Կարծում եմ գայլի ու շան օրինակը բավականին ոչ էֆեկտիվ օրինակ է էվոլյուցիայի էությունը հասկանալու համար: Ուղղակի մեզ ծանոթ տեսակների մեջ ամենասերտ գենետիկական կապ ունեցող տեսակներն են, իսկ թե 10000 տարի հետո ինչ տեսք կունենա գայլն ու ինչ տեսք՝ շունը, ոչ ոքի հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այն ժամանակ շան ու գայլի կապը նույնքան անհավանական կթվա, որքան հիմա կապկանման մարդու (ո՛չ կապիկի) ու այսօրվա մարդու կապը:
Պատճառը մեկն է. մարդկությունը բավականաչափ փոքր տարիք ունի նախատիպերն ու ներկա տիպերը իրար հետ համեմատելու համար:
Այն որ ժամանակին երկրում տիրություն էին անում դինոզավրերը, կարծում եմ գաղտնիք չէ: Նրանց կողքին ապրում էի փոքր կաթնասունները, որոնց ավելի մեծ չափսերի էվոլուցվելուն խանգարում էին հենց դինոզավրերը: Դինոզավրերի վերացումից հետո փոքր կաթնասունները սկսեցին աստիճանաբար ավելի մեծ չափսեր ընդունել, ի վերջո վերածվելով մարդու (կողմնակի միջամտությամբ, կամ՝ առանց):
Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում:
Էջանիշներ