Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Կներես, ղալաթ եմ արել, որ ապատեղեկացրել եմ: Մարդ ենք, ոչ հրապարակայիններին լավ չենք ճանաչում: Մնում ա մեկ էլ իրա ինտիմ կյանքի մանրամասներին մասին իմանանք:

Ամեն դեպքում, ապեր, շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես շատ ուրախ եմ, որ ինքը ոչ հրապարակային դաշտում տենց ակտիվ ա եղել: Էտ ոչ հրապարակային ակտիվությունը ջրում ա իրա մնացած մեղքերը - ինքը էլ հառփած չի տժում, Լևոնի կնգա ընկերուհին չի, ոչ մի կոպեկ փող հիմնադրամից չի լափել:

Մեկ էլ մնում ա, որ իրա անունը ցուցակում տեսնելուց համայն ժողովուրդն էլ իմանա իրա ոչ հրապարակային ակտիվության մասին: Մարդիկ չեն իմանում որ քաղաքականությունը մենակ հրապարակային գործունեություն չի էլի, նաև ոչ հրապարակային ա:
Տրիբուն ձյա, ես արդեն ասեցի, որ էդ իրա տժժալ-մժժալու մասին ասածներիդ չեմ անդրադառնում՝ լավատեղյակ չլինելուս պատճառով: Հավատու՞մ եմ ասածներիդ: Չէ՛, չե՛մ հավատում, որովհետև դու առանց տեղյակ լինելու նույն վստահ տոնով խոսում էիր, որ իբր իրա միակ ակտիվությունը վերջին տարիներին եղել ա Լևոնի կնոջ ընկերուհի լինելը: Հնարավո՞ր համարում եմ, որ ճիշտ ես ասում: Հա՛, հնարավոր համարում եմ: Բայց կրկնում եմ, չեմ հավատում, որովհետև դու նույնքան վստահ տոնով բացահայտ սխալ բաներ էլ ես գրում: