One_Way_Ticket-ի խոսքերից
Չէ, Չուկ ջան, դու էլ կներես, բայց համաձայն չեմ: Ավելի ճիշտ, համաձայն կլինեի, եթե այդքանով ամեն ինչ սահմանափակվեր: Վաղը քո ասած համերգը կկազմակերպեին, մյուս օրը ադրբեջանական գրականությանը նվիրված միջոցառում կանեին: Կաթիլ-կաթիլ մարդկանց ենթագիտակցության մեջ դա կսկսեր նստվածք թողնել. կարգին ազգ են ազերիները, կարգին մշակույթ ունեն: Նույնիսկ այն մարդկանց, ովքեր այդ միջոցառումներից ոչ մեկին չեն գնացել, ընդամենը տեղեկացել են, որ տենց բաներ են կազմակերպվում: Էլի եմ ասում, մի թերագնահատեք գովազդի ազդեցությունը: Dirol-ն Orbit-ը չեն դադարում իրենց ծամոնները գովազդել, չնայած, թվում է, թե բոլորը արդեն դրանց մասին գիտեն: Հայերի գերակշիռ մասը այդ երկու ծամոններից մեկն է ընտրում, չնայած` սպանես, չի կարողանա բացատրել, թե ինչով է այն ինչ-որ երրորդ ծամոնից լավը:
Ինչ վերաբերվում է այս թեմային ու ընդվզմանը, ապա դա գովազդ չէ, հակագովազդ է: Համաձայն են Լիոնի հետ այն հարցում, որ այն, ինչ տեղի ունեցավ, նույնպես մեզ համար ցանկալի չէր, սակայն դա չարյաց փոքրագույնն էր:
Էջանիշներ