User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Էջ 22 71-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

  1. #316
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    մմմ... այ էս նորություն էր ... սենց բան դեռ չէր եղել ԱԺ ընտրությունների պատմության մեջ .. այ այ այ ...
    Նորություն չէր, բնականաբար: Ու մի կարծիր, որ մենակ դու էիր հասկանում, որ սա լինելու ա, մենք չէինք հասկանում, ՀԱԿ-ը չէր հասկանում, ուրիշները չէին հասկանում: Բոլորն էլ հասկանում էին, հասկանում են, Գնել եղբայր:

    Որևէ մեկը պատրանք չունի, որ էս իշխանությունը արդար ընտրություն ա կազմակերպելու:
    Ոչ մեկը պատրանք չունի, որ ԲՀԿ-ն արդար ա մասնակեցելու ընտրություններին:

    Բայց կան շահերի բախումներ, որոնցից կարելի ա գոնե փորձել օգուտ քաղել:

    Էսօր եկել ու հասել ենք հերթական ընտրություններին: Դու կասես, որ ՀԱԿ-ի վարած քաղաքականության պատճառով, ես կասեմ, որ ժողովրդի ոչ այնքան ներգրավվածության պատճառով, ինչքան պետք էր, ու իրար չենք համոզի: Դրա համար էս փուլում ես չեմ քննարկում թե ինչու եկանք ու հասանք էս ընտրություններին:

    Ասում եմ հետևյալը. հավանական սցենար էր, հաշվի առնելով լիքը հանգամանքներ, որ հասնելու ենք հերթական ընտրություններին: Սա չի նշանակում, որ դա միակ հնարավորությունն էր, կային այլ տարբերակներ էլ, կար արտահերթի հնարավորություն, որը չեղավ: Եկանք, հասանք: Հիմա եթե հասել ենք սրան, ինչ պետք է անենք.

    Տարբերակ 1. Տոտալ բոյկոտ:
    Տարբերակ 2. Մասնակցել ընտրություններին:

    Մնացած տարբերակներն անկարևոր են:

    Տարբերակ 1-ը ներկա պայմաններում ուղղակի հնարավոր չէր իրականացնել, հետևաբար մնում էր մասնակցությունը՝ օգուտ քաղելով: Օգուտ ոչ թե ՀԱԿ-ի համար, այլ շարժման համար, ընթացքի համար, մեկ քայլ առաջ գնալու համար:

    Օգուտ 1. Ժողովրդի ակտիվացում, մոբիլիզացիա
    Օգուտ 2. Դեմք ունեցող ԱԺ հիմնում, որտեղ ոչ միայն զուտ կոճակ են սեղմում

    Սրանք հնարավորություններ են, որոնք կարելի ա օգտագործել, եթե «փաթթած չունենանք»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #317
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ կարող ես: Ես էլ կարող եմ պատասխանել կամ չպատասխանել, իմ մեջ քննելով պատասխանելու նպատակահարմարությունը: Բայց բարի եղիր մի՛ անցիր անձնական հարթության՝ քննարկման մասնակիցների հետ: Իմ գրառումը ընդամենը արձագանք էր քո՝ անձնական հարթության՝ կարմիր թավ մեծ տառերով գրածին:


    Տես, նորից խոսում ես ՀԱԿ-ի համակիրների, էդ թվում իմ մակարդակից: Նորից եմ ասում. բարի եղիր անձնական հարթության չանցնել, առնվազն հիշիր, որ հենց դա է մակարդակի ցուցիչ: Ասում ես, որ իբր գաղափարական քննարկում չկա: Էս թեմայում քեզ հակառակ գրողներին անվանարկե՞լը, իրանց մակարդակը գնահատե՞լն ա գաղափարականը:
    Ապեր, ինչ ես ուզում ինձանից, չեմ հասկանում ? Վիրավորվել ես, որ ընդհանրական առումով գտնում եմ, որ մակարդակն իջել հավասարվել ա պլենդուզին ? Լավ եմ անում: Ուզում ես կարաս անձամբ քեզ պլենդուզից բարձր դիր: Ուզում ես քո վրա վերցրու, սաղի տեղը ու անձամբ քո տեղը վիրավորվի, ու մի հատ էլ քո սիրած ոճով վիրավորական պատասխան գրի:

    Դրանից ընդհանուր պատկերը չի փոխվելու - ՀԱԿ-ի իջած ու ԲՀԿ-ի ու թոխմախի Մհերի մակարդակին հավասարված մակարդակը դրանից չի բարձրանալու, ու դա արդարացնողներինն էլ ոչ մի կերպ չի բարձրացնելու: Գոնե իմ աչքերում:

    Իսկ դու կարաս քեզ ու ՀԱԿ-ին հզոր գաղափարական մարտիկներ համարես, ինձ էլ եթե մտքովդ անցել ա, կարաս ուզածիդ չափ բոլոր մեղքերում մեղադրես:

    Ի միջի այլոց, էն օրը Աշոտյանին էր էս տոնով (Բայց բարի եղիր մի՛ անցիր անձնական հարթության՝ քննարկման մասնակիցների (թեկնածուների) հետ (մասին)) պաշտպանում ՀՀԿ համամասնկանա ցուցակի առանձին անդամներին: Նույնիսկ ոչն ու հռետորաբանությունն ա սկսել նմանվել:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.04.2012)

  4. #318
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինչ ես ուզում ինձանից, չեմ հասկանում ? Վիրավորվել ես, որ ընդհանրական առումով գտնում եմ, որ մակարդակն իջել հավասարվել ա պլենդուզին ? Լավ եմ անում: Ուզում ես կարաս անձամբ քեզ պլենդուզից բարձր դիր: Ուզում ես քո վրա վերցրու, սաղի տեղը ու անձամբ քո տեղը վիրավորվի, ու մի հատ էլ քո սիրած ոճով վիրավորական պատասխան գրի:

    Դրանից ընդհանուր պատկերը չի փոխվելու - ՀԱԿ-ի իջած ու ԲՀԿ-ի ու թոխմախի Մհերի մակարդակին հավասարված մակարդակը դրանից չի բարձրանալու, ու դա արդարացնողներինն էլ ոչ մի կերպ չի բարձրացնելու: Գոնե իմ աչքերում:

    Իսկ դու կարաս քեզ ու ՀԱԿ-ին հզոր գաղափարական մարտիկներ համարես, ինձ էլ եթե մտքովդ անցել ա, կարաս ուզածիդ չափ բոլոր մեղքերում մեղադրես:

    Ի միջի այլոց, էն օրը Աշոտյանին էր էս տոնով (Բայց բարի եղիր մի՛ անցիր անձնական հարթության՝ քննարկման մասնակիցների (թեկնածուների) հետ (մասին)) պաշտպանում ՀՀԿ համամասնկանա ցուցակի առանձին անդամներին: Նույնիսկ ոչն ու հռետորաբանությունն ա սկսել նմանվել:
    Գնել ջան, Ծառուկյանի բախչեքից դուրս արի: Ասում եմ պարզ բան. հերի՛ք ա անձնականացնես քննարկումը, հետո դեմագոգիա անես, երբ քեզ համարժեք պատասխան են տալիս: Ինձ բոլորովին հաճելի չի քեզ ուղղված նման ոճի գրառումներ անել, բայց անելու եմ, ամեն անգամ անձնական հարթության անցնելուցդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #319
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորություն չէր, բնականաբար: Ու մի կարծիր, որ մենակ դու էիր հասկանում, որ սա լինելու ա, մենք չէինք հասկանում, ՀԱԿ-ը չէր հասկանում, ուրիշները չէին հասկանում: Բոլորն էլ հասկանում էին, հասկանում են, Գնել եղբայր:

    Որևէ մեկը պատրանք չունի, որ էս իշխանությունը արդար ընտրություն ա կազմակերպելու:
    Ոչ մեկը պատրանք չունի, որ ԲՀԿ-ն արդար ա մասնակեցելու ընտրություններին:

    Բայց կան շահերի բախումներ, որոնցից կարելի ա գոնե փորձել օգուտ քաղել:

    Էսօր եկել ու հասել ենք հերթական ընտրություններին: Դու կասես, որ ՀԱԿ-ի վարած քաղաքականության պատճառով, ես կասեմ, որ ժողովրդի ոչ այնքան ներգրավվածության պատճառով, ինչքան պետք էր, ու իրար չենք համոզի: Դրա համար էս փուլում ես չեմ քննարկում թե ինչու եկանք ու հասանք էս ընտրություններին:

    Ասում եմ հետևյալը. հավանական սցենար էր, հաշվի առնելով լիքը հանգամանքներ, որ հասնելու ենք հերթական ընտրություններին: Սա չի նշանակում, որ դա միակ հնարավորությունն էր, կային այլ տարբերակներ էլ, կար արտահերթի հնարավորություն, որը չեղավ: Եկանք, հասանք: Հիմա եթե հասել ենք սրան, ինչ պետք է անենք.

    Տարբերակ 1. Տոտալ բոյկոտ:
    Տարբերակ 2. Մասնակցել ընտրություններին:

    Մնացած տարբերակներն անկարևոր են:

    Տարբերակ 1-ը ներկա պայմաններում ուղղակի հնարավոր չէր իրականացնել, հետևաբար մնում էր մասնակցությունը՝ օգուտ քաղելով: Օգուտ ոչ թե ՀԱԿ-ի համար, այլ շարժման համար, ընթացքի համար, մեկ քայլ առաջ գնալու համար:

    Օգուտ 1. Ժողովրդի ակտիվացում, մոբիլիզացիա
    Օգուտ 2. Դեմք ունեցող ԱԺ հիմնում, որտեղ ոչ միայն զուտ կոճակ են սեղմում

    Սրանք հնարավորություններ են, որոնք կարելի ա օգտագործել, եթե «փաթթած չունենանք»:
    Էս էլ որերորդ անգամն ա էս արտահայտությունը լսում եմ: Կանխավ հայցում եմ ձերդ գերազանցության ներողամտությունը, որ տհասս մինչև հիմա չի հասկացել, թե ինչի մասին ա խոսքը - մի հատ կբացատրես, էտ ինչ օգուտի մասին եք էսքան խոսում, որ մենակ դուք գիտեք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (09.04.2012), Varzor (10.04.2012)

  7. #320
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնել ջան, Ծառուկյանի բախչեքից դուրս արի: Ասում եմ պարզ բան. հերի՛ք ա անձնականացնես քննարկումը, հետո դեմագոգիա անես, երբ քեզ համարժեք պատասխան են տալիս: Ինձ բոլորովին հաճելի չի քեզ ուղղված նման ոճի գրառումներ անել, բայց անելու եմ, ամեն անգամ անձնական հարթության անցնելուցդ:
    Հենց կդադարես առիթ անառիթ ՀԱԿ-ի դատապաշտպանի դերը ստանձնելդ, էտ պահին էլ երևի կհասկանաս, որ գրառմանս մեջ անձնական վիրավորանք չկար: Ոնց որ գրառմանս մեջ ակումբի ոչ մի անդամի գրառման մեջբերում էլ նույնիսկ չկար:

  8. #321
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ որերորդ անգամն ա էս արտահայտությունը լսում եմ: Կանխավ հայցում եմ ձերդ գերազանցության ներողամտությունը, որ տհասս մինչև հիմա չի հասկացել, թե ինչի մասին ա խոսքը - մի հատ կբացատրես, էտ ինչ օգուտի մասին եք էսքան խոսում, որ մենակ դուք գիտեք:
    Բացատրելու բան չկա: ԲՀԿ-ին էլ ձեռ չի տալիս, որ ՀՀԿ-ն մեծամասնություն լինի ԱԺ-ում: ՀՀԿ-ն մենակ խախտումներով կարող ա դառնալ մեծամասնություն: Հետևաբար ԲՀԿ-ին էլ ա ձեռ տալիս էս դեպքում պայքարել ՀՀԿ-ի խախտումների դեմ: Կպայքարի՞, թե՞ իտոգի կգան: Երկուսն էլ հնարավոր տարբերակներ են, դրա համար կարելի ա կողից սրել լարվածությունը, շահագրգռել, թասիբի գցել և այլն: Բնականաբար էդ ընթացքում պետք չի մոռանալ պայքարել նաև նույն ԲՀԿ-ի խախտումների դեմ: Բայց էդ պայքարելու լավ ձևերից մեկն էլ նման շտաբի հիմնումն ա: Շտաբը կարող ա վերջնականում թե դրական, թե բացասական ազդեցություն ունենա, նենց չի, որ ասում եմ միանշանակ ճիշտ բան ա սա: Բայց հավանական ա, որ սրա միջոցով հնարավոր լինի գոնե որոշ չափով կապել ԲՀԿ-ի ձեռները:

    Օրինակ ԲՀԿ-ն պատրաստվում ա անել Х ձևի խախտում: Շտաբում մշակվում ա էդ ձևի խախտումի դեմն առնելու միջոցները ու ակամա «ստիպում ես», որ ինքն էլ դրանից չօգտվի: Առաջ ընկնելով կանխեմ գնահատականդ. սա ռոմանտիզմ չի: Դժվար, բայց իրականանալու հնարավորություն ունեցող բան ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #322
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց կդադարես առիթ անառիթ ՀԱԿ-ի դատապաշտպանի դերը ստանձնելդ, էտ պահին էլ երևի կհասկանաս, որ գրառմանս մեջ անձնական վիրավորանք չկար: Ոնց որ գրառմանս մեջ ակումբի ոչ մի անդամի գրառման մեջբերում էլ նույնիսկ չկար:
    Գնել, երևի «ՀԱԿ-ի դատապաշպանի դեր ստանձելն» էլ անձնական հարթության պիտակում չի, չէ: Անկախ նրանից, որ ինքն իրանով վատ բան չի ու հանգիստ կարելի ա էդ դերը ստանձնել, բայց մտքից պարզ ա չէ՞, թե ինչ կոնտեքստով ա ասվում: Էլ չասած, որ սխալ ա ասվում: Բայց դա էլ մի կողմ թողնենք, քո գրառումն էր.
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ բան չեմ հասկանում, ՀՀԿ-ից ի՞նչ եք ուզում: Իրանք էլ ձեր պես տղեք են էլի: Ու ես էլ «անձամբ եմ ճանաչում ՀՀԿ-ին բավական լուրջ վերաբերվող ու վստահող մարդկանց, ովքեր մտածում են, որ ՀՀԿ-ն ժողովրդի օգտին գործ ա անում»:

    Զգու՞մ եք ինչ մակարդակի եք իջել:
    Ասում ես, մեջբերում չկար: Երևի թավով ընգծածդ էլ ոչ թե իմ գրածի պատճենն էր, մեջը բառ փոխած, այլ ինչ-որ վիրտուալ կերպարի:
    Կամ էլ կարող ա «մակարդակի իջնելը» վիրավորական արտահայտություն չի:

    Դեմագոգիա՞ որակեմ էդ գրառումդ, թե՞ ոնց, ախպերս:

    Ինչևէ: Ես էս թեմայով էլ չեմ շարունակի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #323
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչություն չեմ անում: Համակարգի դեմ եմ հակաքարոզչություն անում: ԱԺ հերթական ընտրություններն էլ իմ համար համակարգի հերթական ստոր միջոցառումներից մեկն ա: Ոտիս տակ ՀԱԿ-ն ա ընկնում, քանի որ ՀԱԿ-ն էր իբր արմատական ընդդիմությունը: Բայց բանից պարզվեց, որ ՀԱԿ-ն էլ համակագին սպասարկող նույն զիբիլն ա:

    Եթե շատ ես ուզում, կարամ ասեմ որ խոսքի ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էլ ստոր ու սրիկա արարածների հավաքածու ա: Գոհ ես ? Դե ի հարկե գոհ կլինես, բայց ոնց որ ոչ մի նոր բան չեմ ասել, չէ? Ալամ աշխարհին հայտնի բան եմ ասել:

    ՀԱԿ-ը ինքն ա մեղավոր, որ քննադատության թիրախ ա դարձել: Տատս չի բարով-խերով, շախմատ խաղալով, երկխոսելով ու ռեվերանսներ անելով, կետեր գրել ջնջելով, տրնգի պարելվ էկել հասել հերթական ԱԺ ընտրություններին:

    Ապեր, մի քնաի ամիս առաջ եմ ասել - հերթական ընտրությունների եք գնում, ենթարկվեք խաղի կանոնններին: Իսկ խաղի կանոնը մեկն ա - ՀՀԿ-ի բոստանում ուտում են իրար բոլոր մանր-մունր ոջիլները մի քանի տեղ ավել կամ պակաս փախցնելու համար, որ իտոգում գնան նստեն Սերժի ԱԺ-ում: Ես չեմ չե նստելու, ՀԱԿ-ն ա հեսա Սերժի ԱԺ-ում նստելու: Ես էլ ինձ իրավունք եմ վերապահում ՀԱԿ-ին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են ցանկացած շարքային ոջիլի հետ, որը Սերժի կամքին ու ցանկության համապատասխան մասնակցում ա ԱԺ հերթական ընտրություններին:
    Ապեր, դու ես ասել որ հատուկ պայքարելու ես ՀԱԿ-ի դեմ… հաստատ ես քո վրա կլյաուզա չեմ անի Տրիբուն ջան, բայց էն որ ասում ես նույն բանն ա ինչ որ ՀՀԿ-ն ա, մի քիչ պերեբորշչիտ ես անում ընգեր… արդար չի… էն էլ ասեմ որ ՀԱԿ-ը գաղափարական դաշինք չի որ իրանից գաղափարական քննարկում կամ պայքար պահանջենք… իրանցը զուտ նպատակային ա…

    Ապեր, լավ ես անում քննադատում ես… բայց նույնացնելը արդար չի… չկա տենց բան…

    Գալով մի քանի ամիս առաջվա կանխատեսմանը ասեմ ապեր, դուք չեք ուզել արտհերթ ընտրությունները ու մի ասա որ դա իսկզբանե չըլնելիք էր… տենց բան չկա… անձամբ քեզ ո՞ ր վարյանտն ա ձեռ տալիս արտահե՞րթ թե հերթական ընտրւոթյունները…

    Երրորդ վարյանտն ընտրություն չի… էտի հետևանք ա…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.04.2012), Varzor (10.04.2012)

  12. #324
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից ընդհանուր պատկերը չի փոխվելու - ՀԱԿ-ի իջած ու ԲՀԿ-ի ու թոխմախի Մհերի մակարդակին հավասարված մակարդակը դրանից չի բարձրանալու, ու դա արդարացնողներինն էլ ոչ մի կերպ չի բարձրացնելու: Գոնե իմ աչքերում:
    իսկ եթե ավելի ազնվորեն նայենք, ապա երբ ա եղել, որ Լևոնը /ասլեով ՀԱԿ հասկանում ենք Լևոն չէ? / եղել ավելի բարձև, քան է Ծառուկյանը և առավել ևս Թոխմախի Մհերը; մի քիչ հիշողություն, և կհիշենք, թե ինչես դոդը Մարդ ու Թագավոև դառավ; Ու հենց լևոնի 2007-ի մեյդան գալուց մի գլուխ Ծառուկյանը ձեռը համբուրելու մեսեջներ էր անում Լևոն դային
    իսկ թոխմախը ընդանրապես Լևոնի մանկության ընկերն ա ու պոլնի պռախոդ ունեցողներից մեկը լևոնի վախտ; մի փոքրիկ հիշեցում, Ազգային Ժողովում Հայրիկյանին չափալախողը հենց Մհերն էր, Լևոնի խայտառակ ընտրություններից ու Վազգեն Մանուկյանենց թուլայաթափից հետո ;
    Ընդանրապես էս ամենը սկսում ենք տեսնել էն ժամանակ, երբ հիասթափվում ենք, իսկ մինչև էտ աչքերներս տասը տակ փակում ենք ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.04.2012), Տրիբուն (09.04.2012)

  14. #325
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ եմ անում: Ուզում ես կարաս...
    Տրիբուն ջան; Հայաստանում տվյալ ժամանակահատվածում Ազգային ժողովը պետք ա ընդանրապես վերացնել;
    դա մի դատարկ տեղ ա, որտեղ գտվող մարդիկ ունեն ինչ որ բավականին մեծ առավելություններ մնացած ազգաբնակչության հանդեպ; մեկ ա օրենքները գրում են պետական ապարատում աշխատող լրիվ ուրիշ մարդիկ Սերժի ապարատի հարձնարարությամբ;
    Հայաստանում հիմա պետք է ընդամենրը բացարձակ միապետական իշխանությունը օրինականացնել ու եղած ավելորդ, ֆինանսներ ու միջոցներ խժռող օրգանները վերացնել;

    իմիջայլոց, դու Սերժին դեմ ես?

    ինձ թվում ա ինքը իրա գոնե էս 4 տարվա գործերով ապացուցել ա, որ եղել ա մինչ հիմա եղածների մեջ լավագույնը ու բացի էտ էլ իրա օրոք բռնությունները իջել են "մինչ 1913 թվի մակարդակին"

    Սերժին` Թագավոր

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.04.2012), Տրիբուն (09.04.2012)

  16. #326
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժին` Թագավոր
    Չեմ հասկանում էդ մարդու լիազորությունները խի՞ էք ուզում քչացնել։Թագավորս ո՞րն ա։

  17. #327
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպայման կարդացեք էս հարցազրույցը:

    Ահավոր ափսոսում եմ, որ Լյուդմիլա Հարությունյանի պես լուսավոր մտավորականը առողջական խնդիրների պատճառով նախկին ակտիվությամբ հասարակական ու քաղաքական գործընթացներին չի մասնկացում:

    Հայաստանին պետք է ոչ թե դեմքերի փոփոխություն, այլ նոր լուծումներ

    ......
    - Իսկ մեզ ի՞նչ գաղափարախոսություն է պետք:

    - Կարծում եմ, որ մենք կարիք ունենք մի գաղափարախոսության, որը կտա հստակ պատասխան այն հարցին, թե Հայաստանն ինչպես է գոյատևելու, ինչպես է շարժվելու առաջ, ինչպես է հաղթահարելու ծառացած մարտահրավերները: Մենք հայտնվել ենք շատ լուրջ խնդիրների առջև՝ ամբողջ տարածաշրջանն է կանգնած փոփոխությունների առջև: Մենք մինչև այսօր անընդհատ խոսում ենք անձերի և առանձին դեպքերի մասին, մինչդեռ մեր շուրջ փոխվում է ամեն ինչ՝ պատմական դարաշրջանն է փոխվում, և հարց է առաջանում, թե Հայաստանը դեպի առաջ ինչպես է գնալու և ինչ կողմնորոշում է ունենալու: Օրինակ` Սաակաշվիլին ասում է, թե Ռուսաստանին Վրաստանը պետք է ճորտի կարգավիճակով ու հայտարարում, որ Վրաստանն այլևս երբեք ճորտ չի լինելու: Սա շատ հավակնոտ կուրս է և խոսուն գաղափարախոսություն, անկախ երկրի գաղափարախոսություն, գաղութային լուծը թոթափած երկրի գաղափարախոսություն: Այդ հպարտ գաղափարախոսությունն է ընկած Վրաստանի քաղաքական հաջողությունների հիմքում:
    ........
    Այ էս ա ասածս, որ գոնե մեկը պիտի մի նոր բան ասի, անկախ այն բանից, թե ինչքանով դա ռեալ կամ ռիսկայն էս պահին: Թարմ ու ռադիկալ գաղափարախոսություն ա պետք էս ժողովրդին, ոչ թե ճորտի կարգավիճակին հարմարվելուն նվիրված ճառեր - հույսներդ կտրեք, ճար չունեք, էս ա ձեր վիճակը, թե չէ կկոտորվեք .......

    Հոգնել ենք բոլորս էլ աջ ու ձախ, համ իշխանությունից համ ընդդիմությունից, անընդհատ նույն բանը լսելուց:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.04.2012), Բիձա (10.04.2012)

  19. #328
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացատրելու բան չկա: ԲՀԿ-ին էլ ձեռ չի տալիս, որ ՀՀԿ-ն մեծամասնություն լինի ԱԺ-ում: ՀՀԿ-ն մենակ խախտումներով կարող ա դառնալ մեծամասնություն: Հետևաբար ԲՀԿ-ին էլ ա ձեռ տալիս էս դեպքում պայքարել ՀՀԿ-ի խախտումների դեմ: Կպայքարի՞, թե՞ իտոգի կգան: Երկուսն էլ հնարավոր տարբերակներ են, դրա համար կարելի ա կողից սրել լարվածությունը, շահագրգռել, թասիբի գցել և այլն: Բնականաբար էդ ընթացքում պետք չի մոռանալ պայքարել նաև նույն ԲՀԿ-ի խախտումների դեմ: Բայց էդ պայքարելու լավ ձևերից մեկն էլ նման շտաբի հիմնումն ա: Շտաբը կարող ա վերջնականում թե դրական, թե բացասական ազդեցություն ունենա, նենց չի, որ ասում եմ միանշանակ ճիշտ բան ա սա: Բայց հավանական ա, որ սրա միջոցով հնարավոր լինի գոնե որոշ չափով կապել ԲՀԿ-ի ձեռները:

    Օրինակ ԲՀԿ-ն պատրաստվում ա անել Х ձևի խախտում: Շտաբում մշակվում ա էդ ձևի խախտումի դեմն առնելու միջոցները ու ակամա «ստիպում ես», որ ինքն էլ դրանից չօգտվի: Առաջ ընկնելով կանխեմ գնահատականդ. սա ռոմանտիզմ չի: Դժվար, բայց իրականանալու հնարավորություն ունեցող բան ա:
    Բան չհասկացա: Հիմա մեր՝ժողովրդի, կամ կոնկրետ իմ օգուտը սրանից ո՞րն էր:

    ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար 2007-ի ընտրություններին էլ պակաս չկերան, կրակեցին էլ իրար վրա: Հիմա էլ նույն բանը կարող ա անեն: Է հետո՞: Իմ հիշելով, ողջ պայքարը հենց էս խայտառակ վիճակներից դուրս գալն էր, ոչ թե ողջ ժողովրդին սրա մեջ քաշելը:

    Նույն տրամաբանությամբ կարելի ա ասել, էկեք սաղս մտնենք ՀՀԿ ու ներսից սրենք իրավիճակը: Խոսքի օրինակ: Կամ ՀՀԿ ներիսց պայքարենք ընտրախախտումնեի դեմ: Առաջ ընկելով ես էլ ասեմ, սա ռոմանտիզմ չի:

    Կարճ ասած, չեմ կարա ասեմ, թե ում մտիքն ինչ կա, բայց ժողովրդի վրա կրակողների ու ժողովրդին թալանողների հետ ցանկացած տիպի համագործակցությունը արժանի է միայն ու միայն նողկանքի, ոնց ուզում եք հասկացեք, կամ ինչ ռոմանտիկ ու ոչ ռոմանտիկ նպատակներ ուզում եք դրա տակ դրեք, կամ ինչ տիտի քաղաքական հաշվարկ ուզում եք սրա տակ ներկայացրեք: Զատո սաղս էլ գիտենք շախմատային գիգանտի քաղաքական հաշվարկների իրական արժեքը:

    Ես միայն կարող եմ ցավել, որ խելացի ու պարկեշտ երիտասրադները կարող են կամ այս ամենին անկեղծ հավատալ, կամ էլ բացարձակ չհավատալ, բայց փորձել ուրիշներին համոզել դրա իրավացիությունը:

  20. #329
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնել, երևի «ՀԱԿ-ի դատապաշպանի դեր ստանձելն» էլ անձնական հարթության պիտակում չի, չէ: Անկախ նրանից, որ ինքն իրանով վատ բան չի ու հանգիստ կարելի ա էդ դերը ստանձնել, բայց մտքից պարզ ա չէ՞, թե ինչ կոնտեքստով ա ասվում: Էլ չասած, որ սխալ ա ասվում: Բայց դա էլ մի կողմ թողնենք, քո գրառումն էր.

    Ասում ես, մեջբերում չկար: Երևի թավով ընգծածդ էլ ոչ թե իմ գրածի պատճենն էր, մեջը բառ փոխած, այլ ինչ-որ վիրտուալ կերպարի:
    Կամ էլ կարող ա «մակարդակի իջնելը» վիրավորական արտահայտություն չի:

    Դեմագոգիա՞ որակեմ էդ գրառումդ, թե՞ ոնց, ախպերս:

    Ինչևէ: Ես էս թեմայով էլ չեմ շարունակի:
    Հռետորական բացականչություն էր՝ ուղղված տիեզերական անտեսանելի ուժերին:

    Կարաս դեմագոգիա որակես, քո գործն ա: Իսկ ես կմնամ իմ կարծիքին:

    Ու իրոք չարժի շարունակել: Ես մնալու եմ իմ դիրքորոշմանը, որը կարող եմ մի քիչ ձևափոխված կրկնել - պայքարի ու համաժողովրդական շարժման մակարդակը, որոշ անհատնեի գործունեության հետևանքով, նողկալիության աստիճանի իջել է ու հավասարվել է թոխմախի Մհերի մակարդակին: Մեզ սպասվում են որակական առումով վատագույն ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ ու մեր երբևէ ունեցած վատագույն ԱԺ-ն:

  21. #330
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դու ես ասել որ հատուկ պայքարելու ես ՀԱԿ-ի դեմ… հաստատ ես քո վրա կլյաուզա չեմ անի Տրիբուն ջան, բայց էն որ ասում ես նույն բանն ա ինչ որ ՀՀԿ-ն ա, մի քիչ պերեբորշչիտ ես անում ընգեր… արդար չի… էն էլ ասեմ որ ՀԱԿ-ը գաղափարական դաշինք չի որ իրանից գաղափարական քննարկում կամ պայքար պահանջենք… իրանցը զուտ նպատակային ա…

    Ապեր, լավ ես անում քննադատում ես… բայց նույնացնելը արդար չի… չկա տենց բան…

    Գալով մի քանի ամիս առաջվա կանխատեսմանը ասեմ ապեր, դուք չեք ուզել արտհերթ ընտրությունները ու մի ասա որ դա իսկզբանե չըլնելիք էր… տենց բան չկա… անձամբ քեզ ո՞ ր վարյանտն ա ձեռ տալիս արտահե՞րթ թե հերթական ընտրւոթյունները…

    Երրորդ վարյանտն ընտրություն չի… էտի հետևանք ա…
    Մեֆ, ներող .... հերթական անիմաստ ու հավայի գրառումը:

Էջ 22 71-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •