Ապշած եմ ժողովրդի խեղճության վրա։
Հ.Գ. Ու սրանից հետո ինչ-որ մեկի լեզուն պիտի պտտվի ու ասի, որ պետք ա հաղթանակի հասնել սահմանադրական ճանապարհով քաղհասարակություն կառուցելո՞վ։
Արամ Դանիելյան (ՀՀԿ)
Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)
Ապշած եմ ժողովրդի խեղճության վրա։
Հ.Գ. Ու սրանից հետո ինչ-որ մեկի լեզուն պիտի պտտվի ու ասի, որ պետք ա հաղթանակի հասնել սահմանադրական ճանապարհով քաղհասարակություն կառուցելո՞վ։
My World My Space (13.02.2012), Տրիբուն (13.02.2012)
Իմ ախպեր, դժվար ա խնդրին նայել մի մարդու տեսանկյունից, ով կարող ա 5000 դրամով պիտի մի տաս օր էլ բառիս բուն իմաստով չոր հաց առնի իրա կամ երեխեքի համար: Ու իրանից պետք չի սպասել ընտրական գործընթացի ողջ գաղփարի խորը ընկալում:
Ու հեշտ ա ապագայից ոչ մի ակնկալիք չունեցող, բայց 5000 դրամով ձայնը ծախողին պուտանկա անվանել:
Գլխավոր պուտանկեքը, ավելի շուտ ՊՈՒՏԱՆԿԵՔԸ, դրանից հազար անգամ ավելի շատ փողն առել դրել են տակները ու հիմա կիսասոված ժողովրդին քշում են ընտրությունից ընտրություն, որ վերջում կամ մեղադրեն կամ ձեռ առնեն ու ղժան վրեքը:
Ես եմ ասում: Ու լեզուս պտտվում ա:
Որտև եթե դու տեսնում ես էն ծախված ու ստրուկ մասը, որը 5000-ներով ծախել ա ձենը, ապա ես տեսնում եմ նաև էն մասը, ով եկել էր տեր կանգնելու քաղաքին, անկախ նրանից, որ դեռ չստացվեց: Հարևան թեմայում գրել եմ, էստեղ էլ կգրեմ:
Պաշտոնական տվյալները չգիտեմ: Երեկվա տվյալներով Հրազդանում կար 43874 ընտրող: Սա ուռճացված թիվ է, որովհետև նախ կան ավելորդ գրանցումներ (ըստ որոշ տեղեկությունների), մի զգալի մասն էլ քաղաքում չեն, խոպանում են կամ այլուր: Բայց վերցնենք հենց էս թիվը: Սասունին ձայն է տվել 11500 հոգի, այսինքն ընտրելու իրավունք ունեցողների (ըստ էս թվերի) 26.2%-ը: Ու սա արդեն խեղճ մարդիկ չեն: Ու ինչքան էլ որ էս անգամ էլ հաղթանակը չամրագրվեց (իսկ կարծում եմ ես էլ, դու էլ գիտեինք, թե ինչ ա լինելու, օրինակ իմ կարծիքը դեռ մինչ ընտրությունները կարող ես կարդալ նույն այս թեմայի առաջին էջերում), մեկ է, սա կարևոր ու լավ ցուցանիշ է: Էս էն մարդիկ են, ումոնցով ժամանակի ընթացքում փոփոխության հասնելու ենք: Ու հավանական է, որ հենց սահմանադրական ճանապարհով, քաղ. հասարակություն կառուցելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եվ ուրեմս, ամփոփենք:
Փաստը նրանում ա, որ ՀԱԿ-ը ու ինչ-որ չափով նաև մյուս ընդդիմադիրները բացարձակ ոչ մի աղերս չունեն հայկական դառը իրականության հետ:
ՀԱԿ-ը ու մյուս ընդդիմադիրները մասնակցում են ու ժողովդրին համոզում են մասնակցել մի գործընթացի, որը ոչ մի վստահություն չի ներշնչում:
ՀԱԿ-ը, Սասուն Միքայելյանին աջակցելով, ինչպես միշտ, շեշտը դրել էր այն բանի վրա որ կա Սասուն, որին Հրազդանում հարգում-սիրում են, ինքը ցենտր տղայա, ՀԱԿ-ի անդամ ա, քաղբանտարկյալ ա եղել, իրա ցավը տանեմ: Նույն հաջողությամբ ՀՀԿ թեկնածուն հանդես ա եկել որպես բարի ու փող բաժնող ցենտր տղա: Ոչ մի սկզբունքային տարբերություն երկու թեկնածուների մեջ չի եղել, որը կստիպեր մարդկանց գոնե մի քիչ մտածել, մինչև 5000 դրամները վերցնելը:
Ըստ էության գործ ունենք երկակի խնդրի հետ.
1. Մի կողմից ՀԱԿ-ը բացարձակ ոչ մի նոր բան չի առաջարկում, բացի ընտրություններին մասնակցելուց ու ձայնը ՀԱԿ-ի անդամ մեր լավ ախպորը տալուց, որը պիտի սահմանադրական կարգի վերականգնման ճանապարհին հանգրվան լինի (Աստված գիտի ոնց), ու որը ժողովուրդը ոչ մի կերպ չի կարա հասականա, ու չի կարա հազար տարվա հետոյվա սահմանադրական կարգը դնի ու համադրի վաղվա հացի փողի հետ;
2. Մյուս կողմից ՀԱԿ-ը իր ողջ վերնախավով ու ակտիվով մի փոքր Հրազդանում ի վիճակի չի եղել վերահսկել ընտրության ու ձայների հաշվարի պրոցեսն այնպես, որ ընտրակեղծիքներ չլինեն:
Եթե սրան էլ գումարենք այն, որ իշխանությունն էլ եղել ա իրա ամպլուայի մեջ ու հանգիստ տեղը վերընգած բաժանել ա փողերը, անջատել ա լույսերը ու մի քիչ էլ գեղանկարչություն ա արել, ունենանում ենք այն ինչ ունենք - լրիվ սպասելի արդյունք:
ՈՒ հիմա թող մեկը ինձ համոզի, որ էլի պետք ա գնալ ընտրությունների: Գնանք, ի՞նչ անենք:
Ձայնալար (13.02.2012)
Ապեր, քեզ մի հատ պարզ հարց տամ:
Դիցուկ դու հրազդանցի ես ու աղքատ, ու դիցուկ րես կաշառվել ու ձայնդ տվել ես Սասուն Միքայելյանին ու ասենք Սասուն Միքայելյանը հաղթել ա ընտրություններում ու դարձել ա քաղաքապետ: Կարա՞ս ասես, դրանից քո կյանքում ի՞նչ պիտի փոխվեր:
Կարաս չպատասխանես: Հարցի հռետորական ա ու իմաստը հետևյալումն ա - իջիր լուսնից ու կյանքին նայի շարքայն հրազդանցու աչքերով, որը քաղհասարակություն կառուցելուց ու սահմանդրական կարգը վերականգնելուց մնացած ազատ ժամանակը պիտի նվիրի տունը տաքացնելուն, հաց առնելուն, երեխեքին կոշիկով դպրոց ուղարկելուն:
Տրիբուն, իսկ մեզնից ո՞վ է, որ չունի տունը տաքացնելու, հաց առնելու, երեխին կոշիկով դպրոց ուղարկելու... չէ, էս մեկը ժամանակից մի քիչ առաջ ընկա, ես դեռ երեխա չունեմ: Բայց մնացած բոլոր խնդիրները ո՞ր մեկս չունի:
Ի՞նչ էր փոխվելու Հրազդանցու կյանքում: Գլոբալ առումով, առնվազն ժամանակի տվյալ պահին, ոչինչ: Ճիշտ էնպես, ինչպես մեզնից ոչ մեկի կյանքում ոչ մի բան չէր փոխելու, եթե 2008-ին Լևոնը նախագահ դառնար կամ մեկ ուրիշը: Առնվազն ժամանակի էդ պահին: Որովհետև հաց առնելու, տունը տաքացնելու, երեխեքի համար կոշիկ առնելու խնդիրները նույն էին մնալու:
Բայց առաջին հայացքից ա, որ ոչինչ չէր տալու: Որովհետև հենց թեկուզ մենակ օրենքով պաշտպանված լինելու զգացմունքը, օրենքի աշխատելը տեսնելու զգացմունքը մեծ բան ա: Եթե Սասունն անցներ, Սասունին թե՛ ընտրած, թե՛ չընտրած հրազդանցիները հույս էին տեսնելու: Հա՛, իրանց մեջ լինելու էին շատերը, ովքեր տեսնելով, որ մյուս օրը կոշիկի գինը նույնն ա մնու, հիասթափվելու էին: Բայց նաև շատերը հավատ էին ձեռք բերելու: Իրենց ուժերին էին հավատալու: Դրանի՞ց էլ մեծ արժեք: Բա հենց էդ հավատն ա, որ իրենց կարող ա ստիպի հաջորդ քայլին նույն Սասունին դեմ գնալ ու պահանջել օրենքով գործել, հենց սա օրենք խախտի, պահանջել, որ աղաբահանությունը լավ կազմակերպվի, որ փողոցներից ձները մաքրեն: Որտև ինքն իր մեջ ուժ տեսնելու հնարավորություն էր ստանալու:
Իսկ քո ասածով ստացվում ա, որ ոչ մի տարբերություն չկա, ընտրությունը արդար կանցնի, թե չէ: Հո տենց չի, այ Տրիբուն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, զավեշտը գիտե՞ս որն ա... Հրազդանը կազմում են և էն մարդիկ, ով եկել էր իր քաղաքին տեր կանգնելու, և էն կիսագրագետ, սոված, անտեսված մարդիկ, ում վախեցնելով, զոռով-շառով հանել քցել են ընտրատեղամաս, բայց էդ հերիք չի, ցույց են տալիս, թե որտեղ ա պետք պտիչկա դնել։ ՈՒ էս երկու մասերը մի ամբողջություն են, որը, ընկեր, տենց էլ ոչ մեկ չի ուզում հասկանա։ Էս բանը մինչև հիմա չի հասկացել ու շարունակում ա չհասկանալ ՀԱԿ-ը։ Ու փոխանակ իր իսկ շահերից ելնելով ձգտի վերացնել մարդկանց միջև գտնող էս սահմանը, նա ընդհակառակը, էլ ավելի ա խորացնում ու անջրպետ դնում երկու բանակների միջև՝ ակամա «ստիպելով» քո նման տրամաբանող մարդկանց վերաբերվել էդ անկայուն մասին որպես черн-ի։ Ու դա, ընգեր, չափից ավելի ակնհայտ ա։ Բայց միայն քաղաքականապես տգետը չգիտի, որ հասարակության մեջ ցանկացած թռիչքային փոփոխություն կատարում ա կամ նույն черн-ը, կամ նրա անմիջական աջակցությամբ ու շնորհիվ։ Իսկ մեզ պետք ա ավելին քան թռիչքայինը։ Ու ամեն անգամ սեփական փիառի տարածման, ամբախ-զամբախ հրապարակումների միջոցով խորացնելով էդ տարբերակումը, մենք մի քայլ հեռանում են նպատակից, որը անխտիր բոլորս ենք ուզում։
Եթե մեր նպատակն ա կառուցել մի երկիր, որտեղ մի քիչ իրավագիտակցություն ունեցող մարդը պիտի ցեխի մեջ ընկած քաղաքացու վրայով քայլի, ապա միգուցե արդարացված ա նման կարգի մոտեցումը։ Բայց մեկը ես, նման երկիր չեմ ուզում։ Ու ՀԱՍՏԱՏ չեմ ուզում։
Հ.Գ. Մի քիչ հեշտ ա ստրուկ, ոչխար, տո էլ չգիտեմ ինչ անվանել մի մարդու, որ ծնված օրվանից կիսասոված ա, ով ամենաԱՆհետաքրքիր ձևով թքած ունի ամենահետաքրքիր քաղհասարակության վրա, քանի որ ինքն ու իր երեխեքը բառիս բուն իմաստով սովամահ են լինում։ Նրան չեն հետաքրքրում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը... ինքը ընդամենը ուզում ա կուշտ լինի։ Ու ամենացավալին էն ա, որ ինքը կյանքում չի էլ հասկանա, որ կուշտ լինելու համար պիտի չծախվես, չվերցնես էդ գումարը։ Ոչ ինքը, ոչ իր երեխաները կարող ա դա չհասկանան, բայց էդ չի նշանակում, որ իրանք նախիր են։ Նախիրը էն մարդկային բազմությունն ա, որ ամբողջ կյանքում իկռա ուտելով՝ սովածին, անգրագետին ու տկլորին անասուն ա անվանում նրա համար, ինչա թե վերջինս ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ 5000 փող ա վերցնում մի ամիս յոլա գնալու համար։
Նախիրը էն մարդիկ են, որոնք կամովին ու գիտակցված են իրենց վրա վերցնում ստորաքարշության պիտակը, ոչ թե սոված պապին ու տատին...
Էժան ա, սիրուն չի...
keyboard (13.02.2012)
Մոդերատորական: Մի շարք թեմայից դուրս գրառումներ ջնջվել են:
Դավ ջան, արի կարճ գրեմ, առանց խորքային մտքերիդ անդրադառնալու. ես ինքս դեմ եմ էդ մարդկանց ցանկացած ձևի պիտակելուն ու թեև երբեմն ակամա ստացվում է, բայց ձգտում եմ չանել: Իմ՝ քեզ ուղղված գրառման մեջ «ստրուկ» բնորոշումը ես տվել էի, որպես «քո պատկերացում», ինձ թվացել էր «Ապշած եմ ժողովրդի խեղճության վրա» ասելով դա նկատի ունես, որովհետև վերջին օրվա մեջ ամենուր դա եմ լսել, շատերի հետ էլ վիճել եմ:
Ինչևէ: Չնայած դրան, ես կարծում եմ, որ հիմնական թիրախը ՀԱԿ-ի ոչ այնքան իրանք, որքան պասիվ հատվածը պետք է լինի: Որովհետև նման մարդիկ այնքան էլ հուսալի չեն՝ իրենց հետ «Պատերազմ գնալու» համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չնայած ի վերջո միանշանակ չի, գուցե հենց պետք է «իրերն իրենց անունով կոչել» ու հենց էդպես պայքարել էդ երևույթի դեմ: Սա շատ ավելի բարդ թեմա ա, քան դու կարող ես մի զգացմունքային գրառումով միանշանակ արտահայտես, Դավ ջան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դավ ջան, բայլուս ցավդ տանեմ:
Զգացվեց վրդովմունքիդ պատճառը: Հասկանալի ա մոտեցումդ նման երևույթների նկատմամաբ: Բայց ախր մենակ աղքատ խավի մարդիկ չեն, որ էդ անտեր մնացած կաշառքը վերցում են: Լիքը մարդկանց գիտեմ, որ սառանարը ճփումեն տարատեսակ սնունդներով, որ կոմունալ բոլոր ծախսերն ունակ են վճարելու, բայց, միևնույն է, չեն հրաժարվում էդ կաշառք վերցնելու գայթակղությունից: Մտածում են «տո´ դրանց հերերն էլ անիծաց, եթե տալիս են, խի՞ չվերցնենք ո՞ր»: Բայց երկու կոպեկի խելք չունեն, որ շաբաթներ անց, 5 տարի շարունակ իրանց տատմերեն են անիծվելու: Հասկանու՞մ ես, Դավ ջան, ստեղ ավելի շատ թասիբի հարցն ա: Լիքը աղքատ մարդ գիտեմ, որոնք թքաց ունեն նման երևույթների հանդեպ: Դրանց հաստատ իրավունք էլ չի վերապահվում ինչ-որ պիտակ կպցնել, ու կապ չունի իրանք ում կընտրեն: Ուղղակի նման ստորաքարշ քայլերի պատճառով ա, որ իմ ու քո ազգը ազգ չի դառնում: Որ ազգիդ կեսը կորցրել ա բարոյականության ամենամպրիմիտիվ արժեքները: Ու դու ո՞նց ես կարծում: Արժի՞, որ դրանց նմանների պատճառով երկիրդ քայքայվի վերջնականապես ու շների բաժին դառն ա: Մենակ մի բան գիտեմ. կապ չունի աղքատ ես կամ հարուստ, թասիբը մնում ա առաջնային, որն էլ պետք ա լինի ազգին բնորոշ երևույթ: Չե՞ս նեղվում, որ ամեն մի շուն-շանգյալ պետություն, ոնց կուզի մատների վրա կխաղացնի քեզ ու ամենաստոր պիտակն էլ կտա երկրիդ: Ու եթե դու ասես, գնա գրողի ծոցը, այ էս վիդեոներ կդնի դեմդ ու կասի «էս չեք դու՞ք»:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ըսպեսնա բաներ:
Ավելի մանրամասն` blognews.amԱսում եմ, բայց անկեղծ ասած ինքս էլ չգիտեմ ընտրվելու դեպքում Սասունն ինչ էր անելու: Հաստատ դեմ էր դուրս գալու պետությանը: Իր փոքրիկ տեղական ինքնակառավարման մարմնի գոյությունն առանց պետական աջակցության ապահովել չէր կարողանալու: Ընտրվելուց մի քանի ամիս հետո արժեզրկվելու էր ու մերժվելու: Ու գուցե հետո հենց Արամ Դանիելյանը գար Սասունի ձեռքից հրազդանցիներին փրկելու... չգիտեմ:
Ասում են չէ՝ մարդը միշտ որոշակիությունը գերադասում է անորոշությունից: Թեկուզ այդ որոշակիությունը անհարմար ու անընդունելի լինի, միևնույն է գերադասում է: Գուցե անորոշությունն էլ այս դեպքում Սասունն էր: Անորոշություն ում կրկին չընտրեցին..
աղբյուր` blognews.am
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ