Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էս տեսակետից, նորից ու նորից ճիշտ բաներ ա ասում միայն Լյուդմիլա Հարությունյանը:

Իսկ թե ինչ ա լինելու, նորից ու նորից առանց թաքցնելու, խաբելու ու ձևեր թափելու ասում ա Հրանուշ Խառատյանը:



Արա
Տրիբուն ջան, Հրանուշ Խառատյանի դիտարկումը ես էնքան էլ օբյեկտիվ չեմ համարում… "մեկ ա ՀՀԿ-ն մեծամասնություն ա լինելու"-ուն ամենահեշտ, ընդունված ու ապահով կարծիքն ա… ինքը շատ լավ ասում ա թե մարդիկ ինչ են մտածում ընտրարշավների մասին… շոու ա… է հա, բոլոր երկրներում էլ ա շոու (ես սա ասելով չեմ ուզում էդ շոուն արդարացնել)… բայց ինքը մի բան չի ասում. ինչի հիման վրա ա էսօր ՀՀ քաղաքացին քվեարկում, թեկուզ էն փոքր մասը որ գնում ա ընտրությունների… իրան կարաս լսես սիրտդ հանգստանա, բայց ինքը valied վերլուծություն չի անում ու ոչ միայն էդ հարցում… վերջերս ինքը 90-94 թվերի տնտեսական վիճակի վերլուծություն տվեց շատ հակիրճ ու "մոռացավ" պատերազմի գործոնը նշի ու ոչ միայն դա …էս ասելով չեմ ուզում բանավեճ սկսեմ ծեծցված թեմաների շուրջ՝ հիշում եմ ինչ ես ասել ու ես էլ համաձայնվել եմ… էսի նշում եմ, որովհետև իմ համար էսի ինդիկատոր ա իրա վերլուծությունների քաշի առումով…

ինձ սխալ մի հասկացի, ինքը շատ խելացի, սրտացավ, հայտենասեր կին ա ու ափսոս որ իրա նմանները շատ չեն, բայց իրա վերլուծություններն ու տեսակետը օգտագործելի չի… իրա "մեկա ՀՀԿ-ն ա լինելու" եզրահանգումն ինձ ոչ մի բան չի տալիս, բացի ընտրությունները փաթթելուց… չի աշխատում ապեր…

Լյուդմիլա Հարությունյանի դիագնոզների վերլուծությունների հետ համաձայն եմ, բայց իրա լուծումը չի դզում ընգեր… "մի գաղափարախոսություն որը կլուսավորի մեր երկրի ապագա՞ն" … էսօր մարդը որ ընտրակաշառք ա վերցնում մտածում ա ինչ անի դրանով, սամալյոտի տոմս առնի, թե՞ ուտելիք մինչև տենան ինչ կարա ըլնի, մանավանդ որ մյուս կողմից Խառատյանն ասում ա "մեկա ՀՀԿ-ն ա լինելու" …