Ու այդ դեպքում չէիր հասկանա չէ՞ հակառեակցիաները քֆուրների տեսքով, քեզ համար դա քո իրավունքների ոտնահարում կլիներ ու կբողոքեիր միջազգային ատյաններին, կամ Սաքունցին։ Դե դեմոկրատիա է բան է... թշնամուն սիրելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, համ էլ Աստվածաշնչում տենց ա գրված։
Օ, փաստորեն դու հաղթողի մտածողություն ունես։ Երևի ինչ–որ սխալ եմ հիշում, որ անցյալում դու պնդում էիր ինչ–որ «միակ» լուծման մասին, ու քիչ մանևրելու տեղի մասին... կարող է՞ արդեն կայացել է այդ միակ լուծումն ու մենք մեր մանևրը կատարել ենք, ու ես տեղյակ չեմ։
Իսկ հետաքրքիր է, դու լսում ես այն մարդու ելույթները, որի խմբակցությանը հարում ես դու։ Մեջբերում անե՞մ, թե՞ կհասկանաս ինչի մասին է խոսքը։
Օրինակ ես ակցիա–մակցիաներ չեմ արել, հետաքրքիր է դու այդ ում նկատի ունես ասելով «ակցիա-մակցիաներով ընդամենը ցույց եք տալիս ձեր...»
Աչկիս, դու այնքան հաղթած ես քեզ զգում, որ արդեն կարող ես գնալ ու ադրբեջանցիների հետ պիվա խմել... ուղղակի էսքան վախկոտ հարիֆներս խանգարում ենք քեզ... Այն, ինչի մասին որ այստեղ խոսք է գնում, դու գրում ես փակագծերի մեջ, յանի դա երկրորդական է, այնինչ այստեղ հիմնական խնդիրը հենց այդ է։ Քանի դեռ հաշտությունը չկա, ոմանց սիրային ձգտումները առնվազն դավաճանական են։ Սրա մասին է խոսքը։ Երևի շատ դժվար է դա հասկանալը։ Քանի Ադրբեջանը մեր վատն է ուզում, Ադրբեջանի լավը ուզելը ու քարոզելը մի քիչ տուֆտայություն է, մի փոքր քյալություն է էլի... ջոկում ե՞ս։
Էջանիշներ