User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրն էնա, որ ընտրությունները դեռ չեն սկսվել, բայց մարդիկ կան արդեն խոսում են ընտրակեղծիքներից:

    Տիպիկ ընդդիմական բնավորություն!
    Բարև Ձեզ

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. 15 տարի Հրազդանում եմ ապրել, շատ բան գիտեմ իր մասին, հավատացեք, Սասունն էն մարդը չի, որ արժանի ա ժողովրդի վստահությանը...
    Մարդիկ կան կոնկրետ ալերգիա ունեն ՀՀԿ-ի հանդեպ:
    Այսինքն, ստեղ կարևոր չի, թե Արամ Դանիելյանը կլինի, թե ոմն Պետրոս Մարտիրոսյանը, եթե ՀՀԿ-ա... վերջ, չենք ընտրում: Ու նաև կարևոր չի, թե ՀԱԿ-ից ովա, դեգեներատ ստյոպիկնա, թե լուրջ մարդա` էտ էլ կարևոր չի, կարևորը ոչ թե ՀԱԿ-ից լինի, այլ կարևորը, որ ՀՀԿ-ից Չլինի!
    Բարև Ձեզ

  3. #18
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ էդ Արամ Դանիելյանն ընդհանրապես անկապ ղեկավար ա ու Հրազդանը բարձիթողի վիճակում ա հիմա, փաստ ա, բայց դա ախր չի նշանակում թե Սասունն արժանի քաղաքապետ ա... Նույն սերժ-լևոն խոսակցություններն են, չենք ուզում վատագույնին, մեզ վատը տվեք

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (10.02.2012)

  5. #19
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ կա՞ն մարդիկ ում համար կարևորը արդար ընտրություններն են:

  6. #20
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ թե հստակեցնենք, որ «ընտրվելն» ու «անցնելն» էս դեպքում տարբեր բաներ են:

    Կամ այլ կերպ ասած առանց չակերտների կընտրվի Սասունը:
    Իսկ չակերտներով «կընտրվի», հավանաբար, Արամը:

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կա՞ն մարդիկ ում համար կարևորը արդար ընտրություններն են:
    Կան, բայց տենց բան հնարավոր չի Բագ ջան։

  7. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն էնա, որ ընտրությունները դեռ չեն սկսվել, բայց մարդիկ կան արդեն խոսում են ընտրակեղծիքներից:

    Տիպիկ ընդդիմական բնավորություն!
    Իսկ տիպիկ ինչպիսի՞ բնավորություն անվանենք, երբ ակնհայտը տեսնել չեն ուզում:

    Քանի որ թեմայում կեղծիքներից ես եմ գրել, ապա խոսքերն ինձ ուղղված եմ համարում: Ու ընդունում եմ հպարտությամբ: Այո՛, ես տիպիկ ընդդիմադիր, իսկ ավելի ճիշտ տիպիկ ընդվզող բնավորություն ունեմ, որն ինձ հարկադրում ա ընդվզել անօրինականությունների դեմ ու դրանք բարձրաձայնել:

    Պատրանք ունես, որ արդա՞ր ընտրություն է լինելու: Ինչի՞ հիման վրա: Ի՞նչ է, Հայաստանու՞մ չենք ապրում, չգիտե՞նք իշխող վարչախմբի ընտրություններ անցկացնելու ձևը: Թե՞ աչք փակենք նաև արդեն առկա խախտումներին, արդեն առկա բռնաճնշումներին, երբ արդեն իսկ Հրազդանում Սասունի մի շարք համախոհների գործից ազատել են, երբ հանդիպումների ժամանակ ստեղծել են պայմաններ, որ ուսուցիչները չկարողանան մասնակցել, հենց հանդիպման ժամին հարևանությամբ գտնվող բոլոր դասարաններում հանկարծակի միաժամանակյա ծնողական ժողով են կազմակերպել, աշակերտներին խիստ զգուշացնելով, որ ծնողների ներկայությունն այս անգամ խիստ անհրաժեշտ է: Շրջանցե՞նք այս բոլորը ու ջայլամի նման գլուխներս ավազի տակ խոթելով ձևացնենք, որ ամեն ինչ նորմա՞լ է: Մոռանա՞նք Սասուն Միքայելյանի նկատմամբ Սերժիկ Սարգսյանի ընդգծված, մի քանի տարի առաջացած թշնամունությունը: Մոռանա՞նք, որ ամեն կերպ օրենքները խախտելով վերարտադրվելու խնդիր ունեն: Ուշադրություն չդարձնե՞նք առկա հարցումներին, որ ցույց են տալիս, որ Հրազդանի բնակչությունը Սասունին ա ընտրելու ու անտեսե՞նք Կոտայքի մարզպետ Կովալենկոյի հրապարակային ելույթը, որ «Սասունը շանս չունի», որը ոչ թե ժողովրդի տեսակետի արտահայտման ենթատեքստ ունի, այլ ուղղակի իշխանական սպառնալիք:

    Ի՞նչ է, ես ու դու տարբե՞ր երկրներում ենք ապրում:
    Եթե այո, ապա լավ, դու համարիր, որ ընտրակեղծիք չի լինելու: Ու սպասիր, որ լինի, նոր միայն աղաղակես, կամ էլ էլի հերքես՝ քո ընտրությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.02.2012), Ձայնալար (10.02.2012)

  9. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. 15 տարի Հրազդանում եմ ապրել, շատ բան գիտեմ իր մասին, հավատացեք, Սասունն էն մարդը չի, որ արժանի ա ժողովրդի վստահությանը...
    Մուշ ջան, կներես, ես չեմ հավատում:
    Որովհետև հրաշալի իմանալով, որ միակը չես, որ Սասունի մասին բացասական կարծիք ունի (ինչ-որ տեղ արդարացված), հրաշալի գիտեմ նաև, որ շատերը ու շատ շատերը խիստ հակառակ կարծիքն ունեն: Ավելին, հրապարակային դեմքերից այն բացառիկներից է (ոչ միակը), որն իր բնակավայրում հիմնականում հարգանք է վայելում: Իսկ վատ մտածողներ չեն կարող չլինել, վատ կարծիք ունեցողներ չեն կարող չլինել: Ու ճիշտն ասած քո կամ մեկ ուրիշի՝ այսպես ուղղակի «հավատացեք» ասելով չի, որ պետք է մարդու մասին բացասական կարծիք կազմվի, «հավատանք», ճիշտ էնպես, ինչպես իմ կամ մեկ ուրիշի «հավատացեք» ասելով չի, որ դու ու ուրիշները պետք է դրական կարծիք կազմեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ տիպիկ ինչպիսի՞ բնավորություն անվանենք, երբ ակնհայտը տեսնել չեն ուզում:
    ....
    Պատրանք ունես, որ արդա՞ր ընտրություն է լինելու: Ինչի՞ հիման վրա: Ի՞նչ է, Հայաստանու՞մ չենք ապրում, չգիտե՞նք իշխող վարչախմբի ընտրություններ անցկացնելու ձևը:
    ....
    Ի՞նչ է, ես ու դու տարբե՞ր երկրներում ենք ապրում:
    Չուկ ջան, վերանանք մի պահ լոկալ մակարդակից։ Բա եթե արդեն գիտենք որ կեղծվելու են (ու դա էդպես էլ լինելու ա), ինչու՞ ենք սնեց հաստատուն քայլերով գնում հերթական խորհրդարանական ընտրությունների։ Ես խիստ կասկածում եմ, որ մենք նման եզրահանգման նոր-նոր ենք եկել։ Բա էդ դեպքում, երբ էս ֆորումում մարդիկ (այդ թվում և ես) անընդհատ ահազանգում էին, որ էս ողջ «լուրջ քաղաքական գործընթացները» ընդամենը ժամանակ ձգելու համար են, ինչի՞ էին էդ մարդիկ մեղադրվում քաղաքական գործընթացներին մակերեսորեն նայելու մեջ։

    Մի քիչ տարօրինակ ա, որ ՀԱԿ-ի համակիրը հստակ տեսնում ա կեղծված ընտրությունները, սակայն ՀԱԿ-ի ղեկավարությունը ամեն ինչ անում ա, որ գնա էդ ընտրություններին։
    Մի տեսակ հակասական ա ստացվում, Չուկ ջան։
    1996-ից սկսած տեսնում ես ՄԻԱՅՆ կեղծված ընտրություններ, սակայն գտնում ես, որ հաղթանակի հասնելու համար պիտի 2012-ի ընտրություններում «բարոյական հաղթանակ տանես»՝ անկախ նրանից, թե էդ կեղծված ընտրություններում քանի մանդատ կշպրտեն երեսիդ (խոսքը քո մասին չի, իհարկե)։

    Էս խայտառակ, բայց գերխելոք տակտիկայով ՀԱԿ-ը ինքն իրեն տուպիկի առաջ ա կանգնացնելու.
    .) մի կողմից չի կարող ընդունել կեղծված ընտրությունները (որովհետև նույն իր ընտրազանգվածը չի ների դա),
    .) մյուս կողմից ՀԱԿ-ը շատ լավ հասկանում ա, որ էս խղճուկ կեցվածքով էլ ի վիճակի չի լինելու իր ուզած կրիտիկական մասան հանի փողոց,
    .) երրորդ կողմից էլ ներՀԱԿային խլրտոցնելը պատգամավորի բաղձալի աթոռին նստելու համար արդեն հասարակությանը տեսանելի ա դառնում։

    Ու էս օրհասական իրավիճակում ՀԱԿ-ը լուրջ անհանգստացած ա, թե Հրազդանում ընտրությունները ոնց են անցնելու։ ՀԱԿ-ը պիտի փաթեթավորած ունենար էս ընտրությունները։
    Իմ կարծիքով Հրազդանում էս պայքարը ընդամենը PR ա, որը ապահովելու ա ՀԱԿ-ի ընդդիմադիր լինելու համբավի շարունակականությունը։ Բայց փոխանակ PR անելու, ՀԱԿ-ը ավելի լավ ա մտածի, թե ամսի 17-ին ինչ ՆՈՐ բան ա ասելու ժողովրդին։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.02.2012)

  12. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը

    Դավ ջան, ես ձգտելու եմ հետայսու ինձ առավել զուսպ պահել ու զերծ մնալ «պրոցեսներին մակերեսային եք նայում» տիպի մեկնաբանություններից, որովհետև ինչքան էլ դա իմ կարծիքը լինի, չի ապահովում քննարկման լուրջ մակարդակ, բերում է անիմաստ կոնֆլիկտների, իրար չհասկանալու: Ուղղակի ուզում եմ նշել, շեշտել, որ իմ կարծիքն այդ հաշվով չի փոխվել:

    Տարօրինակ ոչ մի բան չկա, որ ես փորձում եմ հնարավորինս ռեալ նայել ու տեսնել էն, ինչ կա: Անշուշտ դա միշտ չի, որ հաջողվում ա: Չկա նաև հակասություն: Հակասություն կա իմ ու քո ընկալումների միջև: Հակասություն կա քո ու ՀԱԿ-ի ընկալումների միջև: ՀԱԿ-ը նույնպես, ավելի ճիշտ ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ, բազմիցս հայտարարել են, որ պատրանքներ չունեն, որ ընտրությունները կանցնեն արդար: Մենք հստակ գիտենք, որ իշխանությունը փորձելու է կեղծել: Կա հավանականության որոշակի աստիճան, որ լավ է կեղծելու, հաջողացնելու է: Թե այս Հրազդանի ու այլ ՏԻՄ ընտրությունները, թե ԱԺ ընտրությունները:

    Բայց դա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել: Ո՞րն է մասնակցելու այլընտրանքը: Չմասնակցելն է: Ես միշտ ասել եմ, որ չմասնակցելն արդարացված է ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե կարող ես տոտալ բոյկոտ հայտարարել, իսկ եթե քո չմասնակցելու պարագայում մեկ է ներկայացում են բեմականացնելու, դա քեզ օգուտ չի տալիս:

    Ես եղել ու շարունակում եմ մնալ աստիճանաբար փոփոխության հասնելու ջատագովը, կողմնակիցը: Ես եղել ու շարունակում եմ մնալ ջրի կաթիլներով քարը ծակելու գաղափարի կրողը: Ես եղել ու շարունակում եմ մնալ Նիկոլի սահմանած 1+1+1+... մարտավարությունն ընդունողը:

    Այս և հաջորդ ընտրությունները հերթական գործիքն են՝ ժողովրդին համախմբելու ու պայքարը շարունակելու համար, այն պայքարը, որն ի հեճուկս բոլոր «շարժման մարում» կանխատեսողների շարունակվում է ու վաղ թե ուշ հասնելու է իր հաղթական հանգրվանին: Սա անկախ նրանից խոսքերս կդիտվեն, քո կամ մեկ ուրիշի կողմից կընկալվեն որպես զգացմունքային, պաթոսային, թե ոչ: Որովհետև անկախ այդ պաթոսի ու զգացմունքայնության առկայությունից այս ասածս հստակ համոզմունք է, որի համար հազարավոր մարդիկ արդեն 4 տարուց ավելի համախմբված մարդկանց բավական տպավորիչ բանակ պայքար է մղում:

    Անդրադարձ երրորդ կետիդ. սա այս թեմայի նյութ չէ, գուցե ճիշտ կլինի առանձին թեմա բացել, բայց կարճ արձագանքեմ, որ արդեն իսկ ապացուցվել է, որ բոլոր կանխատեսումները, որ ՀԱԿ-ում ցուցակների կազման ժամանակ լուրջ խժդժություն է լինելու, պառակտում է լինելու, կրկնում եմ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ անիմաստ խոսակցություններ են, խոսակցություններ, որոնք համառորեն փորձում են տարածել որոշ մանկլավիկ լրատվամիջոցներ: Շուտով ՀԱԿ ցուցակը պատրաստ կլինի, կլինի լավ ցուցակ, ու ՀԱԿ-ում որևէ պառակտում չի լինի: Հետագա քննարկումներն այս հարցի՝ այլ թեմաներում:

    Եվ որպես վերջաբան. այո՛, ես համոզված եմ, որ փորձելու են կեղծել այս ընտրությունները: Այո՛, ես հավանական եմ համարում, որ կհաջողացնեն: Սակայն ես ոչ մի տեղ չեմ գրել, որ հաղթելու ու կեղծիքների դեմն առնելու շանս չկա: Կա ու պայքարը գնում ա: Ու շարունակվելու ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk

    Շատ էմոցիոնալ էր...

    Ուշադրություն չդարձնե՞նք առկա հարցումներին, որ ցույց են տալիս, որ Հրազդանի բնակչությունը Սասունին ա ընտրելու
    Ու էտ որ հարցումներովա, որ Հրազդանի բնակչությունը Սասունինա ընտրելու? Լևոնչիկի հարցումնա? Էտ որ մի որևէ սոց. հարցում հրապարակվումա հօգուտ իշխանական, իշխանամետ քաղաքական գործչի ընդդիմադիրները, մասնավորապես` լևոնականները, ասում են` սարքածա... նույն ոճով էլ կարելիա էս դեպքում ասել...

    անտեսե՞նք Կոտայքի մարզպետ Կովալենկոյի հրապարակային ելույթը, որ «Սասունը շանս չունի», որը ոչ թե ժողովրդի տեսակետի արտահայտման ենթատեքստ ունի, այլ ուղղակի իշխանական սպառնալիք:
    Բացարձակապես ստեղ սպառնալիք չկա: Մարզպետը հայտնել է իր տեսակետը, իր կարծիքը, նույն ձև էլ դու կարաս ասես` Դանիելյանը շանս չունի:

    Իմանալով Ձեր քաղաքական հայացքը և եթե դուք գտնում եք, որ ՀԱԿ կոչեցյալը լավն է, ապա ինձ մնում է ասել` շարունակե'ք Ձեր ապագան կապել տխրահռչակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որն արդեն պռծածա!!!
    Բարև Ձեզ

  14. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Vaio,
    Այո՛, գուցե և էմոցիոնալ էր: Իսկ ընդհանրապես դժվար է նման գրառումներին ոչ էմոցիոնալ արձագանքելը: Ինչևէ: Հարցումները, որոնց մասին խոսում եմ, պաշտոնական հարցումներ չեն, այլ ընդհանուր ուսումնասիրություններ, հարցապնդումներ Հրազդանի բնակչության, պոտենցիալ ընտրողների մեջ: Այդ թվում շատ հրազդանցիներ, ովքեր դեմ են Լևոնին ու չեն ընտրելու Սասունին, ուղղակի պնդում են, որ Սասունը վայելում է մեծամասնության հարգանքը, վստահությունը ու ստանալու է քվեն: Բայց սա թողնենք: Ցավոք սա այն նյութը չի, որ ես կարող եմ փաստաթղթային ձևով ապացուցել և քո իրավունքն է կասկածել իմ ասածների իսկությանը:

    Սակայն իմ իրավունքն է Տեր-Պետրոսյանի նկատմամբ քո վերաբերմունքը հաշվի առնելով, որն արտահայտվում է չափազանց էմոցիոնալ պիտակումներով (որը զուգորդված է իրականության հետ եզր չունեցող «որն արդեն պռծածա» գնահատականով), հասկանալ, որ այս քննարկումն արդյունավետ չի կարող լինել, որ քո մոտիվացիան ոչ թե օբյեկտիվ իրականություն տեսնել ուզելն ու գնահատելն ա, այլ հակալևոնական բան տեսնելն ու նման գնահատական հնչեցնելը:

    Իրադարձություններին հետևող յուրաքանչյուր քաղաքացի, իսկ այսօր դա բարդ չի, որովհետև մենք այսօր բավական լավ ինֆորմացիոն աղբյուր ունենք՝ համացանցի տեսքով, ահա այդպիսի ցանկացած քաղաքացի տեսնում է ու գիտի, որ այսօր Հրազդանում արդար ընտրությունների դեպքում, առկա պայմաններում հաղթելու է Սասունը, տեսնում է ու գիտի, որ իշխանության կողմից արդեն իսկ օգտագործվել է վարչական ռեսուրսը՝ Սասունի դեմ, տեսնում ու է գիտի: Կրկնեմ հարևան թեմայում ասածս. մենք արդեն Հ1-ի Հայաստանում չենք ապրում: Անցել ենք այդ շրջանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն իմ իրավունքն է Տեր-Պետրոսյանի նկատմամբ քո վերաբերմունքը հաշվի առնելով, որն արտահայտվում է չափազանց էմոցիոնալ պիտակումներով (որը զուգորդված է իրականության հետ եզր չունեցող «որն արդեն պռծածա» գնահատականով), հասկանալ, որ այս քննարկումն արդյունավետ չի կարող լինել, որ քո մոտիվացիան ոչ թե օբյեկտիվ իրականություն տեսնել ուզելն ու գնահատելն ա, այլ հակալևոնական բան տեսնելն ու նման գնահատական հնչեցնելը:
    Պարոն Չուկ, ախր նույն կերպ ես էլ կարող եմ հակադարձել: Դուք էլ վատ վերաբերմունք ունեք Սերժ Սարգսյանի նկատմամբ և շատ լավ էլ հակասերժական գնահատականներ եք անում...

    Իմ կողմից հնչեցված արտահայտությունը ԼՏՊ-ի նկատմամբ` շատ մեղմ էր, իրան դա շաաաատ քիչա իրա արածների դիմաց:

    Ընդհանրապես, եթե երկու մարդ մի ինչ-որ թեմայի (նյութի) շուրջ ունեն 180 աստիճանով տարբեր կարծիքներ, բնականաբար, չի կարող լինել արդյունավետ քննարկում: Ամեն մեկս մեր տեսակետը ունի!
    Բարև Ձեզ

  16. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ընդունում, երբ ասում են` ընտրում եմ Լևոնին, որտև Սերժից զզվում եմ: Դա պատասխան չի!!!
    Բարև Ձեզ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (14.02.2012)

  18. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն Չուկ, ախր նույն կերպ ես էլ կարող եմ հակադարձել: Դուք էլ վատ վերաբերմունք ունեք Սերժ Սարգսյանի նկատմամբ և շատ լավ էլ հակասերժական գնահատականներ եք անում...

    Իմ կողմից հնչեցված արտահայտությունը ԼՏՊ-ի նկատմամբ` շատ մեղմ էր, իրան դա շաաաատ քիչա իրա արածների դիմաց:

    Ընդհանրապես, եթե երկու մարդ մի ինչ-որ թեմայի (նյութի) շուրջ ունեն 180 աստիճանով տարբեր կարծիքներ, բնականաբար, չի կարող լինել արդյունավետ քննարկում: Ամեն մեկս մեր տեսակետը ունի!
    Սխալվում ես, Vaio, կամ էլ ուշադիր չես:
    Իմ գնահատականները Սերժ Սարգսյանի նկատմամբ չեն իջնում անձնական մակարդակի, այլ քննադատվում է միայն ու միայն նրա արածները, մասնավորապես ընտրակեղծիքները, որոնցով նա անցել է: Սակայն ի հավելումն դրա ես նաև հնչեցրել եմ որոշակի դրական գնահատականներ Սերժի այս կամ այն քայլի նկատմամբ, ու շարունակելու եմ նույնն անել ՍԵրժի ցանկացած այլ՝ իմ գնահատմամբ դրական քայլի դեպքում:

    Ընդհանրապես մեր հասարակությունում շատերն են, որ քաղաքականության մեջ շարժվում են անձի նկատմամբ վերաբերմունքից ելնելով: Ես հրաշալի գիտեմ, որ շատերն ինձ համարում են նույն տիպի մարդ՝ ով իբր շարժվում է Լևոնի նկատմամբ դրական վերաբերմունքից ելնելով: Իմ գնահատականով այդպես համարողներն ինձ գնահատում են իրենց արշինով: Ես մի անգամ չի, որ բարձրաձայնել եմ, ու տեր եմ իմ բարձրաձայնածին, որ չնայած անձնական անտիպատիային Քոչարյանի նկատմամբ (սա այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որի նկատմամբ ես նաև անձնական բնույթի հակակրանք ունեմ), ահա չնայած այդ անտիպատիային, եթե ինքն առաջնորդի շարժում, հոսք, պրոցես, որը երկրի համար դրական ընթացք ու հանգրվան է ապահովելու, ես կլինեմ նրան հետևողներից մեկը, այլ ոչ ատելությունից կուրացած կշարունակեմ հայհոյել ու քարկոծել՝ հաշվի առնելով իմ անձնական վերաբերմունքը: Նույնը վերաբերվում է Սերժին, նույնը վերաբերվում է ցանկացած այլ քաղաքական գործչի: Ու կրկնում եմ. ես իմ խոսքերին տեր եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ընդունում, երբ ասում են` ընտրում եմ Լևոնին, որտև Սերժից զզվում եմ: Դա պատասխան չի!!!
    Չգիտեմ, թե ում ես ակնարկում, գուցե նաև ինձ, նորից սխալմամբ, բայց էդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են: Բայց եթե կան էլ, ապա այդպես մտածելն ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մտածելը «Ես Լևոնից զզվում եմ, ուրեմն իշխանությունները պուպուշ են, ուրեմն իշխանությունները ազնիվ են, ուրեմն իշխանությունները ընտրակեղծարար չեն»:

    Որովհետև այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն քաղաքական ուժին, ցանկացած մոտիվացիայով, ընտրելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան իրավունքն է, իսկ պետության մեջ կատարվող հանցագործությունները չհանդուրժելը ու դրանց դեմ ընդվզելը եթե անգամ ոչ սահմանադրական, ապա քաղաքացիական գիտակցության տեսակետից միակ տրամաբանական ու ճիշտ պարտականությունն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •