Ստեղ մի հատ նրբություն կա, կապված ԽԾԲ-ի հետ: Նույնիսկ պարտադիր չի, որ շուկան ունենա ինչ-որ ոլորտ կամ ծառայություն, որտեղից կարելի է հաճախորդներ ներգրավել: Որոշ դեպքերում այդ ծառայություններն ու ոլորտները ստեղծվում են արհեստական կերպով հենց ԽԾԲ-ի հաշվին: Դրա ավելի հեշտ տարբերակը արդեն իսկ գոյություն ունեցող ֆինանսական պրոցեդուրաները բանկերով իրականացնելու ծրագրերն են:
Օրինակ` արդեն գոյություն ունի կամ էլ նստում ու մտածում են ինչ-որ գործարքների ձևերե, որոնք իրականացնելու ֆունկցիաները դնում են կոնկրետ բանկի վրա` էքսկլյուզիվ են տալիս

Վանոյի կրակմիրիչների ու մեքենաների ամրագոտիների պատմությունների նման` արհեստական պահանջարկ են ստեղծում:
Այ սենց գործընթացների պարագայում դասական մարկետինգը արդյունք չի տալիս: Ու փաստացի ստացվում է, որ մարկետոլոգը պիտի նաև իմանա որոշակի խաղի կանոններ, որով էլ խաղում են մեր ԽԾԲ միջավայրում, ինչպես նաև վատ չի լինի, որ կանոնների իմացությունից բացի նաև տիրապետի ԽԾԲ լծակների:
Այ իմ կարծիքով, բանկային համակարգում մարկետնիգային ստորաբաժանումներում առավելապես հենց սրանով էլ զբաղված են հաճախորդ ներգրավողները: "Ախպերս, չես ուզում քո ֆիրմայի հաշիվները տեղափոխես մեր բանկ? Կարողա նույնիսկ պայմանները նույնն են, բայց դե զատո իմ հետ ես աշխատելու" կամ "Շեֆ ջան, եսօր հորողբորս տղու հետ խոսացել եմ` Մաքսայինից ա, պայմանավորվել ենք մի հատ նախագիծ անենք, որ մեքենաների մաքսային վճարները մեր բանկով անենք" կամ "քաղաքապետարանի հետ պայմանավորվել եմ` սաղ թաղապետարաններն ու ենթակա ՀՈԿԱ-ները մեր բանկով են աշխատավարձ ստանալու` քարտերով, ամեն հիմնարկի մոտ էլ մի հատ բանկոմատ ենք դնելու":
Այ սենց մարկետոլոգ ա պետք: Բայց դե մարկետոլոգը կարող է էդքան ԽԾԲ լծակ չունենալ, բայց նյուխ ունենալ` "Շեֆ, են ընգերոչդ խի չես ասում որ ...":
Ահա և հայկական եկամտաբեր մարկետինգը:
Էջանիշներ