User Tag List

Էջ 540 979-ից ԱռաջինԱռաջին ... 40440490530536537538539540541542543544550590640 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,086 համարից մինչև 8,100 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #8086
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը

    Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը:
    Օրենքի իշխանությունը ո՞վ պիտի հաստատի, Լեւոն Տեր Պետրոսյա՞նը, կխնդրեի նշել այն գործոնները որոնցով նա շահել է քո վստահությունը:

    Լեւոն Տեր Պետրոսյանը արդեն եղել է իշխանության ղեկին եւ իր կառավարման օրոք ապացուցել է, որ արժանի չէ վստահության: Եթե կարող էր ինչ որ լավ բան անել Հայաստան պետության համար, ապա թող աներ, չէ՞ որ ստացել էր այդ հնարավորությունը:

    Կխնդրեի նշել այն գործոնները որոցով առաջնորդվելով դու լցվում ես վստահությամբ եւ գնում ես այդ առաջնորդի հետեւից, համաձայն որոնց դու հայտարարում ես, որ գործելու է օրենքի իշխանությունը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #8087
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չամիչ ջան, եթե մի փոքր հույս ունենայի, որ եթե ներկայացնեմ իմ տեսակետները, քո դիրքորոշումը գոնե մեկ միլիմետր կկարողանամ փոխել, ապա չէի ալարի ու նորից կգրեի այն ամենն, ինչը ֆորումում ու մասնավորապես այս թեմայում բազմիցս գրել եմ: Բայց քանի-որ ունեմ այդ համոզվածությունը, ապա փասս, հրաժարվում եմ քո համար ասուլիս անցկացնել ու պատասխանել քո հարցադրումներին:

    Կսահմանափակվեմ ևս մեկ անգամ շեշտելով իմ համար մի ֆունդամենտալ գաղափար. իմ պայքարն անձերի համար չէ ու անձերի դեմ չէ, ի տարբերություն քեզ ու շատերի ես ոչ անձատյաց եմ, ոչ էլ անձապաշտ, ու իմ համոզմունքներն ու սկզբունքները, իմ գիտակցությունն ու տրամաբանությունը ասում են մեկ պարզ բան. անգամ տականքը կարող է լավ շարժում առաջնորդել, դեպի լավը տանող ուղի բացել: Բայց սա չի նշանակում, որ Լևոնին ես տականք եմ համարում: Ես ընդամենը ասում եմ, որ ԱՆԳԱՄ տականքը դա կարող էր անել, հետևաբար խնդրում եմ, քո անձնատյացությունն ու ամեն ինչ լոկ անձերով պայմանավորելն իմ գլխին մի՛ փաթաթիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #8088
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Կսահմանափակվեմ ևս մեկ անգամ շեշտելով իմ համար մի ֆունդամենտալ գաղափար. իմ պայքարն անձերի համար չէ ու անձերի դեմ չէ, ի տարբերություն քեզ ու շատերի ես ոչ անձատյաց եմ, ոչ էլ անձապաշտ, ու իմ համոզմունքներն ու սկզբունքները, իմ գիտակցությունն ու տրամաբանությունը ասում են մեկ պարզ բան. անգամ տականքը կարող է լավ շարժում առաջնորդել, դեպի լավը տանող ուղի բացել: Բայց սա չի նշանակում, որ Լևոնին ես տականք եմ համարում: Ես ընդամենը ասում եմ, որ ԱՆԳԱՄ տականքը դա կարող էր անել, հետևաբար խնդրում եմ, քո անձնատյացությունն ու ամեն ինչ լոկ անձերով պայմանավորելն իմ գլխին մի՛ փաթաթիր:
    Նախ սկսենք հետեւյալից, կխնրեի չվիրավորել եւ անհիմն չմեղադրել: Ինչի՞ց եզրակացրիր, կամ ինչից որոշեցիր, որ ես անձատյաց եմ, կամ էլ անձապաշտ եմ, կխնդրեի բերել կոնկրետ հիմնավորումներ, համաձայն որոնց դու եկել ես այն եզրահանգման, որ ես անձապաշտ եմ կամ անձատյաց:

    Դու գնում ես, մի խմբավորման հետեւից, որը ունի առաջնորդ, ես էլ ուզում եմ պարզել, որո՞նք են այն հիմնավոր գործոնները, որոնք քեզ օգնել են վստահությամբ համակվել այդ խմբավորամ եւ նրա առաջնորդի նկատմամբ:

    Հարցը տալիս եմ լրիվ անկեղծ: Ուզում եմ պարզել, ինձ համար բացահայտել այն ինչը միգուցե ես չեմ հասկանում: Պատասխան կա՞, եթե կա, ապա կխնդրեի պատասխանել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #8089
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, կարող ենք քննարկել ՀԱԿ-ի սխալները, քննադատել ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ… ու լավ էլ կանենք… հարցը իմ համար դա չի… էս պրոցեսից ՀԱԿ-ն իր դասերը պիտի քաղի մենք էլ մերը…

    ինձ ուղղակի մի բան ա անհանգստացնում… էն ուրախությունն ու խրախճանքը, որ տիրում ա էս "պարտության" շուրջ… պրոբլեմն անգամ պարտության շուրջ խրախճանքը չի, եթե դա լիներ երկու քաղաքական ուժերի միջև, երբ մի ուժ պարտվում ա մյուսը հաղթում ու երկուսն էլ ունենում են որոշակի քանակությամբ հետևորդներ– ազնիվ հետևորդներ…

    …բայց մենք էսօր ուրախանում ենք ոչ թե ինչ որ մի ուժի հաղթանակի համար, այլ ինչ որ մի ուժի պարտության համար որն ըստ էության նշանակում ա, որ էս ռեժիմը ոչ միայն կարող ա հարատևի, այլ նաև ամրապնդվի ու դատելով մեր հասարակության տենդենցներից, կարող ա հարատևի ու փաստորեն դառնա Հայաստանում հնարավոր միակ կառավարման սիստեմը…

    (1) արտագաղթը ըստ էության արդեն ոչ միայն ընդդիմությանն ա անհանգստացնում, այլ նաև սփյուռքին. (2) Հայաստանում եստ էության երկու կոպեկով ցանկացած բողոքի բերան հեշտությամբ կարելի ա փակել… ոսկերիչներ, տաքսիստներ, վրացական համարանիշներ, բուտկեք… մնացածնե էլ դուք ասեք… միակ մարդիկ որ դեռ ոտքի են դրանք Մարտի 1-ի ու զոհված զինվորների ծնողներն են, էն էլ երևի ոչ բոլորը ու նրանց մեջքին ովքեր են կանգնած, էդ էլ հայտնի չի… մեն մենակներն են… էդքան մարդկանց տներից դուրս հանեցին, փողոցները գցեցին…

    Լավ եք անում ուրախանում եք ժողովուրդ ջան, խնդիր չկա, պարտությունը պարտություն ա… թեկուզ ժամանակավոր… ուղղակի հաղթողն ո՞վ ա… ասեք իմանամ ես էլ ձեզ միանամ… թե դիլխոր պպզենք ու ծխենք…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 09.10.2011, 23:56:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (09.10.2011), Chuk (10.10.2011)

  6. #8090
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2011
    Հասցե
    Հայաստան,Երեվան.
    Տարիք
    31
    Գրառումներ
    104
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Կարեն Կանտարով-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայքարի վերջնական փուլին հասնելու համար կա 3 մեթոդ՝
    1. միանալ ազգային թշնամուն:
    2. կազմակերպել հերթական մարտի 1 ի ու հոկտեմբերի 27 ի դեպքերը:
    Կամ իմ մեթոդը՝
    3. Կոալիցիայի կադրերում ու Ղեկավարության Աթոռներում ունենանք մեր մարդիքն:
    Չուկ,եթե թույլ տա՞ս ասեմ ինչպես:
    Հա մի բան էլ,գիտեք ո՞ր Ղեկավարությունը Ընդիմության հսկումով իր ձեռքի մեջ է պահում զանգվածին....

    ՈՒստի եվ պետք էր ՀԱԿ ն միացնել Սոցիալիստական Կոմկուսի հետ ,կամ Ստալինիզմ?
    Սոցիալիզմը հաղթելու է,ես չեմ ասի իմ մեթոդները,կասեմ միայն՝ բաժանիր եվ տիրիր…

  7. #8091
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ սկսենք հետեւյալից, կխնրեի չվիրավորել եւ անհիմն չմեղադրել: Ինչի՞ց եզրակացրիր, կամ ինչից որոշեցիր, որ ես անձատյաց եմ, կամ էլ անձապաշտ եմ, կխնդրեի բերել կոնկրետ հիմնավորումներ, համաձայն որոնց դու եկել ես այն եզրահանգման, որ ես անձապաշտ եմ կամ անձատյաց:

    Դու գնում ես, մի խմբավորման հետեւից, որը ունի առաջնորդ, ես էլ ուզում եմ պարզել, որո՞նք են այն հիմնավոր գործոնները, որոնք քեզ օգնել են վստահությամբ համակվել այդ խմբավորամ եւ նրա առաջնորդի նկատմամբ:

    Հարցը տալիս եմ լրիվ անկեղծ: Ուզում եմ պարզել, ինձ համար բացահայտել այն ինչը միգուցե ես չեմ հասկանում: Պատասխան կա՞, եթե կա, ապա կխնդրեի պատասխանել:
    Ամենևին վիրավորելու միտք չեմ ունեցել: Նման եզրահանգման եկել եմ հենց քո գրառումներից, ըստ որոնց դու ուղղակի «տանել չես կարողանում» Տեր-Պետրոսյանին և զուտ այդ անձի հետ պայմանավորված արդեն իսկ վատ վերաբերմունք ունես շարժման նկատմամբ:

    Շատ լավ: Արի այսպես: Ես ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ոչ շատ ծավալուն, այլ հակիրճ ներկայացնել, թե ինչու եմ հավատում, որ ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ունակ է առաջնորդել շարժման այն փուլը, որում գտնվում ենք, և որը վերջնականում բերելու է հաղթական ավարտին:

    Ես դա անելու եմ ցանկացած դեպքում, անկախ այս հարցիս հնչեցրածդ պատասխանիցդ: Սակայն քանի որ ասացիր, որ ես քեզ անհիմն եմ մեղադրել, ես խնդրում եմ հիմա անկեղծ պատասխանել հարցիս. ինչպե՞ս ես վերաբերվում Տեր-Պետրոսյանին: Չունե՞ս նրա նկատմամբ չափազանց վատ, ատելության ձգտող վերաբերմունք: Խնդրում եմ պատասխանել անկեղծ, նաև հիշելով, որ առկա են քո հին գրառումները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8092
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան ես ի սրտե ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հոգով ձեր հետ եմ հանրահավաքում,ափսոս չեմ կարող ներկա գտնվել,հիմա Ամստերդամում եմ,չես ասի շատ մարդ կա եւ հնարավորություն կա ինտերնետով ուղիղ եթերով դիտել,կամ լսել,շնորհակալություն:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  9. #8093
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան ես ի սրտե ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հոգով ձեր հետ եմ հանրահավաքում,ափսոս չեմ կարող ներկա գտնվել,հիմա Ամստերդամում եմ,չես ասի շատ մարդ կա եւ հնարավորություն կա ինտերնետով ուղիղ եթերով դիտել,կամ լսել,շնորհակալություն:
    Շնորհակալ եմ մաղթանքի համար:
    Հայտարարված 7-օրյա նստացույցը ավարտվել է: Իրականում այն ձգվեց 8 օր, որովհետև հավանաբար սկզբից հաշվի չէր առնվել, որ 7-րդ օրը Հայաստանն ապրելու է ֆուտբոլային կյանքով ու նպատակահարմար չէր ավարտի համար նախատեսված մեծ ու հզոր հանրահավաքն այդ օրն անել:

    Հաջորդ հանրահավաքը հոկտեմբերի 28-ին է, որտեղ կուրվագծվեն պայքարի հետագա, կոնկրետ քայլերը:
    Մինչ այդ ՀԱԿ-ն, ըստ ամենայնի, աշխատանք ունի կատարելու Երևանի համայնքներում ու մարզերում, մոբիլիզացնելու համակիրներին:

    Մարդկանց քանակը բավական շատ էր, բայց ոչ այնքան, որքան որ ես կուզեի տեսնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (10.10.2011)

  11. #8094
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2011
    Հասցե
    Հայաստան,Երեվան.
    Տարիք
    31
    Գրառումներ
    104
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ մաղթանքի համար:
    Հայտարարված 7-օրյա նստացույցը ավարտվել է: Իրականում այն ձգվեց 8 օր, որովհետև հավանաբար սկզբից հաշվի չէր առնվել, որ 7-րդ օրը Հայաստանն ապրելու է ֆուտբոլային կյանքով ու նպատակահարմար չէր ավարտի համար նախատեսված մեծ ու հզոր հանրահավաքն այդ օրն անել:

    Հաջորդ հանրահավաքը հոկտեմբերի 28-ին է, որտեղ կուրվագծվեն պայքարի հետագա, կոնկրետ քայլերը:
    Մինչ այդ ՀԱԿ-ն, ըստ ամենայնի, աշխատանք ունի կատարելու Երևանի համայնքներում ու մարզերում, մոբիլիզացնելու համակիրներին:

    Մարդկանց քանակը բավական շատ էր, բայց ոչ այնքան, որքան որ ես կուզեի տեսնել:
    Կարելի է ՞ միանալ ձեր պայքարին,եվ ի՞նչու է ՀԱԿ ը կոչվում Հայոց Ազգային Կոնգրես:

    Քեռուս հետ եմ գալու…
    Վերջին խմբագրող՝ Կարեն Կանտարով: 10.10.2011, 12:24: Պատճառ: Սոցիալիզմից բան դուրս չեկավ,մնաց ՀԱԿը

  12. #8095
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպե՞ս ես վերաբերվում Տեր-Պետրոսյանին: Չունե՞ս նրա նկատմամբ չափազանց վատ, ատելության ձգտող վերաբերմունք: Խնդրում եմ պատասխանել անկեղծ, նաև հիշելով, որ առկա են քո հին գրառումները:
    Որեւէ անձի հանդեպ ատելություն ունենալը լրիվ անիմաստ եմ համարում: Ամեն մարդ էնպիսին է ինչպիսին, որ կա: Որեւէ անձի հանդեպ ատելություն երբեւէ չեմ ունեցել եւ չեմ էլ ունենա: Անկեղծ ասած այնքան էլ չհասկացա, թե իմ վերաբարմունքը Լեւոն Տեր Պետրոսյանի անձի նկատմամբ ի՞նչ կապ ուներ իմ հարցի էության հետ: Չափազանց քիչ եմ հետաքրքրված Լեւոն Տեր Պետրոսյան անձով, վերաբերմունք, առհասարակ չունեմ: Ինձ հետաքրքիր է, որո՞նք են այն ծանրակշիռ գործոնները, որոնց առկայությունը քեզ ստիպում է հավատալ, որ կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրում տիրելու է օրենքի իշխանությունը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (10.10.2011)

  14. #8096
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքիր է, որո՞նք են այն ծանրակշիռ գործոնները, որոնց առկայությունը քեզ ստիպում է հավատալ, որ կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրում տիրելու է օրենքի իշխանությունը:
    Չամիչ ջան, ուրեմն մի անգամ էլ հստակեցնեմ. ոչ մեկի հաղթանակը չի կարող նշանակել, որ տիրելու ա օրենքի իշխանություն: Կարծել, որ կոնկրետ ինչ-որ մեկին իշխանության բերելով հաստատվելու է այդ օրենքի իշխանությունը ինքնախաբեություն է: Դու չես կարող գտնել իմ որևէ գրառում, որտեղ ես նման միտք եմ արտահայտել, հետևաբար քո հարցը ես որակում եմ, որպես իմ գրածների կամ չհասկանալ, կամ խեղաթյուրել:

    Հարց երկրորդ. ինչու՞ ես կարծում, թե ես քեզ պետք է հաշվետու լինեմ, թե ինչու՞ եմ համարում, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժումը հանգրվան է օրենքի իշխանության հաստատելու ճանապարհին: Դու նվազ անգամ քո համար շա՞նս թողել ես, որ իմ ասածները քեզ կարող են համոզել, եթե ես մանրամասն փաստարկեմ, թե՞ ուղղակի խոսացնում ու քո կարծիքով փորձում ես ցույց տալ իմ համոզմունքների սնանկությունը: Խնդրում եմ այս հարցերին ևս հնարավորինս ազնիվ ու անկեղծ պատասխանել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #8097
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, ուրեմն մի անգամ էլ հստակեցնեմ. ոչ մեկի հաղթանակը չի կարող նշանակել, որ տիրելու ա օրենքի իշխանություն: Կարծել, որ կոնկրետ ինչ-որ մեկին իշխանության բերելով հաստատվելու է այդ օրենքի իշխանությունը ինքնախաբեություն է: Դու չես կարող գտնել իմ որևէ գրառում, որտեղ ես նման միտք եմ արտահայտել, հետևաբար քո հարցը ես որակում եմ, որպես իմ գրածների կամ չհասկանալ, կամ խեղաթյուրել:

    Հարց երկրորդ. ինչու՞ ես կարծում, թե ես քեզ պետք է հաշվետու լինեմ, թե ինչու՞ եմ համարում, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժումը հանգրվան է օրենքի իշխանության հաստատելու ճանապարհին: Դու նվազ անգամ քո համար շա՞նս թողել ես, որ իմ ասածները քեզ կարող են համոզել, եթե ես մանրամասն փաստարկեմ, թե՞ ուղղակի խոսացնում ու քո կարծիքով փորձում ես ցույց տալ իմ համոզմունքների սնանկությունը: Խնդրում եմ այս հարցերին ևս հնարավորինս ազնիվ ու անկեղծ պատասխանել:
    Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը

    Չուկ ջան, սրանք հենց քո խոսքերն են: Տվյալ պահին դու սատարում ես քաղաքական կոնկրետ ուժի, հետեւաբար, Հայաստանում օրենքի իշխանություն հաստատվելու հույսերը կապում ես հենց այդ ուժի իշխանության գալու հետ: Եթե էտպես չի՞, ապա ինչպե՞ս է:

    Իսկ ես քեզ խնդրել ե՞մ, որ դու ինձ հաշվետու լինես: Ես ունեմ հարց, որի պատասխանը ինձ չափազանց հուզում է, եվ սա ասնում եմ ամենայն անկեղծությամբ, եթե քո պատվից վեր ես համարում ինձ պատասխան տալը, ապա հենց էտպես էլ ասա:

    Նորից եմ շեշտում, այն հարցը, որը արդեն քանի անգամ տալիս եմ ինձ չափազանց հուզում է, ես անկեղծորեն սպասում եմ քո պատասխանին:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  16. #8098
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չուկ ջան, սրանք հենց քո խոսքերն են: Տվյալ պահին դու սատարում ես քաղաքական կոնկրետ ուժի, հետեւաբար, Հայաստանում օրենքի իշխանություն հաստատվելու հույսերը կապում ես հենց այդ ուժի իշխանության գալու հետ: Եթե էտպես չի՞, ապա ինչպե՞ս է:

    Իսկ ես քեզ խնդրել ե՞մ, որ դու ինձ հաշվետու լինես: Ես ունեմ հարց, որի պատասխանը ինձ չափազանց հուզում է, եվ սա ասնում եմ ամենայն անկեղծությամբ, եթե քո պատվից վեր ես համարում ինձ պատասխան տալը, ապա հենց էտպես էլ ասա:

    Նորից եմ շեշտում, այն հարցը, որը արդեն քանի անգամ տալիս եմ ինձ չափազանց հուզում է, ես անկեղծորեն սպասում եմ քո պատասխանին:
    Պատվիցս վեր չի, պարզապես իմ փորձը ինձ հուշում է, որ անիմաստ խոսակցություն է: Խնդիրն այն է, որ «երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են»: Չակերտների մեջ բերված խոսքերը ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց քո խոսքերն են, որոնք ասել ես ինձ ընդամենը 2 տարի առաջ 2009 թ.-ի հենց հոկտեմբեր ամսվա կեսերին: Դա մոտավորապես այն ժամանակներն էին, երբ դու ինձ և էլի մի քանի ակումբականների «մեղադրում» էիր, որ իբր «լևոննականներով վրա ենք տվել» ու որ «եթե իմանայիր որ լևոնականներ ենք, նույնիսկ չէիր խոսի», ինչպես նաև «ցինիկաբար» արդարացնում էիր քաղաքական գործիչների ձերբակալությունները (մարտի 1-ի դեպքերի հետ կապված) ու պնդում, որ նրանք «պետական հեղաշրջման փորձ են արել» ու պետք է ձերբակալվեին: Այդ ամենը, ինչպես նաև քննարկումների ընդհանուր ոճը, դիմացինների փաստարկները բացարձակապես չլսելը ու անտեսելը ինձ տվել ենք հիմք թե՛ հասկանալու անձամբ Լևոնի նկատմամբ վերաբերմունքդ, թե՛ ՀԱԿ համակիրների նկատմամբ վերաբերմունքդ (որոնք քո համար ոչ այլ ինչ են, քան «լևոնականներ»), թե իրականում մեր մոտիվացիան հասկանալ չուզելդ:

    Անկախ այս ամեն ինչից ես վերևում գրել էի, որ հարցերիդ կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ու կպատասխանեմ քիչ անց, սակայն ոչ թե քննարկման մեջ մտնելու միտումով (ես հրաշալի գիտեմ, որ թեկուզ չփաստարկված, բայց իմ բոլոր փաստարկները «հակափաստարկվելու» են), այլ ընդամենը իմ ասելիքն ասելու ու մի կողմ քաշվելու համար, քանի որ տվյալ պահին քո հետ այդ հարցով քննարկման մեջ մտնելն արդյունավետ ու ինձ պետքական չեմ համարում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #8099
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, գրառմանդ հումորապարոդյայոտ շերտը ջոգած ա, ըստ իս, բավական հաջող է ստացվել: Բայց պատասխանել եմ գրառմանդ լուրջ շերտին, որի առկայությունը չեմ կարծում թե կժխտես: Հաստատ էս գրառումը կատարելիս չէիր մտածում, թե երևի Ձայը խմած վախտ պատահաբար անտեսանելի ա սարքել, այլ ավելի շատ հակված էիր կարծելու, որ մոդերներից մեկը չարանենգորեն թեման ֆուկ ա արել: Երե սխալվում եմ, կներես, կոլեգա, բայց ես տենց եմ կարծում:
    Ձայ ջան միակ բանը որ մտածել եմ սա է՝ «յանի էս ու՞ր ա մեր թեման», բայց քանի որ ոչ մի ապացույց չունեմ, ուստի և կարծիքդ, որից ես ինձ բնավ վատ չեմ զգում, թող մնա անփոփոխ։ Կարող եմ քաղաքական ոչ կոռեկտության համար տուգանքներ վճարել, գարեջուր, բան... Համենայն դեպս եթե ինքս ինձ ստիպեի մտածել, թե ինչ պատճառով է թեման անհայտացել, գրառումը չէր ստացվի։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.10.2011)

  19. #8100
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատվիցս վեր չի, պարզապես իմ փորձը ինձ հուշում է, որ անիմաստ խոսակցություն է: Խնդիրն այն է, որ «երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են»: Չակերտների մեջ բերված խոսքերը ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց քո խոսքերն են, որոնք ասել ես ինձ ընդամենը 2 տարի առաջ 2009 թ.-ի հենց հոկտեմբեր ամսվա կեսերին: Դա մոտավորապես այն ժամանակներն էին, երբ դու ինձ և էլի մի քանի ակումբականների «մեղադրում» էիր, որ իբր «լևոննականներով վրա ենք տվել» ու որ «եթե իմանայիր որ լևոնականներ ենք, նույնիսկ չէիր խոսի», ինչպես նաև «ցինիկաբար» արդարացնում էիր քաղաքական գործիչների ձերբակալությունները (մարտի 1-ի դեպքերի հետ կապված) ու պնդում, որ նրանք «պետական հեղաշրջման փորձ են արել» ու պետք է ձերբակալվեին: Այդ ամենը, ինչպես նաև քննարկումների ընդհանուր ոճը, դիմացինների փաստարկները բացարձակապես չլսելը ու անտեսելը ինձ տվել ենք հիմք թե՛ հասկանալու անձամբ Լևոնի նկատմամբ վերաբերմունքդ, թե՛ ՀԱԿ համակիրների նկատմամբ վերաբերմունքդ (որոնք քո համար ոչ այլ ինչ են, քան «լևոնականներ»), թե իրականում մեր մոտիվացիան հասկանալ չուզելդ:

    Անկախ այս ամեն ինչից ես վերևում գրել էի, որ հարցերիդ կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ու կպատասխանեմ քիչ անց, սակայն ոչ թե քննարկման մեջ մտնելու միտումով (ես հրաշալի գիտեմ, որ թեկուզ չփաստարկված, բայց իմ բոլոր փաստարկները «հակափաստարկվելու» են), այլ ընդամենը իմ ասելիքն ասելու ու մի կողմ քաշվելու համար, քանի որ տվյալ պահին քո հետ այդ հարցով քննարկման մեջ մտնելն արդյունավետ ու ինձ պետքական չեմ համարում:
    Շնորհակալություն, որ այդ պատվին արժանացրիր, կսպասեմ պատասխանիդ, բայց կրկին չմոռացար վիրավորել եւ ցինիկ անվանել,ամեն մարդ իրավունք ունի ցանկացած թեմայով իր տեսակատն ունենալ եւ այն արտահայտել, եթե կարծիքները բախվում են եւ չեն համընկնում չի նշանակում, որ պետք է անցնել անձնական վիրավորանքների:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 540 979-ից ԱռաջինԱռաջին ... 40440490530536537538539540541542543544550590640 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •