User Tag List

Էջ 79 173-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389129 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

  1. #1171
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկներ ջան, նորմալ ա՞, որ ոսկորներս ճտճտում են: Ուսերս ուղղելիս թիակս` ճըտ-ճըտ-ճըտ-ճըտ... Կամ երբ մարզանք եմ անում, ուսերս են ուժեղ ճտճտում, ծնկներս, մի խոսքով` որտեղ հոդ կա: Ու դա սկսվել ա ամենաշատը մեկ տարի առաջ:
    Պոլիկլինիկայի բժշկի մոտ գնացի, ծիծաղեց վրաս, ասեց` տենց շարժում մի արա: Այսինքն` ուսերս չուղղե՞մ, միշտ կուզիկ քայլե՞մ:
    Մենակ չասեք, որ նորմալ ա :
    Տենց բժիշկ չեմ տեսել, որ ասի, թե դա օգտակար ա , բայց չեմ էլ տեսել բժիշկ, որ նորմալ բացատրի, թե դա ինչից ա ու ոնց կարելի ա վերացնել: Չեմ կարծում, թե քեզ բժիշկը ճիշտ բան ա ասել, որ ասել ա տենց շարժում չանես:

  2. #1172
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց բժիշկ չեմ տեսել, որ ասի, թե դա օգտակար ա , բայց չեմ էլ տեսել բժիշկ, որ նորմալ բացատրի, թե դա ինչից ա ու ոնց կարելի ա վերացնել: Չեմ կարծում, թե քեզ բժիշկը ճիշտ բան ա ասել, որ ասել ա տենց շարժում չանես:
    Ես էլ չեմ կարծում, որովհետև հնարավոր չի տենց շարժում չանել: Ինքն ասեց, որ էդ հիվանդություն չի: Բայց դե մի ձև պիտի լինի՞, որ անցկացնի էդ ճտճտոցը :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  3. #1173
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չեմ կարծում, որովհետև հնարավոր չի տենց շարժում չանել: Ինքն ասեց, որ էդ հիվանդություն չի: Բայց դե մի ձև պիտի լինի՞, որ անցկացնի էդ ճտճտոցը :
    Ես մի աղջկա եմ ճանաչում իր մոտ էլ էր շարժումների ժամանակ ոսկորները ճտում: Պարելու ընթացքում կամ հետո մկանային ցավեր լինում են քեզ մո՞տ
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  4. #1174
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չեմ կարծում, որովհետև հնարավոր չի տենց շարժում չանել: Ինքն ասեց, որ էդ հիվանդություն չի:
    Դե հիվանդությունը ասելով մի քիչ ծանր բան են հասկանում, ուզել ա ասի, որ շատ լուրջ բան չի , բայց որ նորմալ չի, դա էլ ա, կարծում եմ, ակնհայտ:

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե մի ձև պիտի լինի՞, որ անցկացնի էդ ճտճտոցը :
    Ափսոս կոմպ չի` մի հատ կմախքի դրայվերը թարմացնեինք, կամ ծայրահեղ դեպքում ֆորմատ անեիր, հարցերը լուծվեին…

  5. #1175
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկներ ջան կասե՞ք ի՞նչը կամ ինչե՞րը կարող են հանդիսանալ դեղնախտ հիվանդության պատճառ:
    Ինչ մտքովդ անցնի, քեզ կոնկրետ ինչ-որ բան ա՞ պետք ճշտել
    The cake is a lie.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (27.09.2011)

  7. #1176
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի աղջկա եմ ճանաչում իր մոտ էլ էր շարժումների ժամանակ ոսկորները ճտում: Պարելու ընթացքում կամ հետո մկանային ցավեր լինում են քեզ մո՞տ
    Չէ, չեն լինում:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  8. #1177
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ մտքովդ անցնի, քեզ կոնկրետ ինչ-որ բան ա՞ պետք ճշտել
    Դե ասենք օրինակ վախը պատճառ կարողա լինի, թե՞ ասենք մրսելուց ուտելիքից, ջրից:
    "Non est ad astra mollis e terris via."

  9. #1178
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասենք օրինակ վախը պատճառ կարողա լինի, թե՞ ասենք մրսելուց ուտելիքից, ջրից:
    Վախը հիմական պատճառ չի կարա լինի, բայց հիվանդության ելքի վրա կարա ազդի որպես հոգեբանականբ գործոն, իհարկե սա դեղնախտի համար բնութագրական չի, այլ բոլոր հիվանդությունների:
    Ինչ վերաբերվում ա հիվանդանալու ճանապարհին՝ դեղնախտը (հեպատիտ) լինում ա վիրուսային ու ոչ վիրուսային: Վիրուսայինն իր հերթին ունի տեսակներ, որոնք փոխանցվում են օրալ ճանապարհով, այ սա հիգիենբայի կանոնները խախտելուց կարա առաջանա, կամ սննդի ու ջրի հետ վիրուսները կթափանցեն, վիրուսայինի մյուս տեսակներն արյունով փոխանցվողներն են, կարող են փոխանցվել նաև սեռական ճանապարհով: Բայց իր հերթին օրալ ու արյունով փոխանցվողներն էլ իրենց տեսակներն ունեն:
    Ոչ վիրուսային դեղնախտը այլ հիվանդույան(-ությունների) հետևանք կարա հանդիսանա՝ ավելի շատ կախված լյարդի քայքաման հետ(պարենխիմատոզ հեպատիտ), բայց կարա կափված լինի նաև միանգամից մեծ քանակով հեմոգլոբինի քայքայման հետ,երբ լյարդտը չի հասցնի ամբողջ բիլիռուբինը չեզոքացնի ու արտազատի(հեմոլիտիկ դեղնախտ), կամ հենց արտազատման խանգարման հետ կապված՝ երբ լեղաքարերով կամ որոշ մակաբույծներով(ավելի հազվադեպ՝ ուռուցքներով) լեղածորանը, որը լեղին տանում է դեպի տասներկումատնյա աղի, խցանվի:
    Էս պահին էսքանը հիշեցի, բայց ցավոք չեմ կարող ասել, թե որ տեսակն ա ավելի տարածված
    The cake is a lie.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.09.2011), Magic-Mushroom (03.10.2011), Moonwalker (28.09.2011)

  11. #1179
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախը հիմական պատճառ չի կարա լինի, բայց հիվանդության ելքի վրա կարա ազդի որպես հոգեբանականբ գործոն, իհարկե սա դեղնախտի համար բնութագրական չի, այլ բոլոր հիվանդությունների:
    Ինչ վերաբերվում ա հիվանդանալու ճանապարհին՝ դեղնախտը (հեպատիտ) լինում ա վիրուսային ու ոչ վիրուսային: Վիրուսայինն իր հերթին ունի տեսակներ, որոնք փոխանցվում են օրալ ճանապարհով, այ սա հիգիենբայի կանոնները խախտելուց կարա առաջանա, կամ սննդի ու ջրի հետ վիրուսները կթափանցեն, վիրուսայինի մյուս տեսակներն արյունով փոխանցվողներն են, կարող են փոխանցվել նաև սեռական ճանապարհով: Բայց իր հերթին օրալ ու արյունով փոխանցվողներն էլ իրենց տեսակներն ունեն:
    Ոչ վիրուսային դեղնախտը այլ հիվանդույան(-ությունների) հետևանք կարա հանդիսանա՝ ավելի շատ կախված լյարդի քայքաման հետ(պարենխիմատոզ հեպատիտ), բայց կարա կափված լինի նաև միանգամից մեծ քանակով հեմոգլոբինի քայքայման հետ,երբ լյարդտը չի հասցնի ամբողջ բիլիռուբինը չեզոքացնի ու արտազատի(հեմոլիտիկ դեղնախտ), կամ հենց արտազատման խանգարման հետ կապված՝ երբ լեղաքարերով կամ որոշ մակաբույծներով(ավելի հազվադեպ՝ ուռուցքներով) լեղածորանը, որը լեղին տանում է դեպի տասներկումատնյա աղի, խցանվի:
    Էս պահին էսքանը հիշեցի, բայց ցավոք չեմ կարող ասել, թե որ տեսակն ա ավելի տարածված
    Այսինքն վախը բացառում ենք.ուղղակի վերջերս մեկը ինձ վստահեցնում էր, որ վախիցա առաջանում.
    Փաստորեն աղտոտված ջուրը պատճառ կարող է լինել.
    Շնորհակալություն

    Մի հարց էլ. ճիշտա՞, որ դեղնախտով հիվանդացած մարդիկ չեն կարող արյան դոնոր լինել:
    "Non est ad astra mollis e terris via."

  12. #1180
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը


    Մի հարց էլ. ճիշտա՞, որ դեղնախտով հիվանդացած մարդիկ չեն կարող արյան դոնոր լինել:
    Վայ, էս գրառումդ չէի տեսել նախորդի մեջ ինչքան էլ տառասխալներ եմ արել
    Հաստատ չեմ կարող ասել, բայց ես էլ եմ լսել Դե ոչ վիրուսայինների դեպքում երևի կվերձնեն, կարծում եմ A-ի դեպքում էլ պիտի որ վերձնեն, բայց արի սպասենք ակումբի բժիշկներ պատասխանին
    The cake is a lie.

  13. #1181
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, էս գրառումդ չէի տեսել նախորդի մեջ ինչքան էլ տառասխալներ եմ արել
    Հաստատ չեմ կարող ասել, բայց ես էլ եմ լսել Դե ոչ վիրուսայինների դեպքում երևի կվերձնեն, կարծում եմ A-ի դեպքում էլ պիտի որ վերձնեն, բայց արի սպասենք ակումբի բժիշկներ պատասխանին
    Ես էլ ասում եմ ինչ եղավ մեր բժիշկը
    Ես էլ եմ լսել, ինչ-որ ֆիլմի մեջ, բայց չգիտեմ՝ ինչքանովա ճիշտ:
    "Non est ad astra mollis e terris via."

  14. #1182
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկներ ջան կասե՞ք ի՞նչը կամ ինչե՞րը կարող են հանդիսանալ դեղնախտ հիվանդության պատճառ:
    Արփինե ջան , որոշել էի այս հարցին չպատասխանել , որովհետև այն բավական ջանջալ ու երկար պատասխան է պահանջում, բայց քանի որ հարցը հարց ծնեց, փորձեմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել, նախապես ասելով ,որ Ֆրիմենը ահագին ինֆորմացիա արդեն տվել է:
    Ասեմ, որ դեղնախտ ասելով արդեն նշում ենք նրա առաջացման պատճառը,քանի որ այդպես անվանում են վիրուսային հեպատիտները,որոնք կազմում են դեղնուկի առաջացման պատճառների 2/3-ը:
    դեղնուկը պայմանավորված է արյան մեջ բիլիռուբինի քանակի բարձրացումով(հիպերբիլիռուբինեմիա):
    իսկ ընդհանրապես դեղնուկի առաջացման հիմնական պատճառներն են:
    ա.A,B Cվիրուսային հեպատիտներ(այսպես կոչված դեղնախտը),
    բ. լեղաքարային հիվանդություն
    գ.լյարդի ցիռոզ
    դ. ենթաստամոքսային գեղձի բորբոքում
    ե. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
    զ.որոշ դեղերի կողմնակի ազդեցություն
    է. ալկոհոլի չարաշահելը, նարկոմանիա, որոնց արդյունքում վնասվում է լյարդը , բերելով նրա բորբոքման , ցիռոզի:
    Ը. որոշ պատճառների հետևանքով արյան կարմիր բջիջների`Էրիթրոցիտների զանգվածային քայքայումը`հեմոլիզը( թույլ տուր պատճառների մեջ շատ չխորանալ):

    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն վախը բացառում ենք.ուղղակի վերջերս մեկը ինձ վստահեցնում էր, որ վախիցա առաջանում.
    Փաստորեն աղտոտված ջուրը պատճառ կարող է լինել.
    Այո , հեպատիտ A- ժամանակ վիրուսը օրգանիզմ է ներթափանցում բերանով , և հիվանդության աղբյուր է ծառայում հիվանդ մարդը , կամ նրա արթաթորանքով աղտոտված սնունդն ու ջուրը:
    վիրուսային հեպատիտ Bև C ի դեպքում վարակի փոխանցումը տեղի է ունենում արյան փոխներարկման, վիրահատությունների,ատամնաբուժական միջամտությունների, աղտոտված ներարկիչների օգտագործման(խոսքը թմրամոլության մասին է), վիրուսակրի հետ սեռական հարաբերությունների դեպքում, դաջվածքներ կատարելիս, այսինքն բոլոր այն դեպքում , երբ առկա է չստերիլիզացված բժշկական գործիքներ:
    վախը դեղնուկի առաջացման պատճառ լինել չի կարող:

    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ. ճիշտա՞, որ դեղնախտով հիվանդացած մարդիկ չեն կարող արյան դոնոր լինել:
    իսկապես դեղնախտով հիվանդները արյան դոնորներ չեն կարող դառնալ , խոսքը վերաբերում է առաջին հերթին B և C հեպատիտներին,պատճառը նրանում է , որ նման հիվանդների մոտ շատ հաճախ է հանդիպում վիրուսակրություն կոչվածը, այսինքն համապատասխան վիրուսի անտիգենը ամբողջ կյանքում կարող է պահպանվել նրա մոտ , իսկ արյան փոխներարկման դեպքում այն փոխանցվում է առողջին , նրան ևս դարձնելով անտիգենի կրող, այլ խոսքերով վիրուսակիր:Իհարկե նման մարդը հիվանդ չի համարվում, սակայն ցանկացած անբարենպաստ պայման նման մարդու համար կարող է դառնալ ճակատագրական , և բերել հիվանդության ի հայտ գալուն, երբեմն վիրուսակիրը երկար տարիներ տեղյակ չի լինում դրա մասին ևհիվանդության մասին իմանում է , երբ արդեն առկա է լինում լյարդի զգալի ախտահարում:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 02.10.2011, 23:05:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.10.2011), Freeman (03.10.2011), Magic-Mushroom (03.10.2011), Ձայնալար (02.10.2011)

  16. #1183
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կասեք ինչքանո՞վ ա վտանագվոր կամ բարենպաստ անընդհատ ձեթով ճաշ եփելը: Ընդհանրապես ո՞րն է ավելի ճիշտ ձեթը թե յուղը:

  17. #1184
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ըստ դիետոլոգների օրվա ռացիոնում ճարպերի 1/3ը պետք է լինեն հագեցած ճարպաթթուներ, իսկ 2/3ը չհագեցած ճարպաթթուներ, մարդկային լեզվով ասաած 1/3 պետք է լինի կենդանական, 2/3 ը բուսական ծագման յուղ, իսկ որոշ հիվանդությունների ժամանակ, օրինակ սիրտանոթային հիվանդությաւն, քաշի ավելցուկի դեպքում, կենդանականի օգտագործումը էլ ավելի է սահմանափակվում, ձգտելով զրոյի:Սննդում ձեթի օգտագործումը շատ օգտակար է,հատկապես,երբ այն դաղված չէ, այսինքն հում վիճակում է`սալաթների մեջ, կամ էլ, երբ եփվող կերակրի մեջ ավելացվում է վերջում:Ու մի մեծ խորհուրդ,բոլոր տնային տնտեսուհիներին
    մեկ անգամ ջերմային մշակման ենթարկված ձեթը երկրորդ անգամ օգտագործելը վտանգավոր է կյանքի համար , նրա մեջ կտրուկ ավելանում են քաղցկեղածին նյութերը:այնպես , որ գրողի ծոցը ուղարկեք ֆրիտյուրնիցա կոչվածը, և երբեք մի սնվեք ֆաստֆուդերում, որտեղ նույն ձեթը օգտագործում են բազմաթիվ անգամներ:
    ՀԳ այս ամենով հանդերձ փոքրիկներին չզրկեք սերուցքային կարագի օգտագործումից, որովհետև նրանք աճող օրգանիզմ են , և կարագը նրանց շատ է պետք, միայն թե եփվող սննդի մեջ այն ավելացրեք վերջում, իհարկե օրվա ռացիոնում չմոռանալով ձեթով համեմված թարմ սալաթների մասին...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 03.10.2011, 22:24:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.10.2011), E-la Via (03.10.2011), Freeman (04.10.2011), Magic-Mushroom (03.10.2011), Moonwalker (03.10.2011), Renata (04.10.2011), soultaker (19.10.2011), Դեկադա (04.10.2011), Ժունդիայի (03.10.2011)

  19. #1185
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա, քանի հիշել եմ, այստեղ մի բանի մասին էլ եմ ուզում գրել , հիշում եք որոշ վայ յուղերի գովազդներում անընդհատ նշվում է որ իրենք մաքուր կենդանական յուղ են, բայց խոլեստերին չեն պարունակում: Դա բացահայտ ապուշություն է: Կենդանական ծագում ունեցող յուղի մեջ խոլեստերին չի կարող չլինել, այդ պնդումը բացահայտ աղաղակում է այն մասին, որ տվյալ յուղը իսկական կենդանական ծագում չունի, այլ ստացվել է չհագեցած ճարպերը արտադրական ճանապարհով հագեցնելով, պարզ մարդկային լեզվով ասած արհեստական եղանակով ձեթը պնդացնում յուղ են դարձնում:Ցավոք սրտի այդ մետամորֆոզի ընթացքում այն կորցնում է իր օգտակար հատկությունները, դառնալով վտանգավոր:
    Իսկ այն մյուս տարբերակը ... այն որ ձեթի գովազդում արտադրողը իբրև ձեթի առավելություն սկսում է աղաղակել , որ իրենց ձեթը խոլեստերին չի պարունակում, սա հասկացողների համար մի այլ կարգի հումոր է, որովհետև նույնիսկ աշխարհի ամենավատ ձեթն էլ խոլեստերին չի պարունակում(այն հագեցած ճարպաթթու է ,և առկա է միայն կենդանական ճարպերում), :Խոլեստերին չունենալը բոլոր ձեթերի ընդհանուր բնութագիրն է, և երբեք չի կարող դառնալ կոնկրետ ինչ-որ արտադրողի , կամ ինչ-որ մարկայի աառավելություն, այնպես որ հարգելի զլատիցաներ, ավեդովներ ու չգիտել էլ ինչ անկապ ձեթեր ծիծաղելի մի դարձեք...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 03.10.2011, 23:14:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.10.2011), Arpine (03.10.2011), E-la Via (03.10.2011), Freeman (04.10.2011), Moonwalker (03.10.2011), Rammstein (03.10.2011), Renata (04.10.2011), soultaker (19.10.2011), Դեկադա (04.10.2011), Նաիրուհի (12.10.2011)

Էջ 79 173-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389129 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •