Կարա՞նք երկու օրում մի հատ թափով քվերակենք:
Արամ Դանիելյան (ՀՀԿ)
Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)
Կարա՞նք երկու օրում մի հատ թափով քվերակենք:
Մենակ թե հստակեցնենք, որ «ընտրվելն» ու «անցնելն» էս դեպքում տարբեր բաներ են:
Կամ այլ կերպ ասած առանց չակերտների կընտրվի Սասունը:
Իսկ չակերտներով «կընտրվի», հավանաբար, Արամը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեռնեմ թե չգիտեի, որ հենց քո առաջին գրառումը սրա մասին ա լինելու
Ապեր, իմ համար մեկ ա, թե ոնց ես մեկնաբանում դու «ընրվելը»: Կա սահմանադրություն, համապատասխան օրենսդրություն, ԿԸՀ, բլա բլա բլա .... դուրներդ չէր գալիս չերկխոսեիք, կամ էլ հրաժարվեք հերթական ԱԺ ընտրություններին մասնակցելուց
Սահմանդրական պայքար էիք ուզում, վայելեք պտուղները սահմանդարական ընտրական գործընթացների շրջանակներում:
Իսկ տվյալ դեպքում, կարող ես «ընտրվելը» կարդալ «հռչակվել»: Կամ ավելի պարզ. «Ո՞վ կդառնա Հրազդանի քաղաքապետ ու կվայելի հանգիստ խղճով իրա քաղաքապետությունը մինչև վերջ, անկախ որոշ շախմատասերների հավայի ճղճղոցից, երգ ու պարից, երկխոսելու նկատմամբ սիրուց»: Ուղղակի, սենց հարցումը շատ երկար կլիներ, էլի:
Ուզում էինք և մղում ենք, ի տարբերություն ոչ սահմանադրական պայքար ուզողների, ովքեր ուզում էին, բայց չեն մղում:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պայքարի մասնիկ է, որը լավ գործիք է գաղափարների տարածումը շարունակելու, մարդկանց ակտիվացնելու (վճռական պայքարողների, ոչ թե բլա-բլա խոսողների) համար:
Իրականում թեև ամենահավանակը, որ Արամին են հռչակելու (բառը լավ էիր ընտրել) քաղաքապետ, այնուամենայնիվ դեռևս կա հնարավորություն, որ Հրազդանում հնարավոր կլինի հասնել նաև Սասունի ընտրվելը ճանաչելուն: Պարզապես ի տարբերություն շատերի մենք հասկանում ենք, որ եթե չհասնենք էլ դրան, աշխարհը չի քանդվում ու սա ընդամենը երկար ճանապարհին հերթական, կարևոր քայլ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արամ Դանիելյան
ծնվել է 1962 թ., Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:
1981 թ. ընդունվել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտ և 1986 թ. ավարտել հիշյալ ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը:
1987-89 թթ. աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ:
1989-93 թթ. աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ:
1992 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1993 թ. ընտրությամբ աշխատանքի է անցել քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ:
1995 թ. ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1997 թ. նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1998 թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2002 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքապետ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Սասուն Միքայելյան
Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:
1998 թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004 թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ:
1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1978-1983 թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թթ. Հրազդանի ԱՏՁ-ում` առաքիչ:
1988 թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
1993 թ. եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1996-1999 թթ.` Հրազդանի քաղաքապետ:
1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. հունիսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 25 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Հեռացվել է ՀՀԿ-ից գործադիր մարմնի 12.02.2008թ. նիստի որոշմամբ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Սասուն Միքայելյանի հանրավաքը Հրազդանում 09.02.2012
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սասուն ջոկատի նախկին հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի քարոզարշավը, հանդիպումները ընտրողների հետ.
Հանդիպում 1
Հանդիպում 2
Հանդիպում 3
Հանդիպում 4
Հանդիպում 5
Հանդիպում 6
Հանդիպում 7
Հանդիպում 8
Հանդիպում 9
Հանդիպում 10
Հանդիպում 11
Հանդիպում 12
Հանդիպում 13
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2012, 01:56:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Խոսքի Սասուն Միքայելյանն ընտրվեց, օխպեր, նայա, ինչ մե խադ խորոդ քողոքոպեդ կունենա Հրազդանը:
Թող հազար անգամ հերոս լինի, իրա ցավն էլ տանեմ: Բայց քաղաքապե՞տՈւղղակի ցավն էն ա, որ մյուս կողմում էլ ղզլբաշներն են: Ու ինչքան ակտուալ ա էսօր.
Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,
Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկած՝ գետը լըցվում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ