Sambitbaba-ի խոսքերից
Ինչպե՞ս կարելի է այդպիսի սարսռելի խաղաղությամբ "Աստծո խաղաղություն" հղել մեկին, ում մտքերը, զգացմունքները, ում ամբողջ ներքնաշխարհը դու համարում ես աղտեղությամբ լցված…
Կներես, սիրելի Արտ, բայց տացվում է, որ բացարձակ հարգանք չունես դեպի դիմացինդ և, ըստ այնմ էլ, քո այդ անընդհատ կրկնվող "Աստծո խաղաղությունը" լրիվ շինծու մի բան է ստացվում, եթե չասենք դեմոգոգիա: Համենայն դեպս ես, ու համոզված եմ, Ժան-Կլոդն էլ, այդպես եմ զգում: Եվ դա ոչ թե իմ մեղքն է, այլ՝ կներես, - քո:
Քանզի ինչպե՞ս կարելի է աղտեղություն համարել այն, ինչ իր պատմությամբ, մշակույթով, հազարավոր տարիների ընթացքում հազարավոր անգամներ հազար ու մի տարբեր ձև ստացած կրոններով ստեղծել, հավաքել ու պահպանել է մարդկության երկու երրորդը: Այսինքն, ինչու՞ միայն երկու երրորդը: Չէ՞ որ մնացած մեկ երրերդն էլ, և առավելապես հենց մենք՝ հայերս, ընդամենը երկու հազարամյա քրիստոնեությունից առաջ, շատ ավելի շատ հազարամյակներ կուտակած մեր հսկայական մասն ունենք, ներդրած այդ "աղտաղությունների" մեջ:
Քեզ ոչինչ չի՞ հիշեցնում նման վերաբերմունքը… Եթե ոչ, կարող եմ հիշեցնել. խաչակրաց արշավանքները…
Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ես դու զբաղված, եթե ոչ արգելելով…
Միայն թե ճիշտ հասկացիր ասածս, խնդրում եմ: Դու անկարող ես արգելել իմ, կամ Ժան-Կլոդի, կամ մեկ ուրիշի Աստծոն: Դու արգելում ես Քո Աստծոն, խոսել այսօր: Դու ասում ես Նրան. "Դու արդեն խոսել ես երկու հազար տարի առաջ: Ինձ ասել են այդ մասին… Իսկ հիմա, բարի եղիր, ձայնդ կտրիր ու նստիր տեղդ: Այսօր ես թույլատրում եմ խոսել, ավելի ճիշտ՝ "աղտեղել", - միայն սատանային:
Եվ քո Աստված, հավատարիմ Իր տված խոստումին. տալ քեզ կամքի ազատություն, լռում է: Բայց միայն քեզ համար, այլ ոչ թե իմ կամ Ժան Կլոդի:
Սակայն, ճիշտն ասած, այս հարցում ճիշտը դու ես, սիրելի Արտ. մարդ չի կարող արգելել Աստծոն՝ խոսել: Բայց ստացվում է, որ մարդ կարող է արգելել ինքն իրեն՝ լսել Աստծոն: Ինչով էլ հենց զբաղված ես դու. խցանել ես ականջներդ: Եվ դա դեռ հերիք չէ, փորձում ես խցանել իմ և Ժան Կլոդի ականջներն էլ:
Էլ չի ստացվի: Այսօր արդեն ուրիշ օրեր են, ուրիշ էներգիաներ: Մարդիկ սկսել են արթնանալ:
Ուրեմն, քեզ էլ խորհուրդ, սիրելիս. հանիր ականջիդ խցանները և… արթնացիր:
Հ.Գ. Ցանկանում եմ ասել, թե ինչպես եմ ես տեսնում քո աշխարհընկալումը: Պատկերացրու մի ձայնասկավառակ: Ոչ թե այժմյան սի-դի, այլ հինը՝ վինիլից սարքվածը, որը ասեղով էինք լսում: Հիմա պատկերացրու, որ մի փոքրիկ տեղ այդ ձայնասկավառակի վրա մաշվել է և ասեղը, չկարողանալով դուրս գալ մաշված տեղից, անընդհատ նույն նվագն է կրկնում:
…Իսկ դու լսում ես այդ անընդհատ կրկնվող տեղը, ու մտքովդ անգամ չի անցնում, որ ձայնասկավառակի հիմնական մասը չես լսել…
- - - - - - - -
Եկ` վերադառնանք կաբբալային...
Էջանիշներ