Sambitbaba-ի խոսքերից
Եթե Դուք դեմ չեք, հիշեցնեմ, որ կոնկրետ այս թեմայում մենք խոսում ենք ոչ թե այն մասին, թե արդյո՞ք մենք Աստծո ցանկությամբ ենք դիմում Վանգային կամ նրա նմաններին, - այստեղ մենք խոսում ենք այն մասին, թե՝ մեզ օգնելիս, - որտեղի՞ց են նրանք վերցնում այդ օգնությունը: Եվ հետո, ես էլ՝ քրիստոնեա եմ, ընդ որում նույնպես Աստվածաշունչ կարդացող, - և մի բան գիտեմ հաստատ. որ Աստծոն հաճո են այն մարդիկ, որոնք կարողանում են օգնել ուրիշ մարդկանց: Որպես քրիստոնեա, ես համարում եմ, որ ամեն ինչ Տիեզերքում կատարվում է Ամենակարող Աստծո կամքով, և, ըստ այդ քրիստոնեական աքսիոմայի, գալիս եմ այն եզրակացության, որ Վանգան էլ, մարդկանց օգնում էր Աստծո կամքով: Իսկ ինչո՞ւ ոչ. մի՞թե Հիսուս մարդկանց Աստծո կամքով չէր օգնում: Եվ վերջապես, չէ՞ որ հենց Հիսուս ինքն ասաց. "Ինչ որ արել եմ ես, դուք էլ կարող եք անել, և դեռ մի բան էլ ավել": Փաստորեն, ստացվում է, որ Վանգան շատ ավելի լրջորեն է մոտեցել և հավատացել Հիսուսի այդ խոսքերին, քան Դուք, սիրելի Ալիք:
Աստծոն ճանաչելու և անգիտությունից դուրս գալու համար մեկ գիրքը՝ նույնիսկ Աստվածաշունչը, - բավական չի: Մի՞թե Դուք, սիրելի Ալիք, լրջորեն համարում եք, որ մնացած բոլոր գրքերը գրվել են առանց Աստծո միջամտության և կամքի… Ցավում եմ, եթե այդպես է: Դրանով Դուք պնդում եք /հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում…/, որ առնվազն երկու հազար տարի Աստված գոյություն չունի: Քանի որ, ինչպես Դուք եք պնդում, Աստվածաշնչից բացի, Նա մեզ ուրիշ ոչինչ էլ չի ասել…
Իսկ "բջջային հեռախոս" կամ "քվանտային երեխաներ" կամ "էլեկտրասյուն" բառերը հանդիպե՞լ եք…
Մի՞թե հնարավոր է, որ Աստված չգիտենար, որ սատանան մարդու դեմ "չարիք է նյութելու": Ուրեմն էլ ինչո՞ւ Նա ստեղծեց Իր և Իր զավակների այդ համար մեկ թշնամուն. որ վերջինս խլի՞ Իրենից՝ Իր սիրելի զավակներին: Թե՞ Դուք համարում եք, որ այդ զավակներն այնքան էլ սիրելի չեն…
Մի բան էլ. ինչպես Ձեզ հայտնի է, Աստվածաշունչը /Աստծո կամքով թե ոչ, դա այլ հարց է/, կազմվել է որպես գիրք Վատիկանում, Հռոմի Պապի գլխավորությամբ: Եվ ստացվում է, որ համաձայն եք խոսքիս, սիրելի Ալիք, որ ըստ դրա, Հռոմի Պապին կարելի է համար մեկ քրիստոնեա համարել:
Այսպես ուրեմն. նախավերջին Պապն ասաց, որ դժողք չկա: Իսկ ներկայիս Պապն ասաց, որ սատանա չկա: Ինչպե՞ս կառաջարկեիք ընդունել այս վերջին համար մեկ քրիստոնեաների ներդրումները քրիստոնեության մեջ…
Այո, ճշմարիտ ասված, որ "Աստծո ճանապարհներն անճանաչելի են":
Այո, բայց քիչ այլ կերպ. ես ասում եմ, որ եթե մարդ, մարդկանց օգնելու համար, չգիտենալով, դիմում է մութ ուժերին, այդ դեպքում Աստված, նույնպես մարդկանց օգնելու համար, կարող է ստիպել մութ ուժերին օգնել մարդկանց:
Համաձայն եմ: Բոլոր ճանապարհները Հռոմ են տանում: Բոլոր ճանապարհներն՝ Աստծոնն են:
"Այդպիսի խճճված ցանցերի մեջ խորանալուց և նման բաների մասին կարդալուց" հետո, փառք Աստծո, ավելի լավ ես հասկանում և ըմբռնում Աստվածաշնչի իմաստությունն ու խորությունը:
Սա էլ իմ կարծիքը:
Նմանապես՝ շնորհակալություն:
Էջանիշներ