Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ Վարզոր քեզ համար անձամբ որն է հաճելի, զրուցել, բանավիճել նման թեմաների շուրջ թե ԼՏՊ, Դոդո, Բոբո, Ռուբոների հարց քննարկել, ասա Մեֆիստոն իմանա, ինքը չի վստահում հայ ժողովրդին, որ նա ունակ է կոնկրետ գաղափարական քննարկումների...
Ինձ համար ավելի հաճելի է ընկերովի գարեջուր ըմպելը
Գիտես, էդ մի հարցում ՄԵֆի հետ համամիտ եմ` ես պահին ժողովուրդը ունակ չի գաղփար ձևավորելու և պաշտպանելու, որովհետև սոված փորիւն գաղափարները դեռ սաղմնային վիճակում վերածվում են ստամոքս լցնելու մղումների:
Ու այս պարագայում գաղափար պիտի ձևավորեն ստամոքսի խնդիրը քիչ թե շատ լուծած մարդիկ, որոնց քանակը ՀՀ-ում շատ ավելի քիչ է: Ընդ որում ստամոքսի խնդրից ազատված մարդկանց մի մասն էլ ուղղակի ստահակներ են:
Ու ստացբվում է , որ ավելի շատ ճառ ասողներ կան, քան թե զանգ կախողներ:
Voter ջան, սիրով բանավիճենք քո արծարծած թեմաների շուրջ` հաստատ մի երկու խելոք կամ անխելք բան իրարից կսովորենք Բայց դրանից մյուսներին ինչ օգուտ? Երկրին ինչ օգուտ? Ստամոքսի խնդիր լուծողին ինչ օգուտ?