User Tag List

Էջ 538 979-ից ԱռաջինԱռաջին ... 38438488528534535536537538539540541542548588638 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,056 համարից մինչև 8,070 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #8056
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանրահավաքը բացել է Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սկսել ա, սկսել ա, սկսել ա»:

    30/09/201
    Ոնց սկսվավ, տենց էլ կտրվավ ... ՀԱԿ-ի ջրբաժանը Երևանի բարձրահարկերի սովետի վախտվա ջրամատակարարումն ա հիշեցնում - լվացքը չսկսած ջրերը կտրվում էին:

    Աննպատակ, անիմաստ, անարդյունք, անհետևանք, սաղ նույն բանի մասին, հովհարային ..... ու պայթած, պայթաաաաած, տրաքաաաած բանաձև վերջում - (1) ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն ա; (2) ոստիկանները մեզ չցրեցին, քանի որ դուխները չհերիքեց (դե ոնց ասե, որ ոստիկանների տանձին չի ցրելը, իսկ Սերժին լրիվ ձեռ ա տալիս դեմոկրատական ֆոնը - հավաքվեք, երգեք պարեք, ուզում եքե գիշերը քնեք, ձեռի հետ էլ արտահերթ պահանջեք ... ); (3) գլխաքանակը վատը չէր, մի տաս հազար էս կողմ, մի քսան հազար էն կողմ, հաշիվ չի; (4) մենք մեզ խելքո պահեցինք, ու կեցցե'ն մեր դեմոկրատական իշխանությունները, որոնք արտոնեցին առաջին ու վերջին հանրահավաքները. մենք որ խելոք չլինեինք, իրան արտոնողը չէին; (5) մի հատ էլ բուլիժնիկ երրորդ ուժերի բախչեն; (6) պահանջում ենք Սերժի հրաժարականը ու (7) այս պահանջը նշելու համար քսան օրից հավաքվում ենք տրնգիի ..... ու էսքան բան:

    Ուֆ, ինչ ասեմ, ՀԱԿ-ը մարտ ամիսը ձեռից բաց թողեց ու հիմա հնձում ա իրա ցանածը - պասիվ ու հիասթափված ժողովուրդ, որը ՀԱԿ-ին այլևս լուրջ չի ընդունում` իրա 15 կետերով, երկխոսությամբ, ու նույնիսկ 7 օրանոց շուրջօրյա հանրահավաքով:

    ՀԱԿ-ի բանաձևում Տիգրանին բաց թողնելու մասին ինչի՞ ոչ մի բան չկար: Գյոզալ երկխոսությունը քամուն տվին Տիգրանի համար, որ հիմա գոնե մի բառ չասե՞ն: Թե՞ էլ ակտուլ չի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #8057
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտելեկտուալ, տրամաբանող մարդկանց կողմից հնչեցված նախադասության նման կերպ ներկայացումը ինձ մշտապես զարմացրել է: Գնել, գրածդ որևէ տրամաբանության չի ենթարկվում, եթե սարկազմ էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հումոր էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հետևություն էր, ապա ըստ իս խիստ չմտածված
    Չէ ապեր, ութ օրում 100.000-ը անում ա, օրական միջինը 12.500: Ոստիկանությունն էլ միշտ 5000 ա ասում: Բայց դե մեր նման տղեքի համար յոթ-ութ հազար էս կողմ էն կողմ, նշանակություն չունի: Ու իմ համար էլ լրիվ մեկ ա:

    Ամեն դեպքում, Չուկ ջան, թիվ չեմ ուզում հաշվել - թվերը հաշվում են ՀԱԿ-ը, որը իրա նախընտրական գլխաքանակն ա ցույց տալիս, ու Ոստիանությունը, որը ՀԱԿ-ի նախընտրական գլխաքանակը նվազեցնում ա: Շատ նորմալ պրոցես ա` լրիվ նախընտրական տրամաբանության շրջանակներում:

    ՀԱԿ-ը արդեն իրան հայտարարել ա միակ քաղաքական ուժ: Դեմ չեմ, ՀԱԿ-ը իրոք համակիրների սոլիդ բանակ ունի` մնացած «ընդդիմադիրներից» մեծ ու հուսով եմ ավելի կազմակերպված:

    Բայց, հաշի առնելով (1) հայկական ընտրական բոլոր գործոնները, ավելի դուխով Սերժ, Լֆիկ, Դոդ, Քոչ, Մուկ .. (2) ՀԱԿ-ի ընդհանուր առմամբ բառադի վիճակը, թուլամորթությունը, մուտիլովշիկությունը, իմպոտենտությունը, (3) իմ նմանների առկայությունը, որոնք ՀԱԿ-ին պատժելու են ընտրությունների ժամանակ, (4) «սկսվել ա»-ի ոնց սկսվել էր, տենց էլ ավարտվելը - հերթական ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի ստացած ձայների պրոգնոզս ևս մեկ անգամ իջեցնում եմ մինչև 12%:

  4. #8058
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սրանց սաղին հենց էս ա հասնում - արհամարանք, որ հասկանան իրանց ոչնչությունը ու սատկեն դրանից:

    Արտակարգ պատահար Երեւանում

    ՕԵԿ եւ ՀՀԿ օրինակները կարող են որոշակի դաս լինել այլ գործիչների համար, որ նրանք այլեւս զգուշանան ասուլիսներից եւ ներկայանան միայն այն դեպքում, երբ ցինիզմով, մեծամտությամբ կամ “դուրաչոկությամբ” լեցուն դատարկաբանության փոխարեն, հանրության որեւէ շերտի ասելու կոնկրետ բան կունենան:

  5. #8059
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ապրես, ձյաձ, վերջին գրառման համար: Թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողներն ըստ էության գիտեն, թե ում ա պետք արհամարհել: Ու թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողները գիտեն, որ ՀԱԿ-ին պետք չի արհամարհել ու չեն արհամարհում: Չես արհամարհում անգամ դու՝ այստեղ քննարկելով:

    Ինչևէ:

    Նախորդ գրառումներիդ միայն մեկ արձագանք. Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:

    հ.գ. Չեմ անդրադառնում նաև հիրավի անտրամաբանական հաշվարկիդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #8060
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի արկղ կոնյակ եմ խոստանում, իրա զակուսկեղենով:
    Ես էլ քելեխի միսն եմ խոստանում
    Վերջին խմբագրող՝ Varzor: 09.10.2011, 17:07:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #8061
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դզեց, ես գնամ հայ աստվածներին աղոթեմ, որ հրաժարականը իրականություն դառնա: Հին արիական աստվածների մեջ արտահերթ ընտրությունների կամ հրաժարականաի ասված կա՞ր: Լեռնեցին ու՞ր ա, երբ իրա կարիքը սեցն զգացվում ա, չեմ հասկանում:
    Չէ, տենց աստված չկար, բայց շուտով կլինի Եկեք ականատես լինենք, թե ինչպես է կերտվում պատմությունը և թարմացվում դիցարանը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #8062
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ոստիկանները մեզ չցրեցին, քանի որ դուխները չհերիքեց (դե ոնց ասե, որ ոստիկանների տանձին չի ցրելը, իսկ Սերժին լրիվ ձեռ ա տալիս դեմոկրատական ֆոնը - հավաքվեք, երգեք պարեք, ուզում եքե գիշերը քնեք, ձեռի հետ էլ արտահերթ պահանջեք ... );
    Դե անհամները նույնիսկ Վանուշ Խանամիրյանին հաշվի չառան, իսկ էդ մարդը բացարակ քաղաքականության մեջ չէր, իրանցի պոզիտիվ մարդ էլ ման գաս չես գտնի: Համ էլ իշխանությունները ֆուտբոլային հաղթանակի աֆֆեկտի տակ էին, հեչ հավես չունէին մանրուքներով զբաղվելու՝ հաղթանակն ավելի մեծ է, քան բոլոր ՀԱԿ-երը միասին
    Այսինքն միանգամից 4 (5) նպաստեց նրան, որ 7 օրվա տեղը 8 օր մնան՝ սարկոզի, Խանամիրյան, ֆուտբոլ, հաղթանակի բերկրանք, ուրախ տրամադրություն:
    Բայց ակնհայտ ՀԱԿ-ի ականջինն վերևից շշնջացել էին, որ "Էսօր տրամներս լավա, բայց մի առիթավորվեք՝ ասել էինք 7, էս մի օրն էլ ձեզ փեշքեշ, բայց ոչ ավելի": ՈւՀԱԿ-ը արագի մեջ "որոշեց", որ հերիք է
    Ի դեպ ֆուտբոլի հանդիպմանը ֆանատների մի մասը կազմակերպված կերպով գնաց հենց օպերայի բակից (ոչ հրապարակից)՝ դա նույնպես անիմաստ տեղը չեր կազմակերպված:

    Բայց ասեմ, երեկ Լևոնի հայտարաության ժամանակ (դադարեցնելու մասին) նայում էին մարդկանց դեմքերին, ու հասկանում, որ պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր են: Որքա՜ն եմ տեսել այդպիսի դեմքեր ....
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #8063
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե անհամները նույնիսկ Վանուշ Խանամիրյանին հաշվի չառան, իսկ էդ մարդը բացարակ քաղաքականության մեջ չէր, իրանցի պոզիտիվ մարդ էլ ման գաս չես գտնի:
    Թող հողը թեթև լինի Վանուշ Խանամիրյանի վրա: Լավ էր պարում, վարպետ էր: Թող Աստված լուսավորի նրա հոգին:

    Սա հուզումնալից պահը: Իսկ հիմա գանք այն քաղաքականին, որին մեզ բերին անբարոյականները:

    Վանուշ Խանամիրյանը մի անգամ չի, որ օգտագործվել ա իշխանությունների կողմից: Նրան օգտագործում էին քաղաքական գովազդներում, ինքը փիառ էր անում: Չեմ քննարկում, նրան հարկադրու՞մ էին, թե՞ ինքն էր այդ համոզմունքներին: Դա իր ու բացառապես իր խնդիրն էր:

    Սակայն կատարվեց մի նողկալի բան, որը դեռ չէր եղել, համենայն դեպս ես չէի նկատել: Վանուշին օգտագործեցին նաև իր մահվանից հետո: Օգտագործեցին իշխանությունները՝ ՀԱԿ-ի վրա ցեխ շպրտելու ու սևացնելու համար: Սա անբարոյականություն է, ուրիշ ոչինչ:

    Արամ Մանուկյանը հանրահավաքին պաշտոնապես հայտարարել է, որ երբ իշխանության ներկայացուցիչները եկել են բանակցելու Խանամիրյանի հուղարկավորության հետ կապված, իրենց կողմից եղել է միայն ու միայն ընդառաջում, պատրաստակամ են եղել ճանապարհ բացել ու պատվով կազմակերպել, նաև մասնակցել Խանամիրյանի հուղարկավորությանը: Սակայն իշխանության խնդիրը դա չէր լուծում. իշխանության խնդիրը այդ պահին մահացած արվեստագետին օգտագործելով ՀԱԿ-ին սևացնել փորձելն էր, ինչն էլ արին:

    Այն, որ ՀԱԿ-ը ընդառաջ է գնացել Խանամիրյանի հուղարկավորությունն օժանդակելու խնդրանքին ես իմացել եմ շատ ավելի վաղ, քան հայտարարվել է, շատ ավելի վաղ, անգամ, քան լրատվամիջոցները տարածել են իշխանության ստահոդ վարկածը:

    Կրկնում եմ. դա անբարոյականություն է, և հուսով եմ որ բանական կգտնվեք ու այդ անբարոյական ստին չեք հավատա:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ասեմ, երեկ Լևոնի հայտարաության ժամանակ (դադարեցնելու մասին) նայում էին մարդկանց դեմքերին, ու հասկանում, որ պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր են: Որքա՜ն եմ տեսել այդպիսի դեմքեր ....
    Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող պնդում: Ես եղել եմ հրապարակում այդ պահին ու այնտեղ միայն հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր էին: Ավելին, բոլորը գիտակցում ու հասկանում էին, որ ճիշտ ընթացքով ենք գնում: Մեկ անգամ ևս խնդրում եմ, որպեսզի ՀԱԿ համախոհների ու ակցիաների մասնակիցների անունից բաներ չխոսես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8064
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛, թվերը իսկապես քարոզչական բնույթ են կրում:
    Լավ, է՞։ Բա մինչև հիմա գիտեինք թե տենց դիշովի քարոզներ մենակ ավազակապետական վարչախումբն է անում։ Իսկ կա՞ մի բան, որը քարոզչական բնույթ չի կրում, հետաքրքիր է։

    Ես ամեն օր եղել եմ հրապարակում: Իմ դիտարկումներն այսպիսին են. անգամ բուն հանրահավաքներին մարդկանց թվաքանակն այնքան չէր, ինչքան ցանկալի էր, որ լինի: Սակայն Ազատության հրապարակում մշտապես եղել է շարժ, ու ի թիվս պարզապես հետաքրքրվողների այստեղ անընդհատ եկել են համախոհներ, որոնց մի մասը մնացել է 5 րոպե, մյուս մասը 2 ժամ, մյուս մասն ավելի երկար: Ու Ազատության հրապարակ եկած համախոհների թիվը, այո, հեռու չէր 100 հազարից:
    Տեսնես ո՞նց ես ջոկել հետաքրքրվողներին համախոհներից։ Երևի համախոհները մի երկու րոպե կանգնել ու «այո՜» են գոռացել ու էդ պահին դու նրանց հատ հատ հաշվել ես ու համ էլ տեսել ես, որ ամեն օր «այո՜» գոռացողների դեմքերը փոխվում են։ Լո՛–գի՛–կա՛։
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #8065
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնում եմ. դա անբարոյականություն է, և հուսով եմ որ բանական կգտնվեք ու այդ անբարոյական ստին չեք հավատա:
    Բնավ չեմ վիճի, չեմ բացառում, որ իշխանությունները օգտագործում են նաև այդ մեթոդները: Նրանցից միշտէլ սպասելի է
    Բայց ասեմ, որ իշխանությունների ստահոդ վարկածը չեն ներկայացրել, այլ ներկայացրել եմ իրականությունը՝ Խանամիրյանին տարան օպերայի գլխավոր շքամուտքից, իսկ այդ ժամանակ Ազատության հրապարակում հավաքված էին մարդիք, որոնցից քչերը միացան թաղաման թափորին:
    Ինչ վերաբերվում ա Խանամիրյանի PR-ին,ապա նրան ոչ հարկադրում էին, ոչ էլ այդ համոզմունքին էր, ուղղակի շատ բարի լինելով չէր մերժում
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող պնդում: Ես եղել եմ հրապարակում այդ պահին ու այնտեղ միայն հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր էին: Ավելին, բոլորը գիտակցում ու հասկանում էին, որ ճիշտ ընթացքով ենք գնում: Մեկ անգամ ևս խնդրում եմ, որպեսզի ՀԱԿ համախոհների ու ակցիաների մասնակիցների անունից բաներ չխոսես:
    Դե ինչ ասեմ Չուկ ջան, դու ասա "հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր", իսկ ես տեսնեմ "պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր": Քոհամար հանգիստ են, իմ համար՝ հուսահատ: Նայած ով ոնց ա զգում:
    Ու մի խնդրիր չանել մի բան, որը արդեն իսկ չեմ արել: Ես մասնակիցների անունից չեմ խոսում, ես խոսում եմ իմ տեսածի մասին, իմ զգացածն եմ ներկայացնում: Ի՞նչ կապ ունեն իմ զգացումներն ու տրամաբանությունը հավաքի մասնակիցների հետ:

    Հ.Գ.
    Չուկ հիշու՞մ ես, որ ասեցիր "հոկտեմբերին կակտիվանան", ես էլ ասեցի, որ հոկտեմբերին ֆուտբոլային կրքերն են ակտիվանալու ավելի մեծ թափով ու խլացնելու են քաղաքականը:
    Արդեն իսկ սկսվել ա ասածս, մի 2 օրից էլ արդեն ոչ մեկը մոտակա մի 2 ամիսը չի հիշի Լևոնին, եթե նույնիսկ նա մյուս հավաքվածների հետ գիշերները քնի հրապարակում՝ վրանի տակ, ինչը իմ կարծիքով ավելի տրամաբանական ու հոգեբանորեն հզոր քայլ կլիներ, մի քիչ էլ տղամարդկային
    Վերջին խմբագրող՝ Varzor: 09.10.2011, 17:43:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #8066
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ո՞նց ես ջոկել հետաքրքրվողներին համախոհներից։ Երևի համախոհները մի երկու րոպե կանգնել ու «այո՜» են գոռացել ու էդ պահին դու նրանց հատ հատ հաշվել ես ու համ էլ տեսել ես, որ ամեն օր «այո՜» գոռացողների դեմքերը փոխվում են։ Լո՛–գի՛–կա՛։
    Ինչպիսի՜ լուրջ գրառում, ինչպիսի՜ լուրջ վերլուծություն իմ գրածի

    Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք ու դու էլ լավ գիտես, որ բոլորովին դժվար չէ ասենք 5 րոպեյով քո հետ կանգնած խոսողի, կողքինիդ հետ կանգնած խոսողի քաղաքական հայացքները որոշելը: Այո, Վիշ ջան, այնտեղ նաև իմ այնպիսի ընկերներ են եկել ու 5 րոպեից ավելի մնացել, ովքեր քեզնից ոչ պակաս հիասթափված են ու տվյալ պահին ՀԱԿ-ի համակիր չեն: Ու ցանկացած բանական մարդ ունակ է այդպիսիքին տարանջատել համախոհներից, այնպես որ խնդրում եմ, քո «տրամաբանական» սարկազմիկ անիմաստ գրառումները քեզ պահիր: Լա՞վ, մեր ըմբոստ եղբայր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #8067
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Չուկ հիշու՞մ ես, որ ասեցիր "հոկտեմբերին կակտիվանան", ես էլ ասեցի, որ հոկտեմբերին ֆուտբոլային կրքերն են ակտիվանալու ավելի մեծ թափով ու խլացնելու են քաղաքականը:
    Արդեն իսկ սկսվել ա ասածս, մի 2 օրից էլ արդեն ոչ մեկը մոտակա մի 2 ամիսը չի հիշի Լևոնին, եթե նույնիսկ նա մյուս հավաքվածների հետ գիշերները քնի հրապարակում՝ վրանի տակ, ինչը իմ կարծիքով ավելի տրամաբանական ու հոգեբանորեն հզոր քայլ կլիներ, մի քիչ էլ տղամարդկային
    Ինչ լավ ա, որ ասածս հիշում ես:
    Հիշու՞մ ես, որ ես այն ժամանակ ասացի, որ ակումբում քննարկումները հիմա ակտիվ չեն, որովհետև քննարկման հիմնական հարթակներն են փոխվել, հիմա ավելի շատ սոցիալական կայքերում են: Բայց նաև ասացի, որ հոկտեմբերին, ցավոք սրտի, ակտիվանալու է նաև ակումբի քննարկումները:

    Այժմ եթե դու ազնիվ մարդ ես, պետք է խոստովանես, որ թեև դեռ միայն սկիզբն է հոկտեմբերի, բայց անգամ ակումբն ակտիվացավ: Լրատվամիջոցները ծայրեծայր ՀԱԿ-ի մասին էին խոսում: Բոլոր քաղ. գործիչները ՀԱԿ-ի մասին էին խոսում, բոլոր քաղ. ուժերը ՀԱԿ-ի մասին էին խոսում: Իսկ սոց. ցանցերն ուղղակի պայթում էին քաղաքականության, ու մասնավորապես ՀԱԿ նստացույցի մասին քննարկումներից, այդ թվում թե դրական, թե բացասական: Այնպես որ իմ առաջին «կանխագուշակումն» իրականացավ: Մինչդեռ հոկտեմբերը դեռ միայն նոր է սկսվել

    Ինչևէ: Ցավում եմ, բայց առաջիկա 20 օրերին ավելի շատ լսելու ենք ՀԱԿ-ի մասին, քան ՀԱԿ-ից ենք բան լսելու, թեև ՀԱԿ-ից էլ կլսենք: Բայց դա չի նշանակում որ ակտիվությունն ավարտվել է: Ակտիվությունը, ինչպես և նախանշել էի, միայն սկսվել ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2011)

  17. #8068
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպիսի՜ լուրջ գրառում, ինչպիսի՜ լուրջ վերլուծություն իմ գրածի

    Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք ու դու էլ լավ գիտես, որ բոլորովին դժվար չէ ասենք 5 րոպեյով քո հետ կանգնած խոսողի, կողքինիդ հետ կանգնած խոսողի քաղաքական հայացքները որոշելը: Այո, Վիշ ջան, այնտեղ նաև իմ այնպիսի ընկերներ են եկել ու 5 րոպեից ավելի մնացել, ովքեր քեզնից ոչ պակաս հիասթափված են ու տվյալ պահին ՀԱԿ-ի համակիր չեն: Ու ցանկացած բանական մարդ ունակ է այդպիսիքին տարանջատել համախոհներից, այնպես որ խնդրում եմ, քո «տրամաբանական» սարկազմիկ անիմաստ գրառումները քեզ պահիր: Լա՞վ, մեր ըմբոստ եղբայր
    Հա, ենթադրում եմ, որ 5 րոպեում փաստորեն մի քանի հազար հոգու խոսքեր հասցրել ես գրանցել։ Դե ճիշտ էի ասում էլի՝«այո՜» բղավողներին ես հաշվել Համ էլ ես ինձ հիասթափված չեմ զգում, ընդհակառակը՝ ուրախ եմ, որ արկածախնդիր անտաղանդների քարոզչությունը մեր ժողովդրի վրա ավելի ու ավելի քիչ է ազդում՝

    Իմ դիտարկումներն այսպիսին են. անգամ բուն հանրահավաքներին մարդկանց թվաքանակն այնքան չէր, ինչքան ցանկալի էր, որ լինի:
    Փա՛ռք Աստծուն։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2011)

  19. #8069
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, տենց աստված չկար, բայց շուտով կլինի Եկեք ականատես լինենք, թե ինչպես է կերտվում պատմությունը և թարմացվում դիցարանը
    չէ չէ մի վռազի, ինքը ջրբաժանի աստվածն ա:
    Տեսա՞ր ոնց մարդը սեպտեմբերին իշխանությունների պորտը տեղը դրեց ու 7 օր շարունակ Սերժի հրաժարականը պանաջեց: Պարզապես հին աստվածերենով հրաժարական բառի փոխարեն երկխոսություն, զուգարան բառերն են օգտագործել: ես արդեն իմ վրա զգում եմ բարեփոխումները: Ու ընդհանրապխես ամեն անգամ երբ Լևոնազդը պահանջներ ա ներկայացնում իշխանություններին, թաթար մոնղել ա անվանում, ահագին ժողովրդի վիճակը լավանում ա: Էլ չեմ խոսում երկխոսության մասին: Այ մարդ էդ ի՞նչ լավ էինք ապրում էդ երկխոսության օրերին, անձմբ ես իմ վրա ահագին զգացել եմ էդ օրերի հաճույքը: Փողին փող չէին ասում, օլիգարխներին հասարակ ժողովուրդը էնքան էր ծեծել ու հալածել, որ սաղ իրանց ունեցվածքը ծախել ու սովորական էին ապրում: Ո՞նց էս տմարդի իշխանությունները բռնեցին դադարեցրեցին գյոզալ երկխոսությունը:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.10.2011), Տրիբուն (09.10.2011)

  21. #8070
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ:
    ...
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ենթադրում եմ, որ 5 րոպեում փաստորեն մի քանի հազար հոգու խոսքեր հասցրել ես գրանցել։ Դե ճիշտ էի ասում էլի՝«այո՜» բղավողներին ես հաշվել
    Փաստորեն Չլավ


    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ ես ինձ հիասթափված չեմ զգում, ընդհակառակը՝ ուրախ եմ, որ արկածախնդիր անտաղանդների քարոզչությունը մեր ժողովդրի վրա ավելի ու ավելի քիչ է ազդում՝

    Փա՛ռք Աստծուն։
    Ապեր, եթե դու ուզում ես քեզ հույս տաս, որ ՀԱԿ-ի համակիրները պակասում են, ապա խնդրում եմ դրա համար սխալ կոնտեքստով մի մեջբեր իմ խոսքերը: Իսկ էնպես, ասեմ կարծ. մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ Հայաստանում պակասելու են պայքարող քաղաքացիները:

    Ես չեմ հասկանում, թե դա ինչ երազանք ա, բայց քո ու քո նմանների էդ երազանքն իրագործման ենթակա չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 538 979-ից ԱռաջինԱռաջին ... 38438488528534535536537538539540541542548588638 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •