Նախ հստակեցնեմ, որ այդ «մեր կողմից են»-ը պայմանական նշում էր: Երկրորդ, ես ոչ մի տեղ չեմ գրել, թե ում կողմից են արտագնա աշխատանքում եղողները, այլ ընդամենը փաստել եմ, որ քանի-որ լինելու են արտագնա աշխատանքում եղողներ, անհնար է ապահովել ընտրություններին 100 տոկոս մասնակցություն, այսինքն անիմաստ է խոսել այն 20 հազարի մասին, որի մասին խոսում էր Տրիբունը:
Արտագնա աշխատանքում ներայումս գտնվողները Հայսատան գալու դեպքում (կամ էլ առանց գալու, էնդեղից) «ում կողմից» կլինեն, միանշանակ չի կարելի ասել: Ի վերջո իրենց մեջ էլ կան ամենատարբեր մտածողության տեր մարդիկ, տարբեր աշխարհընկալումներով: Բնականաբար մեզ ձեռնտու է, որ լինեն մեր կողմից: Այս պահին մեր կողմից ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ուզում են հասնել արմատական փոփոխությունների, Հայաստանը սարքեն արժանապատիվ երկիր, Հայաստանը սարքեն օրենքի գերակայությամբ երկիր:
Հացի խնդիր ունեն բոլորը: Հացի խնդիր ունենալը չի նշանակում, որ մարդը պետք է հրաժարվի իր ապագայի, իր երկրի, իր ընտանիքի, իր հայրենիքի ապագայի համար պայքարելուց:
Էջանիշներ