User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Վասսուլա Ռայդեն և «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը Վասսուլայի «մարգարեությունների» վերաբերյալ

    Սիրելի հավատացյալներ,
    Մենք ստացել ենք ձեր գրությունը ուղղված Վեհափառ Հայրապետին, որով ցանկանում էիք իմանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը` Վասուլա Ռուդենի. «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի առնչությամբ: Նրա գրքի տպագրությունը չի խրախուսվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինի հովանավորությամբ տպագրվող բոլոր գրքերի տիտղոսաթերթերի վրա պետք է լինի. «Ի Հայրապետութեան» կամ «Հրամանաւ» արտահայտությունները` մատնանշելով ժամանակի Հայրապետի տված օրհնությունը: Վերջինս բացակայում է վերոնշյալ գրքի տիտղոսաթերթից:
    Ինչ վերաբերվում է Կաթոլիկ և ՈՒղղափառ ավանադական եկեղեցիներին` նրանք նույնպես «նոր մարգարեուհու» հանդեպ լուրջ վերապահումներ ունեն: 2004 թվականին Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Յոզեֆ Ռացինգերը (Ներկայիս Բենեդիկոս XVI-րդը) հինգ կետանոց հարցադրումներ է ուղղել Վասուլային, որոնց տրված պատասխաները Վասուլայի կողմից ավելի խնդրահարույց են դարձնում գործը: Այն չի խրախուսվում նաև Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի կողմից: Վասուլա Ռուդենի գրվածքները մերժելի են նաև Հայ Եկեղեցու եկեղեցաբանական տեսակետից:
    Իր գրվածքներում պարզ չէ, թե որ եկեղեցու աստվածաբանությունն է գործածում: Մի տեղ Կաթոլիկ եկեղեցու դավանաբանությանը բնորոշ դրույթներ է օգտագործում, մի այլ տեղ Հույն ՈՒղղափառ եկեղեցու: Նա կարող է հայ հավատացյալին շեղել իր ավանադական եկեղեցուց` վտանգի տակ դնելով մի շարք եկեղեցաբանական ու դավանական հարցեր:
    Հայ Եկեղեցու հայրերը ստեղծել են բազմաթիվ հոգեպարար գրվածքներ և գրքեր, ինչպիսիք են` Նարեկացու, Ներսես Շնորհալու և բազմաթիվ այլ հայրերի ոսկեղենիկ գրվածքներ, որոնք ունեն հոգևոր այն սնունդն ու ճշմարտությունը, որով կարող է ապրել յուրաքանչյուր քրիստոնյա: Այս գրականությունը այսօր ամբողջավին վերահարատարակվում և նորովի է մատուցվում, և մեր հորդորը պիտի լինի, որպեսզի ընթերցեք և տարածեք հենց այս գործերը:
    Մաղթում են ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:

    Օրհնությամբ ` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.02.2012), Hayazn (17.02.2012), Moonwalker (09.02.2012), հովարս (09.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայա Աստծո գենեզիսը
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.01.2021, 09:56
  2. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  3. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  4. Միայն հարուստը կարող է ճշմարիտ հոգևոր մարդ դառնալ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 22.12.2009, 13:25
  5. Ո՞վ է ճշմարիտ քրիստոնյան
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 135
    Վերջինը: 13.04.2009, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •