Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Հա բա ինչ էիք ուզում է: Հարյուր տոկոսանոց գիտակից ու քաղաքականապես հասուն քաղաքացինեով տատս էլ հեղափոխություն կաներ: Բոլոր բռնապետություններն էլ հիմնված են անգրագետների, հարմարվողների ու շակալների վրա: Եթե սպասում ենք, որ էն 5000 անոց տատիները պայքար-պայքար գոռալով գնան հրապարակում ինքնահրկիզվեն, ավելի լավ ա չսպասենք՝ չի լինելու տենց բան: Ասեմ ավելին՝ ինչքան էս ռեժիմը մնա, էնքան 5000-անոցները շատանալու են, պայքարողները՝ արտագաղթելու: Բայց եթե շարժում սկսվի, ինչ որ կերպ պայքարի մեխանիզմը խոդի տրվի, շատու շատ պասիվներ կհավատան ու կմիանան, շատ ու շատ տականքներ կփոխեն կողմնորոշումը սեփական շահի համար և այլն: Չեմ կարծում, թե Եգիպտոսում կամ Թունիսում բոլորը քաղաքականապես հասունացել էին, նրանք սկի Լևոնի ելույթները չէին լսել
ոչ ոք 100% անոց գրագիտություն չի պահանջում Ձայ ջան… ու տատիկը մենակ չի վերցնում 5000-ը, նա վերցնում ա տղու, թոռան "օգնությամբ"…

կաշառք չվերցնելու ու սուտ վկայություն չտալու համար 100% անոց գիտակից մասսա պետք չի… ոչ էլ պետք ա հանճար լինես ու ինքնուրույն գաս էդ գաղափարին… ով որ կաշառք չի վերցնում ու սուտ վկայություն չի տալիս, նա համարվում ա սովորական մարդ գրագետ, թե անգրագետ կապ չունի… դրան արդարացում չկա Ձայ ջան… էսօրվա 80 տարեկան անգրագետ պառավը 20-25 տարի առաջ 60-55 տարեկան էր, սովետի ժամանակ ու էն ժամանակ սուտ վկայությունն ու կաշառակերությունը համարվում էր "վատ բան" ու ինչ էսօր դառավ անգրագետ ու չի ջոկու՞մ որ վատ ա…

ոչ ապեր վերցնում են որովհետև կաշառակեր են ու ստախոս են ու եթե հրաշքով հեղափոխություն լինի ու էդ մենտալիտետով գան երկրի գլուխ, նույն բանն ա լինելու և ավելի վատ…