Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
1.-ի հետ համաձայն եմ, դրա համար էլ ուղղակի պիտի ասեիր , որ դա ոչ թե լուսային ազդանշան է այլ լուսային ձևավորում, ու նա ոչ մի դատական ատյանում չէր կարող ապացուցել որ դա ազդանշան է այլ ոչ թե ձևավորման մի մասնիկ.
Լեզվական տեսանկյունից լրիվ համապատասխանում է "ազդանշան" հասկացությանը և այստեղ բառախաղ է, որը հաստատ չի անցնի: Ցանկացած լույսի աղբյուր էլ համարվում է լուսային ազդանշան:
2. Ապտեչկա ծախում են ապտեկաներում, պատրաստ հավաքած մոտ 7.000 դրամա բայց մեջը լիքը անկապ դեղեր կա, ես առանձին գնել եմ տուփը և լցրել իմ կարծիքով ավելի անհրաժեշտ պարագաներ և դեղեր ու նստելա մոտ 5.000-6.000 դրամ, բայց հաստատ ավելի օգտակարա քան պատրաստին, չնայած օրենքով սահմանված է պարտադիր դեղերի ցանկը. իսկ կրակմարիչը կարող էս գնել Քոչարի և Գյուլբենկյանի խաչմերուկում գտնվող մասնագիտացված խանութում. 1 Կգ-անոց, փոշային(порошковый) կրակմարիչը արժի 10.000 դրամ.
Շնորհակալություն:

Իսկ առկայծող փարոսիկների մասով կատակ չէի անում, Ճո տեսուչը վարորդի առաջին իսկ խնդրանքի դեպքում պարտավոր է ներկայացնել `
3. Առկայծող փարոսիկների և ձայնային ազդանշանների տեխ զննության վկայականը. էլի նույն հաճախականությամբ արվող.
Բայց ինչիտա պետք իրա ավտոմեքենայի առկայծող փարոսիկների տեխ. զննության վկայականը?