Հետաքրքիր է, ժողովուրդ, ինչ կարծիք ունեք Մյասնիկյանի պողոտայի ("Գազանանոցի դիք") վերևից իջնելիս վերջնամասում տեղադրվելիք տեսախցիկների մասին? Ինչ եք կարծում, իրական է 60+10 կմ/ժ (տուգանքը սկսվում է սահմանված արագությունը +11 գերազանցելուց հետո, իսկ քաղաքում և այդ հատվածում դա 60-ն է) արագությունը այնտեղ պահպանելը և չտուգանվելը? Չեք կարծում, որ այդ հատվածում գոնե պետք է 60+10 կմ/ժ սահմանափակում դրվի?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չդզեց որ թերթը այդ երևույթին ցինիկորեն է մոտեցել, քանի որ մեր քյառթու հասարակության ամենասիրելի Եվրեպաներում և Ամերիկաներում քաղաքացին իր պարտքն է համարում օրինախախտման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին. Ես դրա մեջ տեսնում եմ միայն օրնական երկրի հեռանկար, բայց իհարկե դա պետք է լինի չափի մեջ, որ չդառնա ստալինյան ժամանակվա "Դանոս" հասկացությունը.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
http://tert.am/am/news/2011/12/17/road-camera/Հունվարի կեսերից տեսախցիկները կֆիքսեն վարորդների խախտումները
Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար արդեն իսկ սկսվել է մայրաքաղաքի փողոցներում տեսախցիկների տեղադրման գործընթացը։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին ճանապարհային ոստիկանությունից՝ մեր խնդրանքով ներկայացնելով գործընթացին վերաբերող մանրամասներ։
Համակարգը կփորձարկվի մինչև հունվարի կեսերը, որից հետո միայն կհանձնվի շահագործման։ Համակարգի շահագործումը սկսելուց առաջ, այսինքն, երբ տեսախցիկները սկսեն աշխատել, ոստիկանությունը հանրությանը կտեղեկացնի։
Ճանապարհային երթևեկության խախտումները տեսախցիկները կարձանագրեն, սակայն խախտման մասին որոշման մեջ ոչ վարորդի, ոչ էլ մեքենայում նստած որևէ անձի լուսանկարը չի երևա։ Փոխարենը խախտման մասին որոշման հետ միասին կլինի վարորդի կողմից կատարած խախտման պահի լուսանկարը։
Խախտման մասին որոշումը ուղարկվելու է ավտոմեքենայի սեփականատիրոջը, այսինքն՝ այն անձին, ում անունով հաշվառված է մեքենան։ Խախտման դիմաց տուգանքը վճարելու է սեփականատերը։ Սակայն, ինչպես պարզաբանեցին ճանապարհային ոստիկանությունից, եթե խախտումը կատարել է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ մեկ այլ անձ, որն այդ պահին վարել է մեքենան, ապա նա կարող է ներկայանալ ոստիկանություն, ասել, որ խախտումն ինքն է արել և պատրաստ է ինքը վճարել խախտման դիմաց։ Այս ժամանակ ոստիկանությունը խախտման մասին որոշումը կփոխի տվյալ պահին մեքենան վարած վարորդի անունով։ Հակառակ պարագայում տուգանքը պարտավոր է վճարել ավտոմեքենայի սեփականատերը։
Տեսախցիկների տեղադրումը կատարվելու է հետևյալ սկզբունքով՝ նախ մայրաքաղաքի փողոցներում, հետագայում նաև՝ միջպետական ճանապարհներին։ ՃՈ–ից վստահեցնում են, որ տեսախցիկները տեղադրվելու են վարորդների համար տեսանելի վայրում, բացի այդ՝ տեղեկատվական բոլոր միջոցներով տեսախցիկների վայրերի մասին հայտարարվելու է։ «Ոչ մի գաղտնիք չկա, ոչինչ թաքուն չէ։ Անգամ փորձելու ենք արագաչափի նշաններով նախազգուշացնող վահանակներ տեղադրել, որպեսզի բոլորն իմանան»,– հավաստիացրեցին ճանապարհային ոստիկանությունից։
Ու կսկսվեն դաժան օրերը - փող կլպելու հերթական հնարքն է, քանի որ ճանապարհային նշանները երբեմն այն աստիճան աբսուրդային են, որ չխախտել ուղղակի հրանավոր չէ: Ես կողջունեյի այդ քայլը, եթե դրա հետ միաժամանակ էլ լուրջ ռեվիզիայի ենթարկվեին բոլոր ճանապարհային նշանների տեղադրման արդյունավետությունը, իսկ այսպես - ուղղակի փող կպլոկեն: Տեղ գիտեմ քաղաքում, որտեղ մաքսիմալ արագությունը 40 է դրված - ազնվորեն փորձել եմ այդ տեղով 40-ով անցնել, չի ստացվել: Ընդ որում ոչ մի տրամաբանական հիմք չկա այդտեղի 40-ին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ճիշտա երթևեկության կազամակերպումը վատ վիճակումա գտնվում, բայց կարծում եմ կարելիա փորձել մաքսիմալ օրինապահ լինել. Իսկ 40կմ\ժ-ի հետ կապված ասեմ. Մեր երկրի , այս դեպքում վարորդների պրոբլեմը հենց գալիսա նրանից, որ վարորդը մեքենան վարումա այնպես ինչպես որ նա կարծում է այդ պահին ճիշտ և հարմար, եթե դրածա 40-ի նշանը ուրեմն պիտի քշես 40-ով ոչ թե մտածես բայց տենաս ինչի են դրել, ովա դրել.
Հ.Գ. Այս թեմայում գրածս քննադատությունների որոշ մասն էլ վերաբերվում է հենց ինձ, այնպես որ կխնդրեի չնեղանալ իմ խոսքերից.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
h_jak ջան, տեղեր կան, որ 40-ով քշելն ուղղակի աբսուրդ է - օրինակ, եթե այստեղ ավանցի կա - Ֆինանսատնտեսագիտական քոլեջի մոտ 40 է դրած, այնտեղով որևէ մեկը փորձել է այդ արագությամբ անցնել? Ես փորձել եմ, ազնվորեն - աբսուրդ է ստացվում: Նույն կերպ արդեն քանի օր է, համառորեն փորձում է "գազանանոցի դիքը" BMW-525-ով 60-ի տակ իջնել - աբսուրդի գագաթնակետն է ստացվում
Այլ օրինակ - մարշրուտկեքը լցվում են կանգառը, անցնելն անհնար է նույնիսկ ծայրահեղ ձախ շարքով - և հիմա ինչ, մեկ միլիմետր հատեցիր հոծ գիծը, 5.000-անոց տուգանք պիտի վրադ կախեն? Ասել եմ ու էլի կասեմ - ճանապարհատրանսպորտային կանոնները լիքը աբսուրդներ ունեն - հավատացեք մի մարդու, որն ուշադիր կարդացել է ՀՀ կառավարության 28.06.2007 թ-ի թիվ 955-Ն որոշումը, աբսուրդներ են, որոնք այժմ մեղմվում են նրա հաշվին, որ... չգրված մի կանոնով դրանց ոչ-ոք չի հետևում կամ էլ, ծայրահեղ դեպքում են միայն հետևում: Իսկ որ կամեռաներ եղան, վերջ, էլ քշել չի լինի - պարզ օրինակ, այդ ամրագոտիների աբսուրդիզմը կամ այն կանոնը, որ հենց հետիոտնը ոտքը դրեց "զեբռի" վրա, պետք է արգելակես ու թողնես, որ ինքն անցնի (103. Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին - 28.06.2007 թ-ի թիվ 955-Ն որոշում): Փորձել եք այդ կանոնը պահպանել Խանջյանի վրայի "զեբռայի" վրա, Վ. Մամիկոնյանի արձանից դեպի մանկավարժական մի քիչ ներքև? Ուզում ես, h_jak ջան, հանդիպենք, նստենք քո մեքենան ու մի քանի անգամ անցնենք այդ տեղով ըստ կանոնի - տեսնենք ինչ կստացվի...
Վերջին խմբագրող՝ Lion: 17.12.2011, 23:11:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես էլի եմ ասում թերություններ կան, բայց նենց վատ չի վիճակը որ քան դու էս ասում, ես չեմ հասկանում որնա խնդիրը որ գազանանոցի դիքը իջնես 60-ով, ես շատ չեմ օգտվում այդ ճանապարհով սակայն երբ որ օգտվում եմ հաստատ 60+10 կմ/ժ-ն չեմ գերազանցում. Իսկ հետիոտների պահով ես հաստատ չգիտեմ սակայ կարծում եմ որ էդ ոտքը դնելուն պես արգելակելը այդքան էլ այպես չէ, իսկ ամրագոտիների մասին ընդհանրապես չհասկացա.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Խնդիրներ կան - իմ համեստ կարծիքով, ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, գազանանոցի դիքի վրա պիտի 70+10 դրվի - 60+10-ը ակնհայտ քիչ է, քանի որ անընդհատ ստիպված ես լինում արգելակը սեղմել: Տես, մյուս մեքենաները չգիտեմ ինչպես, բայց օրինակ իմ 525-ը, երբ այդ դիքով իջնելիս սկզբում մոտ 40 կմ/ժ-ի վրա դնում եմ հինգերորդ արագություն, մինչև ներքև իջնելիս արագանում է մինչև... 70, ոչ ավել: Այսինքն ես, առանց արգելակելու, զուտ փոխանցման տուփի հաշվին հանգիստ իջնում եմ ներքև: Իսկ հիմա ես ստիպված եմ լինելու ամեն պահի արգելակել, քանի որ այդ հիմար տեսախցիկը շուտով կմիացնեն: Վստահ եմ, որ նույն վիճակում են հայտնվելու նաև մյուս վարորդները, հատկապես ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներով...
Չէէ, հենց կեղտոտ պահն էլ էնա, որ հենց հետիոտնը ոտքը դրեց զեբռի վրա, վերջ, դու պիտի մեխվես տեղումդ, որ ինքն անցնի - օրենսդրական նորմը հստակ ասում է. "Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին ", իսկ որ պահին է հետիոտնը սկում հատեկլ զեբռը? Ճիշտ է, երբ ոտքը դնի դրա վրա: Հիմա պատկերացրու, Խանջյանով, բավականին լայն այդ փողոցի քո մասի ձախ հատվածով իջնում ես, մեկ էլ, օպա, աջից մի սիրունիկ աղջիկ, անշտապ, ոտքը դնում է զեբռի վրա ու, ոնց շատերն են սիրում անել, անշտապ օրորվելով. "իրեն է ցույց տալիս": Նորմալ պայմաններում դու կանցնես, քեզնից հետո էլ ինքը կանցնի, իսկ հիմա - դու պետք է արգելակես /դեռ բախտդ կբերի, եթե այդ պահին հետևից հարված չուտես/, սպասես, որ ինքը անշտապ օրորվելով մոտենա մեքենայիդ, հետո անցնի դրա դիմացով, շորորալով ու իրեն ցույց տալով, քանի որ կանոն է, մեռնեմ օրենքին...
Ամրագոտիների պահով - ասել եմ ու միշտ կասեմ, քաղաքում դրանք կիրառելը հիմարություն է: Չէ որ քաղաքում արագությունը որպես կանոն առավելագույնը մոտ 50 կմ-/ է, իսկ դե-յուրե` 60+10: Ինչ իմաստ ունի այս պայմաններում ամրագոտի գցելը, քանի որ նույնիսկ եթե հարվածես էլ, էլի կհասցնես և արգելակել, և, եթե նույնիսկ առաջ էլ նետվես, վնասն այնքան չի լինի - իսկ փոխարենը? Կորցնում ենք նեռվեռ, դիսկամֆորտի զգացում ենք ունենում, հատկապես ձմեռն ու ծանր շորերով, էլ չասած, որ ամրագոտին ճմռթում է կոստյումը - վերջին պահը կհասկանան նրանք, ովքեր փողկաով ու կոստյումով են գործի գնում...
Մի խոսքով, լուրջ խնդիր կա - ես դեմ չեմ տեսախցիկներին, բայց դեմ եմ դրանց կիրառմանը ՃԵ կանոնների ու քաղաքային երթևեկության գործող կանոնների պայմաններում, երբ դրանք ուղղակի փող պլոկելու միջոց կդառնան, քանի որ չխախտել երբեմն ուղղակի անհնար - ով չի հավատա, թող չալարի ու իր ինամառկով անցնի Ավանի Բաբաջանյան փողոցով, որտեղ մի երկար տարածության վրա... 40 է դրած...
Եվ ի դեպ - կուզենայի, որ ՃԵ հասարակական խորհրդի պես մի բան գործեր, որ հասցներ. "ժողովրդի ձայնը" ՃԵ նշաններ տեղադորղներին ու որոշ աբսուրդ դեպքերում բողոքեր դրանց դրած ավելորդ սահմանափակումների դեմ - իրոք, երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ նշանները դնում են հենց ավելորդ նեռվ քայքայելու, խախտում դրդել/ստեղծելու և փող պլոկելու համար...
Վերջին խմբագրող՝ Lion: 18.12.2011, 02:00:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Փաստորեն, եթե այդ դքի թեքությունը ավելի մեծ լիներ ու քո մեքենան հինգերորդով 100 կմ/ժ գնար, ապա պետք է այդտեղ 100 կմ/ժ թույլատրվե՞ր:
Ռուսը մի խոսք ունի, чем круче горка тем ниже передача, դու էլ չորորդով իջի:
Նույնն էլ թող անեն ավտոմատ փոխանցման տուփով մեքենաների վարորդները: Չնայած որ շատ վարորդների համար ընթացքի ժամանակ սկոռոստը փոխելը քֆուրի նման մի բան է:
Ասեմ ավելին, եթե (ժամանակակից) ավտոմատ փոխանցման տուփով մեքենայով սպուսկի վրա թեթև արգելակես, ապա այն իջեցնում է մեկ աստիճանով ու չի բարձրացնում այնքան ժամանակ, մինչև սպուսկը չավարտվի:
Վերջին խմբագրող՝ Bruno: 18.12.2011, 14:37:
h_jak (18.12.2011)
h_jak (18.12.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ