Մեր պատմության կարեվորագույն մի դրվագի (ինչը մեր խոսակցության առանցքն է) վերաբերյալ իմ ու քո գնահատականները հետեվյալներն են
իմը - դա եղել է մեր ազգի խոշորագույն պարտությունը
քոնը - դա եղել է մեր ազգի խոշորագույն ողբերգությունը
Ի՞նչ դրուագ, ի՞նչ առանցք: Ցեղասպանութիւն՞ը նկատի ունես:
Եթէ Ցեղասպանութիւնը նկլատի ունես, դա Եղեռն է: Պարտութիւն լինում է երբ երկու բանակ (զինեալ խմբաւորումներ) մարտնչում են իրար դէմ: Հայ ժողովուրդը օսմանեան կայսրութիւնում քաղաքացիներ էին, ոչ աւել, ոչ պակաս:
Ինչի՞ վրա է կառուցված իմ եզրակացությունը
- նրա վրա, որ ըստ իս մենք գործել ենք բազմաթիվ կոպիտ եվ ճակատագրական սխալներ : Այստեղից - փնտրենք սխալները մեր մեջ, մի կողմ թողնելով արտաքին աշխարհը:
Անտարակոյս: Քո մտածումները բիւրաւոր անգամ մտածել եմ: Ինչու՞ չենք մտաբերում անճարութեան (եւ ոչ անճարակութեան) իրողութիւնը: Հայ ժողովուրդը խոցելի էր եւ անտէր: Նա ոչ ուղղափառ, ոչ Կաթոլիկ, ոչ էլ բողոքական աշխարհներին պատկանում էր: Նա (Հայ ժողովուրդը) ոչ Եւրոպայում էր, ոչ սլավ էր, ոչ էլ մահմեդական:
Պարտուած աձնի հոգեկան ախտ է, յանցանքը ինք իր մէջ փնտրել: Իսկ ինչո՞ւ անպայման մենք էինք մեղաւորը: Չէ՞ որ ուժերը անհաւասար էին, այլ եւ անհամատեղելի:
Եթէ պարտութեան մասին խոստովանաք ուզում ես, դա պետականութեան կորուստն է: Պատմութիւնը հենց երկու խօսքով կարելի չէ վերլուծել: Առանձին պարագաներ՝ դէպքեր եւ դէմքեր քննարկութեան կարիք ունեն: Իսկ դու, ի՞նչ է ներդրումդ այս թեմային: Որոշակիօրէն ի՞նչ է ասելիքդ: Մե՞նք ենք մեղաւորը...քեզնից առաջ շատերն ասել եւ գրել են այդպէս, այնպէս որ դու էլ կրկնում ես քո նախորդներին, հետոյ ի՞նչ, ի՞նչ նոր գաղափարներ ունես տալիք մեր պարտութեան եւ թերացումների վերաբերեալ:
Ինչի՞ վրա է կառուցված քո եզրակացությունը
- նրա վրա, որ թուրքերը մարդ չէն, այլ գազաններ են: Այսինքն մեզանից ոչինչ կախված չէր, եվ ուղղակի մեր բախտը չի բերել: Ընկել ենք գազանի բերանը: Այսպես ասած "Հայի բախտ
Ես այդպէս չասացի երբէք: Ես 24 ձեւ մտածում եմ, այն էլ 500 000 դիտանկիւնէ նայելով վերլուծելով: Բայց ընկել ենք գազանի բերանը, այո: Իսկ քո կարծիքով ու՞ր ընկել ենք... մեղրի կարասու՞մ, թէ ոսկու ամբարում, թէ ո՞ւր:
Թէ այդքան խելօք ես թուրք-հայ կապերի վերաբերեալ, խնդրեմ ասա ինչ է քո պատկերացումը Արցախի ապահովութեան եւ ճանաչման վերաբերեալ: Ի՞նչ անենք, որ թուրքերը գոհացնենք. յանձնե՞նք Արցախը: Դու չես հասկանում, դու չես ուզում հասկանալ, որ հայի թուրքի կռիւը, կռիւ է օրհասական, կռիւ է գոյութեան համար:
Կամ նրանք կամ մենք: Այս տարածքում թէ հայը, Հայաստանը պիտի գոյատեւի, պէտք է ոչնչացուին, կամ տկարանան արեւմտեան եւ արեւելեան հարեւանները:
Չլինի դու հաւատում ես բարի դրացիական եւ նման ախմախաբոյր հաւաստիացումներին:
Նախքան բուն նյութը քննարկելը արի պարզենք, մենք իրար հետ էսպես խոսալով ուր կարող ենք հասնել:
Մինչեւ դու խոսալու սկսես, ես ասելիքս ասացի արդէն, իսկ մեր զրոյցը գտնում է իր վէրջը:
...Վատագույն դեպքում իրար մի տեղ հանդիպենք ու դանակահարենք
Մենք իրար չենք հանդիպելու երբէք:
Ո՞րն է ելքը:
Թեման փակելը:
1. Կամ իրար հետ էս ու նմանատիպ հարցերում կապ չունենալ
2. Կամ երկուսս էլ անենք զիճումներ( կոմպրոմիս) ,ու փորձենք գտնել մեր ուզած զրույցի համար եզրեր: ՈՒ որպես հենեվանք իրար չհայոյենք ու չպիտակավորենք:
Առաջին տարբերակը ըստ իս մեր ( մեր ազգի ) դեպքում գերադասելի չէ: Որովհետև, որպես ազգ, արդեն մի քանի հոգի ենք, ու մեզանից ամեն մեկը հաշիվ է: կարճ ասած - մենք չինացի չէնք:
Կարծիք յայտնելու համար երկար բարակ մաղելու, նախաբան գրելու դարձուածքով ներկայանալու պէտք չունես սիրելի:
Այսպիսի թեմաներ (թուրքերի ասածն ու արածը) ինձ գժուեցնում են, եւ ես նրանց մարը եւ քորը միատեղ սենց անեմ:
Եթէ ինչ որ բան ունես ասելիք. կտրուկ ասա, առանց կմկմալու: Իսկ եթէ վստահ չես ասելիքիցդ, սպասիր երբ պատրաստ կըլնես այնժամ խօսա....