Մուրմուշկա ջան մետաղական համի պատճառները շատ են
ինչպես արդեն StrangeLittleGirl -ը ասեց 1)առաջին հերթին պետք է ստուգել ստամոքսաղիքային տրակտը, որովհետև խրոնիկ գաստրիտը, խոլեցիստիտը(լեղապարկի բորբոքում), լեղուղիների դիսկինեզիաները , լյարդի ախտահարումը, ենթաստամոքսային գեղծի ախտահարումը կարող են բերել մետաղական համի առաջացմանը:
2)Որոշ անեմիաների դեպքում ևս գանգատների մեջ նշվում է ինչպես համի այլասեռումը,այնպես էլ մետաղական համի առկայությունը բերանում
3)Որոշ դեղեր, հատկապես գերդոզավորման կամ երկարատև օգտագործաման դեպում,մետաղներով թունավորումը:
4)Հիշելով ավելի վերում Ձեր գրած հարցը DHEA հորմոնի հետ կապված, ուզում եմ նշել, որ հորմոնալ խանգարումները ևս կարող են դրա պատճառ լինել:
5)պատճառը կարող է նաև շատ բանալ լինել , օրինակ` վնասված տեֆլոնե ծածկով կաթսաների օգտագործումը, որովհետև ինչքան գիտեմ մանավանդ ցածրորակ էժան կաթսանների մետաղը այնքան էլ ճիշտ ու մանրակրկիտ չեն ընտրում, ու դրանք բարձր ջերմաստիճանում սննդի հետ խառնվելով օքսիդանում ու հայտնվում են սննդի մեջ, նրան տալով մետաղական համ, որից ի վերջո կարող է փոխվել նաև բերանի համը:Ի դեպ ենթադրում եմ , որ սա էլ ինչ որ չափով կարելի է համարել մետաղական թունավորում:
Այս պահին ոնց որ այսքանը հիշեցի
Էջանիշներ