Varzor (11.04.2012)
Մեֆ ջան ցուցակում բացառապես մուրաբա բաժանողներ են ու լափշա կախողներ: Ի՞նչ ընտրեմ ես, այ դա չեմ կարողանում հասկանալ: Գնամ ընտրեմ թե ո՞վ ա մուրաբա բաժանելու, 5000 դրամ բաժանելու ու հարկերը յուրացնելու: Ինչո՞վ էսօրվա մուրաբա բաժանողները քեզ չեն գոհացնում չեմ հասկանում: Կարող ա՞ ՀՀԿ-ն վատ ա երկիրը թալանում: Ինչի՞ էդ գործը տանք ասենք Միավորված Հայերին:
էսպես չի մնա
վերցնում եմ`
1. 90-98, ավելի ճիշտ 91-98![]()
91-94` պատերազմ էր ու առաջընթացի մասին խոսելը ծիծաղելի է: Զուտ տերիտորիալ տեսանկյունից ունենք առաջընթաց` տենց առաջընթաց արդեն 75 տարի էր չէինք ունեցել:
94-96` ժողովրդի մեջ օրեցօր աճող դժգոհություն իշխող վարչակարգի և մասնավորապես Լևոնի հանդեպ: Արդյունք` 96-ի նախագահական ընտրություններում հաղթում է այլ թեկնածու, սակայն ընտրեւթյունները կեղծվում են` առաջին կեղծիքը անկախ ՀՀ-ում: Սա էլ է առաջընթաց` բացասական: Ու շատ լուրջ բացասական առաջընթաց է, քանի որ հենց սրանից էլ ծնվել են մյուս կեղծիքները
96-98` ժողովրդական դժգոհությունը կամաց կամաց լցնում է համբերության բաժակը, արտաքին քաղաքականության մեջ լուրջ պարտություներ, չդադարող արտագաղթ, օլիգարխիկ երևույթների հստակ ձևավորում` ոլորտների բաշխում: Արդյունքում ԼՏՊ-ն նոր վարչապետ-փոխարինող է նախապատրաստում` Ռոբին, կայացնում է շատ խելացի ու կարգին որոշում` հեռանում է առանց ցնցումների, երկրին թողնելով ոչ մի բանով չբարելավված աղետի գոտի, ԼՂՀ հարցի բարդ վիճակ, $1.5մլրդ պետական պարտք: Նույն մարդը, որ 96-ին կեղծեց, 98-ին "մեղա եկավ" ու հեռացավ
2. 98-2012, ավելի լավ կլինի, որ բաժանենք երկու փուլի`
2.1 98-2008
Քրեաօլիգարխիկ վարչակարգի ներքին պայքար, հոկտեմբերի 27, ջրից չոր դուրս եկած օլիգարխիկ կլանների բարգավաճում, ոլորտների լճացում, պետական ունեցվածքի օտարման և յուրացման նոր ալիք, գների թանկացում, դրամի արժեվորում, որոշ գլխավոր փողոցների ասֆալտապատում, պետական ստրատեգիական ոլորտների վաճառք, մոնոպոլիաների խորացում: Նոր փոխարինողի նախապատրաստում` նախկինում ԼՏՊ-ի աջ թևերից Սերժիկ, ՊՆ, Վարչապետ: Ժողովրդի դժգոհության զգացողությունն արդեն բթացել է` դժգոհ լինելը արդեն սովորական հոգեվիճակ է, արտագաղթը մեկ աճում, մեկ նվազում է, բայց չի դադարում: Էլիտար շենքերի ու շինությունների աննախադեպ աճ, քաղաքի առանց այդ էլ խաթարված դեմքի ավելի կեղտոտում ու այլափոխում: Իրենց դուքսերի տեղ դրած օլիգարխներ, նոր գազամուղ, էշական արտաքին քաղաքականությունը` անդեմ ու անմշակույթ պեական ներկայացում, հերթական կեղծված ընտրություններ, 2008 մարտի 1
2.2 2008-2012
Անառակ որդու վերադարձը` ԼՏՊ-ն վերադառնում է, օդից սեփականացնում է ժողովրդական դժգոհության գերլարված պոտենցյալը, ժողովրդին հանում է փողոցներ, գցում գելի բերան, սկսում է երկխոսել, արտահերթ ընտրություններ է պահանջում, "դին ու բարի" ընդիմությունները դառնում են ֆուֆլո, ըմբոստացած ժողովրդի շարքերը նվազում են, տնտեսական ճգնաժամ, ԱԺ-ն լցվում է նոր կրծողներով ու տզրուկներով, ղումարբազ նախագահ, ղզլբաշ նախագահի ախպեր, ԼՏՊ-ն պատրաստվում է հերթականի, արտագաղթը չի նվազում, գնաճը նույնպես, աղքատների թիվն արդեն ահռելի չափերի է հասել ...
Ոտտեղ ես տեսնում առաջընթացը? Միակ լուրջ առաջընթացը դա հաղթանակն է Արցախյան պատերազմում, որում ԼՏՊ-ի դերը պետք չի գերագնահատել: Նույն Սերժիկն ու Ռոբիկն էլ իրենց չափով են դերեր խաղացել:
Սխալ բան կա?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ընգեր, ես ինչ ես ասում? Ես ասել եմ "տարբերություն չեմ տեսնում"? քո համար փտած կատլետի ու փտած կարտոլի մեջ տարբերություն չկա?
Ուղղակի հարցը նրանումն է` արդյոք այդ տարբերություններն էական են? Նորմալ մարդու համար ուտելու տեսանկյունից փտած կարտոլի ու կատլետի մեջ տարբերություն չկա` մեկա չի ուտելու: Մենակ պիտի այնքան սոված ու ճարահատյալ լինի, որ ուտի:
Եղբայր ոնց կարելի է վատերի մեջ լավին փնտրել: "Սերժն ավելի լավն ա ..." Ինչով? Աղբի մեջ լավ ու վատ լինում է? Պետական հանցագործների մեջ լավ ու վատ լինում է? Էս ինչ ես ասում?
Հիտլերն էր ավելի լավը, թե Աթաթուրքը? Կարաս որոշես?
Արդեն աբսուրդ բաներ ես ասում: Այո, բոլորն էլ նույն են, նույնն են նրանով, որ բոլորն էլ մեր երկրի համար վատ են, բոլորն էլ պիտի հեռանան, ոչ մեկն էլ ժողովրդին բարիք չի բերել: Էդ տեսանկյունից նույնն են:
Հիմա ինչ? Ընգնես սկսեմ հաշվել, թե ինձ ովա ավելի քիչ վնաս տվել ու ասեմ "էսի լավնա"?? Ոնց կարելի է?
Չարյաց փոքրագույն եմ ընտրելու? Ենթադրենք, բայց դրանից "չարյանք" չի դառնա "բարյանք":
Հ.Գ.
Տենց էլ չասիր, թե որ թվին ես ՀՀ-ից գնացել![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Mephistopheles (11.04.2012)
Դա նույնպես մոտեցում է, բայց ստեղ հարցը նրանումն է, թե ով է իրականում չարյաց մեծագույնը, իսկ ով փոքրագույնը: Քանի որ երկուսն էլ "չարյանք" են, ապա շատ հնարավոր է, որ խառնենք ու հանկարծ ու փոքրագույնի տեղը մեծագույնը ընտրենք (ինչ իմանաս, թե ինչ դիմակ են հագել ու ինչ ունեն մտքներին չարյանք): Թե հույս ունենք, որ գալիք չարյանք կլինեն փոքրագույնը?
Ժողովուրդը իմաստուն է` "մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը", հա, մեկ էլ առակը արքայի համար աղոթող կնոջ "... ես անիծեցի ու քո հայրը մեռավ, իրենից հետո եկար դու` ավելի դաժան ու անողոք: Դրա համար էլ օրհնում եմ քեզ, որ չմեռնես ու քեզանից հետո քո որդին չգա ..."
Ոնց տեսնում ես` ժողովուրդը դարերի խորքից հուշում է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Արէա (11.04.2012)
Varzor (12.04.2012)
Varzor (12.04.2012)
Տրիբուն (12.04.2012)
Տրիբունին խոսք եմ տվել որ էլ էդ հարցերով քննարկումներ չեմ անելու… միայն գաղափարախոսության շուրջ… բայց որ նայես անցած գրառումները, ընդեղ ինչքան որ իմացել եմ գրել եմ, էլի կա, բայց փաստերին չեմ տիրապետում… չունեմ…
պարտավոր չես իմ ասածն ընդունել Վարզոր ջան… նայի ուրիշ երկրներում… երբեք չի լինում լավ թեկնածու և վատ թեկնածու ու ձեզ էլ ասեն "ո՞րն եք ուզում" կամ չի լինում նենց որ "էս մեկը լավն ա, բայց էս մեկն ավելի լավն ա, չէ էս մեկն ավելի լավն ա" … էսի սուպերմարկետ չի որ լավից լավը ման գաս… թեկնածուներն ամենաարդար ընտրությունների ժամանակ, ամենաարդար երկրում պետք ա բավարարեն հասարակության բոլոր շերտերի պահանջները, իսկ դրանք միշտ էլ հակասական են…Դէ էդ տրամաբանությամբ` ընտրություններն ում տանձին են պետք? Անընտհատ վատերի մեջ ընտերլը կայֆա տալիս? Մազոխիստ ենք ինչա?
…ընենց որ, բռատ… էս ա քո ընտրությունը…
Varzor (13.04.2012)
Այ հենց ստեղ քո հետ համամիտ չեմ: Յուաքանչյուր թեկնածուի խնդիրն այն է, որ կարողանա հասարակության հնարավոիրնս շատ անդամների համոզել, որ ինքը կարող է բավարարել իրենց շահերը: Ու դա հաստատ չի նշանակում, որ բոլոր երտերի պահանջները պիտի բավարարի: Ու ստեղ ընտրում ես ոչ թե նրան, ով ավելի քիչ շահ ա բավարարում, այլ նրան ով ավելի շատ ա բավարարում` ավելի լավն ա, ավելի օգտակար, ավելի համոզիչ, ավելի վստահելի և այլն: Իսկ այս հատկությունները համեմատելիս հոռետեսական մեթոդով չեն առաջնորդվում: Հո չես ընտրում նրան, ով ավելի քիչ է վնաս տալու? Ընտրում ես նրան, ով որ կարծում ես աավելի շատ է օգուտ տալու:
Սա իմ ընտրությունը չի, սա ձեր ընտրույթունն ա` դուք եք ընտրել ժողովրդավարական տարբերակը: Ես բազմիցս ասել եմ ու կասե, որ ներկա գործող ընտրական համակարգը իր ժողովրդավարական սկզբունքներով ինձ համար ընդունելի չի, ուստի լիարժեք իրավունք ունեմ պնդելու, որ ես ընտրություն չկատարելու շատ ավելի լուրջ պատճառներ ունեմ, քան թեկնածուների միջև ընտրություն կատարելու խնդիրն է:
Հ.Գ.
Մեֆ, փաստորեն գաղտնիք է հա, թե երբ ես գնացել Հայաստանից
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նայում եմ ու մտածում, տեսնես, որ էդ զենքի պատմությունը չլիներ, Ծառուկյանի էլ որ? մասից էին կախվելու
Էդ կուսակցությունը ինձ ոչ փողա տվել, ոչ գիտի ես ով եմ, ոչ էլ ես էդ կուսկցության անդամ եմ, բայց մեկա ես ուզում եմ հավատամ,մեծ հույս ունեմ, որ էդ կուսակցություննա ինչ-որ բան փոխելու էս երկրում, եթե իհարկե ինչ-որ բան փոխվելույա: Ես ուզում եմ վստահ լինեմ, համոզված, որ Ծառուկյանը հաստատ արտուրիկի քայլը չի անի ինչ-որ մեկի մոտ սապոն վերցրած վազելու տրբերակով ու Ծառուկյանը "դոդ"-ից դառավ պարոն Ծառուկյնան, բայց շատերը տենց էլ մականունավոր մնացին:
Ուղղակի էս պարագայում կուսակցության մոտոցումը իմ համար անհասկանալի էր, է զենք կար մոտըասեիք կա, յանիմ ինչ կա դրա մեջ, ինքը իրավունք ունի զենք կրելու ու էդ ժողովրդի մեջ թե 10 ուզող ունի 100 չուզող ունի, բա մարդը էդքան մարդկանց մեջա, որ ուզենան վատություն անեն չպաշտպանվի?
Զարմանում եմ, չեմ հասկանում իրանց բռնած էդ պազիացիան, բայց դե ուրեմն ճիշտը տենց էր իրանց համար:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ