Թեմայի վերնագիրը կարող է տարօրինակ հնչել,բայց նախ կարդացեք այս խորագրով թեմա բացելուս պատճառը:
Վերջերս կարդում էի Օշոյի “Ինքնակենսագրականը”, երբ հանդիպեցի այս մտքին: Բանն այն է, որ նրան անվանել են հարուստների “գուռու”: Երբ նրան լրագրողը այդ մասին հարց է տալիս, նա այսպես է պատասխանում . “ Հարուստ մարդիկ, ներքնապես շատ աղքատ են: Երբ նրանք ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է, հասկանում են, որ այդ ամենը իմաստ չունի: Միայն հարուտ մարդը կարող է ճշմարիտ կրոնական լինել: Իհարկե, աղքատը նույնպես կարող է, բայց միայն եզակի դեպքերում: Աղքատները չգիտեն` ինչ է հարստությունը, նրանք դեռ չեն հասցրել դա վայելել և դրանից հիասթափվել: Նրանք չեն կարող նյութականից հրաժարվել, քանի դեռ դրանից չեն կշտացել: Հարուստներն ունեն փող, աշխատանք, տուն և առողջություն: Նրանք ունեն ամեն ինչ: Բայց գալիս է մի պահ, երբ նրանք հասկանում են, որ այդ ամենը հիմարություն է, որ ներսում նրանք իրենց իրաականում բավարարված չեն զգում: Եվ հենց այդտեղ էլ սկսվում է Աստծո փնտրտուքները:
Երբեմն աղքատն էլ կարող է հոգևոր դառնալ: Բայց դրա համար նա պետք է լուսավոր միտք ունենա: Իսկ հարուստները, եթե կրոնական չեն, ապա հիմար են:
Երբ մարդ առողջ է և կուշտ, երբ նա իր գլխի վերևում տանիք ունի, առաջանում է այլ ըեսակի սով: Մարմնի մասին նա հոգ է տարել, ժամանակն է հոգևոր սնունդ ընդունել: Գոյություն ունի կարիքների հիերարխիա: Սկզբում մարմինն է, որը մարդու գոյության հիմքն է: Երբ մարմնի պահանջները բավարարված են, հերթը հասնում է հոգեբանական կարիքներին: Երբ դրանք էլ են բավարարվում, հերթը ոգևոր կարիքներին է հասնում: Երբ մարդ լսել է լավագույն երաժշտությունները, տեսել է աշխարհի լավագույն արվեստի գործերը, կարդացել լավագույն բանաստեղծությունները, այդ ժամանակ նա հասկանում է, որ այդ ամենը երազ է, դրանք թեկուզ արբեցնում են, բայց ոչինչ չեն տալիս: Նա նորից սկսում է զգալ այն նույն դատարկությունը, բայց ավելի ուժեղ, քան առաջ: Եվ այդ ժամանակ ցանկություն է առաջանում մեդիտացիայով զբաղվել,աղոթել: Մարդը ձգտում է աստվածայինին, նա ճշմարտության ծարավ է ունենում: Նա անհաղթահարելի կիրք է զգում և ճանապարհ ընկնում, քանի որ նա գիտի, որ ոչինչ իրեն չի բավարարի, քանի դեռ կյանքի գաղտնիքը չի գտել: Նրան ոչինչ այնքան չի բավարարի և գոհացնի այնպես, ինչպես ինքն իրեն բացահայտումը: Մնացածը ոչինչ չի տալիս:
Կրոնը մեծ շքեղություն է, և դրա համար դուք կամ պետք է շատ հարուստ լինեք, կամ շատ խելացի: Բայց երկու դեպքում էլ դուք հարուստ եք կամ փողով, կամ խելքով:”
Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե հոգևոր ուղի կարող է բռնել միայն ունևորը: Շատ կցանկանայի լսել ձեր կարծիքները:




Մեջբերել

:
Թեմայի առաջին գրառման մեջ էլ կար այն միտքը, որ հարուստ լինելը (մի փոքր վերաձևակերպենք) նպաստում է խելացի դառնալուն: Նաև ասվում էր, որ կան հարուստներ, որ հիմար են: Մի խոսքով, ի վերջո միայն խելացիությունն էր ինչ-որ բան որոշում
: Ես համոզվել եմ վոր էս կյանքին պտի թեթև նայես ու ապրես էսօրվա օրով

):


Էջանիշներ