնվենք ծայրահեղության մեջ:
հ.գ. Լիլ ջան մի հատ էլ մերսի շնորհավորելու համար:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
fanaid (15.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ