Բա ո՞ր լուծումն ա դզում…
Էն որ իշխանությունը 5000 ով ձեն ա առնում, ընդդիմությունն էլ ասում ա, Ժողովուրդ վերցրեք էտ 5000 դրամը, մենակ ընտրությանը օրը ձեզանից 30 վարկյան ենք ուզում, քվերակեք մեր օգտի՞ն:
Սրանք տխմարության մակարդակը տես էլի մի հատ, էնքան են տարվել ԱԺ-ում մի քանի աթոռ ունենալու մոլուցքով, որ փոխանակ ժողովրդին դուխ տան, ասեն արա թքեք էտ փողի վրա, թքեք ձեզ փող առաջարկողների վրա, ու իրանք էլ առաջին շարքում լինեն, փաստացի ժողովրդի մեջ ավելի են սրում ճորտի հոգեբանությունը - մնա ցռան, փողը վեգալ, բայց իրանց խաբի, քո ձենը մեզ տուր:
Սրանք, համ իշխանությունները համ էլ ընդդիմությունը, ժողովրդին իրանց պես են ուզում վերջնականապես սարքեն - ծախված, ստոր, եսասեր, խաբեբա:
Լյուդմիլան շատ ճիշտ ա ասում ամեն ինչ, շատ.
- Իսկ ո՞րն է այդ դառը ճշմարտությունը:
- Դա այն է, որ ընտրությունները գնում են իրենց նախկին հունով՝ ընտրողը երեկ չի ծնվել, նա արդեն բազում անգամ մասնակցել է նման ընտրարշավներին, տեսել է, որ եկել են, ասել ու գնացել՝ ո՛չ գործ է արվել, ո՛չ էլ իր ձայնն է տեղ հասել, ընտրողի բաժին իշխանությունը տնօրինել են այլոք` առանց իր հետ խորհրդակցելու: Այստեղից է խորը հուսահատությունը և օտարումը: Ոգևորված թեկնածուները պարտավոր են հասկանալ օտարված ընտրողի հոգնածության չափը, նաև այն փաստը, որ ընտրողի ու ընտրարշավ անողների տրամադրությունները չեն համապատասխանում: Ըստ իս` արդեն ժամանակն է, որ քաղաքական ուժերը ոչ միայն հասկանան, այլ նաև ամաչեն իրենց ու հասարակության տրամադրությունների անհամապատասխանության համար:
Էջանիշներ