User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

  1. #61
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե էտ ժողովուրդը շուտով ընդհանրապես չլինի՞, որ միասնական կամ ոչ միասնական լինի:

    ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,
    ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին



    Հեսա շուտով ընտրության գնացող փաստացի չի լինելու՝ անկախ բոյկոտելուց:
    2 տեսակ բոյկոտ կա: Գիտակցաբար, ոչ գիտակցաբար: Քո բոյկոտը գիտակցաբար ա: Էն մարդիկ ովքեր տները ծախում գնում են, նշանակում ա, որ թքում են ամեն ինչի վրա ու գնում: Փաստորեն բոյկոտելով իրնցից հետ եկող ընտրությունները:
    2 դեպքում էլ իշխանությունը ընտրում ա բոյկոտողի փոխարեն: Հիմա բոյկոտելու օգուտը ո՞րն ա, եթե իհարկե իշխանություններւ օգտին չես մտածում ձայնդ տաս ու խուսափես բոլոր տեսակի հերթերից ու նամռոտ մարդկանց դեմքերից:

    ՀՌեալ որ նայենք Սասունը շանսեր ունի: Հավատում եմ, որ չի անցնի: Հրազդանցու բոյկոտը պետք ա լինի ծեծկրտուկով քաղաքապետարան մուտք գործելը հենց վաղը՝ ընտրությունների ժամանակ: Փաստացի բոյկոտում են ընտրությունները: Կարևորը աղմուկ կբարձրացնի, վատ թե լավ էական չի: Գոնե կիմանան, որ տենց էլ ա կարելի բոյկոտել:
    Այ մարդ չեմ հասկանում ինքա՞ն սպասել, պետք ա սիգարետի փող էլ չլնի որ ոռները տեղից միքիչ շարժե՞ն:

  2. #62
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ անհամեստ հարց էլի:

    ՀԱԿ-ը պաշտոնական կոչով հանդես եկե՞լ ա Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ձայնը տալ Սասուն Միքայելյանին:

    Թե էլի թսսսսսս դիրք են բռնել - կհաղթի, կասենք հաղթեցինք, չի հաղթի, կնվնվանք (իշպանությունները մեկ անգամ ևս ապացուցեին ....... ), բայց զատո ուղղակիորեն մեր վրա պարտության պատասխանատվություն չենք վերցնի:
    ՀԱԿ-ը ֆուֆլո բան ա: Իրան հետևել պետք չի:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (11.02.2012), Տրիբուն (11.02.2012)

  4. #63
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    2 տեսակ բոյկոտ կա: Գիտակցաբար, ոչ գիտակցաբար: Քո բոյկոտը գիտակցաբար ա: Էն մարդիկ ովքեր տները ծախում գնում են, նշանակում ա, որ թքում են ամեն ինչի վրա ու գնում: Փաստորեն բոյկոտելով իրնցից հետ եկող ընտրությունները:
    2 դեպքում էլ իշխանությունը ընտրում ա բոյկոտողի փոխարեն: Հիմա բոյկոտելու օգուտը ո՞րն ա, եթե իհարկե իշխանություններւ օգտին չես մտածում ձայնդ տաս ու խուսափես բոլոր տեսակի հերթերից ու նամռոտ մարդկանց դեմքերից:

    ՀՌեալ որ նայենք Սասունը շանսեր ունի: Հավատում եմ, որ չի անցնի: Հրազդանցու բոյկոտը պետք ա լինի ծեծկրտուկով քաղաքապետարան մուտք գործելը հենց վաղը՝ ընտրությունների ժամանակ: Փաստացի բոյկոտում են ընտրությունները: Կարևորը աղմուկ կբարձրացնի, վատ թե լավ էական չի: Գոնե կիմանան, որ տենց էլ ա կարելի բոյկոտել:
    Այ մարդ չեմ հասկանում ինքա՞ն սպասել, պետք ա սիգարետի փող էլ չլնի որ ոռները տեղից միքիչ շարժե՞ն:
    Բոյկոտելու իմաստն էն ա, որ դու բարձրաձայն ասում ես, որ բոյկոտում ես ու ցուցադրաբար միլիոնով չես գնում ընտրություններին: Բարձր գոռում ես միլիոնով. «թքել եմ ձեր ընտրությունների վրա, քանի որ չեմ հավատում ոչ կազմակերպմանը, ոչ անցկացմանը, ոչ արդյունքներին»: Ու թող դրանից հետո թվերը նկարեն: Վերջին տաբուրետկին էլ պարզ ա դառնում, որ սաղ նկարած ա:

    Իսկ հիմա էշ-էշ գնում ենք ընտրության, մեկա էլի նկարում են, վերջում նվնվում ենք, բայց մարդիկ ասում են «հենա սաղով եկել էիք ընտրության, կարող ա մի մասն էլ ընտրակաշառք են վերցրել, մենք մեղավոր չենք, էս էլ ձեր ընտրության արդյունքը - կերեք»:

    Բոյկոտի իմաստն էն ա, որ դու ասում ես. «Ես չեմ վստահում համակարգին»: Իսկ եթե գնում ես ընտրության, ինչքան ուզում ես քամակտ հետո պատառոտի, որ ընտրությունները կեղծված էին, միևնույնն ա, քանի որ գնալով փաստացի ասում ես «Ես վստահում եմ համակարգին»:

    Ու մենք արդեն մի քանի փորձ ունենք, ընտրության գնալու ու հետո մեզ պատառոտելու - արդյունքը աչքներիս առաջ ա:

  5. #64
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ անհամեստ հարց էլի:

    ՀԱԿ-ը պաշտոնական կոչով հանդես եկե՞լ ա Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ձայնը տալ Սասուն Միքայելյանին:

    Թե էլի թսսսսսս դիրք են բռնել - կհաղթի, կասենք հաղթեցինք, չի հաղթի, կնվնվանք (իշպանությունները մեկ անգամ ևս ապացուցեին ....... ), բայց զատո ուղղակիորեն մեր վրա պարտության պատասխանատվություն չենք վերցնի:
    ՀԱԿ-ն այո, պաշտոնապես հայտարարել էի Սասունին աջակցելու մասին, ՀԱԿ-ը լայնորեն ներգրավված է եղել Սասունի քարոզարշավում, ՀԱԿ-ի ներկայացուցիչները Սասունի հետ միասին մասնակցել են հանդիպումներին, քարոզարշավին, ներկայացուցիչները լինելու են վաղը Հրազդանում, տեղամասերում և այլն:

    Սակայն ՀԱԿ-ն այս անգամ հանդես չի եղել նախաձեռնողի դիրքից, ոչ թե որովհետև «թսսս» ու նման անիմաստ բառակապակցություններ, այլ էս դեպքում կար շանս, որ գոնե Հրազդանում մյուս քաղաքական ուժերը կգան սատարելու Սասունին, առավել լայն ճակատ կստեղծվի, իսկ եթե նախաձեռնողը լիներ ՀԱԿ-ը, նրանք կարող է չմիանային: Դրա համար ամեն ինչ կազմակերպվեց այնպես, որ Սասունն է ձևավորում իր շտաբը, իսկ ՀԱԿ-ն աջակցում է: Ցավոք մյուս ուժերը, այդ թվում Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ, Սարդարապատ, բացի խիստ ընդհանրական հայտարարություններից որևէ կոնկրետ գործի չմասնակցեցին: Ամեն դեպքում ՀԱԿ-ն իր վրա պատասխանատվությունը վերցրել ու վերցնում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #65
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոյկոտելու իմաստն էն ա, որ դու բարձրաձայն ասում ես, որ բոյկոտում ես ու ցուցադրաբար միլիոնով չես գնում ընտրություններին: Բարձր գոռում ես միլիոնով. «թքել եմ ձեր ընտրությունների վրա, քանի որ չեմ հավատում ոչ կազմակերպմանը, ոչ անցկացմանը, ոչ արդյունքներին»: Ու թող դրանից հետո թվերը նկարեն: Վերջին տաբուրետկին էլ պարզ ա դառնում, որ սաղ նկարած ա:
    Բոյկոտը հրաշալի գործիք է: Բայց քո ասած բոյկոտն էս պահին ուղղակի իրատեսական չի: Այդ դեպքում ուղղակի ունենալու էինք թվանկարչություն, ներկայացման բեմականացում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #66
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոյկոտը հրաշալի գործիք է: Բայց քո ասած բոյկոտն էս պահին ուղղակի իրատեսական չի: Այդ դեպքում ուղղակի ունենալու էինք թվանկարչություն, ներկայացման բեմականացում:
    Իսկ հիմա չենք ունենալու երևի:

  8. #67
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ն այո, պաշտոնապես հայտարարել էի Սասունին աջակցելու մասին, ՀԱԿ-ը լայնորեն ներգրավված է եղել Սասունի քարոզարշավում, ՀԱԿ-ի ներկայացուցիչները Սասունի հետ միասին մասնակցել են հանդիպումներին, քարոզարշավին, ներկայացուցիչները լինելու են վաղը Հրազդանում, տեղամասերում և այլն:

    Սակայն ՀԱԿ-ն այս անգամ հանդես չի եղել նախաձեռնողի դիրքից, ոչ թե որովհետև «թսսս» ու նման անիմաստ բառակապակցություններ, այլ էս դեպքում կար շանս, որ գոնե Հրազդանում մյուս քաղաքական ուժերը կգան սատարելու Սասունին, առավել լայն ճակատ կստեղծվի, իսկ եթե նախաձեռնողը լիներ ՀԱԿ-ը, նրանք կարող է չմիանային: Դրա համար ամեն ինչ կազմակերպվեց այնպես, որ Սասունն է ձևավորում իր շտաբը, իսկ ՀԱԿ-ն աջակցում է: Ցավոք մյուս ուժերը, այդ թվում Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ, Սարդարապատ, բացի խիստ ընդհանրական հայտարարություններից որևէ կոնկրետ գործի չմասնակցեցին: Ամեն դեպքում ՀԱԿ-ն իր վրա պատասխանատվությունը վերցրել ու վերցնում է:
    Հեսա վաղը կտեսնենք պատասխանատվություն վերցնելու ձևն ու չափը: Բացի նվնվոցից, որը արդեն հազար անգամ լսել ենք, ուրիշ բան չեմ ակնկալում:

    Յանիմ Գեղամյանը ինչ ՀԱԿ-ում չի:

  9. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա չենք ունենալու երևի:
    Ունենալու ենք, բայց նաև ունենալու ենք գաղափարները տարածելու հնարավորություն, մարդկանց ոտի կանգնացնելու հնարավորություն, օգտվելով նախընտրական քարոզարշավի համար նախատեսված գործիքներից, այդ թվում՝ հեռուստատեսությունից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #69
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ էս ա մեր կերպարը: Հուսանք: Մեկ էլ սպասենք որ ԲՀԿ-ն իրա փողով ու քուչի լավ տղեքով կաջակցի, ու «մեր տղեն» կանցնի: Ինչպիսի գաղափարական հզոր շարժում:

    ԲՀԿ-ն կվերադարձնի՞ «պարտքը» Կոնգրեսին

    Կիրակի, փետրվարի 12-ին տեղի է ունենալու Հրազդանի քաղաքապետի ընտրությունը: Թեկնածուներն են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Փաստացի, տեղի է ունենալու Կոնգրես-ՀՀԿ հեռակա մրցակցություն: Կոնգրեսը բավական ուժեր է կենտրոնացրել ընտրությանը, ՀՀԿ-ն, սակայն, կարծես թե առանձնապես աչքի չի ընկել ակտիվությամբ, չհաշված տեղի վարչական ռեսուրսի օգտագործման մասին զանազան հրապարակումները մամուլում:

    Անցյալ տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Իջեւանի քաղաքապետի ընտրությունը: Այն ժամանակ գործող ՀՀԿ-ական քաղաքապետի հետ մրցակցում էր ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը, որն էլ ընտրվեց քաղաքապետ: Այն ժամանակ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Կոնգրեսը, Ժառանգությունը եւ ՀՅԴ-ն այս կամ այն կերպ աջակցել են ԲՀԿ թեկնածուին: Իր հերթին, ՀՀԿ-ն կարծես թե չէր էլ դիմադրում, թեեւ ԲՀԿ-ն «համենայնդեպս» Իջեւան էր ուղարկել բավական բազմամարդ դեսանտ:

    Արդյոք այս անգամ էլ ՀՀԿ-ն ոչ միայն զերծ կմնա ավանդական մեթոդներից, այլեւ առանձին ակտիվություն էլ չի ցուցաբերի: Դատելով քաղաքապետի ընտրության նախընտրական ժամանակաշրջանից, թերեւս այդպես էլ կլինի, քանի որ ՀՀԿ-ն վտանգի տակ կդնի ավելի մեծ «խաղը»:

    Ըստ ամենայնի, սպասելի է, որ ԲՀԿ-ն «վերադարձնի պարտքը» Կոնգրեսին: Սպասելի է նաեւ, որ «բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի» շրջանակներում Սասունին աջակցեն նաեւ Դաշնակցությունը եւ Ժառանգությունը:

    Այդպիսով, կարելի է հուսալ, որ Հրազդանում էլ, ինչպես Իջեւանում, տեղի կունենա «ազատ-արդար ընտրություն», եւ ոչ ոք չի դիմի բռնությունների:

  11. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս ա մեր կերպարը: Հուսանք: Մեկ էլ սպասենք որ ԲՀԿ-ն իրա փողով ու քուչի լավ տղեքով կաջակցի, ու «մեր տղեն» կանցնի: Ինչպիսի գաղափարական հզոր շարժում:

    ԲՀԿ-ն կվերադարձնի՞ «պարտքը» Կոնգրեսին
    Լրագիր.ամ-ը շարունակում է ախմախ հոդվածները դիտավորյալ չստորագրելու իր ավանդույթը, որպեսզի հասարակությունը չիմանա, թե սիրված հոդվածագրերից հատկապես որ մեկն ա բլթացրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (11.02.2012)

  13. #71
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրագիր.ամ-ը շարունակում է ախմախ հոդվածները դիտավորյալ չստորագրելու իր ավանդույթը, որպեսզի հասարակությունը չիմանա, թե սիրված հոդվածագրերից հատկապես որ մեկն ա բլթացրել
    Արամ Սարգսյանի բլթոցից ոչ մի բանով ավել կամ պակաս չի: Արամ Սարգսյանն էլ, ու ոչ միայն ինքը, լավ կաներ հարցազրույցները չադրայով տար, որ ոչ մեկը չիամանար ով ա խոսում:

  14. #72
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վաղը Հրազդանում քաղաքապետի ընտրություններն են, ու արդեն այսօր արձանագրվել է ընտրական գործընթացի լուրջ խախտում: Ընտրական տեղամասերում, պարզվել է, բացակայում են դրոշմակնիքները, որոնցով պետք է կնքվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, որը կարող է բազմակի քվեարկությունների միջոցով զանգվածային ընտրակեղծիքների պատճառ դառնալ:

    Դրոշմակնիքների բացակայության փաստի առիթով Հայ ազգային կոնգրեսի անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից, հղում անելով նոր ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներին, ըստ որոնց՝ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետը օրենսգրքի հրապարակումից հետո ուժը կորցրած է համարվում, որոշում են կայացրել մերժել բողոքը՝ անտեսելով նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի մեկ այլ՝ 4-րդ կետը: Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի հինգերորդ կետում ասված է, որ «անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո' անհետանում»: ԸԸՀ-ում, ահա, իրենց մերժումը բացատրել են նրանով, որ քանի որ 66-րդ հոդվածի 5-րդ կետն այլևս չի գործում, իսկ նույն հոդվածի 5-րդ կետը հաջորդում է 4-րդ կետին, հետևաբար չորրորդ կետը ևս պետք է համարել ուժը կորցրած, ուստի թանաք ու դրոշմակնիք ընտրական գործընթացում չի պահանջվում:

    Նույն ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի չորրորդ կետը, սակայն, իմպերատիվ կերպով պահանջում է դրոշմակնիքի առկայությունը՝ քվեարկության գործընթացի ժամանակ. «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ' կենտրոնական ընտրականհանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը»:

    Եվ քանի որ Ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներում 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին խոսք անգամ չկա, ուստի այն չի կարող անտեսվել, քանի որ համաձայն ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի՝ հակառակ դեպքում եզրափակիչ դրույթներում պետք է նշված լիներ նաև 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին:

    Զարմանալի տրամաբանություն ունեն թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները. իրենց պատկերացմամբ՝ եթե եզրափակիչ դրույթներում ուժը կորցրած է ճանաչվել 66-րդ հոդվածի 5-րդ կետը, իսկ այն հաջորդում է 4-րդ կետին, ուստի 4-րդ կետը ևս ինքնըստինքյան պիտի ուժը կորցրած ճանաչվի: Կուռ տրամաբանություն է, ինչ խոսք: Բայց եթե մի պահ ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքն էլ մի կողմ թողնենք ու շարժվենք այս ընտրատարածքի ներկայացուցիչների վերոնշյալ տրամաբանությամբ, կարելի է հանգիստ խղճով ուժը կորցրած ճանաչել ոչ միայն 66-րդ հոդվածի 4-րդ, այլև 3-րդ, 2-րդ և 1-ին կետերը ( կարճ ասած՝ ողջ 66-հոդվածը)՝ այդպիսով քվեարկությունը վերածելով խեղկատակության, քանի որ, համաձայնեք, առաջին երեք կետերը ևս նախորդում են 5-րդ կետին…

    Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այս ակնհայտ ապօրինի որոշումը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի փաստաբան Վահե Հովսեփյանը վիճարկել է վարչական դատարանում: Այս պահին վարչական դատարանի դատավորներն անցել են խորհրդակցական սենյակ՝ հայցի վերաբերյալ որոշում կայացնելու:
    Աղբյուրմ՝ lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.02.2012)

  16. #73
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀԿ ու ՀԱԿ հեռակա կամ լավ էլ մոտակա մրցակցությունը մի կողմ:
    Լավագույն ընտրության հնարավորությունը մի կողմ:

    Դանիելյանին երկու անգամ նստեցրեցին էտ պաշտոնին, ու փաստացի ինչ-որ մեկը չկար էլ, որ մրցակից լիներ: Մարդը հանգիստ անցկացվեց: Երկու տարի "պեշկայի" նման օգտագործվեց, կերակրեց իրան կերակրող ձեռքերին: Ու հիմա եկել է փաստերով խոսալու ժամանակը - իրա կարգախոսն է փաստերն էլ տարբեր հիմնադրամների կողմից իրականացվող ջրամատակարարման խողովակների անցկացումն է, Վիվասելի միջոցներով վերանորոգված կենտրոնական մի փոքր հատված ու չգիտես որտեղից նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարումը, հա ամեն տարի աշնան ու գարնան անձրևներին ճանապարհների ասֆալտապատումը, բա:

    Ու հիմա եկել է Սասունը` անգրագետ, բռի, վայրի, պատերազմի թեժ պահերին փախած ինչ-որ մեկը (էս դանիելական պիտակավորումներից էր)

    Սասունն անգրագետ է, համաձայն եմ. 15 տարեկանից որբ մնացած, վարորդ մարդ է եղել: Բայց արի ու տես, որ էս անգրագետ մարդը հիմա ավելի լավ գեղական ճառեր է ասում, քան գրագետ Արամիկը (սա էլ Սասունի Դանելիանին դիմելաձևից մեջբերում): Պատերազմից փախել է, թե դժբախտաբար շատ կենդանի մնացածների նման պիտակավորվում է, թող կողքին կանգնած երկրապահները խոսեն, մենք չենք տեսել: Սասունին չսիրողներ կան, նրանից ապտակներ ստացողներ շատ կան, կիրթ մարդկանց շատերին գեղական ճամփու է դրել... եղել է: Լավագույն թեկնածուն չի Սասունը:

    Բայց նայեք հանդիպումներն ու ասեք, թե որ մեկի կողքին կանգնած մարդիկ են, որ խոսելուց հոգով են խոսում, որ, երբ գոռում են Սասուն/Արամ, դեմքները չեն թաքցնում, ում խոսքի մեջ ինչ կա: Կասեք` հեշտ է մարդկանց թույլ լարերի վրա խաղալը, հա, գուցե: Հետո հաստատ կերևա. մեզ մոտ միշտ համբերատար դիտելը լավ է ստացվում:

    Էս ամենն էլ մի կողմ, հիմա հրազդանցիների մոտ մի տեսակ պայքարելու ցանկություն է առաջացել` ի դեմս Սասունի. մարդիկ դրսից հատուկ գալիս են քվեարկելու, հինգ հազար դրամով կաշառվածները թաքուն փսփսում են` առա հա դրան կընտրենք, խիստ զգուշացում ստացած պետական աշխատողները, որոնցից շատերը հանձնաժողովի անդամներ են,էլի թաքուն սասունականներին ձեռք են սեղմում, կես աշխատողները բոյկոտում են... մի տեսակ քաղաքը խառնված ա:

    Ուզում եմ հավատալ ու թող միամիտ հավատ լինի, բայց էս անգամ գոնե ժողովուրդը կհաղթի` թող որ Սասունը լինի վատագույն ընտրությունը:

    էսքանն ուղղակի ցավացող հրազդանցու կողմից
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.02.2012), Kuk (12.02.2012), Mephistopheles (12.02.2012), Աթեիստ (12.02.2012), Գալաթեա (12.02.2012), Ժունդիայի (13.02.2012), Ձայնալար (12.02.2012), Տրիբուն (12.02.2012)

  18. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լուրեր.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վարչական դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի փաստաբանի հայցը, որով վիճարկվում էր թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման օրինականությունը:

    Հայցը մերժվել է նույն 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած պատճառաբանությամբ:
    Աղբյուր՝ Lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #75
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lurer.com-ի խոսքերից Նայել գրառումը
    ԸԸՀ-ում, ահա, իրենց մերժումը բացատրել են նրանով, որ քանի որ 66-րդ հոդվածի 5-րդ կետն այլևս չի գործում, իսկ նույն հոդվածի 5-րդ կետը հաջորդում է 4-րդ կետին, հետևաբար չորրորդ կետը ևս պետք է համարել ուժը կորցրած, ուստի թանաք ու դրոշմակնիք ընտրական գործընթացում չի պահանջվում:
    կներեք բացել ա Մինագամից լրիվ ընտրական օրենսգիրքն էլ համարեք ուժը կորցրած պրծեք։

    Հիմա ինչ, մինչև առավոտ վերաքննիչ բան չե՞ն կարող դիմել։

Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •