Չուկ ջան, երևի կարծում ես, որ արտագնա աշխատանքի գնացածներն էլ են ձեր կողմից? Բայց կասեմ հակառակը` իրենք արդեն ոչ մեկի կողմից են` մենակ իրենց կողմից են ու փաթթած ունեն բոլոր կողմերը, որովհետև ստիպված են հացի համար լքելու իերնց տունն ու հայրենիքը:
Միգուցե նրանք ժամանակին "ձեր կողմից էին", սակայն արդեն ուշացել եք: Սենց որ գնա, կամաց-կամաց "ձեր-կողմիցների" մի մասը կլքի հայրենիքը: տեղում կմնան նրանք, որքեր հաստատ ձեր կողմից չեն, փաթթած ունեն բոլոր կողմերի աջակցությունը և նրանք, ովքեր ձեր կողմից են, բայց փոքրամասնություն են (դե մնացածն արդեն գնացել են):
Քեզ հաստատ բան եմ ասում. ընդիմության ամեն մի ձախողումը ակնհայտորեն նպաստում է երկրի դատարկմանը: Ամեն մի ձախողումը թաքնված մեսիջ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց ապագա պլանները:
Շատ մարդիկ սպասում են "Հըլը էս ընտություններն էլ անցնեն, տենանք, թե կրեցին, հալբաթ մի բան կլավանա, ես էլ չեմ գնա": Բայց ձախողման մեսիջից հետո "Արա ինչքան սպասեմ? հո սենց սպասելով չեմ մեռնելու? բա տունս? տեղս? ընտանիքս? ..." Ու իրերն հավաքում ու ճամփա է ընկնում: Լավագույն դեպքում արտագնա աշխատանքի, իսկ վատագույն` ընտանիքով հանդերձ լքում է այս "խորտակվող" երկիրը:
Հ.Գ.
Էս ինչ գերլ եք գրում, ու դեռ մի հատ էլ ինձ են ասում "Կիլոմետրանոց գրառումներ ..."
Էջանիշներ