User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, էլի կրկնվեմ, մի խնդրի բարձրաձայնելը մեկ ուրիշի չբարձրաձայնելու հետ կապելը տենց էլ չհասկացա:
    Մեկ էլ մի հարց դու ինքդ քո նշած խնդիրների շուրջ հեչ ի՞նչ ես անում: Գոնե քո կողքինին ասո՞ւմ ես քո կարծիքը նրա թուրքական մայկա հագնելու վեաբերյալ:
    Բա Tig, որ էտքանը հասկանում ես, ինչ է խանգարում ոմանց /հատկապես Lion անունով ակումբցուն/ հասկանալա.

    -որ երկու ժովորդների միջև ատելության պատճառների վերացման մասին խոսելը չի նշանակում հերքել, որ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական գյուղերը, և որ դրան արժանի պատասխան պետք է չտրվի!?
    -որ արդբեջանական շարքային կինոմատոգրաֆիայի նկատմաբ հետաքրքրություն ցուցաբերելը, և դա հավանելու դեպքում, այո, անգամ նաև մեծարելը, չի նշանակում լռել և ընդունել ադրբեջանական պաշտոնական հակահայկական պրոպագանդան, և «Հայերը նացիստ են» տիպի վայնասուները.
    -որ հայկական պրոպագանդայի հիվանդագին հիստերիկ և շատ հաճախ նացիստական բացթողումները մատնանշելը չի նշանակում արդարացնել նմանատիպ ադրբեջանական հիստերիաները
    -որ ադրբենական մշակույթի տարրերը հարգելը չի նշանակում ասել, թե իրենց պետության հայատյաց քաղաքականության հետևանքով հայ մշակույթի ժառանգություն հանդիսացող Հին Ջուղայի խաչքարները չեն ավիրվել և բնաջնջվել.
    -թուրքերի այսօրվա սերունդին չատելը չի նշանակում ուրանալ Ցեղասպանությունը և ենթադրել, որ թուրք հասարակությունը և թուրք պետությունը ազատվում է այդ հանցանքի պատասխանատվությունից
    -և այլն, և այլն

    հը՞... էսքանից ո՞ր մասն էր ադրբեջաներեն, ասեք արիական՝ ձեզ ավելի հասկանալի լեզվով գրեմ:
    Ես Վանյանին չեմ ճանաչում և մինչև այս փառատոնը չէի էլ լսել իրա մասին, և բացառված չէ, որ մի օր ինչ-ինչ ուժեր, հանդուրժողականության և մշակութային երկխոսության քողի ներքո, կփորձեն տպամաբանելու կարողությունից զուրկ ամբոխին հրամցնել հակահայկական ադրբեջանական պրոպագանդա: Բայց այս օրինակում ես նման ապացույցներ չեմ տեսել. ավելին՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նպատակը, իրոք, մշակութային երկխոսությունն է. և չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ դուրսպրծուկ առանց հիմնավորման նման մարդկանց վրա քար նետի. քանի որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նման նախաձեռնությամբ զբաղվելու համար պետք է իսկապես ունենալ պլոճիկ և լինել անձնուրաց մարդ:

    Եվ սենց հարց՝ ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում ինքներդ ձեզ ապացուցել, որ թուրքերը երկրորդ սորտ են, ոչնչություն են, ազգ չեն, մշակութազուրկ են, խոտ են: Միթե՞ սեփական արժեքները փրկելը և մշակույթը պաշտպանելը բավարար խթան չէ՞ տեղն եկած ժամանակ թշնամու դեմը առնելու: Կարելի է ենթադրել, որ եթե դիմացինը լիներ հազարամյակների բարձր մշակույթի տեր, քաղաքակիրթ հասարակություն, պետք է համապատասխան դիրք ընդունեի՞ք և հաճույք ստանայի՞ք սեփական մշակույթի բռնաբարությունից:

    հ.գ. Լion, մյուս անգամ «անձնական դիրքորոշումդ» արտահայտելուց քեզ ավելի կոռեկտ կդրսևորես մարդկանց պիտակներ կպցնելուց:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.04.2012), Mephistopheles (27.04.2012), Տրիբուն (27.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •