User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ գրածիդ հետ: Չգիտեմ 10000 հազար տարի առաջ շունն ինչ տեսք է ունեցել, բայց եթե ասում ես ուրեմն մի տեղից լսել ես: Իսկ այն, թե ինչու չի փոխվել, ունի պարզ պատասխան՝ կարիք չի եղել: Եթե շան ուտելիքը հետզհետէ ինչ-ինչ պատճառներով բարձրանար գետնից վեր՝ լիներ ծառերի վրա, մենք հիմա կունենայինք կամ երկար վզերով, կամ ծառի վրա ապրող շներ: Սա է էվոլյուցիայի (բնական ընտրության) հիմնական գաղափարը, իսկ քանի որ շան բնական միջավայրը չի փոխվել, հետևաբար նա էլ փոխվելու պահանջ չուներ:
    Սա բացարձակ անհիմն ենթադրություն է: Այդ ենթադրությունը կատարել է Դարվինը, երբ Գալապագոսներում տեսել է այնպիսի մայցամաքային կենդանիների տեսակներ, որոնք իրենց մայրցամաքային ցեղակիցներից տարբերվէլ են քո նշած հատկություններով` "հարմարվել" են կյանքին և տեղանքին:
    Իսկ այնպիսի ապացույց, որ դինոզավբերի ժամանակ կաթնասուններ չեն եղել` չկա: Նույնիսկ մի բրածո կա, որը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ 2մլն տարի առաջ` դինոզավրերի հետ զուգահեռ, երկրի վրա ապրել են նաև մարդիկ. մարդու քարացած մատ ու ոտնահետք ու դինոզավրի ոտնահետք հետք են գտել նույն հնէաբանական շերտում:

    Դե միշտ էլ էվոլյուցիայի անհաստատությունը բացատրում են ժամանակով` 5-6000 տարին քիչ է: Սակայն միջամտության պարագայում մի քանի տարին էլ է բավարար: Մարդը հենց ինքը սելեկցիոն եղանակով վերջին հարյուրամյակում բազմաթիվ կենդանատեսակներ ու բուսատեսակներ է ստացել:

    Հնագիտությունն ապացուցում է, որ արդեն մի քանի հազար տարի է, որ որոշ շնատեսակների պոչերը կտրում են` կյանքն ու կոնցաղը փոխում են, սակայն դրանից շների պոչերը չեն կարճանում:

    Իսկ քո ասած օրինակը հետևյալն է ընդամենը.
    Ընձուղտը ունի երկար վիզ, որպեսզի ուտի ծառերի վերին սաղարթից: Եթե սաղարթը բաձրանա, ապա սնվել կկարողանան միայն առավելապես երկար վզեր ունեցող ընձուղտները, ուստի "կարճավիզները" կսատկեն: Բնական է, որ երկարավզների երկարատև խաչասերումից երկարավզության գենը կամաց-կամաց կամրապնդվի ու հետագա մի քանի հազար տարիների ընթացքում կարող են առաջանալ ասենք ներկայինից մի 2-3մ ավելի երկար վիզ ունեցող ընձուղտներ: Բայց դրանց գենային հավաքածուն` ԴՆԹ մոդելը, նույն ընձուղայինը կլինի: Սակայն ինչ պիտի լինի, որպեսզի ընձուղտը վերածվի ձիու` փողի ԴՆԹ-ի կառուցվածքը???? Ինչպիսի գենային և կենցաղային հատկանիշներ են պետք? Դա բացատրում են մուտացիաներով: Սակայն բնությունն ինքը ցույց է տալիս, որ բնական մուտացիաների ահավոր փոքր տոկոսն է, որ ունակ է կենդանի մնալու` սատկում են, քանի որ իրենց "բնօրինակ" գենային կառուցվածքն ավելի լավն է ու կայուն: Այ հենց ստեղ էլ արարման տեսությունը նորից "միավորներ" է հավաքում: Սակայն նույնիսկ մուտանտի մոտ գենոֆոնդի հիմնական մասը պիտի նույնը լինի:
    Ըստ ինձ կա (կան) բանական էակներ, որոնք բավականին լավ յուրացրել են ու տիրապետում են (կամ էլ իրենք են ստեղծել) ԴՆԹ-ի տեխնոլոգիայյին: Ոնց որ բանիմաց էլեկտրատեխնիկը գիտի, թե ինչպիսի ֆունկցիոնալ ստանալու համար ինչ կոմպոնենտներ են պետք, այդպես էլ այդ էակները: Ու կոնստրուկտորի-ծրագրավորման նման հավաքել են բազմաթիվ ու բազմապիսի արարածներ, որոնցից մի մասը հաջող հարմարվել է, մի մասը` ոչնչացել: Նույնիսկ չի բացառվում, որ այդ "միջանկյալ" կենդանիներին ստեղծել են ընդամենը փորձնական ու տեխնոլոգիա զարգացնելու համար, կամ ասենք մրցակցության համար:

    Մի հետաքրքիր փաստ կա: Մի քանի տեղ կարդացել եմ, որ Նոր գվինեայում ապրող որոշ ցեղերի ներկայացուցիչներ եվրոպոիդների հետ ընդհանրապես գենետիկորեն համատեղելի չեն` սերունդ չեն տալիս:
    Էդ նման է նախկին Մակինտոշ ու IBM ստանդարտների տարբերությանը` երկուսն էլ նույն ֆունկցիոնալով համակարգիչներ էին, բայց "օժանդակ սարքերը"` անհամատեղելի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2012), Արէա (20.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •