Bruno (28.01.2012)
Վարզոր ջան, որպես ամենատեղեկացված մարդ, կխնդրեի մի հատ նայեիր նորմալ գներ են, թ՞է ոչ:
CPU - Intel Core i7-2600K - 160000դր
CASE - Thermaltake V6 BlacX Edition - 43000դր
MB - ASUS P8Z68-V PRO/GEN3 - 110000դր
COOLER - Thermaltake ISGC-300 - 22000դր
RAM - 2 x 4 Gb Crucial - USA - 21000դր
HDD - Seagate 1Tb SATA2 - 50000դր
POWER - Cooler Master GX 750W - 74000դր
Ընդհանուր կազմում է 480000դր, այսքանից 30000դր զեղջ է անում և ինձ տալիս է 450000 դրամով:
Նախ ասեմ, որ ես I5-2500K էի ուզում, բայց քանի որ հիմա Երևանում չկա, կամ լինելուց շատ թանկ ա, ապա i7-2600K էլ եմ համաձայն:
Ու այդպես էլ չհասկացա, միայն Հայաստանյան վաճառողներն են նշում, որ I5-2500K-ի վիդեոն HD Graphics 2000 ա, մնացած բոլորը նշում են որ HD Graphics 3000 ա:
Այսքանից միայն COOLER-ը դուրս չի եկել, առայժմ իրա քուլլերով կվերցնեմ, հետո ռազգոն անելուց մի հատ նորմալ բան կդնեմ:
Փաստորեն առանց կուլլերի կլինի 428000 դրամ:
Հիմա արժի՞ այս պարամետրերով կոմպին այդքան վճարել, թ՞է որ փնտրեմ կամ սպասեմ կարող եմ ավելի էժան գնել (եթե այո, ապա ինչքան):
Մոռացա նշեի, թէ ինչի համար եմ այդ բլոկ պիտանյան ընտրել,
նախատեսում եմ տեղադրել 2 հատ վիդեոկարտա, կսպասեմ GTX 660 -ին, ասում են 160-225 վատ են լինելու:
Մեկել TT-budget S2-1600 արբանյակային ընդունիչ է տեղադրվելու:
Վերջին խմբագրող՝ Bruno: 29.01.2012, 17:27:
Մենակ չեմ հասկանում, թե ինչի համար է պետք P8H67 մայրական սալիկը, եթե տեսաքարտ չես վերցնելու?
Ախր թարսի պես այս մայրական սալիկը չունի ներկառուցված տեսաքարտի աջակցման հնարավորություն, չնայած որ H67 չիփսեթով է
http://www.asus.com/Motherboards/Int...specifications
Այս սալիկի առավելությունը կայանում է նրանում, որ ունի 4 հատ հիշողության մոդուլի սլոթ, ինչպես նաև 2 հատ x16 սլոթ (ընդ որում մեկը x4)
Ուստի մայրական սալիկի ընտույթունը սխալ ես կատարել՝ անհամատեղելի կոնֆիգուրացիա է՝ չես ախատի առանց տեսաքարտ![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ասեմ՝
1. մայրական սալիկը չի աջակցում x16+x16 տեսաքարտերի կոմբինացիան, այլ միայն x8+x8, ուստի վերցրածդ տեսաքարտերի միավորմամբ լավագույն արդյունք չես ստանա՝ չես օգտագործի լրիվ պոտենցյալը:
2. Ինչիդ է պետք ապաբլոկավորած բազմապատկիչով պրոցեսորը, մանավանդ այդ կարգի էժանագին քուլերով: Ինչ ես անելու այդ համակարգչով?
3. Քեյսի պահով բան չեմ ասում՝ ճաշակին ընկեր չկաԼավիկն է, այդ բրենդը ես էլ եմ հավանում:
4. Համակարգչի գինը վատը չի, բայց դե լավ կլինի մի քիչ կոնֆիգուրացիան հղկես
5. Ով ասեց, որ 2500K-ն ավելի թանկ է, քան 2600k-ն ??? կամ քեզ ճիշտ չեմ հասկացել?
6. 2500K-ի ներկառուցված տեսաքարտը HD3000-է՝ DX11-ի աջակցմամբ (որոշակի սահմանափակումնրեով, որոնց մասին լռում են): Պաշտոնական տվյալները տես
http://www.intel.com/content/www/ru/...%28i5+2500k%29
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մերսիներ:
1. Նախ մայրական սալիկը ASUS P8Z68-V PRO/GEN3 չեր, շփոթել էի, այլ ASUS P8Z68-V/GEN3 է, որոնց տարբերությունը SATA3 քանակի, 1394 պորտի ու աուդիոյի մեջ ա, որը ինձ համար էական չի:
Ինչ վերաբերվում է x16+x16-ի և x8+x8-ի աջակցմանը, ապա իմ տեղեկացվածությամբ դրանց տարբերությունը կազմում է 10-15%:
2. Դե եթե ապաբլոկավորածի և բլոկավորածի տարբերությունը այդքան էլ շատ չի, ապա ինչու ապաբլոկավորած չգնել:
Ասում եմ այդ քուլերը չեմ վերցնելու, հետո տեսաքարտերի հետ միանգամից լավ քուլեր կգնեմ և ռազգոն կանեմ:
3. Նորմալ հովացվող քեյսը պիտի մի 25000-30000-ով առնեի, արժի մի քիչ ավել տալ հենց տեսքի համար:
4. Ի՞նչը կարելի է փոխել:
5. Չեմ ասում թանկ է, ընդհակառակը 100-120 դոլար էժան է, պարզապես այդ վաճառողի մոտ չկար, իսկ ինձ ավելի հարմար է մի հոգու մոտից ամբողջը գնեմ:
Ի դեպ սա ինձ առաջարկել են ԴՐՈՅԻ 18 հասցեում գտնվող խանութում, անունը չեմ հիշում:
Վերջին խմբագրող՝ Bruno: 29.01.2012, 18:37:
ճճճ...իսկապես, ես լրիվ թարս եմ, H67 չիպսեթից հենց թարսի պես էն էիր գրել, որը չէր աջակցում պրոցեսորի գրաֆիկական միջուկի աշխատանքը..
իսկ այս մյուսներից ո՞րը խորդհուրդ կտաս ինձ, եթե դժվար չի ասա, ո՞րը ավելի համապատասխան կլինի իմ նշած պարամետրերին
(CPU - i7 2600
RAM - 2x4 (8 GB) DDR III (Kingston , Samsung կամ Corsair)
Monitor - 22-24 դույմանոց LG ֆիրմայի որևԷ մոնիտոր
HDD - SATA III 500GB կամ ավելի մեծ (Seagate կամ WD)
)
P8H67-M EVO http://www.asus.com/Motherboards/Int...specifications (սա նույնպես հնարավորություն ունի չորս հիշողության մոդուլի)
P8H67-I http://www.asus.com/Motherboards/Int...specifications
P8H67-I DELUXE http://www.asus.com/Motherboards/Int...P8H67I_DELUXE/
P8H67-I PRO http://www.asus.com/Motherboards/Int...55/P8H67I_PRO/
P8H67-M http://www.asus.com/Motherboards/Int...t_1155/P8H67M/ (սա նույնպես հնարավորություն ունի չորս հիշողության մոդուլի)
P8H67-M LE http://www.asus.com/Motherboards/Int...155/P8H67M_LE/
P8H67-M LX http://www.asus.com/Motherboards/Int...155/P8H67M_LX/
P8H67-M PRO http://www.asus.com/Motherboards/Int...55/P8H67M_PRO/ (սա նույնպես հնարավորություն ունի չորս հիշողության մոդուլի)
Անկեղծ ասած գլուխ չեմ հանում, որն ա՞ ոսկե միջինը, որ ոչ շատ թանկ լինի, բայց արդարացնի իրեն..
Հետաքրքիր ա, որ hardware.am -ում P8H67 -ը http://www.asus.com/Motherboards/Int...et_1155/P8H67/ ավելի թանկ է P8H67-M -ից http://www.asus.com/Motherboards/Int...et_1155/P8H67/
տեսնես խի՞
Վերջին խմբագրող՝ sarhov: 31.01.2012, 02:03:
1. Հա, եթե այդ պլատան է, ապա գնային տարբերությունը այդքան էլ մեծ չի, թե չէ ASUS P8Z68-V PRO/GEN3-ը հաստատ մի $20-30 պիտի որ թանկ լիներ
Քո տեղեկացվածությունը (x16+x16)-ի վերաբերյալ ավելի շուտ վերաբերվում է ոչ թե "կանաչ" տեսաքարտերին, այլ Ati-ներին: կանաչների մոտ երկու տեսաքարտերի տանդեմի դեպքում ավելի շատ է իջնում արտադրողականությունը:
Բայց և այնպես այդ 10-15%-ն էլ քիչ չի` միավոր FSP-ի դիմաց վճարում ես ավելի շատ: Մի գուցե ավելի լավ կլինի լիարժեք x16+x16 տարբերակով մայրական սալիկ ընտրել?
2. Ինչքան գիտեմ 2600 ու 2600K-ի միջև մի $100 տարբերություն կա: Ուղղակի տեղեկացնեմ, որ ASUS-ի P8Z68 սերիան ռազգոնի ժամանակ իրեն այդքան էլ լավ չի զգում (չնայած էստրեմալ ռազգոնի մասին է խոսքը)
3. Հա Termaltake-ին արժի փող տալ, եթե հետո չես ծախելու![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Bruno (31.01.2012)
Եթե ուզում ես էժան տարբերակ ընտրել, մանավանդ առանց տեսքարտ, ապա ավելի լավ կլինի ընտրես H61 չիփսեթով մոդելներից: մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի ես հենց i7 2600 ուզում:
Էդ համակարգիչն ինչ նպատակների է ծառայելու?
Հա, մեկ էլ SATA3-ի պահով` խորհուրդ չեմ տա, դեռ պրոբլեմներ ունի այդ տեխնոլոգիան:
Իսկ P8h67-ը ավելի թանկ է P8H67-M-ից, որովհետև վերջինը microATX ֆորմատի սալիկ է:
P8H67-ը ունի մի շարք առավելութուններ`
1. Չունի ներկառուցված տեսաքարտի հնարավորություն (դա նշանակում է, որ նախատեսված է դիսկրետ տեսաքարտով համակարգի համար` ավելի բարձր կարգի է)
2. Ավելի լավ հովացման համակարգ սնուցման էլեմենտների վրա:
3. որպես ֆորմատի հետևանք ունի ավելի շատ ընդլայնման սլոթեր
4. ունի 2 հատ USB 3.0
5. ունի PS/2 թե մկնիկի, թե ստեղնաշարի համար:
6. ունի հետին վահանակի վրա 6 հատ ձայնային սարքերի ինտերֆեյս (P8H67-M-ի պարագայում 7.1 միացնելու համար պիտի քեյսի դիմացի ջեքերն էլ օգտագործես` անհարմար է ու տգեղ)
7. ունի ներքին հովացուցիչի միացման ևս մեկ լրացուցիչ պորտ
8. ունի Turbo Key (դե սա ուղղակի հաճելի մանրուք է)
Ինձ "թվում է" քիչ առավելություններ չեն, դրա համար էլ թանկ է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
sarhov (31.01.2012)
Նախ շնորհակալություն Վարզոր ջան մանրամասն պատասխանի համար,
Համակարգիչը պետք ա, որ FireWorks-ի կարգի ծրագրեր աշխատացնելու համար, վիդեոկոնվերտացիաներ, միաժամանակ շատ գործողություններ անելու համար, i7 2600 վերցնում եմ որ հետագայում համակարգիչը թարմացնելու դեպքում պրոցեսորի խնդիր չառաջանա, ցանկանում եմ օգտագործել պրոցեսորի ներկառուցված գրաֆիկական միջուկը որովհետև չեմ պատրաստվում երբևէ խաղեր խաղալ (որ սկսեցի խաղեր խաղալ, էլ ինձ կանգնեցնել չի լինի. ամբողջ ժամանակս գնալու ա դրա վրա.. ճճճճճ)
ինձ ուղղակի անհնրաժեշտ է արագ աշխատող համակարգիչ՝ հետագայում թարմանալու հնարավորությամբ
Դե հետագայում համակարգիչը թարամցնելը միշտ էլ պրոբլեմ կլինի` 1155 սոկեը արդեն հին է
Վիդեոկոնվերտացիաների համար բավականին ավելի արդյուանվետ են վիդեոքարտերը, քան թե պրոցեսորը: Ներկառուցված գրաֆիկան ցանկացած պարագայում շատ ավելի թույլ է, քան նույնիսկ միջին-ցածր դասի դիսկրետ տեսաքարտը:
Քո ուզած պահանջների համար ավելի հարմար տարբերակ առաջարկեմ?
Motherboard - P8H61-M LX2
CPU - Core i5 2300 (2320)
HDD - 500 GB
RAM - 2x4GB DDR3-1333
DVD-RW
VGA - GT440-4GB-DDR3
Monitor - LG W1943
Սրա գինը կլինի մոտ 280.000
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե մոնիտորի պահով խնդիր չկա մի 15-16.000 ավելացնում ես ու ստանում LG W2243S (LCD, 1920x1080, analog) կամ մի 22-25.000 ավելացնում ես ու ստանում LG E22 41/51/60S (LCD, LED, 1920x1080, analog)
Բայց անկեղծորեն Photoshop-ով աշխատելու համար LED լուսավորմամբ մոնիտորը խորհուրդ չեմ տա` գույները խաբում է (ավելի շատ է խաբում, քան սովորական LCD-ն` սա խիստ դիսկրետացված համեմատություն է):
Բայց DVD-ն ինչի պետք չի? ՄԻ ժամանակ էլ Floppy-ն էին տենց ասում, բայց ես մինչև հիմա էլ պահում եմ` պետք է գալիս:
Ամեն դեպքում ժամանակակից համակարգչի վրա խորհուրդ է տրվում ունենալ օպտիկական սկավառակակիր:
Վերջին խմբագրող՝ Varzor: 01.02.2012, 11:31:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ