Հիսուսն Իր աշակերտներին բժշկության մասին ասում է. 'ձրի առել եք, ձրի տվեք'
Հիսուսն Իր աշակերտներին բժշկության մասին ասում է. 'ձրի առել եք, ձրի տվեք'
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
ՆանՍ (16.03.2012)
Ալիք ջան, իսկ դու գիտես ինչ որ մեկին, ով բժշկումա մարդկանց ու աստվածայինիցա էդ մարդը, նու ասենք համապատասխանումա քո առաջ քաշած կրիտերիաներին: Եթե գիտես մեկին՝ ասա:
Ու մեկ էլ էդ որ ասում էս Հիսուսը ասումա «ձրի առել եք ձրի էլ տվեք» կարողա էտի նշանակումա, ձեր ստացած գիտելիքները փոխանցեք մարդկանց, սովորացրեք ուրիշներին էլ, միայն թե դա արեք առանց գումար պահանջելու: Որովհետև ինձ թվումա շատ ու շատ տարբեր տեսակի բուժակներ, ճիշտ են հասկացել էդ խոսքերի իմաստը ու գրեթե ժառանգաբար փոխանցում են իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին:
Հետո մեկ էլ, Հիսուսը ըսկի բան չի ասել վարձքի արժանանալու մասին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի ջան, ԻՄՀՈ 'ձրի առել եք, ձրի տվեք' նշանակում է, որ Հիսուսից առնելով բժշկության պարգևը, բժշկելիս գումար մի վերցրեք, քանի որ դա Աստծո գործն է, Աստված է բժշկել և հենց այդպես էլ պետք է հիմնավորել, եթե ուզում են գումար առաջարկել, ինչպես արել են Աստվածաշնչում շատ մարգարեներ, որոնք Աստծո փառքը իրենց չեն վերագրել:
Իմ ասած բժշկությունները չի վերաբերում բուժակներին կամ բժիշկներին, որևէ գիտելիքների տեր մարդկանց, այլ վերաբերում է հավատքով եղած բժշկություններին, որը ոչ ոք չի կարող սովորել, բայց միայն հավատալ, իսկ բժշկողը Աստված է այդ հավատի միջոցով: Օրինակ, երբ Պողոսը բժշկեց կաղ մարդուն, որը վեր թռավ տեղից և սկսեց ման գալով փառաբանել Աստծու, դա եղավ հավատքի շնորհիվ, և ոչ թե Պողոսի ինչ-որ բուժական գիտելիքների շնորհիվ:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Միայն եկեղեցին չէ, որ աշխարհը բաժանում է երկու հակադարձ ուժերի: Այո, աշխարհում բազմաթիվ գույներ կան, բայց ամենուրեք գործում են երկու հակադարձ սկզբունքներ: Աշխարհում յուրաքանչյուր երեւույթ ունի իր հակառակ կողմը` ուժեղ-թույլ, պինդ-փափուկ, սառը-տաք, գիշեր-ցերեկ, սեր-ատելություն: Ինչպես ցանկացած երեւույթ, բարու հակառակն էլ չարն է, ինչի մասին էլ խոսում է եկեղեցին:
Իրականում խնդիրը բավական խորն է, աշխարհի հիմքում ընկած է հենց հակադարձության սկզբունքը: Այն աշխարհը, որտեղ մենք գոյություն ունենք այլ կերպ դժվար է պատկերացնել: Այսինքն մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի գոյության սկզբունքները մեզ համար հանելուկ են:
Ախր ոնց կարելի է էտքան մակերեսային մոտենալ մի խնդրի, որը շատ շատերի համար անհասանելի է, իրենից ներկայացնում է հանելուկ: Էտ նույնն է, որ ասես` եկեղեցին Վանգային չի ընդունում, որովհետեւ տենց է ուզում:Վանգան շատերի համար բարի էր, որտև ինչ-որ օգուտ ստացել էին, եկեղեցու համար չար էր, որտև ինչը Վատիկանը պաշտոնապես չի ընդունել (այլ կերպ ասած որոշ տերտերի պարապությունից սարդոստայն կապած ուղեղները չի մտել), չար է։ Անկախ նրանից, դա վնասակար է, թե օգտակար։
Ես խնդրին փորձում եմ մոտենալ ոչ թե կույր հավատի տեսանկյունից, այլ փորձում եմ ինչ որ համոզիչ տեսանկյուններ փնտրել ու գտնել, բայց ի դեմս քո կարծիքի Աթեիստ ջան, ես բախվում եմ եկեղեցու դիրքորոշման նկատմամբ ունեցաց կույր մերժողականությանը: Սա էլ հավատի մի այլ` յուրահատուկ տարբերակ է, դու հավատում ես այն բանին, որ չես հավատում եկեղեցուն:
Իսկ ես փորձում եմ չմերժել այս խնդրին վերաբերող եւ ոչ մի տարբերակ, փորձում եմ հասկանալ թե որոնք են այն պատճառները, որոնք եկեղեցու համար մերժելու հիմք են հանդիսանում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Freeman (16.03.2012), Moonwalker (15.03.2012), Quyr Qery (16.03.2012), Աթեիստ (16.03.2012)
Ալիք ջան վերրևի քո ասած մտքին եթե տրամաբանական շարունակություն տանք, կստացվի՝ դուք ձրի բուժվեցիք, ձրի էլ բուժեք, դուրսա գալիս եթե ինչ որ մեկը բուժվելա, աֆտոմատ էդ բուժվողը ստանումա բժշկելու պարգև հա՞, ու դառնումա բուժող: Իսկ ավելի տրամաբանական չի՞, որ էդ խոսքը հենց բուժման գիտելիքների փոխանցմանն էր վերաբերվում, ոչ թե բուժելուն, քանզի նույն Հիսուսը ասում էր, ամեն աշխատանք պիտի վարձատրվի, այսինքը ամեն մշակ արժանիյա իր վարձքին: Մարդը գործա արել, բուժելա ինչ որ մեկին, բնականաբար դա իր աշխատանքնա, ինքը պիտի վարձատրվի:
Հետո օրինակ՝ սնխչիները, խոտաբույսերով բուժող՝ սակայն բժշկական գիտելիքներ չունեցող բուսաբուժները, ու՞մից են ստացել էդ իրանց ինտուիտիվ գիտելիքները:
Հիմա եթե ասես Աստծուց, դու հակասելու էս քեզ, որովհետև իրանք չեն մտնում քո նշած կրիտերիաների մեջ, ասես չար ուժերից, դուրս կգա որ էդ չար ուժերը լավ էլ լիքը բարի գործեր են անում էդ նույն սնխչիների ու բուսաբուժների ձեռքերով:
Փաստորեն ըստ կրոնական մոտեցմումների մարդկությունը կանգնումա տրամաբանական փակուղու առաջ, որովհետև կրոնը մարդկանց երկու թևա առաջարկում, կամ սև էս, կամ սպիտակ:
Եթե ըտենց չի, ասա խնդրեմ Ալիք ջան, ովքեր են սնխչիները, բուսաբուժները... Որոնք իրենց գիտելիքներ զգում են, ոչ թե սովորել են:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 15.03.2012, 19:31:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Հարգելի Սելավի,
Ես բոլորովին այլ բան եմ ասում, քան դուք, և իմ ասածին այդպիսի տրամաբանական շարունակություն ես չեմ էլ պատկերացնում
Ես ասացի այն, ինչ ասացի, ու չգիտեմ, թե ինչն էր անհասկանալի;Ես տեսնւոմ եմ, ես ամեն ինչ ասել եմ Աստվածաշնչի հիման վրա:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Սելավի (15.03.2012)
Չամիչ ջան ես քեզ տեսանկյուն եմ առաջարկում, դու էլ քո մեջ վերլուծի: Սա ընդհամենը իմ տեսանկյունն է ու պարտադիր չի որ բոլորը ընդունեն այն:
Ցանկացած էքստրասենս, ինքը անտենայա:
Մարդու ԴՆԹ մոլեկուլում գտնվող քրոմոսոնների թվից է կախված, իրանց էքստրասենսորիկ հնարավորությունները: Օրինակ մեր մոլորակի մարդկանց ընդհանուր գիտակցական մակարդակը ըստ քրոմոսոնների թվային նաբոռի բաժանվում է հինգ խմբի: 42+2 , 44+2 , 46+2, 48+2 և 50+2 : Առաջ անցնելով ասեմ՝ որ Հիսուսի մոտ, զարգացած էր 52+2 քրոմոսոն:
Չամիչ ջան ոչինչ չէ որ մի քիչ մանրամասը իմ տեսանկյունը ներկայացնեմ:
Նույն Վանգան իր էքստրասենսոր օժտվածությամբ հանդերձ, բաց էր նաև տիեզերական ինֆորմացիոն դաշտի համար, և այդ անտենայի միջոցով (Վանգայի) եթեր կարող էին մտնել, թե ներքին աստրալի էակներ, թե բարձրագույն աստրալի, թե հոգևոր աշխարհում գտնվող բարձրադիր լուսային էմիսարները:
Այդ բաց անտենան կարող էին օկտագործել բոլորը, ում Վանգան թույլ կտար, դա էլ հիմնականում կախված էր իր սեփական գիտակցական մակարդակից, թե մինչև ինչքան էներգետիկ՝ լուսային վիբրացիա կարող էր ընդունել ինքը:
Շատ բարձրագույն էակներ, ունեն բարձր լուսային հաճախականություն, հզոր էներգիա, և այդ էներգիան շատ կարճ ժամանակում ահավոր հոգնեցնում և թուլացնում է այն մարդուն, ով ընդունում է ինֆորմացիան այդ ուժերի կողմից: Շատ էքստրասենսեր, իրենց լուսային վիբրացիայի պատճառով, չեն կարողանում եթեր տալ բարձրադիր լուսային ուժերին, որովհետև արդեն ասեցի պատճառը, իրենք գրեթե ուժասպառ են լինում, այդ բարձրագույն էներգիայից:
Հիմա Վանգայի տված ինֆորմացիաների մասին:
Ոչ մի բարձրադիր լուսային ուժ, կոնկրետ ժամանակներով չի խոսում, որովհետև իրանք շատ լավ գիտեն, ամեն բան տեղի է ունենում այն ժամանակ երբ համապատասխանում է այդ երևույթի էներգետիկ լիցքավորման չափը: Օրինակ ենթադրենք ծրագրավորված է որ երկիր մոլորակը պիտի կործանվի երբ իր էներգետիկ լուսային ակտիվությունը հասնի 66.6 գեգահերց հաճախականության, ու հնարավորություն է ստանում անցնելու հաջորդ էվալուցիոն զարգացման փուլ, երբ այդ նույն գգհ հաճախականությունը կլինի 88,8 :
Հիմա էդ, բարձրագույն լուսային ուժը, նայում է էդ հաճախականությանը ու մոտովորապես գիտի երբ կարող է ինչ որ բան տեղի ունենալ, սակայն միևնույն ժամանակ այդ նույն բարձրագույն ուժերը գիտակցում են, որ մարդ արարածը աստծու նման է ստեղծված, և ցանկացած պահի կարող է փոփոխել էդ էներգիան, մանավանդ որ ամբողջ տիեզերական ընտանիքը իրար օգնում են երբ կրիտիկական խնդիրներ են առաջ գալիս:
էդ Հիմքով, նրանք կարող են միայն տեսնելով բազմահնարավորություններից ամենահնարավոր լինելիք վերսիան և ասել, բայց անգամ դա հիմք չի տալիս որ հենց այդպես է լինելու դեպքերի զարգացումը, քանզի ինֆորմացիան պարունակում է ամենահնարավոր վերսիաներից ընդամենը մեկը, ոչ թե վերջնականը:
Էդ իֆորմացիան պահպանվում է տեզերական ինֆորմացիոն «բանկում» , « խրոնիկա ակաշի» և կրկին հոգևոր աշխարհում գտնվող էակի վիբրացիոն տարածքից է կախված, թե մինչև ինչ չափի ինֆորմացիայի կարող է հասու լինել, համապատասխան էակը: Օրինակ եթե ցածրադիր աստրալում գտնվող որևիցէ մի էակի, Վանգան ընենց հարց տար, որ էդ էակին հասանելի է այդ հարցի վիբրացիոն մակարդակը, նա շատ հանգիստ կարող է այդ ինֆորմացիան վերցնել ներքին աստրալի ինֆորմացիոն դաշտից և շատ ճիտ պատասխանել Վանգայի տված հարցերին:
Չամիչ ջան ընենց չի որ ցածր աստրալում գտնվող էակները, չեն կարա ճիշտ բաներ ասել, դա կախված է նրանից թե դու ինչ ինֆորմացիա էս ուզում ստանալ:
Մի խոսքով լրիվ Վանգայից էր կախված, թե ում հնարավորություն տար իրեն օկտագործելով ուղերց հղել:
Բայց որպես կանոն, էքստրասենսերը միշտ գտնում են հիմնականում ինչ-որ մի էակի, ում վիբրացիոն հաճախականությունը համապատասխանում է իր վիբրացիոն հաճախականությանը և իրենց էներգիաները ներդաշնակ են իրար հետ աշխատելու համար:
Իսկ թե ով էր Վանգան՝ սովորական շարքային մահկանացու էր, ով իր երկրային կյանքի առաքելությունը ուներ, ինչպես բոլորը:
Սա ընդհամենը տեսակետ է, և ոչ վերջի ինստանցիայի ճշմարտություն, թող ամեն մեկը ինքը փնտրի իրեն հուզող հարցի պատասխանը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Sambitbaba (15.03.2012), ՆանՍ (16.03.2012)
Եվ մի՞թե Վանգան սրա վառ օրինակը չի…
Անկախ հավատացյալների և անհավատների կարծիքի, փաստը մնում է փաստ, որ Վանգան օգնել է հարյուրավոր /կամ հազարավոր/ մարդկանց: Եվ եկեք, եթե համաձայն եք, "օգնել" բառը համարենք գլխավորը Վանգայի գործունեության մեջ:
Հիմա վերադառնանք հավատացյալներին: Մի՞թե Աստծո կողմից քաջալերված չէ մարդկանց օգնելը… Ճիշտ եք, քաջալերված է: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Աստված կանգնած է եղել Վանգայի մեջքին:
Ստացվում է, որ նշանակում է:
Տրամաբանությունն ասում է, որ դա իրականությունն է, այդպես է ասում, կարծում եմ, նույնիսկ հավատացյալի տրամաբանությունը: Բայց այս դեպքում էլ… ինչպե՞ս նայել այն հանգամանքին, որ Վանգան վախենում էր խաչից…
…Եվ այստեղ, խեղճ հավատացյալը ստիպված դավաճանում է, այո, դավաճանում է իր իսկ տրամաբանությանը: Քանի որ խաչից վախենալը՝ դա հաստատուն վկայականն է այն բանի, որ տվյալ պարագային խառն է սատանայի կամ մութ ուժերի մատը… Եվ այս համոզմունքը /հավատացյալի մեջ սրսկած համոզմունքը/, ամենամեծ ուժն է հավատցյալի համար, ինչպես ասում են, պատալոկն է ամեն ինչի: Դրանից հետո ինչ էլ ասես նրան, նրա համար նույնն է, ինչ մեր ականջների համար ութսունիներորդ դիցեբալի վրա հնչեցրած ձայնը՝ մենք այն ուղղակի չենք լսում, քանի որ մեր "պատալոկը" 88-ն է:
Այդ դավաճանությունը իր մտքին ու զգացմունքներին, իմ կարծիքով, հավատացյալի ամենամեծ պարտությունն է, որը նա, ցավոք սրտի, չի հասկանում: Այս խաղի մեջ նա սեղանին է դնում այն, ինչով որ ինքն ապրում է՝ իր հավատը և… տանուլ է տալիս այն՝ հավատը: Որովհետև…
Որովհետև կասկածում է իր Աստծո հզորությանը: Կասկածում է, որ իր Աստված՝ Ամենակարող է:
Փորձեմ պարզաբանել միտքս:
Այն, որ Վանգան վախենում էր խաչից, դա իրոք որ մեծ հավանականությամբ կարող է նշանակել մութ ուժերի առկայությունը Վանգայի գործունեության մեջ: Չէ՞ որ, Չամիչի շատ ճիշտ նկատած "Աներևույթ Աշխարհում" ինչեր ասես, որ չկան: Բայց…
Բոլոր գուշակները, հեքիմները, մոգերը, շամանները, պայծառացածները և այլն, ինչ խոսք, որ միշտ էլ կապված են եղել այդ Աներևույթ Աշխարհի ներկայացուցիչների հետ, սկսած Բարձրագույն "Ես"-ից ու գնա-գնա-գնա… մինչև Աստված /վերցնենք, ասենք, Հիսուսի և Բուդդայի օրինակները/: Իսկ դա, Աներևույթ Աշխարհի մասին նույնիսկ մեր աղքատ տեղեկությունների համաձայն, ուժերի շատ երկար շարան է: Եվ ինչ խոսք, որ իր կցկտուր տեղեկություններով այդ աշխարհի մասին, մարդուն շատ դժվար է, և հաճախ անգամ անհնար է, ընտրել, թե կոնկրետ ի՞նչ ուժ է քեզ առաջարկել իր ընտրությունը: Բայց տեսեք, որ գալիս է ժամանակ /Վանգան ձեզ վկա/, որ բոլոր այդ ուժերը, լինեն մութ թե լուսավոր, սկսում են ծառայել միայն մեկ բանի՝ մարդուն օգնելուն:
Եվ ի՞նչ է սա նշանակում:
Ըստ ինձ, սա կարող է նշանակել միայն մեկ բան.
Այնքան մեծ է Աստծո հզորությունը, որ Աստված հեշտորեն կարող է նույնիսկ մութ ուժերին ստիպել լուսավորվել, այսինքն ծառայել մարդուն օգնելու համար:
Վանգան ձեզ վկա…
Ասածս այն է, սիրելի հավատացյալներ, որ եթե դուք ձեր Աստծոն արտոնություն տաք կառավարելու մութ ուժերին էլ, հեշտությամբ կհանգեք այ բանին, որ ամեն ինչ կատարվում է հենց Իր՝ Աստծո կամքով: Եվ այստեղ բոլորովին էլ կարևոր չէ, թե ո՞վ էր օգնում Վանգային: Կարևորն այն էր, որ Վանգան, Աստծո հովանավորության տակ, օգնում էր մարդկանց:
Եվ Վանգայի կյանքն ու գործունեությունը, ես համոզված եմ, որ մեծագույն դասերից /կամ մեսսիջներից/ մեկն է, որ աստված այսօր տվել է մարդկությանը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սատանան կարող է "օգնել" մարդուն, միայն թե կործանի հոգին. Իզուր չի, որ նրան անվանում են ստության հայր, ես հաստատ համոզված եմ, որ ում նա "օգնել" է, հետո ավելի մեծ փորձության մեջ է գցել:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
հովարս (16.03.2012)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba Ես լիովին համաձայն եմ քո առաջ քաշած, տեսակետին: Եթե մարդը կարողանում է բուժել, դա արդեն խոսում է այն մասին, որ այդ մարդը կարողանում է իր էներգետիկ կենտրոնների միջոցովոցով, համապատասխան տիեզերական էներգիան ուղղորդել դեպի հիվանդը, որն էլ
հիվանդ մարդուն տալիս է ցանկալի արդյունք: նույն կերպ բժշկում էին նաև Աստվածաշնչի մեջ հայտնի շատ հերոսներ: Դա նույն պես գեր զարգացած սենսորների մասին է խոսում:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Sambitbaba (16.03.2012)
Այո, ես Ձեր գրածը մեկ անգամ ևս կարդացի, համամիտ չեմ, ըստ իս, Ձեր մոտ ճշմարտությունը /Աստված ամենակարող է/ համեմված է այլ բաների հետ, մասնավորապես. Աստվածաշունչ կարդացող քրիստոնյան շատ լավ գիտի, որ Աստծո համար միևնույն չէ, թե մենք ում ենք դիմում օգնության համար, հատկապես Աստծուն ճանաչելուց հետո, երբ անցել են անգիտության ժամանակները/տվյալ անձի համար/: Քրիստոնյայի համար Ձեր առաջ քաշած տեսակետը անընդունելի է, իսկ ինչպես ասում է Սելավին Պողոսի բժշկությունների մասին, Աստվածաշնչում այդպիսի բաներ չկան գրված, այլ միայն այն, որ Աստծո զորությամբ և Աստծո փառքի համար են կատարվում բժշկությունները, էներգետիկա բառը ես առայժմ չեմ հանդիպել Աստվածաշնչում: Ես կարծում եմ, որ այդ ամենը մարդու թշնամու բերած մոլորություններն են: Բացեմ իմ նախորդ հղման փակագծերը. Սատանայի զորությունը նույնպես Աստծուց է, այո, քանի որ նա ինքը ստեղծված է, և ոչ թե ստեղծող, սակայն նա իր զորությունը օգտագործում է մարդու դեմ չարիք նյութելու, ամեն ձևով խորամանկորեն խաբելու համար, ինչը և անում է իր ծառա "բժշկողների" միջոցով, որպեսզի այդ մարդու հոգին ճանկի, քանի որ այդ մարդը, խաբված լինելով, Աստծո փոխարեն դիմում է այլ ուժերի, որի մասին ինքը ոչինչ չգիտի, և չգիտի թե որքան կարող է դա վտանգավոր լինել: սատանան այդ զորությունը ունենալով, օգտագործում է այնպես, ինչպես ինքն է ուզում, ոչ թե այնպես, ինչպես Աստված է ուզում, /ինչպես կարող է սատանան լավ բան անել, իսկ դուք ասում եք, որ մութ ուժերը կարող են ծառայել մարդուն օգնելուն, այսինքն` Աստծո կամքով են/ ինչպես օրինակ` մարդը կարող է իր կամքով անել այն, ինչ Աստված չի ուզում, որ նա անի:
Որպես օրինակ Աստվածաշնչից, Հիսուսն ասում է`
"Ես եմ ճանապարհը..."
«Ե´ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին» (Երեմ. 23: 21):
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների»:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի: Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի. Ես եկա, որպեսզի կյանք ունենան և` առավել ևս ունենան: Ես եմ լավ Հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»:
Ամբողջ Աստվածաշունչը, ինչքանով որ ես կարդացել եմ, Աստծուն հուսալու, միմիայն նրանից օգնություն ակնկալելու մասին է, այսքանը, իսկ Ձեր նեղսրտվածությւոնը բոլորովին չհասկացա, կներեք....
Այսքանը, իսկ, շատ ներողություն, Աստվածաշնչից դուրս ինչ-որ էներգետիկայի և թվերի համընկման, այդպիսի խճճված ցանցերի մեջ խորանալու ու նման բաների մասին կարդալու իմաստ չեմ տեսնում, փառք Աստծո:
Սա իմ կարծիքն էր.
Շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ Ալիք: 16.03.2012, 11:59:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Freeman (16.03.2012), Sambitbaba (16.03.2012), հովարս (16.03.2012)
Հարգելի Սելավի, մարդը, որպես քրիստոնյա, պարտավոր չէ և իրավասություն էլ չունի և չի էլ կարող քննել այն, ինչ Աստված մեզ չի հայտնել, օրնակ` քննել, թե Աստծո զորությունը ինչ տարրերից է բաղկացած կամ ինչպես է գործում և այլ նման բաներ, այլ մարդիկ, պարտավոր են իմանալ այն, ինչ Աստված հայտնում է Իր Խոսքում, որ մեզ համար լավ լինի, քանի որ Աստծո կամքն է բարին, հաճելին ու կատարյալը մարդու համար:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Սատանայի արարիչն էլ հետ չի մնում. «Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին...» - 2 Թեսաղ. 2:10
«Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։» - Եսայի 45:7
«Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն։» Ամոս 3:6
Ինչևէ, քարոզի վերածված թեման հակաքարոզի չվերածելու համար նշեմ, որ Վանգայի ունակություններին սկեպտիկորեն () եմ վերաբերում:
Երևի շատերը տեսած կլինեն ռուսական Առաջին ալիքով հեռարձակված "Ванга. Мир видимый и невидимый" ֆիլմը.
Իսկ սա գիտնական-հոգեբան Յուրի Գոռնիի հարցազրույցն ա, որը չի ներառվել ֆիլմում.
Sambitbaba (16.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ