User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Էջ 7 20-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

  1. #91
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու կարող ա մի դուխով տղեն, ինքն էլ հաշմանդամ, հերիք լինի, որ ոչ մի ընտրախախտում էլ չլինի:

    Հաշմանդամ ազատամարտիկը պաշտպանում է իր համաքաղաքացիների քվեն


  2. #92
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.02.2012), Moonwalker (12.02.2012), Գալաթեա (13.02.2012)

  4. #93
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ընտրատեղամասերը փակեցին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #94
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրատեղամասերը փակեցին:
    Նկարչությունը սկսվեց - Այվազովսկին գլուխը պատին ա տվել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.02.2012)

  7. #95
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մինչ կսկսեն քվեաթերթիկների հաշվարկը, փորձեմ իմ տպավորությունները գրել:

    Այսպիսով, այսօր Հայաստանի 38 համայնքներում անցկացվեցին ընտրություններ: Այդ համայնքներից միայն մեկում, Հրազդանում էր, որ ընտրությանը մասնակցում էր նաև ընդդիմության թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը: Հայաստանում այս կարգի ընտրությունները, որպես կանոն, լայն ուշադրության չեն արժանանում: Անգամ վերջերս եղած Իջևանի ընտրությունները (2011 թ., նոյեմբերի 13), որն ինչ-որ իմաստով պրովոկացիոն էր, քանի-որ ՀՀԿ-ն մեծ ստավկա էր դրել իր թեկնածուի վրա, բայց հաղթեց ԲՀԿ թեկնածուն, ընդ որում դա ուղեկվեց տեղեկատվական խոսակցություններով, որ իբր ԲՀԿ-ի թեկնածուին աջակցել են նաև ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն, հասարակական դաշտում ալիք չբարձրացրեց, չդարձավ ակտիվության, կամ լայն քննարկումների առիթ:

    Իսկ այսօր ամբողջ լրատվական դաշտը, բոլոր հաղորդակցման հարթակները (ոչ ինտերնետայինից մինչև ինտերնետային, այդ թվում ֆորումներ, սոցիալական կայքեր, բլոգներ և այլն) աչքի են ընկնում այս թեմայի նկատմամբ ակտիվությամբ, ընդ որում քննարկվում է միայն Հրազդանի ընտրությունը:

    Թե ոնց անցավ ընտրությունը, խոսելու երկար ալիք է: Անձամբ ես հետևելով լրահոսին վստահ եմ, որ վարչական մեծ ռեսուրսներ ծախսվեցին ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար, և, ըստ էության, խիստ կեղծված ընտրությունների հետ գործ ունենք, ընդ որում որ կեղծել փորձելու են, գիտեինք ավելի շուտ: Բայց սա հետո, սրան, կարծում եմ, դեռ շատ կանդրադառնանք թե քննարկումներում, թե մամուլին հետևելով:

    Ավելի հետաքրքիր է նկատելը, որ ընդդիմության մասնակցությունն ընտրություններին արդեն իսկ որոշակի ակտիվություն է մտցնում քաղաքական դաշտում, անգամ այնպիսի ընտրությունին, ինչպիսին է համայնքային ընտրությունը: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ցավոք սրտի գալիս ենք նորից նույն եզրակացությանը, որ ժողովրդի մեծամասնությունն ակտիվանում է ընտրությունից ընտրություն: Իհարկե Հայաստանում այսօր փոխված իրավիճակ է, ու լրիվ նոր երևույթ է, որ կա մի զանգված, որ ակտիվ է կամ պատրաստ է ակտիվ լինել ցանկացած ժամանակ: Դրա վկայությունն են այս չորս տարիներին ՀԱԿ անցկացրած ցանկացած հանրահավաքին բազմահազարանոց մասնակցությունը: Այո՛, մենք կարող ենք ինքներս մեր համար գնահատել, որ այս կամ այն հանրահավաքին ավելի շատ էին մարդիկ, որ մարդկանց քանակը նվազում է և այլն, բայց չնկատել, որ բոլոր հանրահավաքներին մեծ քանակությամբ մասնակցություն կա, անհնար է: Ու չնայած սրան, նորից տեսնում ենք, որ ժողովրդի առավել ստվար հատվածը պատրաստ է ակտիվանալ միայն ընտրությունից ընտրություն: Սա իր հերթին նորից ապացուցում է, որ հավանական է առաջիկայում մեծ ալիքի բարձրացումը՝ հերթական համապետական, այս անգամ ԱԺ ընտրությունների ժամանակ: Անգամ այս թեմայի գոյությունը ցույց է տալիս, որ անկախ մեր վերաբերմունքից ընտրություններից մասնակցելու-չմասնակցելու հետ կապված, միևնույն է, ընտրությունը մեզ հուզում է, ընտրությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ընտրությունը մեզ «ոտի է կանգանցնում»:

    Առնվազն այս մի արձանագրումը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տվեցին:
    Հաջորդիվ ես հաջողություն եմ ցանկանում Սասունին ու ՀԱԿ թիմին, հատկապես նրանց, ովքեր այսօր առավոտվանից Հրազդանում աշխատում են, փորձելով հասնել ընտրություններում Սասունի հաղթանակի արձանագրմանը և իհարկե հրազդանցիներին:

    Անկախ հռչակվելիք արդյունքներից՝ Հաղթելու՛ ենք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.02.2012, 20:23:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #96
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հրազդանի քաղաքապետի ընտրության քվեարկությունն ավարտված է։ Այժմ ընտրատեղամասերում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։ Ըստ ընտրատեղամասերում ներկա մի քանի վստահված անձանց տվյալների, որոնք պարբերաբար զանգահարում են Լուրեր.com-ի խմբագրություն և տեղեկացնում քվեարկության նախնական արդյունքների մասին՝ պարզ է դառնում, որ ձայների մեծ առավելությամբ հաղթում է Սասուն Միքայելյանը։ Հավանաբար դա է պատճառը, որ այս պահի դրությամբ արդեն 4 ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։
    Աղբյուր՝ Lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #97
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս արդեն զավեշտ ա

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (13.02.2012), Մարկիզ (12.02.2012)

  11. #98
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ընտրություններից հետո Հրազդանը կարա հչակվի ամենաշատ անգրագետ ունեցող քաղաք Մարդ եթե երկու հատ անուն չի կարում կարդա, էդ անգրագիտություն ա՞, թե՞ դեբիլիզմ։
    5000 դրամի համար իրանց անգրագետ են հայտարարում, ինքնաանգրագիտացում ա, ինքնաստորացում ա, գոնե հաջորդը ինքնասպանություն լինի։ Նախիր ա սա, ոչ թե ժողովուրդ։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.02.2012), Rammstein (13.02.2012), Ժունդիայի (13.02.2012), Մարկիզ (12.02.2012), Տրիբուն (13.02.2012)

  13. #99
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ Ազգային Կոնգրեսը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում որդեգրել էր այնպիսի մարտավարություն, ըստ որի՝ Հրազդանի բոլոր 27 ընտրատեղամասերում վստահված անձինք են նշանակվել Հայ ազգային կոնգրեսի 18 կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև Կոնգրեսի հանրաճանաչ դեմքերը:

    Այսօր Հրազդանի ընտրատեղամասերում Սասուն Միքայելյանի վստահված անձինք էին՝ Դավիթ Շահնազարյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Պետրոս Մակեյանը և Կոնգրեսի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ: Բացի Կոնգրեսի ղեկավար ամդամներից, Սասուն Միքայելյանի վստահված անձիք էին նաև «Ժառանգություն» կուսակցութան պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը, իսկ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից՝ Ալեքսանդր Արզումանյանն և Մասիս Այվազյանը:

    Հրազդանի ընտրությունները ապացուցում են, որ Հայաստանի նկատմամբ իրական մարտահրավերների դեպքում իրական ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել, և դա հույս են ներշնչում, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ, անկախ այս կուսակցությունների միջև եղած տարաձայնություններից, նրանք կարող են համախմբվել ազատ ու արդար ընտրությունների գաղափարի շուրջ:
    Աղբյուր՝ Lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.02.2012)

  15. #100
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լուրեր.com-ի տեղեկություններով՝ Հրազդանի ընտրատեղամասերի մեծ մասում, չնայած աննախադեպ ընտրակեղծիքներին, Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի ստացած ձայների հարաբերակցությունը մոտավորապես 50/50 է:

    Հրազդանի Վանատուր թաղամասի ընտրատեղամասում, սակայն, Սասուն Միքայելյանը ստացել է ընտրողների ձայների 90 տոկոսից ավելին, ուստի նախնական տվյալներով՝ Սասուն Միքայելյանն առջևում է:
    Աղբյուր՝ Lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.02.2012)

  17. #101
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շարունակելով #95 գրառումը:

    Քաղաքական ակտիվության հրաշալի ցուցիչ է, իմ կարծիքով, հասարակության հետաքրքրվածության աստիճանը: Հետաքրքրվա՞ծ է հասարակությունը Հրազդանի ընտրություններով, թե՞ ոչ, կարելի է պարզել հետևելով համացանցին: Երկու օրինակ. սոցիալական ֆեյսբուք կայքում այժմ ես տեսնում եմ գրեթե միայն այդ ընտրությունների մասին քննարկումներ: Գրեթե բոլորը դրանից են խոսում: Մեկ այլ ցուցիչ են լրատվական կայքերի այցելությունների վիճակագրությունը, որը կարելի է նայել օրինակ circle.am-ում: Ընդհանրապես հայտնի է, որ լրատվական կայքերի մեծ մասը կիրակի օրերն ունենում են այցելությունների կտրուկ անկում: Սա թերևս այն բացառիկ կիրակիներից է, երբ լրատվական գրեթե բոլոր կայքերը (գոնե առաջատար 15-ը, բացառությամբ հեռուստատեսությունների կայքերի և 1-2-ի՝ չնչին բացառությամբ) այսօր, այս կիրակի օրն արձանագրել դիտումների կտրուկ աճ, հազարներով ավելի շատ այցելություններ, քան նախորդ օրը, որը, կրկնոււմ եմ, լրատվական կայքերի համար կիրակի օրերն ուղղակի անոմալիա է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #102
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լուրեր.com-ին հայտնի են դարձել Հրազդանում 27 ընտրատեղամասերից 10-ի քվեարկության արդյունքները: Ընտրատեղամասերից 8-ում հաղթանակել է Սասուն Միքայելյանը, երկուսում՝ Արամ Դանիելյանը:
    Աղբյուր՝ Lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #103
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Անգրագետ» տատիկների տեղամասից մեկ վիդեո էլ։


  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.02.2012), Rammstein (13.02.2012)

  21. #104
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապես զգուշացնեմ որ հայոնքախառը վիդեո


    http://www.youtube.com/watch?v=RwhhQO5EakY

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (13.02.2012)

  23. #105
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կա նաև Lurer.com-ի տվյալներին ծայրահեղորեն հակասող տվյալներով լրատվություն.

    Ամփոփվել են Հրազդանի քաղաքապետի ընտրության 25 տեղամասերից 7–ի արդյունքները, ըստ որի Արամ Դանիելյանն ստացել է 3147 ընտրողի ձայն, իսկ Սասուն Միքայելյանը՝ 2297 ձայն:

    Tert.am–ի թղթակիցը թիվ 25/10 ընտրատեղամասից հայտնում է, որ այդ տեղամասում Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 483, իսկ Սասուն Միքայելյանը 383 ձայն: 29 քվե անվավեր է ճանաչվել, բացի այդ, ընտրացուցակի և քվեների քանակի միջև կա մեկ թվի տարբերություն: Այս հանգամանքը դեռ պետք է հստակեցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

    Նշված 7 տեղամասերը չեն ընդգրկում Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասը, որտեղից ակնկալվում է, որ ձայների ճնշող մեծամասնությունը կլինի նրա օգտին։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 7 20-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •