Բարև ժողովուրդ ջան :Օգնեք մի հատ կոմպ հավաքենք: Էսքանը որոշել եմ.
CPU- Intel Core i5 2400 կամ 2500 / եթե տարբերությունը մի քանի հազար լինի
HDD -250GB Hitachi / հին կոմպից եմ հանելու
RAM – 4GB
Video - MSI GTX 560 Twin Frozr II/OC
Case - Thermaltake Element T
P/S - նորմալ սնուցման սարք 500W-650W (օրինակ Glacial Power GP-AL650AA)
Մկնիկ,ստեղնաշար ,DVD/RW, Monitor 22
Ընդհանուր մոտ 440,000 դրամ է(մայր սալիկն էլ հետը): Գնելու եմ Ապառիկ + քարտով:
Հիմա մնում է որոշել մայր սալիկը, որից եդքան ել չեմ հասկանում: Որը կառաջարկեք էս 5-ից,վերջինը մի քիչ ավելի թանկ է(հավաքում եմ այս սայթից www.hardware.am):
MB - Gigabyte PH67A D3
Gigabyte P67-DS3-B3
MSI P67A-C43 (b3)
MSI P67A-C45 (b3)
MSI Z68A-G43-(G3)
Նախապես մերսի:![]()
Hardware.am-ը քաղաքի ամենաթանկ խանութներից մեկն է, թե ոչ ամենաթանկը:
Էդ ինչի համար ես էդ կարգի թանկանոց քեյս վերցնում? Դե վիդեոքարտի մասին էլ չեմ ասումՎիդեոմոնտաժի, թե 3D մոդելավորման?
Պլատաների առումով հերթականությամբ ըստ բրենդերի ասեմ.
Gigabyte - ավելի բարձրակարգ բրենդ է, քան MSI-ը, ունի պուպուշ հատկություններ ու նորամուծություններ:
1.Gigabyte PH67A UD3 - Լավն է, բավականին ֆունկցիոնալ, ունի նաև SATA3 ու USB 3.0, ավելի նախընտրևելի է: UD3-ը նշանակում է, որ բարձրորակների (որակյալ կոնդենսատորներ, պզնձի ավելի մեծ պարունակություն) մեջի ցածր մոդելային շարքից է: Լավ ռազգոն է պահում, ուղղակի լրացուցիչ հովացում է ուզում (ռադիատորները փոքր են) - Խորհուրդ է տրվում վերցնել սա!!!
2. Gigabyte P67-DS3-B3 - Ավելի ցածր կարգի է, քան նախորդը, չունի ժամանակակից USB 3.0 ու SATA3 պորտեր, հովացումն ավելի թույլ է, բնականաբար ավելի էժան է:
Երկու սալիկներն էլ ունեն CrossFireX-ի աջակցում (լրիվ անիմաստ տեղը` x4+x4 ռեժիմով): Իսկ դա անուղղակիորեն ցույց է տալիս, որ nVidia-ի տեսաքարտերը այս սալիկների վրա իրենց ողջ "ձիաուժը" չեն ցուցադրի: Բայց դա աննշան տարբերություն է տալիս:
MSI - միջին կարգի բրենդ է, բավականին հուսալի:
1. MSI P67A-C43 (b3) - որոշ առումներով ավելի լավն է, քան Gigabyte P67-DS3-B3-ը: Որպես թույլ տեղեր նշեմ, որ չունի USB 3.0, ունի միայն մեկ x16 սլոթ, հովացման համակարգը թույլ է:
2. MSI P67A-C45 (b3) - ավելի բարձրակարգ սալիկ է, ունի SATA3, 4 հատ USB 3.0 !!! (Gigabyte PH67A-UD3 ինը 2 հատ է) , Firtewire (1394), ավելի լավ հովացման համակարգ: Որպես թույլ տեղեր նշեմ, որ ունի միայն մեկ x16 սլոթ: - Խորհուրդ է տրվում վերցնել սա!!!
3. MSI Z68A-G43-(G3) - թանկ է, բայց ըստ էության ընդամենը մի 2 լավ բան կա վրան` PCI-Express 3.0 սերնդի 2 հատ x16 երկարության սլոթ, որոնցից մենակ մեկն է աշխատում x16 ռեժիմով: Չիփսեթն ավելի "ֆունկցիոնալ է", ունի տեսաելքեր հետին վահանակ վրա (VGA, DVI, HDMI)` ներկառուցված գրաֆիկայի օգտագործման համար: Սակայն ունի թույլ հովացման համակարգ, ինչպես նաև սլոթերը քիչ են, microATX ստանդարտի մայրական սալիկ է: Ոնց որ ձեռ առած լինեն` թոփ չիփսեթով բյուջետային "խաղալիք" է
Այս պահին "խորհուրդի" արժանացան 2 սալիկներ: Ավելի հակված եմ դեպի MSI-ը (պիտի որ ավելի էժան լինի ու մի քիչ ավելի խելամիտ է կառուցված, բացի այդ ոնց տեսա տեսաքարտն էլ այդ նույն բրենդի ես ընտրել)
Ավելի մանրամասն ասելու համար եթե կարող ես պատասխանի հետևյալ հարցերին:
1. Հիմնականում ինչ նպատակով է օգտագործվելու համակարգիչը (խաղեր, ծրագրավորում, տվյալների բազաներ, գրաֆիկա և վիդեոմոնտաժ և այլն)
2. Ինչպիսի արտաքին պերիֆերիկ սարքեր են միացվելու (ենթադրվում են, որ միացվելու են)
3. Ինչպիսի հատկանիշներ ես կարևորում մայրական սալիկի համար:
4. Ռազգոն անելու ես, թե չէ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Alen86 (21.12.2011)
CPU - Intel Sandy Bridge Core i7 2600
MB - Gigabyte GA-Z68A-D3-B3
RAM - 4GB
Video - Galaxy GTX 560 1GB GDDR5 256 bit
Case - Case Asus Vento TA-K62 450w REAL (500w peak)
DVD/RW, M/KB
Monitor - LG 22" E2260S LED
Ապառիկ+ քարտով արժի 440.000 դրամ , մենակ HDD-ն հաշված չի
Եթե հետաքրքրեց դիմում եք ինձ
Վարզոր ջան շատ մերսի պատասխանի համար:
1.Դե հիմնականում ռեսուրսատարը իմ դեպքում խաղերն են լինելուԴրա համար էլ հզոր տեսաքարտ եմ ընտրել
2.Ոչ մի արտասովոր բան, նույնիսկ պրինտեր չեմ միացնելու
3.Ավելի շատ հուսալիությունն ու ֆունկցիոնալությունը (անպայման SATA 3, USB 3.0), SLI չեմ նախատեսում բայց ռազգոն մի քիչ անելու եմ:
Վարզոր ջան գիտեմ որ թանկ է, բայց դե կանխիկ չեմ առնում դրա համար մեծ ընտրություն չունեմ:
Իմիջայլոց քեյսի համար տատանվում եմ,ինչ խորհուրդ կտաս սովորական քեյս եթե առնեմ կարողա նորմալ հովացում չկատարվի?
Donor ենթադրում եմ խոսքը խանութի մասին է (քանի որ նշել էիր Ապառիկ+ քարտը): Ինչ որ սայթ կա որ տեսականին նայեմ?
Խնդրեմ
Եթե խաղերն են լինելու, ապա խորհուրդ կտամ, որ թանկ պրոցեսոր չընտրես` 2400-2500ի փոխարեն ավելի լավ կլինի, որ ընտրես 2300-2320: Ավելի էժան է, խաղերի տեսանկյունից էլ ոչ մի լուրջ "թուլություն" չես ստանա:
Դե SATA3 ու USB 3.0-ների "առատության" տեսանկյունից MSI P67A-C45 (b3)-ը բավականի լավ տարբերակ է: Համ էլ սրա հովացման համակարգը ավելի լավն է, բացի այդ սլոթերի խելամիտ դասավորություն ունի:
Հուսալիության տեսանկյունից Gigabyte PH67A UD3-ը պիտի որ ավելի հուսալի լինի, բայց դա չեմ պնդում` կախված է Երևան հասաց պարտիայից: Տարբեր խմբաքանակներում լինում են իրենց հատուկ առավելություններն ու թերություները:
Բաից այդ MSI-ի տվյալ մայրական սալիկը հիմնված է H67 չիփսեթի b3 ռեվիզիայի վրա, իսկ դա արդեն լավ կողմ է:
Տարօրինակ է, բայց երկուսն էլ չունեն EFI BIOS (BIOS-ում մկնիկ է աշխատում):
Քեյսի համար կասեմ հետևյալը` բարակ թիթեղից չլինի, որ վիբրացիաները քիչ լինեն: Իսկ հովացումը կախված է նաև քեյսի ներքին հովացուցիչներից ու դրանց տրամագծից: Բացի այդ քեյսի ընտրության ժամանակ պիտի ուշադրություն դարձնես նաև նրան, որ տեսաքարտը երկար է ու կարող է խանգարել թե որոշ պորտերի հասանելիությանը, թե նույնիսկ չտեղավորվել:
Անկեղծ ասեմ` անհաջող կոնֆիգուրացիա է:
1. Նախ մայրական պլատան
ունի ձայնային ելքերի շատ տարօրինակ կոնֆիգուրացիա (7.1 բարձրախոսների միացնելու պարագայում պիտի օգտագործվեն նաև դիմացի կցատեղերը)
Բացի այդ այն նույնպես լավ հովացում չունի, UD չի, միայն D է: Մնացած ֆունկցիոնալով բացարձակ չի տարբերվում Gigabyte PH67A UD3-ից, բայց պիտի որ ավելի թանկ լինի` Z68 չիփսեթ է ու ունի 4 հատ RAM-ի տեղ:
2. Պրոցեսորը լավն է, բայց չարժի խաղային համակարգչի համար այդպիսի մեծ գումար ծախսել պրոցեսորի համար, մանավանդ որ դրա դիմաց ստացված "տոկոսները" չնչին են լինելու (չես էլ զգա)
3. GTX 560 տեսաքարտերի պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել 500Վտ (մաքուր, ոչ թե MAX) և ավելի հզորություն ունեցող սնուցմանբլոկեր` 2x6pin տեսաքարտի սնուցման կոնտակտներով: Մանավանդ, եթե ուզում ես ռազգոն անել, թե կուզ մի քիչ, Asus Vento TA-K62 450w սնուցմաբ բլոկըը մի քիչ ռիսկային է դառնում:
4. Մոնիտորը խաղային չի, մոնիտորի սնուցման բոկն էլ առանձին է: DVI ու HDMI-էլ չունի, ունի մենակ D-SUB VGA: Էկրանն էլ 22" չի, այլ 21.5": Կան LG E2260T և E2260V մոդելները` ավելի "հարուստ" են ինտերֆեյսներով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Bruno (22.12.2011)
Կոնֆուգիրացիաի վրա տենց չեմ մանրացել, փորձել եմ նախորդի տիպի, բայց ավելի հզոր ու գնի մեջ չտարբերվող, նշած կետերից միայն 3-ն եմ ռեալ համարում, բայց իմ անձնական փորձը Ասուսի քեյս օգտագործելու ինձ թույլ կտա վստահ օգտագործել էդ քեյսը իրա բլոկով.. Տեսականին արդեն նշեցի, ITPLAZA-ին ա, ընտրեք ցանկացած հաջող կոնֆիգուրացիա:
Ի դեպ մայրական սալիկը ամենաթանկն եմ ընտրել եղածների մեջից..![]()
Այ սրա համար`
1. Նախ մայրական պլատան
ունի ձայնային ելքերի շատ տարօրինակ կոնֆիգուրացիա (7.1 բարձրախոսների միացնելու պարագայում պիտի օգտագործվեն նաև դիմացի կցատեղերը )
Բացի այդ այն նույնպես լավ հովացում չունի, UD չի, միայն D է: Մնացած ֆունկցիոնալով բացարձակ չի տարբերվում Gigabyte PH67A UD3-ից, բայց պիտի որ ավելի թանկ լինի` Z68 չիփսեթ է ու ունի 4 հատ RAM-ի տեղ:
2. Պրոցեսորը լավն է, բայց չարժի խաղային համակարգչի համար այդպիսի մեծ գումար ծախսել պրոցեսորի համար, մանավանդ որ դրա դիմաց ստացված "տոկոսները" չնչին են լինելու (չես էլ զգա)
3. GTX 560 տեսաքարտերի պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել 500Վտ (մաքուր, ոչ թե MAX) և ավելի հզորություն ունեցող սնուցմանբլոկեր` 2x6pin տեսաքարտի սնուցման կոնտակտներով: Մանավանդ, եթե ուզում ես ռազգոն անել, թե կուզ մի քիչ, Asus Vento TA-K62 450w սնուցմաբ բլոկըը մի քիչ ռիսկային է դառնում:
4. Մոնիտորը խաղային չի, մոնիտորի սնուցման բոկն էլ առանձին է: DVI ու HDMI-էլ չունի, ունի մենակ D-SUB VGA: Էկրանն էլ 22" չի, այլ 21.5": Կան LG E2260T և E2260V մոդելները` ավելի "հարուստ" են ինտերֆեյսներով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
???
Ինչի մենակ առաջին կետը?
Բա ձայնային ելքերի առումով նորմալ էս համարում, որ էդ "թանկանոց" մայրական սալիկը տենց աննորմալ միացումների համար է նախատեսված?
Խաղային համակարգիչ ու 7.1-ի համար դիմացից միացված բարձրախոսներ?
2.-րդ կետը բնականաբար տնտեսման տեսանկյունից է միայն ակտուալ
Իսկ 4-րդ կետը սխալ է? GTX 560 ու TN թույլ մատրիցայով միայն անալոգ մուտքով մոնիտորը այդ "կլասի" համակարգչին համապատասխան է? Վերջ ի վերջո խաղային կողմնորոշմամբ համակարգիչ է
Իսկ անձնական փորձով ոնց ես ասում, եթե այդ բլոկերի վրա 2x6 pin հոսանքի լար չկա? մանավանդ ռազգոնի պարագայում, նույնիսկ եթե աշխատի էլ, ապա մի 2-3 ամիս հետո "պայթելու" է: Ինքդ կարող ես իրար գումարել կոմպոնենտների հզորությունը և կտեսնես, որ գրաֆիկական քարտի բեռնված աշխատանքի պայմաններում (3D խաղեր) սնուցման բլոկը աշխատելու է պիկային ռեժիմներով: Բացի այդ սնուցման բոլկի ընդյհանուր հզորությունը չի այդքան կերևոր այս պարագայում, որքան +12Վ կանալների հզորությունը և քանակը, ինչպես նաև յուրաքանչյուր կանալի առանձին հզորությունը: Քո նշած քեյսի պայմաններում այդքան էլ համապատասխանող չի:
Սնուցման բլոկի հզորության հաշվարկի համար լավ գործիք` http://extreme.outervision.com/PSUEngine
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
մոնիտորը ViewSonic VA2231W LED monitor, 21.5" 5ms Full HD վերձրու , շատ լավն ա ու պրոֆեսիոնալնի ViewSonic_VA2232W.jpg ես դրանից եմ առել 80 000 դրամով: ոնցոր թղթին նայես էնքան բնական ա ցույց տալիս , բա գույները:
80.000-ով պրոֆեսիոնալ մոնիտոր? տենց բան իսկի գործարանում չկա, մանավանդ որ ViewSonic-ը էժան բրենդերից չես անվանի
Տեխնիկական տվյալները համառոտ.
Անկյունագիծ - 21.5"
Արձագանքման ժամանակ - 5մվ
Հաճախականություն (ուղղահայաց կադրերի թարմացման) - 75Հց
Դիտման անկյուն - 170 հորիզոնական, 160 ուղղահայաց
Ավելի մանրամասն
Սենց պարամետրերով պրոֆեսիոնալ մոնիտոր է լինում?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե համեմատած նույն գնային սահմաններում մոնիտորների հետ իրոք լավն ա, իրականում քո ասած պրոֆեսիոնալնի մոնիտոր չեմ տեսել 1500$, որ տեսնեմ տարբերությունը կզգամ իրոք: Բայց viewsonic ը մասնագիտացված է մոնիտորների ասպարեզում, մյուս ֆիրմանեերի նման 2000 հատ բան չի արտադրում ձերքի հետել մոնիտոր:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ